Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ իրավունքները ոտնահարվում են ամեն րոպե»

Դեկտեմբեր 10,2011 16:22


 Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների օրն է: Հայաստանում ևս այս օրը նշվում է: Մեր անցկացրած հարցումներից պարզ դարձավ, որ հայ երիտասարդներից քչերն են, որ տեղյակ են օրվա նշանակության մասին: Շատերն էլ պնդում են՝ իրենց իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն: Մետաքսյա Ավագյանը Արարատից է. սովորում է Երևանում, ցույցերի օրերին միշտ խնդիրներ է ունենում,  ասում է՝ տրանսպորտ չի լինում ,  իր իրավունքները ոտնահարվում են. «Խանգարում են իմ դասի գնալուն ու մի բան սովորելու հնարավորությանը: Ի՞նչ է նշանակում` հանրահավաք է, տրանսպորտ չկա: Կարող ա ես ուզում եմ գնալ էդ հանրահավաքին, ինչու՞ պետք է ճանապարհի կեսից հետ դառնամ, իսկ ու՞ր են մեր իրավունքները»: Նելլի Մովսիսյանն էլ բողոքում է երթուղային տաքսիներից. «Երթուղային տաքսիներում գրվածա` չծխել, բայց վարորդը ծխում է: Եվ եթե ռիսկ անես ու խնդրես, որ նա չծխի, անգամ կարող է հայհոհել: Մեզ համարձակությունն ա պակասում: Մարդու իրավունքներն ո՞վ է ստեղծում, հենց մարդը: Բայց մարդիկ այնքան հոգսեր ունեն, որ ժամանակ չունեն բացեն օրենսգիրքն ու կարդան»:
Գայանեն էլ ասում է, որ իր իրավունքները ոտնահարվում են ամեն րոպե. «Իմ իրավունքները խախտվում են խանութներում, հիվանդանոցներում, համալսարանում: Ես չունեմ խոսքի ազատություն: Իմ աշխատանքային իրավունքներն են անտեսվում: Չգիտեմ լուծումը որտեղ է, բայց այն անհապաղ պետք է գտնել»:

Լիլիթ Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031