Օրվա լրահոսը

«Facebook»-ում ավելի շատ է լինում, քան հիմնարկում

Հայաստանյան բանկերից մեկի նախագահն աշխատանքից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին: Պատճառը՝ «Facbook» սոցիալական ցանցում ողջ օրն անցկացնելն է: Բանկի աշխատակիցը մտադիր է դիմել դատարան եւ փնտրում է փաստաբան: Բանկի նախագահը դուրս էր գրել իր աշխատակցի «Facbook»-ում գտնվելու ժամերը, եւ պարզել էր, որ նա «երկրորդ հիմնարկում» թրաֆիքինգի է ենթարկվում՝ աշխատում է 8 ժամից ավելի, քան՝ բանկում,

Մրցաշրջան-2012-ի մեկնարկն արդեն տրված է

Միջանկյալ անցումային այս մրցաշրջանը, որ Հայաստանի առաջնությունը գարունից գարուն է ձգելու, մի հետաքրքիր ու նոր առանձնահատկություն էլ ունի. Հայաստանի գավաթի խաղարկությունն սկսվում է օրացուցային տարին դեռ չմեկնարկած: ՀՖՖ որոշմամբ գավաթի խաղարկության վիճակահանությունը, ինչպես նաեւ առաջին՝ քառորդ եզրափակիչ փուլը, տեղի ունեցավ արդեն ավարտված 20-րդ առաջնությունից անմիջապես հետո: Նոյեմբերի 19-ին ու 20-ին կայացան առաջին, իսկ նոյեմբերի 23-24-ին՝

Թրաֆիքինգով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամներից 5-ը կանայք են

Հայաստանի 8 քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Ութնյակից ձեւավորվել է հանցավոր խումբ, որը զբաղվել է մարդկանց հավաքագրմամբ՝ սեռական շահագործման նպատակով: Աղունիկ Այվազյանը, Հասմիկ Առաքելյանը, Ծովիկ Ավետիսյանը եւ Մարիամ Սարգսյանը կալանավորվել են եւ ներկայումս պահվում են արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Կին մեղադրյալներից միայն մեկի՝ Հեղուշ Վասիլյանի նկատմամբ չի ընտրվել կալանավորումը որպես խափանման միջոց: Գլխավոր

Հայաստանը ձախողվեց Բալիում

Հերթական մշակութային փնթիությունը Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ որոշվելու է, թե 84 ազգային ավանդություններից որոնք են ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում եւ պահպանվելու սերունդների համար: 200-ից ավելի ավանդություններ արդեն այդ ցանկում են: Հայաստանը 2 հայտ էր ներկայացրել՝ Վարդավառը եւ եւ Հայ աշուղական սիրավեպը, որոնք ըստ մեր երկրի մշակութային պատասխանատուների, առաջինների թվում արժե

Միջազգային շաբաթ՝ վանաձորցի ուսանողների մասնակցությամբ

Բաթումից վերադարձել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատվիրակությունը, որը օրերս մասնակցել է «Քույր քաղաքների միջեւ երիտասարդական շաբաթ» փառատոնին: Վերջինիս ներկա էին տարբեր երկրների 10 քույր-քաղաքների ներկայացուցիչներ: Վանաձորը ներկայացրել է Մանկավարժական ինստիտուտի մշակույթի կենտրոնը: Փառատոնը ներառել է լուսանկարչական ցուցահանդես եւ համերգային ծրագիր: Ըստ ՎՊՄԻ մշակույթի կենտրոնի եւ վանաձորյան պատվիրակության ղեկավար Գայանե Հովհաննիսյանի՝ հանդիսատեսը բարձր է գնահատել

Լավագույն գիրքը 50-70 օրինակ է իրացվում

Հրատարակչությունները՝ գրքերի հրատարակման խնդիրների մասին «Առավոտին» հասած տեղեկություններով՝ 2-3 հրատարակչություններից բացի, մյուսները ¥շուրջ 200) հրատարակում են տարեկան մինչեւ 5 գիրք (գեղարվեստական, մանկական, ուսումնական եւ այլն), այն էլ՝ պետության կամ որեւէ հովանավորի կողմից տրված գումարով։ Քանի որ հրատարակելուց առաջ «ձեռնարկատերը» արդեն գումարը ստանում է, հավանաբար ոգեւորված էլ չի լինի բովանդակալից գրքեր արտադրել։ Մյուս կողմից՝ նման դեպքում

Դատավորն էլ կարող է հղի լինել

Դատարանի համակարգչի ժամանակը չի համընկնում քաղաքացիների ժամանակացույցին Երեկ ողջ օրն անցկացրի ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատական նիստերի տարբեր դահլիճներում: Ուրախանում էի, երբ, մասնավորապես, դատավորը կամ դատական նիստերի քարտուղարն ինձ չէին ճանաչում եւ, օրինակ, ընդմիջման ժամանակ նիստերի դահլիճում արված լուսանկարներիս դեմ ընդվզում էին: 320 նիստերի դահլիճում դատարանի (Ն.Հովսեփյան, Ն.Բարսեղյան, Ա.Մկրտչյան) գլխավերեւում չեք տեսնի

Քրեական հետապնդումը կդադարեցվի կամովին ներկայանալու դեպքում

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը նույնպես նախատեսում է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը եւ քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ: Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թ. աշնանային զորակոչից մինչեւ 2011թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը եւ տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին»

« Մենք մի քիչ «լաքայոտ» ենք, դուք լավն եք ». Վարդան Պետրոսյան

Այսօրվա մեր ժամադրությունը դերասան, բեմադրիչ Վարդան Պետրոսյանի հետ է: Նրա հետ ժամադրությունը եղավ իր մամուլի ասուլիսից հետո: Շատ սպասեցինք, բայց վերջապես զրուցեցինք: Խոսեցինք նրա մանկությունից, երիտասարդությունից եւ մեր մասին իր ունեցած վերաբերմունքից: – Պարոն Պետրոսյան, պատմեք Ձեր մանկությունից և երիտասարդական տարիներից: – Ես ունեցել եմ շատ-շատ հետաքրքիր և երջանիկ մանկություն: Ծնվել եմ Երևանում, մեծացել եմ

Խտրական վերաբերմունք գյումրեցի գործարարների նկատմամբ

Անգամ վարկեր տրամադրելիս առաջնորդվում են «ռայոնցիներ» ու երեւանցիներ սկզբունքով Երեկ այս մասին Գյումրիում կազմակերպված «Շիրակ էքսպո» ցուցահանդես-վաճառքի ժամանակ դժգոհեց Շիրակի մարզի գործարարների միության նախագահ, Գյումրիի «Տավրոս» կոշիկի գործարանի տնօրեն Կարապետ Մովսիսյանը: Նրան վրդովեցրել է այն, որ գործարար միջավայրի զարգացում քարոզողները խտրական վերաբերմունք են ցուցաբերում գյումրեցիների նկատմամբ, մասնավորապես՝ բանկերից վարկեր տրամադրելիս չափազանց էժան են գնահատում գյումրեցի

Սաունան վտանգավո՞ր չէ սրտային անբավարարվածությամբ տառապողների համար

Պարզվում է սաունաները կարող են օգտակար լինել սրտային անբավարարությամբ տառապող հաճախորդների համար: Ինչպես հաղորդում է New Scientist գիտական պարբերականը՝ նման եզրահանգման է եկել ճապոնական գիտնականների խումբը՝ Տակասի Օհորիի ղեկավարությամբ: Խմբի գիտական ուսումնասիրությունը հրապարակված է The American Journal of Cardiology –ում: . Օհորիի խումբը հետազոտել է բարձր ջերմաստիճանի ազդեցությունը սրտի վրա: Ուսումնասիրությանը մասնակցել են մոտ 40

Էրդողանի «պակազուխա՞ն»

«Սա երբեւէ կարող է դառնալ օժանդակ արդյունք, որպեսզի Թուրքիան այն եվրոպական իր գործընկերներին կամ շահագրգիռ ուժերին ներկայացնի, որ նման կարգի հարցերում պատրաստ է եւ կարող է գնալ ինչ-որ զիջումների, կարող է երկխոսության մեջ մտնել նաեւ նման ցավոտ խնդիրներում, այդ թվում նաեւ՝ հայ-թուրքական: Բայց Թուրքիան այդպիսի ընդհանուր նպատակ չունի»,- երեկ «Առավոտի» հարցին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի

Հեքիաթ՝ մեծահասակների համար

ՀՀՇ նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը՝ ՀԱԿ-ի նախաձեռնած իմպիչմենտի մասին Այսօր տեղի ունենալիք հանրահավաքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է հրապարակել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիր: Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ Հայաստանում նախագահի իմպիչմենտի իրավաքաղաքական իրական հնարավորություններ տեսնո՞ւմ է: Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնանկության գործընթացը սահմանվում է երկրի գլխավոր

Սիրահարների այգում ծեծի է ենթարկվել 86-ամյա թոշակառուն

Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 22-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգել է անհայտ քաղաքացին և հայտնել, որ Սիրահարների զբոսայգում մի տղամարդու ծեծի են ենթարկում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տղամարդը Դեմիրճյան փողոցի բնակիչ 86-ամյա Միսակ Գրիգորյանն է։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ Սիրահարների զբոսայգում ինքը վայր է ընկել և իրեն

Ադրբեջանը ֆաշի՞զմ է սերմանում

Առաջիկա երկու տարիներին՝ ոչ մի առաջընթաց Վերջին շրջանում բավականին լարված հայ-ադրբեջանական շփումները անհանգստացնում են ոչ միայն երկու երկրների հասարակություններին, այլեւ միջազգային կառույցներին, թեպետ վերջիններս առանձնապես նկատելի քայլերի չեն դիմում մեր հարեւաններին իրենց իրական տեղը ցուցանելու եւ վերջակետ դնելու հիմնական հարցում, այն է՝ ռազմական հռետորաբանությունը, ռազմական հոխորտանքը եւ սադրանքը սահմանին ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու:

ԱՊՊԱ-ն ԱՊՊԱ չուներ (տեսանյութ)

Երեկ Խանջյան փողոցում իրար էին բախվել երեք ավտոմեքենա, այդ թվում՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենա: Մինչ վթարի վայր կժամանեին ՃՈ հետաքննիչները, տեղ հասան ԱՊՊԱ ծառայություն մատուցող «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Մեր ֆոտոխցիկն անմիջապես արձանագրեց, որ ԱՊՊԱ-ի պատասխանատուների ավտոմեքենայի դիմապակու վրա բացակայում են ԱՊՊԱ-ի եւ տեխզննման կտրոնները: Վթարի վայրում հավաքվածները հեգնում էին ապահովագրողին՝ «եթե դու ԱՊՊԱ

«Այդպես չէինք պայմանավորվել»

Անցած ամառ մի քանի ժամ անցկացրինք եվրոպական մայրաքաղաքներից մեկում, եւ ես գնեցի բոլոր փոխադրամիջոցների մեկօրյա տոմսերը: Ինձ փորձում էին համոզել, որ ես դա չանեմ՝ «միեւնույն է՝ ոչ ոք չի ստուգելու»: Եվ իրականում էլ չստուգեցին: Բայց ես տոմս եմ առնում ոչ թե «բռնվելու վախից», այլ միանգամայն այլ պատճառով. ես գիտեմ, որ տվյալ ծառայության համար սահմանված է

25.11.2011

Ուսանողները դեկանատից դրական պատասխանի են սպասում

Ուզում են դասամիջոցներին դասական երաժշտություն լսել: Ցանկացողները Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրա բաժնի 1-ին կուրսի մի քանի ուսանողներ են: Նրանք  այդ մասին արդեն ասել են  Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհրդին և ստացել  նախագահի համաձայնությունը, կազմակերպել են ստորագրահավաք: «Տարբեր համալսարաններում իրականացվող այս նախաձեռնության միտքն ինձ գրավեց ու շատ դուր եկավ, և ցանկություն հայտնեցի, որ մեր համալսարանում ևս

Դիմակավորված գողը՝ սառնարանի մեջ (Տեսանյութ)

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, զավեշտալի հանցագործություն է բացահայտվել Երևանում։ Ինչպես aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Արփիար Կարապետյանը և հայտնել, որ 16 թաղամասի թիվ 31 շենքի առաջին հարկում գտնվող իրենց ընտանիքին պատկանող մթերային խանութում գողություն է կատարվում։ Նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, սակայն

Թուրքահայ երգչուհին երազում է երգել Շառլ Ազնավուրի հետ

    «Իրատես դե ֆակտոն» ներկայացրել է թուրքական «Սաբահ» թերթի հարցազրույցը թուրքահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի հետ, որն ասել է, թե իր երազանքն է Անիի ավերակներում «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը կատարելն է: Պարբերականի հարցին, թե հայկական ազգանունը, հայ լինելը եւ հայկական երգեր երգելը խանգարո՞ւմ է նրան, Սիբիլը պատասխանել է.«Ցավոք, հայկական ազգանուն չունեմ եւ այդ

Մանդատային «բազարներ»

«Հայացքն» անդրադարձել է նախընտրական ցուցակներին եւ գրել է.«Վերջնականապես որոշվել է. Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ոչ մի գործարար չի ընդգրկվելու։ Լինելու է մաքուր քաղաքական ցուցակ։ Բայց այս քայլը զուտ պարզ աչքակապություն է։ Որովհետեւ մեր ունեցած հավաստի տվյալներով՝ ՀՀԿ-ական գործարարներն ու օլիգարխներն իրենց թեկնածությունը դնելու են մեծամասնական ընտրակարգով։ Եվ այսպես՝ ցուցակով «մաքուր» են գնալու, մեծամասնականով՝ «կեղտոտ»: Իսկ

Սասուն Միքայելյան. Կոնգրեսից հասարակությունը երբեք չի հոգնի

«Ժողովուրդը» զրուցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, «Սասուն»ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հետ, ով ասել է, թե վստահ է, որ Հայաստանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ «Կոնգրեսը երկրում արդեն քաղաքական մթնոլորտ է փոխել։ Եթե Հայ ազգային կոնգրեսը չլիներ, հավատացեք, երկիրն այսօր շատ ավելի վատ վիճակում կլիներ»,-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել նա։ Իսկ հարցին, թե

Ինչպես է թաղվում գիրքը…հարկային բեռի տակ

 Արդեն երկու-երեք օր է, ինչ գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է եկող տարվանից 10 տոկոս մաքսատուրք սահմանել ներմուծվող գրքերի եւ մամուլի համար: Ավելին՝ հրատարակիչների, գիրք ու նաեւ տպագիր մամուլ տարածողների ասոցիացիաները համատեղ հայտարարությամբ հանդես եկան այդ նախագծի եւ դրանով նախատեսվող, ոլորտի համար աղետալի հետեւանքներով հղի, փոփոխությունների վերաբերյալ։ Եվ ի՞նչ։ Կառավարությունից, որ

Անանդի անունը Վիշվանաթան չէ

Այս «գաղտնիքը» բացահայտել է շախմատի աշխարհի չեմպիոնի կինը` Արունան: «Սովետսկի սպորտ»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Իրականում իմ ամուսնու անունը Վիշվանաթան չէ: Շատերը գիտեն, թե Անանդը նրա ազգանունն է: Հնդկաստանում այլ կերպ է: Վիշվանաթան նրա հոր անունն է: Եվրոպայի համար անսովոր է, բայց մենք ազգանուն չունենք: Հայրն ստանում է պապու անունը, որդին` հոր: Եվ

Մեր ձեռքերն արյունոտ չեն, ու չգիտենք, թե ումն են արյունոտ

«Հայկական ժամանակը» զրուցել է ԱԺ «Օրինաց երկիր»խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի հետ: Հիշեցնելով, որ նոյեմբերի սկզբին Գյումրիի բնակչության հետ հանդիպման ժամանակ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, թե իրենց ձեռքերն արյունոտ չեն, իրեն ք մարդասպան չեն եւ բաց ճակատով են գնում ընտրությունների, լրագրողը հարցրել է. – Եթե ասում եք՝ մեր ձեռքերը արյունոտ չեն, ուրեմն գիտեք նաեւ, թե

Մարդ են մորթում ոչխարի պես

Նոյեմբերի 23-ին Բաքվի առաջին կլինիկական հիվանդանոցում մահացել է լրագրող, հրապարակախոս Ռաֆիկ Թաղին (Թաղիեւ): Ըստ բժիշկների` մահը վրա է հասել «շնչահեղձության պատճառով»: Այս տեղեկատվությունը որեւէ հետաքրքրություն չէր հարուցի, եթե Ռաֆիկ Թաղին մինչ այդ ենթարկված չլիներ հարձակման: Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին լրագրողն անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել եւ ստացել դանակի 6-7 հարված:

Մրցանակային ֆոնդը $ 2 միլիոն 500 հազար է

Վաղը` Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտի հաջորդ օրը, Մոսկվայի «Ինտերֆաքս» գործակալությունում շախմատի աշխարհի թագակիր Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), հավակնորդ Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ ՖԻԴԵ-ն ստորագրելու են աշխարհի չեմպիոնության համար մրցամարտի անցկացման եռակողմ հանաձայնագիր: Մրցամարտը, որի մրցանակային ֆոնդը $ 2 միլիոն 500 հազար է, կայանալու է եկող տարվա մայիսին` Մոսկվայում:

ՀՀԿ-ի պաշտոնական պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին

2011 թվականի նոյեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Հանրապետության Նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, որում շարադրվել են երկրում ազատ և արդար ընտրությունների անցկացմանն ուղղված մի շարք առաջարկություններ: ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական և անաչառ մոտեցումը և կարևորում դրանց բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031