Օրվա լրահոսը
«ԿՏՈՐ ՄԸ ԵՎՐՈՊԱ»
Սեպտեմբերի 18-ին Հայաստանը միացավ ավանդաբար սեպտեմբեր ամսին անցկացվող թերեւս ամենազանգվածային նախաձեռնությանը՝ Եվրոպական ժառանգության օրերին: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւս դարձավ այդ համաեվրոպական արշավի մասնակից՝ «Կտոր մը Եվրոպա. մեծ զբոսանք» խորագրի ներքո հանրությանը հրավիրելով Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների ժառանգությունները ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսին: Միջոցառումը մեկնարկեց հայկական ազգագրական պարերի շարանով՝ «Զարթոնք» պարային համույթի սաների կատարմամբ: Հանդես գալով բացման խոսքով՝ արգելոց-թանգարանի
ԹՌՉՈՒՆՅԱՆԸ՝ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱ՞Զ
Ըստ Lragir.am-ի տեղեկությունների, արդեն մեկ շաբաթ է՝ ՀՀ ԿԳՆ նախարարը ԿԳՆ ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանից պահանջել է հրաժարականի դիմում: Սակայն Թռչունյանը համաձայն չէ «քավության նոխազ» դառնալ: Ըստ lragir.am-ի աղբյուրի՝ Աշոտյանի պահանջը գիտության համակարգում տեղ գտած ակնհայտ չարաշահումների քննադատություններով է պայմանավորված: Սակայն, համաձայն նույն աղբյուրի՝ քննադատությունների հիմնական թիրախը Բարսեղ Բեգլարյանի կողմից հովանավորվող ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի նախագահն
ԹՈՒՐՔԵՐԸ ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ ԻՍՊԱՆԱՑԻ ԴԱՏԱՎՈՐԻՆ
Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին Ստամբուլի «Ճեմալ Րէշիտ Րէյ» համերգասրահում հայտնի դարձան «Հրանտ Դինք» մրցանակաբաշխության հաղթողների անունները: Այս անգամ եւս մրցանակը տրվեց նրանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մրցանակներից մեկը ստացավ «Թուրքիա-ազնիվ պայքարողների շարժում» հակամիլիտարիստական կազմակերպությունը, երկրորդը՝ իսպանացի դատավոր Բալդասար Գարսոն Ռեալը: Փաստենք, որ դահլիճում հնչած միակ հայկական խոսքը միջոցառմանը
Որակյալ, բայց առանց ցնցումների
Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, այսպիսին պիտի լինի բուհերի հավատարմագրման գործընթացը Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով երկօրյա համաժողովը: Այն կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ)՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի աջակցությամբ: Մասնագիտական կրթության որակի խնդիրներին անդրադարձող այս խորհրդաժողովին, որն իր տեսակի մեջ
«ԱՐՏԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՍԵՂԱՆԻԿԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐ»
Բնագիտական դպրոցական գրականությունն արհամարհված է Մոլորակներ, արբանյակներ, աստղեր, պուլսարներ, գալակտիկաներ, գիսավորներ, տիեզերական փոշի եւ այլ տիեզերական մարմիններ. սրանք «Երկիրը եւ ողջ աշխարհը. բացահայտված տիեզերք» գրքի «հերոսներն» են, որն օրերս տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: «Պատմության էջեր», «Անծայրածիր տիեզերք», «Աստղերն ու գալակտիկաները», «Արեգակնային համակարգ», «Աստղալից երկինք», «Մարդ եւ տիեզերք» բաժիններից կազմված, մասամբ ուկրաիներենից թարգմանված ձեռնարկը տպագրված է
Անիրազեկության հետքերով
Ի պատասխան Հարություն Կարապետյանի հոդվածի Խորը ափսոսանքով կարդացի «Առավոտ» թերթում «Քո աչքերն են մեղավոր» հոդվածը, որտեղ հանդես էիք եկել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին «ճիշտ ճանապարհի» ուղղորդելու քննադատական մտքերով` դրանք ներկայացնելով բավական վերամբարձ տոնայնությամբ: Կրկնակի էր ափսոսանքս, որ նման մտքեր արտահայտելու իրավունք Ձեզ վերապահել եք կատարյալ անիրազեկ լինելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գործունեությունից եւ արդյունքներից:
«ՄԱՐՏԻ 1»-Ի ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՇՎԱՌՎԱ՞Ծ ԵՆ, ԹԵ՞ ՈՉ
Մարդասպաններին փրկելու համար դատախազը նախաքննության ժամկետը կարող է երկարացնել մինչեւ 2028թ. Մարտի 1-ի իրադարձություններից թեեւ անցել է ավելի քան երկուսուկես տարի, մինչդեռ դրա առնչությամբ սպանություններ ու բռնություններ կատարող անձինք թերեւս հայտնաբերված չեն: Այս պարագայում հայրենի դատարանը մերժել է հատուկ քննչական ծառայության անգործությունը ճանաչելու սպանվածների իրավահաջորդների հայցապահանջը: Իմ համոզմամբ՝ դատարանի որոշումն անարդար է, քանի որ. 1.
ՍԿՍԵԼ ԵՆ ՔԻՉ ՀԱՎԱՔԵԼ
Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզի համայնքների եկամուտների հավաքագրումը կազմել է 59,0 տոկոս, սեփական եկամուտները հավաքագրվել են 46,8 տոկոսով: Լավագույն ցուցանիշներ ունի Ապարանի տարածաշրջանը: Այստեղ արձանագրվել է սեփական եկամուտների՝ 89 մլն 310 հազար դրամ կամ 63,7 տոկոս հավաքագրում: Թալինի տարածաշրջանում այն կազմել է 44,8, Աշտարակում՝ 43,8, Արագածում՝ 40,4 տոկոս: Հավելենք, որ անցած
ՎՐԱՑԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Մեկ շաբաթ սյունեցի հանդիսականը հնարավորություն ուներ վայելելու Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի ներկայացումները՝ քանզի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը մեկշաբաթյա հյուրախաղերով Սյունիքի մարզում էր: «Վաճառվում է կլառնետ» կոմեդիայով թատրոնը հանդես է եկել Լեռնաձոր, Ծավ, Սյունիք եւ այլ գյուղական համայնքներում, Քաջարանում եւ Կապանում: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը նշում է,
«Աշխատասենյակիս դռները բաց են բոլորի համար»
«Առավոտի» հետ զրույցում պնդում է Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը – Պարոն Բարսեղյան, կարծում եմ արդեն ժամանակ ունեցել եք ուսումնասիրելու մարզում առկա խնդիրները: Աշխատանքներ շա՞տ կան եւ որտեղի՞ց եք սկսելու, որո՞նք են ամենահրատապ խնդիրները: – Պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ ճանաչողական այցերով լինել մարզի 97 համայնքներից 4 քաղաքներում եւ 16 գյուղերում: Քաղաքային համայնքներում
ՊՈՄՊԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Միայն արե՞ւն է մեղավոր, որ Նոյեմբերյանում ջուր չկա տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ամեն տարի հուլիս-սեպտեմբեր ամիսներին խմելու ջրի սուր պակաս է լինում: Նոյեմբերյանցիների «աչքը ջուր է կտրում» ջրին սպասելիս: Հիմա քաղաքի բազմաբնակարան շենքերին ջուր է տրվում 3 կամ 5 օրը մեկ: Ջրամատակարարման ժամն էլ պետք է գուշակել. սովորաբար այն տրվում է առավոտյան 8-ին, երբեմն՝ երեկոյան
ՄԵԿ ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է
Սեպտեմբերի 21-ին, ժ. 22:30-ի սահմաններում Երեւանի Գայի պողոտայի եւ Բաղյան փողոցի խաչմերուկում «Սուզուկի» մակնիշի 15 US 520 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան բախվել է «Գազել» մակնիշի 37 80 S պետհամարանիշի թիվ 15 երթուղային տաքսիին: Ապա շրջվել է եւ գլորվել փողոցի երկայնքով: Ականատեսների վկայությամբ, դեպքը տեղի է ունեցել կարմիր լույսի տակ. մարդատար ավտոմեքենան երթեւեկել է մեծ արագությամբ եւ
ԵՐԲ ՊԵՏՔ Է՝ «ՈՒԺԵՂ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ»
Զորակոչային բժշկական հանձնաժողովը շատ հստակ գիտի, որ զորակոչիկը հիվանդ է եւ ենթակա չէ զորակոչման: Սակայն զորակոչի վերաբերյալ մեր օրենսդրությունը, ցավոք, շարունակում է սողանցքեր թողնել բժիշկների համար: «Արմինֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը: Ըստ նրա. «Զորակոչիկների մոտ հայտնաբերված այս կամ այն հիվանդությունը ենթարկվում է
ԱՐԱԳԱԾԻ ՎՐԱ
Սեպտեմբերի 22-ին, ժամը 05.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վրթանես Փափազյան 57 հասցեի բնակիչներ՝ 50-ամյա Անդրանիկ, 18-ամյա Սեւակ եւ 17-ամյա Շավարշ Դանիելյանները սեպտեմբերի 21-ին բարձրացել են Արագած լեռան գագաթը, եւ ժամը 20.30-ից նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել: Ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ սկսել որոնողական աշխատանքները:
ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Սեպտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն-գինիներ» ՓԲԸ-ին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել էին Էդգար Հակոբյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 13 ՕՕ 095 պետհամարանիշի ավտոմեքենան եւ Հրաչյա Խաչատրյանին պատկանող «Կուբան» մակնիշի 43 ՏՏ 343 պետհամարանիշի ավտոբուսը, ինչի հետեւանքով 30-ամյա Է. Հակոբյանը, 47-ամյա Հ. Խաչատրյանը եւ ավտոբուսի 4 ուղեւոր ստացել են մարմնական
ԿՈՐԱԾ ԶԲՈՍԱԽՈՒՄԲԸ ԳՏՆՎԵԼ Է
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան վրա գտնվող մատուռի մոտակայքում զբոսախումբը մոլորվել է եւ չի գտնում ետդարձի ճանապարհը: Մինչեւ ժամը 23.00-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում զբոսախումբը («Լինքգրանդսիստեմս» ընկերության 12 աշխատակից) գտնվել է եւ անվտանգ իջեցվել է իրենց ավտոմեքենաների մոտ:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
Սեպտեմբերի 21-ին Երեւանի Աջափնյակի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարգարյան 23/10 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 74-ամյա Գերման Մուրադյանի դին:
Արդարացրեց
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, Վանաձորի բնակիչներ Ա. Հարությունյանի ու Հ. Խոդիկյանի համար կայացրեց արդարացման դատավճիռ: Հարությունյանն ու Խոդիկյանը մեղադրվում էին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պատրաստելու եւ պահելու մեջ: Նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում Ա. Հարությունյանն ու Հ. Խոդիկյանը պաշտպանի ծառայություններից չեն օգտվել, իրենց լիովին մեղավոր էին ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ: «Ըստ
ՀԱՃՈՒՅՔ՝ ՈՒՐԻՇԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
Այլոց առողջության հաշվին ոմանք վերանորոգված շոգեբաղնիքում կզվարճանան «Ղեկավարվելով ՀՀ սահմանադրությամբ եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202, 273 հոդվածներով ամրագրված սեփականատիրոջ իմ իրավունքից, ս/թ սեպտեմբերի 6-ից հետո շարունակելու եմ իմ շենքի վրա կիսատ շինարարական աշխատանքը՝ հասցնելով իր տրամաբանական ավարտին: Աշխատանքի ընթացքում հնարավոր է, որ փոքր շառավիղով օդում տարածվի փոշի: Եթե ունեք սարքավորումներ, որոնց աշխատանքի վրա փոշին կարող
ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՈՍՔՆ ԱՂԱՎԱՂՎԵ՞Լ Է
«Առավոտի» «Պաշտոնյան գործել է ընկերականով» (11.09.2010) հրապարակումով անդրադարձել էինք «Շիրակ կենտրոն» հ/կ-ի այն հաղորդագրությանը, որտեղ Գյումրու Մուշ-2 թաղամասի նորակառույց շինությունների վերաբերյալ իր կարծիքն էր արտահայտել քաղաքաշինության նախարարության աշխատակից Արտաշես Սարգսյանը: Հիշեցնենք, որ Ա. Սարգսյանը «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր՝ «Ավելի շատ ընկերական ենք վարվում, պաշտոնական չենք արձանագրություններ կազմում, ներկայացնում նախարարին, ուղղակի աշխատում ենք խորհրդի
Առանց դեղի չեն քնում
Կենտրոնում գործող գիշերային ակումբը բնակիչներին օր ու արեւ չի տալիս Աբովյան 39 հասցեի բնակիչներն արդեն 10 տարի զրկված են սեփական տներում հանգիստ քնելու իրավունքից: Պատճառը 5 հարկանի շենքի նկուղային հարկում գործող «Զեւս» կարաոկե-բարում՝ հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտությունը, աղմուկը, հաճախակի դարձած կռիվներն ու հաշվեհարդարներն են: Նշենք, որ այդ գիշերային ակումբը մոտ է գտնվում Ազգային
ՄԱՅՐԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ
Եռաբլուր մուտքը Սերժ Սարգսյանից առաջ արգելվում է. մարդիկ ոտքի տակ կընկնեն Եռաբլուրի այս կենտրոնական մուտքը շարքային քաղաքացիների համար բաց է միայն «ջիպավորների» այցելությունից հետո: Զոհվածի հիվանդ մորը՝ տիկին Լյուբային արդեն երկու տարի ստիպում են հետնամուտքով գնալ որդու գերեզման՝ նկարահանումներին չխանգարելու համար: Քարինտակում զոհված Նորայրի ծնողները 18 տարի սգում են ու որդու երազած անկախությունը չեն տեսնում:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան սեպտեմբերի 15-ին Մոսկվայում ստորագրել են ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ 2010-2011 թվականների ընթացքում համագործակցության մասին ծրագիրը: Ի կատարումն ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ 2009-2010 թթ. ընթացքում համագործակցության հիմնական ուղղությունների մասին 2009 թվականի փետրվարի 13-ին ստորագրված Հուշագրի՝ կողմերը պայմանավորվել են 2010-2011թթ. եւս
Յուրացրել են
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել պետական միջոցներով կատարված շինարարական աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների համար տարբեր ընկերությունների ղեկավարներին առաջադրված մեղադրանքները: Յուրացրել են 13 մլն դրամ Ամիսներ առաջ դատախազությունը հարուցել էր քրեական գործ՝ Լոռու մարզի Սարչապետ համայնքի ջրարբիացման համակարգի վերականգնման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ: Մասնավորապես պարզվել էր, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ «Մոնտաժտրանսշին»
ԴԱՏՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՎՈՐԸ՝ ՈՍՏԻԿԱՆԻՆ ԾԵԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության առաջին կարգի մասնագետ Ալեքսան Շահբազյանը մեղադրվում է խուլիգանության եւ ոստիկանին վնասվածք պատճառելու համար: Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: 2010 թ. օգոստոսի 13-ին Ալեքսան Շահբազյանը ճաշել է ընկերների՝ Խաչիկ Հովհաննիսյանի եւ Արսեն Ղարիբջանյանի հետ եւ երեքով խմել
ՀԱԿ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ի հեճուկս պաշտպանության նախարարության ու նրա նախարարի հայտարարություններին՝ թե անհնար է բացահայտել բանակում տիրող խայտառակ բարքերից մի դրվագ պատկերող տեսանյութի սադիստ սպային՝ այն բացահայտվեց: Վարչախումբն ստիպված եղավ նահանջել եւ վերանայել հրեշավոր հանցագործությունը պարտակելու նախապես կայացրած իր որոշումը, երբ մի կողմից՝ տեխնիկապես անհնար դարձավ այդ
ԻՆՉՊԵ՞Ս Է ԾԱԽՍՎՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԸ
Այն չի տրամադրվել Սոչիում շինարարություն իրականացնելու համար: Բայց վարկի մի մասը տրվել է «ՀայՌուսգազարդին» «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հուլիսի 1-ին գրավոր հարցով դիմել էր ՀՀ կառավարությանը. «Ըստ 2009 թվականի հունիսի 26-ի Կառավարության Ն 717-Ա որոշման՝ Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականին տրամադրված 500 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներից հաստատվեց տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը, որի համաձայն
ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵՂՔԸ
Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի նախկին աշխատակից, Գլենդեյլի 54-ամյա բնակիչ Հակոբ Հովհաննիսյանը, ով մեղադրվում է կեղծ փաստաթղթեր կազմելու համար, նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը: Հովհաննիսյանը մեղադրվում է արտաքսման ենթակա ապօրինի ներգաղթյալներին, այդ թվում մի քանի հանցագործի, կեղծ նամակներ տրամադրելու մեջ, որոնց միջոցով նրանք խուսափել են Միացյալ Նահանգներից վտարվելուց: Այժմ նա կարող է դատապարտվել մինչեւ 5
ՍԱԴԻՍՏԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնել է հետեւյալը. 17.09. 2010թ. ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու եւ խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում: Նույն զորամասի զինծառայող,
Բուհերն էլի «ԼԿԵՄ»-ացվում են
Այս համեմատությունն է երեկ ասուլիսում արել «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Երեկ «Հայելի» ակումբում բանավիճել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր, ԲՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Վահե Էնֆիաջյանը: Վերջինս անդրադառնալով «Զինապարտության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությանը՝ ասել է. «Ժամանակ առ ժամանակ, արդեն իսկ երրորդ անգամ այս օրենքը փորձում են շրջանառության մեջ մտցնել: Եվ աղմուկ