Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում կայացավ բողոքի հանրահավաք

Դեկտեմբեր 10,2011 20:38

Ռուսաստանի մայրաքաղաքի Բոլոտնայա հրապարակում ընդդիմադիրների հանրահավաքը հայտարարվել է ավարտված: Տարբեր տվյալներով, ցույցին մասնակցել է 25-85 հազար մարդ:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հանրահավաքն ընդունել է հռչակագիր, որով իշխանություններին ներկայացվել են հետեւյալ 5 պահանջները. ԿԸՀ-ի նախագահ Վլադիմիր Չուրովի հրաժարականը եւ նրա գործունեության հետաքննությունը, անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյուքների չեղյալ հայտարարելը եւ նոր ընտրությունների նշանակումը, ընտրությունները կեղծելու վերաբերյալ բոլոր փաստերի հետաքննությունը, օրենսդրության  փոփոխությունը, ինչը հնարավորություն կտա գրանցվել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին:

Ընդդիմությունը իշխանություններին երկու շաբաթ է տվել իր պահանջների կատարման համար, նոր հանրահավաքը նշանակվել է դեկտեմբերի 24-ին:

Տաթեւիկ Լազարյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031