Օրվա լրահոսը

ՍԱՐՔԵՐ ՉԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի 2010 թվականի օգոստոսի 24-ում տպագրված «Գյումրեցիները հրաժարվում են նորակառույցներ տեղափոխվել» հրապարկման մեջ, որտեղ «Մուշ-2» թաղամասի բնակիչը նշել էր, թե «ջրմուղից 5000 դրամ են տարել ջրաչափ տեղադրելու համար», հարկ ենք համարում պարզաբանել, որ «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ջրաչափական սարքերի տեղադրում չի իրականացնում, իսկ բաժանորդների կողմից վճարված հինգհազարական դրամները վերաբերում են ընկերությունից ապառիկ կարգով ձեռք

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ

Ֆինանսների սղության պատճառով Սյունիքի մարզի ոչ բոլոր մանկապարտեզներն են լրիվ ծանրաբեռնվածությամբ գործել անցած ուսումնական տարում: Ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տրամադրած տեղեկատվության՝ մարզի 6 քաղաքային եւ 27 գյուղական համայնքներում գործող 52 մանկապարտեզներից միայն 27-ն է լիարժեք ու անխափան աշխատում, նախադպրոցական տարիքի երեխաների ընդամենը 39%-ն է ընդգրկված մանկապարտեզներում: Մարզում կա 0-6 տարեկան 11500

Միլիցիան միլիցիա կբերի՞

Եթե բնակիչները շարունակեն բողոքել իրենց շենքի տանիքում իրականացվող շինարարությունից Պուշկինի 52 հասցեում ապրող բնակիչներն իրենց հյուրերին դիմավորում են ոչ թե տանը, այլ՝ շքամուտքում: Պատճառը՝ բնակարաններում տիրող անտանելի աղմուկն է. շնչելու օդ չկա, իսկ պատուհան բացելն անհնար է: Օրերս այդ հասցեի բնակիչները «Առավոտին» էին դիմել: Նրանց խոսքերով, վերջին տարիներին իրենց տարածքում մեկը մյուսի հետեւից նոր շինություններ

ԿԱԹԻ ՎՐԱ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՐԵԼ «ԽՈՐՈՎԱԾ»

Ներմուծողները արտասահմանյան արտադրության սննդամթերքի վրա հայերեն մակնշում են՝ ինչ ուզում են Այս յոգուրտների մակնշումը չի համապատասխանում բաղադրությանը: Որպես բարեխիղճ սպառող, ես որեւէ սննդամթերք գնելիս անպայման նայում եմ պիտանելիության ժամկետը, որպես մայր, ես ստիպված կարդում եմ նաեւ երեխայի համար նախատեսված սննդամթերքի բաղադրությունը՝ հատկապես որ՝ որոշ մթերքների նկատմամբ բալիկս ալերգիկ է: Բայց Հայաստանում միայն կարդալ իմանալը բավարար

123 տնօրենից 115-ը ՀՀԿ անդամ են

«Առավոտի» սեպտեմբերի 2-ի համարում «Վերահանրապետականացում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դառնալով Հանրապետական կուսակցության Արմավիրի կառույցի ղեկավար՝ մարզի դպրոցների տնօրեններին ակնարկել է, որ անդամագրվեն ՀՀԿ-ին: Լուրին արձագանքել է Արմավիրի մարզպետարանը: «Ի պատասխան Ձեր «Վերահանրապետականացում» հոդվածի՝ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից դպրոցների տնօրենների հանրապետականացմանը կամ, առավել եւս, դրանով պայմանավորված «դպրոցի՝

Հակաճգնաժամային ծրագիրը սխալ է

Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, ըստ էության, օգուտ չտվեց «Շինարարությունում ներդրված փողերը, մեղմ ասած, վերադարձելիություն չապահովեցին։ Կառավարությունը պետք է թոթափի այն մտայնությունը, որը պարտադրել է Արժույթի միջազգային հիմնադրամը։ Նրանք ասում են, որ մեր տիպի երկրների իշխանությունները չպետք է հովանավորեն արդյունաբերության ոլորտը, ինչը սխալ է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա

ԵԼՓԻՆԻ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ՊՂԻՆՁ ՈՒ ՄՈԼԻԲԴԵՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Գյուղացիներին դա անհանգստացնում է 27-ամյա Մանուշ Հարությունյանն անհանգստանում է իր գյուղի՝ Ելփինի ապագայի համար: Այստեղ պետք է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացվեն՝ պղնձի եւ մոլիբդենի հայտնաբերման համար: «Մեզանից մեծերը իմացել են, որ այստեղ վնասակար նյութեր կան, դրա համար անհանգստացել են, հիմա էլ մենք ենք մտածում, եթե այդտեղի հանքը շահագործեն, մեր գյուղի բնությանն ու առողջապահությանը մեծ վնաս կհասցնեն»,-

Արեւելյան գործընկերության կոնգրեսը Հայաստանում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի Թագավորության պետնախարար Չարլզ Ֆերդինանդ Նոթոմբը եւ Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն: Սեպտեմբերի 6-ին հյուրերին ընդունել է ԲՀԿ նախագահ, Հայաստանի Եվրոպական շարժման պատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կարեւորելով կուսակցության որդեգրած միասնական եվրոպական ընտանիքին ինտեգրման ուղղությունը՝ ԲՀԿ ղեկավարն

ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ամենաշատն այս հարցն է հետաքրքրում շարքային էստոնացիներին Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի անդամը հիշեցնում է, որ մոտ ապագայում մեզ չի սպասում անդամակցություն այդ միությանը: Եթե մի կողմ թողնենք բարձրահունչ խոսքերը եվրոպական արժեքների կամ ինտեգրման անհրաժեշտության մասին՝ ի՞նչ է Եվրոպական միությունը ոչ քաղաքական կամ պետական գործիչների, այլ սովորական քաղաքացիների համար: Ասենք, 2004-ի մայիսից ԵՄ-ին մաս կազմող Էստոնիայի

ՎԱՇԱՁԵՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀՀ-Ի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՄԲ

«Հարավային Կովկասում ռուսական ռազմաբազաների թվի աճը սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանության համար»,- APA գործակալությանն ասել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Վաշաձեի կարծիքով՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ժամկետների երկարացումն ու դրա հզորացումը նախ եւ առաջ սպառնում են Հայաստանի անկախությանը. «Այդ ռազմաբազան որեւէ մեկին կայունության, անվտանգության եւ համագործակցության հնարավորություն չի ընձեռում: Միեւնույն ժամանակ, այդ բազան

«ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀ»-ԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

«Իհարկե, գալու է մի օր, որ Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ այն երկրները, որոնք ճշմարտությունն ամեն ինչից վեր են դասում, կընդունեն այն ճշմարտությունը, որ ոչ միայն «դե ֆակտո», այլ նաեւ «դե յուրե» Ղարաբաղն անկախ պետություն է»,- երեկ ասուլիսում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին խոսելիս ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ

ՎՐԱԵՐԹ՝ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ

Երեկ, ժամը 24.00-ին, ճանապարհային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան փողոցում, թիվ 8 պոլիկլինիկայի դիմաց, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ դիմել փախուստի։ Վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նա Այգեստան 1-ին նրբանցքի բնակիչ, 1967 թ. ծնված Լիլիթ Կառլենի Գեւորգյանն է։ Ըստ ականատեսների՝ վրաերթը կատարել է «Պորշ Կաեն» մակնիշի 099

«Արցախում տեղային պատերազմի սպառնալիքը մեծացել է»

Կարծում է Արմեն Աղայանը «Ո՛չ ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետի երկարաձգումը, ո՛չ էլ Հայաստանի անվտանգությունը ապահովելու ՌԴ՝ այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունը չի ավելացնում Հայաստանի, առավել եւս՝ Արցախի անվտանգությունը»,- «Առավոտի»՝ Հայաստանում ռուսական ռազմաբազաների երկարաձգումը իշխանությունները համարում են Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական նկրտումները զսպելու գրավական, սակայն վերջին օրերին էլ ադրբեջանական կողմը հետեւողականորեն շարունակում է դիվերսիան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում.

ՋԱՀԵԼՆԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ ԵՌՈՒՄ Է

ՀԱԿ երիտթեւը որոշել է նպաստել երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ու իր հասակակիցներին ակտիվության կոչ է անում: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւը, որ, թերեւս, ի տարբերություն տարիներ շարունակ քաղաքականությամբ զբաղվող ու գրեթե «երկաթի պես կոփված» իր ավագ ընկերների, ավելի ռոմանտիկ է ու պատրաստ հանուն իր գաղափարների ամենախելահեղ ու խիզախ քայլերի դիմել՝ չկոտրվելով նույնիսկ ինստիտուտներից վտարվելու, բանտերում

«ՄՈՍԿՎԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ»

Ըստ Կարապետ Ռուբինյանի՝ եթե հայտարարություններով բանակցային գործընթացն ակտիվանար, ապա այն վաղուց հանգուցալուծված կլիներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ օրը տարածած իրենց համատեղ հայտարարության մեջ հույս են հայտնել, որ դեկտեմբերի սկզբին՝ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ, բանակցային գործընթացն «ավելի ակտիվ է ընթանալու»: ԼՂՀ հարցով բանակցային գործընթացն ակտիվացնելուն կողմ վերջերս արտահայտվեց նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Այդ

«ԿՐԱՅՍԼԵՐԻ» ՎԱՐՈՐԴԸ՝ ՑՈՂԱՄԱՐԳ ԳՅՈՒՂԻՑ

Երեկ, ժամը 17:00-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Մյասնիկյանի արձանի դիմաց, ականատես եղանք, թե ինչպես էին ոստիկանները հետապնդում իրենցից փախչող մի երիտասարդի, որին բռնել հաջողվեց միայն «Կոնգրես» հյուրանոցի մոտ: Երիտասարդին ճանապարհային ոստիկանները նստեցրին իրենց ծառայողական ավտոմեքենան ու տարան Կենտրոնի ոստիկանություն: Պարզվեց, որ երիտասարդի վարած «Կրայսլեր» մակնիշի 99 ՍՍ 099 համարանիշի ավտոմեքենան (1-ին լուսանկար) ճանապարհային ոստիկանության տեսուչները

Սեպտեմբերի 7

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Գործնական մեծ հաջողություններ մի ակնկալեք, այսօր աշխատանքային արգելակման մեջ կլինեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հետեւելով ձեր ներքին ձայնին՝ շատ անսպասելի կհանդիպեք ռոմանտիկ ու վստահելի զուգընկերոջ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)-

ԸՆԴԴԵՄ ՁԻԱՀ-Ի

Վատիկան. Սուրբ աթոռի՝ ժողովուրդներին Ավետարանի քարոզման կոնգրեգացիան 1,2 մլն եվրո է հատկացրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, որը կբաշխվի աշխարհի 41 երկրներում ՁԻԱՀ-ով հիվանդներին օգնություն ցուցաբերող կաթոլիկ 131 կազմակերպությունների միջեւ: Նման կենտրոններից 104-ն Աֆրիկայում են, ուր ՁԻԱՀ-ի տարածման վտանգն առավել մեծ է: Ռեսուրսների զգալի մասը կուղղվի կանխարգելմանը եւ հիվանդության տարածման կասեցման նպատակով սեռական ժուժկալության անհրաժեշտության բացատրմանը: Ըստ

ՔԱՆԻ՞ ՏԱՐԻ ԿԱՊՐԵՔ

Վերցնում ենք 72 թիվը: Այս թվին պետք է ավելացնել կամ էլ հանել հարցերի պատասխաններից ստացված միավորները 1. Եթե դուք տղամարդ եք, ապա 72-ից հանեք 3: Կանայք պետք է 72 թվին ավելացնեն 4: Կանայք միջինը 7 տարի ավելի են ապրում, քան տղամարդիկ: Այնպես որ, կանանց համար հիմք է վերցվում  կյանքի միջին տեւողությունը՝ 86 տարի, իսկ տղամարդկանց

6-ամյա «Նարեկացի»

«Նարեկացի» արվեստի միությունը 6 տարեկան է: Օրերս մեծ հանդիսավորությամբ միությունը նշեց իր հիմնադրման 6-ամյակը: Միջոցառմանը ներկա էին միության բարեկամները, արվեստագետներ, որոնք իրենց անդրանիկ ելույթներն են ունեցել «Նարեկացիում», մենահամերգներ, ցուցահանդեսներ, ելույթներ: Իր ներկայությամբ եւ կատարումներով երեկոյին ուրույն շունչ հաղորդեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, որն իրեն համարեց ոչ թե «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահի՝ Նարեկ Հարությունյանի մտերիմը,

«Անկեղծ՝ ուզում էի դեսպան լինել»

Ալ. Բոժկոն՝ Հայաստանի ու հայերի մասին Երեկ Ազգային գրադարանում բացվեց ՀՀ-ում Ուկրաինայի արդեն նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի հրատարակած գրքերի, Ազգային գրադարանին Ուկրաինայի դեսպանատան կողմից նվիրաբերված հրատարակությունների ցուցահանդեսը: Ազգային գրադարանի կողմից էլ հայագետը հայ-ուկրաինական մշակութային կապերի ամրապնդման եւ հայ մշակույթին մատուցած ծառայությունների համար արժանացավ հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալի: Ալեքսանդր Բոժկոն ավարտել է

ԱՖՐԻԿՅԱՆ PARTY-ՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՖՐԻԿՅԱՆ ԷՐ

Նաեւ՝ վերաբերմունքը լրագրողների հանդեպ Օրերս «Night Light» ակումբը աֆրիկյան party էր անում. ակումբը մարդաշատ չէր, կարելի էր մատների վրա հաշվել երիտասարդներին, որոնք շտապում էին լիցքաթափվելու աֆրիկյան կրքոտ ռիթմերի ներքո: Եվ չնայած կազմակերպիչները իրենց միջոցառմանը մասնակցելու կոնկրետ ժամ էին սահմանել՝ 21-ը, սակայն աֆրիկացիները հայավարի վարվեցին եւ ակումբային կրքերը սկսեցին թեժացնել միայն ժամը 22-ից հետո: Հավաքված մասսան,

ԱՐԾԱԹԸ ՓՈԽԵՑ ԲՐՈՆԶՈՎ

Երեկ սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրը 55 կգ քաշային, 2009 թվականի աշխարհի փոխչեմպիոն Ռոման Ամոյանը պայքարն ավարտեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, որը նախորդ տարվա համեմատությամբ մեկ աստիճան նահանջ է: Սա քննադատելու համար չենք ասում, այլ նրա, որ հավատում էինք, որ Ամոյանը կարող էր նույն պատվանդանի ավելի բարձր աստիճանի վրա կանգնել: Հայաստանցի ըմբիշը նախնական գոտեմարտերում

Մեկնեցին Տոկիո

Երեկ ձյուդոյի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը մեկնեց Տոկիո, որտեղ սեպտեմբերի 9-13-ն անցկացվելու է մարզաձեւի աշխարհի առաջնությունը: Մեր թիմի կազմում են մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, ինչպես նաեւ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ՝ մինչեւ 66 կգ քաշային կարգ): Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից երեկ տեղեկացրին, որ Տոկիոյի ճանապարհին՝ Մոսկվայում, մեր պատվիրակությանն է միանալու նաեւ մինչեւ

Շիրովն առաջ անցավ

Շանհայում երեկ կայացավ շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության կիսաեզրափակչի չորրորդ տուրը: Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի արեց մրցաշարի ետնապահ Վան Հաոյի (Չինաստան) հետ, իսկ Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Եվ քանի որ մրցակարգով հաղթանակը գնահատվում է 3, ոչ-ոքին՝ 2, իսկ պարտությունը՝ 0 միավոր, Շիրովն ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հինգերորդ

Իտալիայից Հնդկաստան՝ հեծանիվով

«Ես վաղուց էի երազում այս ճամփորդության մասին ու հատկապես ոգեւորվեցի, երբ Սիմոնեն առաջարկեց միանալ ինձ ու այդքան երկար ճանապարհը միասին հաղթահարել: Ճիշտ է, Սիմոնեն կույր է, երկուսս էլ գիտակցում էինք, որ այդ երկար ճանապարհներին ստիպված ենք լինելու շատ խնդիրներ հաղթահարել, բայց այդքանով հանդերձ նա ինձ ընկերակցելու համար իր մեջ հզոր ուժ գտավ, ես էլ հասկացա,

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երեկ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում մեկնարկեց սիրողական ըմբշամարտի միասնական աշխարհի առաջնությունը, որը բազմաթիվ առումներով գերազանցում է նախորդ նմանատիպ մրցումները: Կազմակերպիչների խոսքերով, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մրցագորգ են մտնելու 114 երկրների 1200-ից ավելի մարզիկներ, ինչն աշխարհի առաջնությունների բացարձակ ռեկորդ է: Հայաստանն աշխարհի առաջնությունում կանանց մրցաշարին չի մասնակցում: Դրա փոխարեն հունահռոմեական եւ ազատ ոճերում հայտավորել է ամբողջական հավաքական թիմեր:

ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

Սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկից երկու օր առաջ կայացավ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) համաժողովը: Մասնակիցները Մոսկվայի «Քրոուն Պլազա» հյուրանոցում քննարկել են բազմաթիվ հարցեր, որոնցից կարեւորագույնը, թերեւս, 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակիցների ընտրության կարգն էր: Լոնդոնում ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացվելիք ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում խաղարկվելու է մեդալների 18 հավաքածու՝ 7-ական հունահռոմեական եւ ազատ ոճեր,

«Խաչագողի հիշատակարանը» էկրանին է

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան՝ նկարահանված Րաֆֆու համանուն վեպի հիման վրա: Նկարի պրոդյուսեր Մամիկոն Չատինյանի խոսքով, ֆիլմը այս տարվա հունիս ամսին արդեն պատրաստ էր, բայց ստիպված են եղել տեղափոխել աշուն, քանի որ, ըստ Չատինյանի, ամռան ամիսներին Երեւանում ընթանում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, զուգահեռ էլ ֆուտբոլի աշխարհի առաջնության կրքերն էին բորբոքվում:

Դեպարտիեն եւ «Կարոտը»

Oրերս Երեւան էր ժամանել աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարտիեն, որը շաբաթ օրը  մասնակցեց «Կարոտ»  փառատոնի գալահամերգին: Նա Հայաստան էր եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով, ում հովանու ներքո էլ անց էր կացվում  «Կարոտը»: «Այս միջոցառումն անցկացվում է Հայաստանում, երկիր, որի մասին շատ եմ լսել: Ֆրանսիայում ծանոթ եմ բազմաթիվ հայերի, գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, ընկերներ ունեմ

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031