Օրվա լրահոսը

«ՊԱՏԵՐԱԶՄ»՝ ՏՅՈՒՄԵՆՈՒՄ

Tert.am-ը, հենվելով ռուսական աղբյուների տեղեկությունների վրա, հաղորդում է, որ Տյումենում կանխվել է հայ եւ ադրբեջանցի երիտասարդների բախումը: Վիճաբանության պատճառը Ղարաբաղի թեման է եղել: Միջադեպը սկսվել է մի քանի օր առաջ, երբ քաղաքի 16-րդ ուսումնարանի դասերին ազգությամբ հայ երիտասարդը ներկայացել է «Մեր Ղարաբաղը» մակագրությամբ մարզաշապիկով, ինչը դուր չի եկել ադրբեջանցի երիտասարդներին: Վիճաբանությունը վերաճել է «ռազբորկայի», որում

ՉՊԵՏՔ Է ԿՐԻԴԻՊՎԱԾԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում նախորդ օրը տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի, անտառապահպանական եւ անտառօգտագործման խնդիրների շուրջ: Ըստ գլխավոր դատախազության մամուլի ծառայության, Ա. Հովսեփյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է, որ «ապօրինի անտառահատումների դեմ պայքարը չպետք է կրի ժամանակավոր, դիպվածային բնույթ, պայմանավորված հասարակության արձագանքներով, այլ պետք է մշտապես, հետեւողական

Ամիրյանցիները բողոքում են

Նախորդ օրը ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց արեցին Ամիրյան փողոցի բնակիչները: Նրանց ընդունեց եւ ներքոստորագրյալ դիմումն ընդունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Դիմումում բնակիչները խնդրում էին միջամտել իրենց իրավունքների վերականգնմանը: «Մեծարգո պարոն նախագահ, մենք՝ լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն ՀՀ կառավարության թիվ 399-Ն 04.03.2004թ. եւ 909-Ն 17.06.2004թ. որոշումների), 2005թ. մարտին ստիպված կնքել

ՄԱՀԱՓՈՐՁԻՑ ՄԻ ԱՄԻՍ ՀԵՏՈ ՍՊԱՆՎԵՑ

Ռազմիկ Հարությունյանը: Փոքրիկը՝ հորական տատիկի հետ: Դեպքի վայրը: Ֆրանսիա ուսման մեկնած երաժիշտ Ռազմիկ Հարությունյանի ընտանիքի ողբերգական պատմության մասին մենք անդրադարձել ենք դեռեւս 3,5 տարի առաջ: ՀՀ քաղաքացիներ Ռազմիկ Հարությունյանը կնոջ՝ Լիաննա Ավետիսյանի հետ սովորում էր Ֆրանսիայի ուսումնական հաստատություններից մեկում, ունեին 1 տարեկան Լուիզա անունով աղջնակ: Սակայն նրանց համատեղ կյանքն ընդհատվեց. արտերկրում՝ հոգեկան խանգարում ունեցող, բժիշկների

ՄԱՔՈՒՐ ՍԵՎԱՆ՝ 2029-ին

Այսօր Սեւանա լիճ են թափվում մոտակա գյուղերի եւ քաղաքների՝ ընդհանուր առմամբ 43 համայնքների կոյուղաջրերը: Ուստի լիճը մաքուր ջրի կարիք ունի: Հայաստանի նախագահին առընթեր Սեւանի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստացավ Սեւանի մաքուր ջրի պաշարները հասցնել 42 մլրդ խմ-ի՝ ներկայիս 35 միլիարդի փոխարեն: Ըստ Վ. Մովսիսյանի, «Պետական ծրագրով Սեւանի մակարդակը

ԻՆՉՊԵ՞Ս ԱՌԱՋ ՄՂԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 14-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Լեւոն Կիլիկեցի սրահում տեղի կունենա վարպետության դաս (master-class), որը կանցկացնի ԱՄՆ-ից ժամանած տեղեկատվական անվտանգության փորձագետ, ամերիկյան հեղինակավոր huliq.com եւ emaxhealth.com կայքերի հրատարակիչ-խմբագիր Արմեն Հարեյանը: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը: Վարպետության դասի թեման է՝ «Լրատվության տեսանելի մարտահրավերներն առաջիկա 5 տարիների ընթացքում. միջազգային եւ

Երեւան-2792

Հոկտեմբերի 10-ին հանդիսավորությամբ նշվելու է «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը՝ «Երեւանը մենք ենք» կարգախոսով: Այդ օրը վաղ առավոտյան 8-30-ից անվտանգության նկատառումներով փոքր կենտրոնում կդադարեցվի երթեւեկությունը, ջրցան մեքենաներով կլվացվեն փողոցները: Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից՝ մշակութային, մարզական, ժամանցային միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր զբոսայգիներում, պուրակներում եւ հրապարակներում: Նախատեսվում են թատերականացված բեմականացումներ, տիկնիկային ներկայացումներ, մանկական խաղեր, հեղինակային, էստրադային, ժողովրդական

Ամիսը մեկ՝ վթար է լինում

Մի քանի օր առաջ Աղայան փողոցում նորից ավտովթար է եղել: Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել եւ վարորդներն իրար մեջ խնդիրը կարգավորել են: Սակայն այդ դեպքը վերջնականապես սպառել է Աղայան փողոցի բնակիչների համբերությունը: Նրանք գրեթե ամեն օր ականատես են լինում, թե ինչպես է իրենց փողոցում վթար լինում, երեխա կամ մեծահասակ մարդ ընկնում մեքենայի տակ: Խնդիրն այն է,

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ «ՈՍԿԵ ՍԱՐԵՐ» ԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ

Կազմակերպությունը խոստացել էր նրանց  սեփական տունը վերակառուցել Մի օր «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» կազմակերպության ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը այցելում է Էջմիածնի Արագած գյուղում բնակվող՝ արցախյան ազատամարտի մասնակից Վրեժ Ոսկանյանի ընտանիքին եւ հայտնում, որ իրենց կազմակերպությունը որոշել է, որպես բարի կամքի դրսեւորում, նրանց տունը վերակառուցել: Այդ օրվանից ի վեր անցել է մոտ 2 տարի եւ ընտանիքն անտուն

ՄԵՐ ԿՈՆՅԱԿԻՑ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Երեկ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն «Արմինֆոյին» ասել է, թե Բելառուսի տարածքում հայկական կոնյակի արտադրությունը ոչ մի կերպ չի հակասի հայաստանյան օրենսդրությանը: Խոսելով Բելառուսում հայկական կոնյակի գործարան կառուցելու  մասին՝ նա ասել է. «Նախագիծը դեռ մտադրությունների փուլում է: Գիտեմ, որ ՀՀ սահմաններից դուրս հայկական կոնյակի շշալցումն արգելված է, սակայն, իմ կարծիքով, խոսքը Բելառուսում կոնյակի շշալցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԸ 2-ՐԴՆ Է

ԱՊՀ-ում արդյունաբերական աճի առումով Հայաստանը 2-րդ տեղում է: Այս մասին տեղեկանում ենք ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի՝  2010թ. հունվար-օգոստոս ամիսների արդյունաբերական աճի տվյալների մասին հրապարակված հաղորդագրությունից: Համաձայն այդ հաղորդագրության՝ լավագույն արդյունք է գրանցել Ղրղըզստանը՝ նախորդ տարվա համեմատությամբ 20,8% տոկոս աճով: Հայաստանը, որը հաջորդում է Ղրղըզստանին, արդյունաբերության ոլորտում գրանցել է 11,5% աճ: Երրորդ տեղում միանգամից երեք երկրներ

Բյուջեի նախագիծն ԱԺ-ում է

«Այս տարի եւս մեր բյուջեն հստակ սոցիալական ուղղվածություն ունի: Ծախսերի գծով գրեթե 1 տրիլիոն դրամ՝ 998,6 մլրդ դրամ կազմող բյուջեի գերակշիռ մասը՝ 45%-ը, սոցիալ-մշակութային ոլորտին է ուղղված»,- երեկ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ով լրագրողների հետ հանդիպել էր՝ ավետելու, որ 2011թ. պետական բյուջեի նախագիծը կառավարությունն արդեն հաստատել է եւ ուղարկել ԱԺ: Նախարարն ակնհայտորեն գոհ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ԱՀԿ-ԻՆ

Եվ ճնշում տեղական արտադրողին Միշտ չէ, որ արդար՝ նշանակում է ճիշտ: Այս արտահայտությունը թերեւս տեղին է երեկ ԱԺ-ում ընդունված օրինագծերի փաթեթի պարագայում, որի արդյունքում արդարությունը հաստատվում է այն առումով, որ մեր կառավարությունը, ի վերջո, կատարում է իր ինքնակամ ստանձնած պարտավորությունները Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առջեւ: Սակայն որքանով է ճիշտ՝ ընդունել նման օրենքներ մեր երկրում, որտեղ

«Գլուխը պատին է տվել»

Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը  շատ բուռն արձագանքեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի հայտարարությանը՝ կապված պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հետ: News.am-ը նշում է, որ Կարապետիչն այդ առնչությամբ ասել է. «Այդ առաջարկն արել է Ռաֆիկ Պետրոսյանը, կարծես խորհրդարանում ամենասովածն ինքն է»: «Տիգրան Կարապետյանը գլուխը պատին է տվել, երեսն էլ՝ քարին, որովհետեւ այդ նախաձեռնության հեղինակը Ռաֆիկ

Երեկ Հայաստանում էին, այսօր կմեկնեն Ղարաբաղ

Երեկ, տարածաշրջանային այցի շրջանակներում, Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները Երեւան են ժամանել Նախիջեւանից, որտեղ նախօրեին հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ համանախագահները ԱԳ նախարարին են ներկայացրել Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ԱՐՏԱՌՈՑ Է

Ասում է Արցախում իշխանամետ համարվող Ժողովրդական կուսակցության անդամ, ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ճանաչմանն ուղղված ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության օրինագծին: – ՀՀ խորհրդարանում ԼՂՀ ճանաչման հարցի շուրջ քննարկումներն ընթացան կրքերի թեժ բորբոքման պայմաններում: Բայց հայտնի չէ՝ այս պահին Ղարաբաղում ուզո՞ւմ են, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը: – 1992-ին ՀՀ

ՉԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵԽԽՎ-ՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ

Ինչպես եւ հաղորդել էինք՝ ԵԽԽՎ-ում երեկ շրջանառության մեջ դրվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած փաստաթուղթը, որի ներքո առաջինը ստորագրել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Խրիստոս Պուրգուրիդեսը: «Հայաստանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը բացասաբար է ազդում ԶԼՄ-ների բազմակարծության վրա եւ սահմանափակում տեղեկատվության ազատությունը» գրավոր հռչակագրում մասնավորապես ասված է. «Կառավարության կողմից առաջարկված «Հեռուստատեսության

«Ռազբորկաներ» չէի անելու ասուլիսի ժամանակ

Երեկ ԱԺ ամբիոնից այսպես պատասխանեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կշտամբանքներին, թե ինչու չի հակադարձել Վրաստանի ԱԳ նախարարի պնդմանը, որ չկա «Ջավախք» անվանումով տարածաշրջան: Երեկ ԱԺ-կառավարություն հանդիպման ժամանակ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցին՝ ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելության վերաբերյալ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պնդեց նախապես իր արած հայտարարությունը, թե սա եռանախագահների առաքելությունն է, եւ նրանց

ՀԵՌՈՒՍՏԱՈԼՈՐՏՆ ԱՌԱՎԵԼ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅՆԱՑՎՈՒՄ

Արձանագրում է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը – Թեեւ միջազգային կառույցները մշտապես են արձանագրել, որ հայկական հեռուստաեթերը իշխանության վերահսկողության ներքո է՝ վերջին շրջանում վկայություններ կան, թե այս ոլորտում առավել կենտրոնացման միտումներ են արձանագրվում, եւ բաժնետերերի փոփոխությամբ կամ այլ եղանակներով որոշ հեռուստաընկերություններ հայտնվել են նախագահական նստավայրի գործիչների անմիջական ենթակայության ներքո: Ի՞նչ հանգամանքներով եք պայմանավորում առավել խիստ վերահսկողություն

ՀՀԿ-Ն «ՊԱՐԾԵՆԱԼՈւ» ՏԵՂ ԿՈՒՆԵՆԱ

Իսկ ազատագրված տարածքների բնակիչները ԵԱՀԿ «առաքյալներին» բաց նամակ կփոխանցեն Արդյոք տեղի բնակիչները ինչ-որ կերպ իրենց զայրույթը կարտահայտե՞ն, կփորձե՞ն իրենց ասելիքը երես առ երես փոխանցել Փաստահավաք խմբի անդամներին՝ «Առավոտի» հարցին պատասխանելով՝ Քարվաճառի բնակիչ, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանն ասաց, որ 2005-ի հունվարին առաջին փաստահավաք առաքելության այցի ժամանակ ինքն անձամբ շփվել է եւ Բեռնար Ֆասիեի, եւ Յուրի

ԿԱՅՑԵԼԵ՞Ն ՇԱՀՈՒՄՅԱՆ, ԳԵՏԱՇԵՆ, ՆԱԽԻՋԵՎԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր Երեւանում են տարածաշրջանային այցի շրջանակներում: Ըստ նախագահի մամուլի ծառայության,  համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փուլում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի

Հոկտեմբերի 6

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր վերջապես կարող եք հանգիստ շունչ քաշել. լարված աշխատանքային գործընթացներն ավարտվեցին: Հարմար ժամանակ է հիշել՝ հանդիպել նրան, ում վաղուց մոռացել եք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հնարավորություն կունենաք իրականացնել նախկինում պլանավորած, բայց չիրականացրած ցանկությունները: Բայց մի մոռացեք, որ հիմա ձեզ հարկավոր է վերլուծության ենթարկել անցյալը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Դուք չափից շատ ռոմանտիկ անձնավորություն լինելով հանդերձ, փորձում

130 ԿԻՆ, 210 ԶԱՎԱԿ

Քենիայում 92 տարեկան հասակում մահացել է Ակուկու Դենջերը, որն իր կյանքի ընթացքում հասցրել է ամուսնանալ 130 անգամ, որոնցից 30-ն ավարտվել է բաժանությամբ, եւ ունենալ 210 զավակ: Ակուկուն, որը ստացել էր Danger (Վտանգ) մականունը, իր կյանքի ընթացքում ամուսնությունների, բաժանությունների եւ զավակների թվով բազմաթիվ ռեկորդներ է սահմանել: Ակուկու Դենջերն առաջին անգամ ամուսնացել է 1939թ., իսկ վերջին անգամ՝

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ

Կյանքում երբեմն անհրաժեշտություն է առաջանում որեւէ անձնավորության բնութագրել, եւ խառնվածքը դիտվում է որպես անձնավորությանը բնութագրող հոգեբանական առանձնահատկություններից մեկը: Կան խառնվածքի չորս տիպեր: Միաժամանակ պետք է նշել, որ բարձրագույն նյարդային գործունեության չորս տիպերը մարդու մեջ մաքուր ձեւով շատ հազվադեպ են հանդիպում: «Այո» պատասխանի դեպքում գրանցեք 1, իսկ «ոչ» պատասխանի դեպքում՝ 0 միավոր: 1. Սիրո՞ւմ եք հյուր

ԿՆՇՎԻ ԲԱՐԴԻՆԻ 70-ԱՄՅԱԿԸ

«ReAnimania-2011» անիմացիոն ֆիլմերի փառատոնը կնշի հայտնի մուլտիպլիկատոր Գարի Բարդինի ծննդյան 70-ամյակը: Ինչպես երեկվա ասուլիսում հաղորդել է փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «ReAnimania-2011»-ի շրջանակներում կկայանա նաեւ Գարի Բարդինի վերջին մուլտֆիլմի պրեմիերան: Սրանով անիմացիոն ֆիլմերի երրորդ փառատոնի անակնկալները չեն ավարտվում: Քասունու ասելով, նորամուծություններից մեկը կլինի այն, որ ժյուրիի կազմում կլինեն «ReAnimania»-ի հաղթողները: «Արդեն կազմել ենք գալիք տարվա

Գաղտնիքը՝ հայկական կովերն են

Պաղպաղակ՝ ամբողջ ձմեռ «Մարոժնիանոցի» մշակույթը երեւանցիների մեջ պահպանելու նպատակով երեկ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի ներսում բացվեց պաղպաղակի անկյուն՝ «Scooop» սրճարան եւ վաճառքի կետ: Ի դեպ, հենց «Scooop»-ում էլ պաղպաղակը արտադրվում է: «Մարիոթ» հյուրանոցի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Զոլտան Կոնշանսկիի փոխանցմամբ, պաղպաղակն արտադրվում է միայն բնական հումքերով եւ վաճառվելու է միայն իրենց մոտ՝ «Scooop»-ում. «Պաղպաղակը հենց այդպես

«ՆՐԱ ԳԻԾՆ ԱՎԵԼԻ ԳՈՒՆԵՂ Է»

Լեւոն Լաճիկյանի հոբելյանական ցուցահանդեսը Ամստերդամյան ջրանցքներ: Վենետիկ. Հառաչանքի կամուրջը: Հովհ. Շիրազի թանգարանը: Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում բացված ցուցահանդեսը նվիրված էր Լեւոն Լաճիկյանի ստեղծագործական գործունեության 30-ամյակին: Գեղագետի, մշակութային մեկնաբանի եւ արվեստաբան-լրագրողի գործունեությունը հաշվվում է մի քանի հարյուրի հասնող արվեստաբանական հոդվածներով, Երեւանում եւ Նյու Յորքում հրատարակված 5 գրքերով («Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ», «Հրաշալի այբուբենը», «Ներբող Մայրենիին» եւ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ԿԻԵՎՈՒՄ

Նախագահ Միշել Պլատինին ՈՒԵՖԱ-ի գործկոմի ամփոփիչ նիստում հայտարարել է, որ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի վճռորոշ խաղը կայանալու է հուլիսի 1-ին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է թիմի ընդլայնված կազմը, որը նախապատրաստվելու է 2012 թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին՝ Սլովակիայի եւ Անդորրայի ընտրանիների հետ: Նրանք են: Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Միկա», Երեւան), Ստեփան Ղազարյան («Բանանց», Երեւան): Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»),

«ՀԱՏԻՍՆ» ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՀԱՄԵՄԱՏ ՀԶՈՐԱՑԵԼ Է

Երեկ Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային ակումբը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ակումբի ղեկավարությունն ու թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն անցած մեկ տարում կատարված աշխատանքի յուրօրինակ հաշվետվություն ներկայացրին, խոսեցին նոր ծրագրերի մասին: Լրագրողներին բաժանված հաղորդագրությունում նշված էր, որ ներկայումս Հայաստանի չեմպիոնը նախապատրաստվում է հոկտեմբերի 27-ին մեկնարկող Եվրոգավաթի 2010/11 թթ. խաղարկությանը, որի շրջանակներում «Հատիսն» այդ օրը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031