Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի ճանաչված մարզիկը Մոսկվայի մետրոյում ծեծել է ոստիկանների

Դեկտեմբեր 10,2011 16:59

Մարտեր առանց կանոնների մարզաձեւի ամերիկացի ներկայացուցիչ, գերծանր քաշային Ջեֆ Մոնսոնը աշխարհի չեմպիոնության համար «Կռիլատսկիում» անցկացված մենամարտում ռուսաստանցի Ֆյոդոր Եմելյանենկոյին 3-րդ ռաունդում պարտվելու նախորդ օրը ակամա հարկադրված է եղել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում  քաշքշուքի մեջ մտնել ոստիկանության հետ:

Կտրականապես հրաժարվելով իրեն հատկացված հատուկ մեքենայից` Մոնսոնը երեկոյան «Կռիլատսկի» մարզահամալիր ցանկացել է գնալ մետրոյով, որպեսզի մոտիկից ծանոթանա հասարակ մոսկվացիների առօրյային: Եվ կայարան մտել է այն պահին, երբ ոստիկանները «սապոգներով» հարվածում էին հատակին պառկած մի հարբածի (մոսկվացիների համար` սովորական տեսարան): Ամերիկացին առանց հապաղելու իր իմացած միջոցներով պաշտպան է կանգնել խեղճ հարբածին: Եվ եթե նրան ժամանակին չկանխեին ուղեկցող թիկնապահները, դժվար չէ ենթադրել, թե ի՞նչ կլիներ ոստիկանների հետ: Իսկ առանց այդ էլ սկանդալային բնավորությամբ հայտնի Ջեֆ Մոնսոնը կրկին կհայտնվեր համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, հնարավոր է, իրականությունը խեղաթյուրող հոդվածներով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031