Օրվա լրահոսը

«ՔՎՈՏԱ ՏԱԼ ՆԱԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ»

Ընտրական հանձնաժողովների նախագահ-տեղակալ-քարտուղար պաշտոնների համար՝ կոալիցիան պատրա՞ստ է ընդունել փորձագետների այս առաջարկը: ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տեղական ինքնակառավարման եւ տարածքային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը, ով մասնակցել է Վենետիկի փորձագետների եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ կոալիցիայի ներկայացրած «Ընտրական օրենսգրքի» քննարկումներին (ներկա են եղել նաեւ Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը), երեկ «Առավոտին» հայտնեց, որ փորձագետների հետ քննարկումները

ԿՈՆԳՐԵՍԸ ԵՐԵԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՈՒ ԵՐԹ ԱՆՑԿԱՑՐԵՑ

Սեպտեմբերի 21-ին, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, Անկախության 19-ամյակին նվիրված տոնական հանրահավաք տեղի կունենա: Երեկ այդ մասին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հոկտեմբերի 1-ին կկազմակերպվի երթ դեպի Հայաստանում ԵԽ գրասենյակ` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված նիստի նախօրեին: Հոկտեմբերի 15-ին կկայանա ՀԱԿ-ի հաջորդ համապետական հանրահավաքն ու երթը: Այդ օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն

Սեպտեմբերի 17

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների, ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր աշխատասիրության շնորհիվ զգալի արդյունքների կհասնեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հեշտությամբ լուծելով բոլոր խնդիրները՝ կկարողանաք նորմալ լիցքաթափվել: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ընկերների հետ անցկացրած ժամանակը կօգնի մոռանալ խնդիրների մասին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ճիշտ մարտավարության շնորհիվ կկարողանաք հաղթել մրցակիցներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչեցված

ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՇՆԵՐԸ

Նյու Յորքում ռեկորդակիրների հանդիպմանը ծանոթացել են աշխարհի ամենամեծ եւ ամենափոքր շները՝ 1 մ հասակով դոգը եւ 10 սմ-ոց չիխուախուան: Կենտրոնական այգում կազմակերպված հանդիպումը նվիրված էր Գինեսի ռեկորդների նոր հավաքածուի թողարկմանը։ Հսկա Ջորջին մոտեցնելու համար փոքրիկ Բուբուին դրել են գրքերից կառուցված պատվանդանի վրա։ Սկզբում դոգը բարձրից է նայել Բուբուին եւ չի ցանկացել շփվել նրա հետ, ինչի

«ԴԱՍ»՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Բեմադրիչը հավակնություններ չունի Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման պրեմիերայով ազդարարվեց Մայր թատրոնի 88-րդ թատերաշրջանի բացման եւ Երեւանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկի մասին: 2 մասից բաղկացած ողբերգության բեմադրությունը, նկարչական եւ երաժշտական ձեւավորումները կատարել էր երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանը: Նա հայ թատերական ասպարեզում արդեն ճանաչում է ձեռք բերել ԳԱԿ-ի Փոքր

Մայրաքաղաքի միակ սրբանկարչության դպրոցը

Ցուցահանդեսը՝ Սուրբ Սարգիս եկեղեցու առաջնորդարանում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Հայ եկեղեցասեր երիտասարդաց միության կրթադաստիարակչական կենտրոնում շուրջ 3 ամիս է՝ գործում է սրբանկարչության դպրոց: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Հասմիկ Եղիազարյանը, սրբանկարչության այդ դպրոցն այժմ միակն է մայրաքաղաքում, մինչ այդ գործել է «Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը, որն այժմ լուծարված է: Կենտրոն այցելողները

ՊԱՅՔԱՐ՝ ՀԱՆՈՒՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

Անվանական ծառերի անհայտ ճակատագիրը Նախօրեին Մաշտոց-Սարյան փողոցների միջնամասում գտնվող այգում հարակից շենքերի բնակիչներն ու մի խումբ բնապահպաններ խորհրդանշական ծառատունկ արեցին: Ակցիայի նախաձեռնողները Արամի 70 շենքի բնակիչներն էին, իսկ իրականացնողը՝ Armenian Tree Project-ի եւ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամ Արթուր Աֆթանդիլյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակն է ծառատունկով ցույց տալ,

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԿՈՉՈՒՄԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Միջին քաշային կարգում WBO European-ի չեմպիոն Գենադի Մարտիրոսյանն իր տիտղոսի հերթական պաշտպանությունը կանցկացնի հոկտեմբերի 29-ին, տեղեկացնում է Armsport.am-ը: Այդ օրը Սանկտ Պետերբուրգի «Հոբելյանական» մարզադահլիճում նա ուժերը կչափի պորտուգալացի Վիկտոր Սայի հետ: Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկն իր չեմպիոնական կոչումը նվաճել է անցած տարվա հոկտեմբերին՝ հաղթելով իսպանացի Մրգել Անխել Պենուին: Իսկ տիտղոսի առաջին պաշտպանական մարտը Գենադին անցկացրել

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ

Չնայած երիտասարդ տարիքին, Առաքել Միրզոյանը Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր ծանրորդներից է: Սակայն Եվրոպայի չեմպիոնն ու աշխարհի փոխչեմպիոնը վնասվածքի պատճառով չի մասնակցի տարվա մարզական գլխավոր իրադարձությանը՝ աշխարհի առաջնությանը, որն այսօր մեկնարկելու է Թուրքիայում: «Չեմ կարծում, որ մեր ծանրորդներին կխանգարի այն, որ աշխարհի առաջնությունը անցկացվում է Թուրքիայում: Բազմաթիվ մրցումների ընթացքում մենք շփվել ենք թուրք ծանրորդների հետ, եւ մեր

ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արմեն Ղազարյանն այսօր Անթալիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում կներկայացնի Ռուսաստանը, հայտնում է news.am-ը: Արմեն Ղազարյանը 77 կգ քաշային կարգում Ռուսաստանի գործող չեմպիոնն է: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիդ Ռիգերտը Վլադիսլավ Լուկանինի եւ Արմեն Ղազարյանի միջեւ ընտրություն կատարելիս վստահել է հայ մարզիկին: 77 կգ քաշային կարգում Արմեն Ղազարյանի գլխավոր մրցակիցները կլինեն Հայաստանի

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԵՐՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ ՀՀ ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿԱՅՔԸ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի՝ sambo.am կայքը կրկին հայտնվել է ադրբեջանցի հակերների թիրախում: Երեկ առավոտվանից կայքի առաջին էջում երեւում է Ադրբեջանի դրոշը, նաեւ՝ We never forget Mubariz Ibrahimov (Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին) գրությունն ու մի լուսանկար: Մուբարիզ Իբրահիմովը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամն էր: Հակերները sambo.am կայքի աշխատանքը եւս

Հայաստանի առաջնություն. երբ ամեն ինչ ակնկալելի է

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում ամեն ինչ կրկին վերադառնում է հին ու սովոր՝ առօրեականության եւ ակնկալելի արդյունքների փուլը: Համենայնդեպս, այդպիսին էին Բարձրագույն խմբի առաջնության 4 հանդիպումներում գրանցված արդյունքները: Ու թեեւ այս տուրը փոքր-ինչ ձգձգվեց (սեպտեմբերի 11-ին նշանակված «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպումը կայացավ սեպտեմբերի 14-ին), նույնիսկ 3 օրերի սպասումը էական փոփոխություն չմտցրեց մրցաշարային աղյուսակում: Չեմպիոնը իր բարձր կարգը հերթական անգամ

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Երեկ Անթալիայի «Թոփքափը» հյուրանոցում կայացած IWF-ի համաժողովից հետո ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 21-րդ առաջնությունների մասնակից ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին բաժանվեցին, ըստ քաշային կարգերի, մասնակիցների մեկնարկային ցուցակները, որոնցում նշված են ծանրորդների խմբերը եւ տվյալ մրցման օրն ու ժամը։ Ըստ այդմ, Հայաստանը ներկայացնող 10 մարզիկներն ընդգրկվել են հետեւյալ խմբերում եւ մրցահարթակ կելնեն հետեւյալ օրերին։ Աղջիկներ 53

Բարոյականի սահմաններում

Հրատարակվել է Մերուժանի «Երկվորյակ» բանաստեղծությունների գրքույկը: Ժողովածուն ամփոփում է հեղինակի վերջերս գրած լիրիկական տողերը, որոնք մինչ այսօր որեւէ տեղ չեն տպագրվել: «Առավոտի» հետ կարճատեւ զրույցում Մերուժանն ասաց. «Բանաստեղծությունը խոսքի բյուրեղն է, որ բխում է հոգու ակունքներից՝ իր հետ բերելով երաժշտական հնչյունների մեղեդայնությունն ու գեղարվեստական պատկերների երանգապնակը: Չափածոն բարդ ու հակասական է, այն ծնվում է պահի

Եվգենի Պետրոսյանը՝ 65 տարեկան

Երեկ ռուսաստանցի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը դարձավ 65 տարեկան։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Մանրաերկի թատրոնի գեղարվեստական ղեկավարին՝ ծննդյան տարեդարձի առթիվ, ընդգծելով, որ այս ժանրի բազմաթիվ սիրահարների համար հայազգի հումորիստի հետ հանդիպումը վերածվում է իսկական տոնի, իսկ նրա «Սմեխոպանորամա» հեղինակային ծրագիրը, որը եթեր է հեռարձակվում ավելի քան 15 տարի, անկեղծորեն սիրում են տարբեր սերունդների արվեստասերներ։

Նկարչի վերելքը՝ «Թեքեյանից»

          Ս. Դանիելյանի “Առավոտը” Մեզանում Հայաստանի պետական բարձրագույն, ինչպես նաեւ նախագահի հատուկ մրցանակներից հետո ամենապատվաբերը, թերեւս, Թեքեյան մշակութային կենտրոնի սահմանածն է: Համենայնդեպս, այս կարծիքին են «Առավոտի» հետ զրուցած արվեստագետներից շատերը: Այսօր Թեքեյան կենտրոնում կբացվի Սրապիոն Դանիելյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Արվեստագետը 2009թ. արժանացել է Թեքեյան միության «Գեղանկարչություն» անվանացանկի մրցանակին: Նշենք, որ վերջին

ՆՇԱՆԱՌՈՒ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ

Սա մեծանուն Արամ Խաչատրյանի որակումն է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) համերգաշրջաններում մշտապես եւ մասնավորապես՝ իր կողմից 4-րդ տարին անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում, անդրադառնում է հայ կոմպոզիտորական եւ կատարողական արվեստի երեւելիներին: Սեպտեմբերի 11-ից մեկնարկած փառատոնի շրջանակներում այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հոբելյանին: Կհնչեն

ՊԱՆԴԱՆ ՍԱՏԿԵԼ Է. ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԱՆԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ

Չին հետաքննիչների մի խումբ ժամանել է Ճապոնիա՝ քննելու այդ երկրի կենդանաբանական այգիներից մեկում ահռելի մեծության պանդայի սատկելու պատճառը: Չին փորձագետները ենթադրում են, որ 14-ամյա Կո-Կո անունով որձ պանդան սատկել է վիրահատության ժամանակ, սրտի կաթվածից, եւ հնարավոր է, որ դրա պատճառը կենդանուն ցավազրկելու նպատակով ներարկված միջոցի չափազանց մեծ չափաբաժինն է եղել: BBC-ի մատուցմամբ, Կո-Կոն չինացիները վարձավճարով

ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՂՐՂԶՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Trend-ի փոխանցմամբ, Մոսկվան Բիշքեկի հետ Ղրղըզստանում ռուսական ռազմական օբյեկտների շուրջ բանակցություններ է վարում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ կանադացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Եկեք սպասենք Ղրղըզստանում տեղի ունենալիք ընտրություններին, որից հետո արդեն ընտրված կառավարության հետ մենք կորոշենք այդ երկրում ռուսական ռազմական օբյեկտների տեղակայման հարցը»,- հայտարարել է Լավրովը: Նրա ասելով,

ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի միջեւ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներին անդրադառնալով՝ Միացյալ Նահանգները հայտարարել է ձեռք բերված որոշակի հաջողության մասին: Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Ջորջ Միտչելի ասելով, Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդները ուղիղ բանակցությունների երկրորդ օրվա ընթացքում շարունակել են քննարկել մերձավորարեւելյան կարգավորման հիմքում ընկած սկզբունքային հարցերը: ԱՄՆ ներկայացուցչի

Թուրքիան որոշել է թուրքալեզու երկրներին «պապայություն» անել

Թուրքալեզու երկրների ղեկավարների՝ Ստամբուլում ընթացող գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել այդ երկրների ԱԳ նախարարների նիստը, որին, բացի Դավութօղլուից եւ Մամեդյարովից, ըստ news.am-ի, մասնակցել են Թուրքմենստանի արտաքին կապերի գծով փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը, Ղրղըզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւը եւ Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը: Բացելով նիստը, Դավութօղլուն ասել է, որ իրենք ներկա են պատմական

Լեհաստանում չեչենների կոնգրեսը նյարդայնացրել է Ռուսաստանին

Լեհաստանում չեչենների հրավիրած կոնգրեսը կարող է ստվերել Մոսկվայի եւ Վարշավայի միջեւ հարաբերությունները: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, թե Կրեմլը նորից հասկացնել է տվել Վարշավային, որ դժգոհ է այդ միջոցառման անցկացման փաստի եւ առավել եւս այդ միջոցառմանը չեչեն անջատողականների առաջնորդ, ՌԴ կողմից ահաբեկչական գործունեության մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող Ահմեդ Զակաեւի (նկարում) հնարավոր մասնակցության առնչությամբ:

Մեքսիկան տոնում է իր անկախության 200-ամյակը

Մեքսիկան Իսպանիայից իր անկախությունը հռչակել է 1810 թվականին: Այդ անկախությունը Մադրիդը ճանաչել է միայն 1821-ին՝ 11-ամյա պատերազմից հետո: Երեկ Մեքսիկան նշում էր իր անկախության 200-ամյակը: Տոնական միջոցառումներն ուղեկցվել են անվտանգության ուժեղացված պայմաններում: Երկրի իշխանությունները զգուշանում էին, որ Անկախության օրվա տոնակատարություններից կարող են օգտվել թմրավաճառներն ու հարձակումներ իրականացնել: Միայն Մեխիկոյում հասարակական կարգի պաշտպանության համար փողոց էր

ՄՐՑՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

Երեկ ԿԳՆ-ում անցկացվեց հայոց եկեղեցու պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցիչների մրցույթի հանրապետական փուլը: Հայ առաքելական եկեղեցու եւ ԿԳՆ-ի համագործակցությամբ անցկացվող այս մրցույթն իրականացվում է 2003-ից, որի շրջանակներում 300-ից ավելի ուսուցիչներ արժանացել են մրցանակների: Այս տարի հանրապետական փուլին մասնակցում է 42 ուսուցիչ, ովքեր իրենց գիտելիքների աստիճանը կփորձեն ուսուցչի ստեղծագործական

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

tert.am-ը տեղեկացնում է, որ Վրաստանում առաջին անգամ հրատարակվել են երկրում ապրող ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դասագրքեր։ Ըստ Վրաստանի կրթության նախարարության տարածած տեղեկության, դասագրքերում նյութի միայն 35 տոկոսն է վրացերեն, մնացածը ազգային փոքրամասնությունների լեզուներով է։ Դասագրքերը հրատարակվել են Վրաստանի հայկական, ռուսական եւ ադրբեջանական դպրոցների համար։ Ընդհանուր առմամբ թարգմանվել են պատմության եւ աշխարհագրության դասագրքերը՝ 7-րդ, 8-րդ, 10-րդ,

«ՆԱՆՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Երեկ Ծաղկաձորի Գրողների միության տանը տեղի ունեցավ Նանոֆոտոնիկայի եւ Նանովոլտաիկայի 2-րդ միջազգային դպրոցի բացման արարողությունը: Այն կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 22-ը, որին կմասնակցեն 12 երկրի նշված ոլորտների 80 մասնագետներ եւ ասպիրանտներ: Հայաստանում ծրագրի պաշտոնական ներկայացուցիչն է «Քվանտ» վարժարանը:

«Հինդիի օրը»՝ Երեւանում

Հնդիկներին զարմացրել է հայերի հյուրասիրությունը եւ  հայուհիների գեղեցկությունը Ամեն տարի սեպտեմբերի 14-ին Հնդկաստանում նշվում է «Հինդիի օրը», որը շարունակվում է մեկ շաբաթ: Երեկ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հինդի սովորող ուսանողները օրվա առիթով հանդիպում էին կազմակերպել, որին ներկա էր նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան: Հինդին Հնդկաստանի պաշտոնական եւ ազգային լեզուն է, որով

ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՀՐԱՄԱՆԻ՞

Ըստ կրթության ոլորտի պատասխանատուների՝ որոշ ավագ դպրոցներում նման դասարաններ են բացել, որպեսզի երեխաները դրսում չմնան: ՀՀ հանրակրթական դպրոցների շարքում ավանդաբար գործել են այնպիսիք, որոնք ունեն ռուսերեն ուսուցմամբ դասարաններ: ԿԳ նախարարության մշակած «Սովորողների ընդունելության» կարգի համաձայն՝ այս դասարաններում իրավունք ունեն սովորելու օտարերկրյա քաղաքացիները, ռուս խնամակալ, ռուս ծնողներ ունեցող երեխաները, Ռուսաստանում 6 տարի սովորած աշակերտներն էլ իրավունք

48. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Միքայել Բալայանն ու Հայկ Կարապետյանը։ Լրագրող Սամվել Պողոսյանը: Դուրս եկա «Սպարտակ» մարզադաշտի դարպասներից ու հայտնվեցի Ագաթանգեղոսի փողոցում։ Քաղաքային փողոցների անվանումների առումով, կարելի է ասել, որ արցախյան շարժումը թարմացրել է մեր ժողովրդի հիշողությունը։ Քաղաքի կենտրոնում փողոցից փողոց անցնելով՝ ասես հայտնվում ենք հայկական միջնադարում։ Հայ առաջին պատմիչի՝ Ագաթանգեղոսի փողոցի շրջապատում Մաշտոցի, Տիգրան Մեծի, Արշակունիների պողոտաներն են, Գրիգոր

Մոտ երկու միլիարդ դրամ՝ ճանապարհներին

Համաշխարհային բանկի եւ ՀՀ պետբյուջեի միջոցներով Սյունիքի մարզում շարունակվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքները: Հուլիս ամսից սկսվել են մարզի կենսական նշանակության ճանապարհների բարեկարգման աշխատանքները: Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Հալիձոր-Շինուհայր ճանապարհի երկու տարբեր հատվածներում՝ 2,2 կմ եւ 3,5 կմ, համապատասխանաբար՝ 520,6 միլիոն եւ 741,8 միլիոն դրամ գումարով: 600 միլիոն դրամով նորոգվում է Սիսիան-Աղիտու ճանապարհի 4,8 կմ հատվածը,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031