Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ շուկայի աշխատակիցները մի կտոր ցամաք հացի իրավունքից էլ կզրկվեն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2011 20:40

«Մենք ոչ մի բանի իրավունք չունենք էս երկրում, մի կտոր ցամաք հացի իրավունք է՝ դրանից էլ ենք զրկվում»,- այսօր Aravot.am-ին իրենց դժգոհությունը հայտնեցին Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» աշխատակիցները: Վերջիններս հետեւում էին ՀԱԿ-ի այսօրվա կազմակերպած բողոքի ակցիային: «Մենք մեր ակցիան ունենք, ուզում ենք մեր շուկան չփակվի: Էդ լուսաբանեք է, ոչ թե՝ էս  (Նկատի ունեն ՀԱԿ-ի այսօրվա կազմակերպած բողոքի ակցիան-Լ.Խ.): Մեր իրավունքները չեն պաշտպանվում, որ պաշտպանվեին, շուկան չէր փակվի»,-ասում էին շուկայի վաճառականները:

Նրանց ասելով՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է Մաշտոցի պողոտայի «Փակ շուկան» եւ պատրաստվում է տեղում Yerevan City կառուցել, որի հետեւանքով, շուկայի աշխատակիցների պնդմամբ, իրենք կդառնան գործազուրկ:

ՀԱԿ-ի հանրահավաքներից եւ Հայաստանի եւ ոչ մի կուսակցությունից քաղաքացիները հույս չունեին՝ միակ ելքն, ինչպես ասացին՝ արտագաղթն է:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031