Օրվա լրահոսը
Յոժի «խանգարող հանգամանքը»
Սերգեյ Դանիելյանի մոնոներկայացման պրեմիերան Օրերս Կամերային թատրոնում սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ») հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ «Խանգարող հանգամանք» մոնոներկայացումը: Լավ էր, որ Կամերայինի դահլիճն էր ընտրված, քանի որ այդպես ավելի մտերմիկ միջավայր էր ստացվել, ի վերջո՝ դերասանը բարձրաձայն մտածում էր կամ իր դիտարկումները ներկայացնում իրեն անչափ մտերիմ համարող հանդիսատեսին՝ այս կամ այն հանրային հետաքրքրություն
ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի անմիջական աջակցությամբ արդեն 10 տարի Գերմանիայի վերամիավորման տարեդարձը նշում է ֆուտբոլային բարեգործական մրցաշարեր կազմակերպելով, որը նաեւ Հայաստանում հավատարմագրված միջազգային, դիվանագիտական կառույցների, տնտեսվարող սուբյեկտների եւ հասարակական կազմակերպությունների աշխատակիցների շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելու նպատակ է հետապնդում: Օրերս ավարտվեց նաեւ հոբելյանական՝ 10-րդ մրցաշարը, որին այս անգամ, կազմակերպիչներից բացի, մասնակցեցին «Ավերս», «Իմպերիալ» ընկերությունները,
ՇԵՔՍՊԻՐ, ԴՈՆԵԼԱՆ ԵՎ ՌՈՒՍՆԵՐ
Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային փառատոնը օրերս բացվեց Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի եւ Լոնդոնի Cheek by Jowl համատեղ նախագծով՝ Դեկլան Դոնելանի «12-րդ գիշեր» ներկայացմամբ՝ ըստ Շեքսպիրի: Ինչպես շեքսպիրյան ժամանակաշրջանում, այս ներկայացման մեջ էլ թե կանացի եւ թե տղամարդու դերերը կատարում էին տղամարդիկ: Շեքսպիրյան գործը այլ մեկնաբանություն էր ստացել. տվյալ պարագայում չափից շատ ռուսականացված
«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՋԱԿՑԵՑ ԴՊՐՈՑԻՆ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) աջակցեց Երեւանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի բարեկարգմանը: Բարեգործական ծրագիրն ուղղված էր դպրոցի եւ նրա հարակից տարածքի բարեկարգմանը, ինչպես նաեւ դասարանների վերանորոգմանը եւ նոր ուսումնական ծրագրերի կազմակերպմանը: «Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի ներդրումն արվեստի զարգացման բնագավառում՝ թույլ է տալիս հավատալ, որ մեր օժանդակությունն արդյունավետ ազդեցություն կունենա մեր երկրի երիտասարդ երաժիշտների դաստիարակության
«Green» ֆիլմի ռեժիսորը «Արեւորդիի» հյուրն է
Փառատոն, որին աջակցում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը Հոկտեմբերի 14-ից, արդեն երրորդ անգամ, մեկնարկել է «Արեւորդի» բնապահպանական միջազգային փառատոնը: Փառատոնը բացվեց ավանդույթ դարձած ինքնատիպ բնապահպանական շքերթով. 500-ից ավելի երեխաներ Երեւանի տարբեր կրթօջախներից կենդանիներ պատկերող գունագեղ զգեստներով Ազատության հրապարակից դուրս եկան երթի: Նրանց երթը շարունակվեց Հյուսիսային պողոտայով մինչեւ Հանրապետության հրապարակ, անցավ Նալբանդյան փողոցով եւ կանգ առավ Շարլ Ազնավուրի
ԱՆՎԱՆԻՆԵՐԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Ըստ ճանաչված կոմպոզիտորների, հայ կատարողական արվեստը հուսալի ձեռքերում է Հ. Առաքելյանի, Ա. Չոլակյանի, Ս. Սմբատյանի եւ Հ. Ավանեսյանի հետ ավագ գործընկերները հույսեր են կապում: «Հանդիսատեսի համար աննկատելի են այն ակնթարթային զրույցները, որոնք տեղի են ունենում դիրիժորի եւ նվագախմբի արտիստների միջեւ: Որքան դիրիժորը մոտենում է իր գեղարվեստական մեկնաբանման կատարելությանը, այնքան ուժեղանում է նրա եւ ունկնդրի միջեւ
«ՊԱՀՄՏՈՑԻ՞»
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի 16-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Փրկարարները ոստիկանների ներկայությամբ պատուհանից մուտք են գործել բնակարան, տանը մարդ չի հայտնաբերվել:
ԱՑԵՏՈՆԱՅԻՆ
Երեւանի կենդանաբանական այգու մոտակայքից՝ ացետոնից թունավորումով, «Սբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1976 թվականին ծնված Աշոտ Եղիշյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
ՏՐԱԿՏՈՐԻՍՏԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղին հարակից Չափա լեռան վրա, հարթեցման աշխատանքներ իրականացնելիս, «Կամացու» մակնիշի տրակտորը շրջվել է եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով տրակտորավար, 1949 թվականին ծնված Հայկ Կարապետյանը տեղում մահացել է:
ՏԱՆՏԵՐԸ՝ ԽՄԱԾ ԵՎ «ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐՈՎ»
Հոկտեմբերի 16-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի 57-րդ բնակարանում: Արթուր Պոլյակովին պատկանող բնակարանում այրվել է հեռուստացույցը: Տանտերը եղել է ոչ սթափ վիճակում: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները շմոլ գազից թունավորման նախանշաններով՝ 1971 թվականին ծնված Պոլյակովին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
«ԿՐԱԿՎԱԾ» 1 ՊԱՐԿՈՒՃ
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա: ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված ավտոմեքենայում, վարորդի նստելատեղին, հայտնաբերել է «Արայ» ընկերության սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին`
ՄԵՔԵՆԱՆ ՓՐԿԵԼ ԵՆ
Ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տուն է այրվել: Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Խ. Հովիկյանին պատկանող տան նկուղում գտնվող ավտոտնակում, տուժածներ չկան: Մինչեւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչները ավտոտնակից դուրս են բերել «Ռենջ Ռովեր» մակնիշի 27 ՍԼ 877 պետհամարանիշի ավտոմեքենան՝ անվնաս վիճակում:
ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 04.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Չարենցի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար: 482 ԼՕ 68 պետհամարանիշի ծանր բեռնատար ավտոմեքենան (ֆուռ) բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի 02 ՍՍ 256 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագենի» վարորդ Գարիկ Հովհաննիսյանը, ուղեւորներ՝ Հարութ Բարամյանը եւ եւս մի տղամարդ (ինքնությունը ճշտել չի հաջողվել) ստացած վնասվածքներից
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻՆ՝ 1 ԴԵՄ
Հոկտեմբերի 15-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նիստում խմբի նախագահ է վերընտրվել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Դա նշանակում է, որ Սաքունցը եւս 1 տարի կղեկավարի դիտորդական խումբը: «Առավոտի» տեղեկություններով, 9 հոգանոց խմբից միայն 1-ն է, որ դեմ է դուրս ելել Սաքունցին:
Հին հակառակորդները չեն դավաճանում
Նոյեմբերի 13-ին տեղի կունենա Իջեւան համայնքի ղեկավարի հերթական ընտրություն: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԸԸՀ կներկայացնեն հոկտեմբերի 9-14-ը, թեկնածուների գրանցումը կկատարվի հոկտեմբերի 14-19-ը, նախընտրական քարոզարշավը՝ հոկտեմբերի 26-նոյեմբերի 11-ը: Իջեւանի քաղաքապետ դառնալու ցանկություն ունի չորս թեկնածու՝ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը, ԲՀԿ-ական
ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՐՑԸ ԼՍՎԵՑ
«Առավոտի»՝ «Դիմել է Փաստաբանների պալատի նախագահին» (2011թ. մարտի 8) հրապարակմամբ տեղեկացրել էինք քաղաքացի Գարեգին Շահվերդյանի դատական վեճի մասին: Դատարան էր ներկայացել հակառակ կողմի փաստաբանը, որը, պարզվել էր, նախկինում եղել է դատական կատարածու՝ նույն գործով: ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 2011թ. հուլիսի 28-ի թիվ 15/11 Ա որոշմամբ՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանին (արտոնագիր թիվ 305) ճանաչել է մեղավոր՝ «Փաստաբանության
ՏՈՒԺԵԼ Է ՄԻ ՔԱՆԻՍԸ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հոկտեմբերի 15-ին, ժամը 19.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Կարեն Թարմենյանին պատկանող «ՎԱԶ-2108» մակնիշի 06 ԼՕ 476 եւ Արմեն Զուեւին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 08 ՍՍ 086 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդ, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ,
ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
Երեւան-Գավառ-Երեւան երթուղու միակ ուղեւորափոխադրող «Գավառտրանս» ընկերությունը չնայած գիծը սպասարկելու մրցույթը շահել է երթուղու ուղետոմսի 500 դրամ արժեքով, սակայն սպասարկել է 1000 դրամով: Ուղեւորներից 500 դրամ ավելի գանձելու համար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել: Երեկ ՏՄՊՊՀ-ն հրապարակեց վարչական վարույթի արդյունքները: Ըստ հանձնաժողովի՝ գերիշխող դիրքի չարաշահման համար «Գավառտրանսը» տուգանվեց 10 միլիոն դրամով: Հանձնաժողովը
«ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՈՒ ՀՐԴԵՀԵԼ»
Մի քանի օր առաջ Արմենակյան 202վ շենքում հրդեհ է բռնկվել: Բնակիչներին հաջողվել է արագ դիմել հրշեջ ծառայություն ու կրակը մեկուսացնել: Սովորական արտակարգ իրավիճակ հիշեցնող այս լուրը, թերեւս, կարող էր ընկալվել որպես պատահական դեպք, ինչ-որ բնակչի անփութության հետեւանք կամ պարզապես դժբախտ պատահար, եթե շենքի նկատմամբ խիստ հետաքրքրություն չունենային որոշ օլիգարխներ: «Առավոտի» սեպտեմբերի 16-ի համարում մենք հրապարակել
80%-ը գոհ է ԱՊՊԱ-ից
Մասնագետների վստահեցմամբ, ԱՊՊԱ-ն չի կարող նպաստել վթարների ավելացմանը «Բոլոր երկրներում ապահովագրությունն ավելի մեծ վստահություն է ձեռք բերում պարտադիր ապահովագրատեսակների միջոցով: ԱՊՊԱ-ի միջոցով 400 հազար ավտոսեփականատերեր որոշակի հարաբերություններ ստեղծեցին ապահովագրական ընկերությունների հետ: Մեր հաշվարկներով, մինչեւ տարվա վերջ, ապահովագրական ընկերությունները կսպասարկեն 26-30 հազար վթար»,- օրերս Դիլիջանում հայտարարեց «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը: «Ռոսգոսստրախն» այս
ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ
Կիրակի օրը գյուղն ու քաղաքը հանդիպեցին Երեւանի Հյուսիսային պողոտայում Երեւանյան էլիտար թաղամասերից մեկը՝ Հյուսիսային պողոտան, կիրակի օրը բավականին յուրահատուկ, երեւանցիների աչքին անսովոր տեսք ուներ: Պողոտայի հենց մեջտեղում փոքրիկ ախոռ էր, որտեղ աշխույժ եռուզեռին ու ուսումնասիրող հայացքներին անտարբեր, առօրյա ռեժիմով իրենց օրն էին անցկացնում «Արզնի» ընկերության տոհմային ցուլիկները, կովերը, ոչխարները: Քիչ այն կողմ կոմբայններ ու տրակտորներ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑ 1-Ը ՄԱՀԱՑԵԼ Է
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են զինված ուժերի ժամկետային 3 զինծառայողներ: Նրանցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ըստ «Panorama.am»-ի, ցավակցելով ավտոպատահարի հետեւանքով մահացած զինվորի հարազատներին, ասել է. «Դեպքի կապակցությամբ կարող եմ նշել, որ ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատեւ արձակման թույլտվություն,
ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԸ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բարձրաձայնել է իր տեսակետը Հայոց ցեղասպանության մասին: News.am-ի հաղորդմամբ, երեկ լրագրողները դեսպանին հիշեցրել են, որ նախորդ դեսպանները ներքին խնդիրներ են ունեցել, քանի որ մասամբ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն բարձրաձայն չեն կարողացել արտահայտվել: Ի պատասխան՝ Հեֆերնը նկատել է, որ հպարտ է Հայաստանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին
ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար: Սերժ Սարգսյանը հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին եւ մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները եւ առավելագույնս արդյունավետ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը կարող է հպարտանալ 20 տարվա՝ դժվարությամբ, մրցակցության եւ հետպատերազմյան տարիների պայմաններում եղած իր ձեռքբերումներով: «Հայաստանը հաստատեց քաղաքական նոր համակարգ, որդեգրեց ժողովրդավարության նոր մշակույթ, իրականացրեց անցում դեպի շուկայական տնտեսություն, միջազգային թատերաբեմում իր տեղը զբաղեցրեց, անդամագրվեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, ԵԽ անդամ դարձավ, հիմա
ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն անցած շաբաթ օրը Գարեգին Նժդեհի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ քննադատեց ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանություններին եւ այդ համատեքստում հայտարարեց. «2008թ. մարտի 1-ի դիպուկահարները ծնվել են 1996թ. սեպտեմբերի 26-ին: Եվ չի կարելի վիրավորելով ժողովրդի հիշողությունը՝ նրանց դարձյալ հավաքել հրապարակներում ու կեղծ հույսեր ներշնչել: Ժողովրդին խաբել չի
ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյին: Երկկողմ քննարկմանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչների եւ Լեհաստանի պատվիրակության մասնակցությամբ: Ստանիսլավ Կոզիեյը իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների
Հերթական ընտրությունների շեմին
Խորհրդարանական ընդդիմությունը սկսել է հանդիպումները «Ժառանգությունը» շարունակում է ֆորումների շարքը Հոկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության հանդիպումը քաղաքացիների հետ: Այս մասին հաղորդում է «Ժառանգության» մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: Իսկ մինչ այդ՝ երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գյումրեցի լրագրողների ու համակիրների հետ
ԲԱՆԱԿՈՒՄ ՊԵՏՔ է ՎԵՐԱՑՎԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Դա, ըստ ՀՀ ՄԻ պաշտպանի, նշանակում է առաջին հերթին իրավական արդարացի գնահատական տալ նախորդ տարիների մահվան դեպքերին: Անցած ուրբաթ, մի քանի րոպե առաջ այն բանից, երբ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների հարազատները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները հերթական բողոքի ակցիան էին անում այդ սպանությունները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու պահանջով, «Առավոտը» զրուցում
ՖՈՒՏԲՈԼՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
Վերջին օրերի համահայկական թիվ մեկ խնդիրը Իռլանդիա-Հայաստան հանդիպումն էր, որի դրվագները քննարկում են ֆուտբոլի սիրահարներից մինչեւ այդ հրաշք խաղի հետ բացարձակապես կապ չունեցող մարդիկ: «Եվրո-2012»-ի մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիան ունի ինտելեկտուալ եւ ֆուտբոլային ներբերանգներին ու փիլիսոփայությանը տիրապետող, մտածող մարզիչ, ուրույն ձեռագիր, համախմբված եւ իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալ խաղացողներ՝ թիմ, որը կարող


















































