Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Մի քանի ժամից Փարիզում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն

Նոյեմբեր 13,2011 15:28

Քիչ առաջ Փարիզում պայքարն սկսեցին ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց +105 կգ քաշային կարգի «B» խմբի ծանրորդները, որոնց մեջ է նաեւ Հայկ Հակոբյանը: Նա միանշանակ մեդալի չի հավակնում, բայց կարող է այնքան անհրաժեշտ օլիմպիական վարկանիշային միավորներ բերել մեր տղամարդկանց հավաքականին:
Իսկ երեկոյան կանանց եւ տղամարդկանց ուժեղագույն գերծանր քաշայինների մրցելույթներով աշխարհի առաջնությունը կավարտվի: Միայն դրանից հետո աշխարհի վերջին երկու առաջնությունների հաշվարկի միջին թվաբանականով հայտնի կդառնա, թե Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Լոնդոնի օլիմպիական խաղերում քանի մասնակից կունենան:
Իսկ մինչ այդ, երբ առաջնությունը դեռ շարունակվում է, կազմակերպիչները հրապարակել են այս պահի դրությամբ մեդալներ նվաճած երկրների դասավորությունը: Շնորհիվ Տիգրան Գ. Մարտիրոսյանի` պոկում վարժությունում նվաճած բրոնզե մեդալի, որն առայժմ մեր երկու հավաքականների միակ ձեռքբերումն է, Հայաստանի տղամարդկանց թինը 12 -րդն է, իսկ ընդհանուր թիմային հաշվարկում (տղամարդիկ եւ կանայք) մենք 18-րդն ենք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930