Օրվա լրահոսը

Վանդալիզմ՝ Իսրայելյանի հանդեպ

Անվանի ճարտարապետի տունը քանդեցին Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ Սարյան 9 հասցեում գտնվող տունը, որտեղ վարպետն ապրել է 1936 թվականից մինչեւ մահը, գետնին հավասարվեց: Շինարարության ավարտից հետո՝ 3 տարի անց, վարպետի նախագծած տան փոխարեն վեր խոյացած կլինի 5 հարկանի հյուրանոցային բազմաֆունկցիոնալ շենք: Արդեն մի քանի օր է՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում շինարարության դեմ պայքարող խումբ է ձեւավորվել: Երեկ

ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. ԱՅՆ ԱՄԵՆԱԴԺՎԱՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Դուբլինում Իռլանդիայի ընտրանու հետ խաղում կենաց ու մահու ճակատամարտ է տալու պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելու համար: Մեր ֆուտբոլային գլխավոր թիմը դեռ երբեք բաղձալի երազանքին հասնելուն այսքան մոտ չի եղել: Սակայն մրցաշարային աղյուսակում ստեղծված իրավիճակը մեր ֆուտբոլիստներին միայն ու միայն հաղթանակ է պարտադրում: Եվ մենք

«ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑԱ»

«Առավոտը» տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանում է ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը: Երեկ Նոբելյան մրցանակակիրը ՀՀ ԳԱԱ-ում հանդիպեց հայ գիտնականներին, ակադեմիայի ինստիտուտների եւ բուհերի ղեկավարներին, գիտական հասարակայնության ներկայացուցիչներին, ապա նրան շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի կոչման դիպլոմ: Նախքան հայ կոլեգաների հետ հանդիպումը, գիտնականին ընդունել էր նաեւ ՀՀ նախագահ

Մեդալ՝ Կիմ Բակշիին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները օրերս հանդիպեցին անվանի գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ, լրագրող, հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի հետ: Գրողն այս անգամ Հայաստանում էր ռուսաց լեզվի օրերի շրջանակներում: Կիմ Բակշին իր մասնագիտական գործունեության մեծ մասը նվիրել է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրմանը: Շուրջ չորս տասնամյակ Բակշին կապված է Հայաստանի հետ. նրա

«Գնորդի խնդիր չունեմ»

Կամ՝ Արամ Իսաբեկյանի «Իմ այգին» շարքը՝  Սարո Սարուխանյանի հիշատակին Դեռեւս մի քանի օր առաջ արվեստաբան, ՀՀ նկարիչների միության անդամ Սարո Սարուխանյանը զբաղված էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի նոր անհատական ցուցահանդեսի աշխատանքներով: Երեկ «Ալբերտ եւ Թով Բոյաջյան» ցուցասրահում բացվեց գեղանկարչի ցուցահանդեսը, բայց առանց Սարո Սարուխանյանի. բացումից երեք օր առաջ՝ 67 տարեկան հասակում կյանքից

ԱՇԱԿԵՐՏԻՆ «ԽՈՒԶԵԼՈՒ» ՀԱՄԱՐ ՊԱՏԺԵԼ ԵՆ

«Գլուխը պատով տալու» համար՝ ոչ «Առավոտն» անդրադարձել է Դ. Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում կատարված միջադեպին, երբ 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը կտրել էր իր դասարանի 6 տղաների մազերը, ինչն արժանացել էր ծնողներից ոմանց բուռն արձագանքին  եւ լայն քննարկման առարկա դարձել սոցիալական ցանցերում: Ծնողները դժգոհել էին՝ իրենց երեխային ուղարկում են դպրո՞ց, թե՞ վարսավիրանոց: Այս ամենին հետեւել

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏԻՑ՝ ՄԱՀ

Երեկ, ժամը 01.07-ին ահազանգ է ստացվել, որ «Դ-52» թունաքիմիկատ խմելու հետեւանքով թունավորվել եւ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Նորագավիթի 12-րդ փողոցի թիվ 35 տան բնակիչ՝ 84-ամյա Ավետիս Ավետիսյանը, որը բժշկական կենտրոնի ընդունարանում մահացել է:

ՄԵԿՆ ԷԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ ՏԱՐՎԵՑ

Հոկտեմբերի 9-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 15 ՕԼ 283 պետհամարանիշի, «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի 21 ՍՏ 899 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 28 ՕՕ 279 պետհամարանիշի ավտոմեքենաները: Տուժողներ Մելիքսեթ եւ Արտաշես Թեւոսյաններին, Գրիշա Խուրշուդյանին եւ Լիլի Հարությունյանին տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց, այնուհետեւ Ա. Թեւոսյանը տեղափոխվել

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Հոկտեմբերի 9-ին, ժամը 08.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքին հարակից տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2103» մակնիշի 07 ՏՏ 345 պետհամարանիշի ավտոմեքենան ընկել էր դրենաժային ջրատարի մեջ, ինչի հետեւանքով մահացել է 22-ամյա վարորդը՝ Նորամարգ գյուղի բնակիչ Արայիկ Օհանյանը:

ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՅԻ ՀՐԴԵՀԸ

Երեկ, ժամը 05.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում գտնվող Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի բակում: Օժանդակ շինության ներսում այրվել են 40 խմ արհեստավորական իրեր (գազի բալոն, բենզինի տարա, հագուստ): Բարեբախտաբար, թեւավորներ չեն եղել:

ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ

Ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Մանանդյան փողոցի թիվ 13 շենքի 33-րդ բնակարանի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Շտապօգնության աշխատակիցները 50-ամյա Կարինե Հովհաննիսյանին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան: ԽԱՅԹԵԼ Է ՕՁԸ Հոկտեմբերի 8-ին օձի խայթոցից թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Մալիշկա գյուղից 17-ամյա բնակիչ Արթուր Բալասանյանը:

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ

Դեղորայքային թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Այգաբաց փողոցի 2-րդ շարքի թիվ 1 տան 21-ամյա բնակիչ Վահագն Իբրաջյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Դեղորայքային մեկ այլ թունավորմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վրացական փողոցի թիվ 7 շենքի 30-րդ բնակարանի 26-ամյա բնակիչ Սոնյա Միրզախանյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Կալանավորի վիճակը լուրջ է

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հարգելի նախագահ, արդեն հույսս կորցրած իրավապահ մարմինների անօրինական գործողություններից, տարբեր կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դիմելով, չհասնելով արդյունքի, ստիպված եմ բաց նամակով դիմելու Ձեզ՝ եղբորս որդու՝ Հայկ Թովմասյանի հարցով: Նա գամված է սայլակին, գտնվում է ԱՆ «Նուբարաշեն» մեկուսարանում, 1-ին կարգի հաշմանդամ է, նրան նշանակել են անհատական խնամք: Բայց Ձեր դատարանները հաշվի

Պաշտպանական ճառերը սկսվեցին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց Գագիկ Մաթեւոսյանի («Մուսկուլ Գագոյի») եւ մյուսների գործով պաշտպանական ճառերի ունկնդրումը: Հիշեցնենք, որ 6 անձի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝ ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի, ապօրինի զենք-զինամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի դեմ կատարված հանցագործությունների համար: Մինչ ճառերը, դատարանը արձանագրեց, որ երկու պաշտպաններ բացակայում

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է

Նվեր Պողոսյանը, ի տարբերություն այլ պաշտոնյաների, կգոհանա, եթե թերթը ներողություն խնդրի «Ժողովուրդ» թերթի ուրբաթ օրվա՝ հոկտեմբերի 7-ի «Մարզպետը կաշառք է վերցրել» հրապարակման համաձայն, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը մարզի Թթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել, որ ապահովի հավակնորդներից մեկի՝ Արթուր Մխիթարյանի հաղթանակը: Նյութում մի

ԳԵՏՆԱՆՑՈՒՄԻ ՏԵՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ

Երեկ Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ հավաքվել էին Աբովյան փողոցի վերջնամասի՝ շրջանայինի գետնանցումի կրպակատերերը: Նրանք քաղաքապետարանից պահանջում էին գետնանցումը աճուրդով վաճառած մրցույթի արդյունքները հրապարակել: Գետնանցումի կրպակատերերը դեռ օգոստոսին, երբ տեղեկացել էին քաղաքապետարանի՝ գետնանցումը վաճառելու որոշման մասին, բոլոր կրպակատերերով միացել ու ընկերություն էին (ՍՊԸ) ստեղծել եւ մասնակցել գետնանցումի աճուրդին: Այդ ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը մեզ հետ զրույցում

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԵՆ ԽԹԱՆՈՒՄ

Սննդամթերքի, դեղագործության, զբոսաշրջության, ոսկերչության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտների հետ Հայաստանի կառավարությունը մեծ հույսեր է կապում: Առաջիկայում հենց այս ոլորտների արտադրանքի արտահանումը խթանելու համար հատուկ ռազմավարություն է մշակվել: Երեկ մեկնարկեցին Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության հանրային քննարկումները: Որ արտահանման ոլորտն իսկապես զարգանա գործնականում եւ ոչ թե մնա միայն ցանկություն, կառավարությունը նախատեսել է մինչեւ հաջորդ տարեվերջ

Սփրեդ՝ կարագի գնով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարզել է, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին: Հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով, արձանագրվել է, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գնի միջեւ կա խիստ էական տարբերություն: Խոշոր սուպերմարկետներում 1 կգ կարագը վաճառվում է  920-3000 դրամով: Գնային այս ակնհայտ անհամապատասխանությունը հիմք է հանդիսացել, որպեսզի հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն սկսի

Աբորտի թեման թեժանում է

Օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հաշվի առնելով այն, որ մեր երկրում սեռերի համամասնությունն անհամաչափ է, եւ տղաներն ավելի շատ են ծնվում, քան աղջիկները, կոչ արեց ուսումնասիրել այդ երեւույթը: Միեւնույն ժամանակ ԵԽԽՎ-ն հորդորեց ընդունել համապատասխան օրենք, որով կկանխվեն սեռի պատճառով արհեստական վիժեցումները: Հայաստանում ծնվող տղաները 112-ն են, իսկ աղջիկները՝ 100, ու դա այն դեպքում, երբ

ՀԻՎԱՆԴԸ ԻՍԿԱԿԱՆ ՈՒ «ԿԵՂԾ» ԲԺԻՇԿՆԵՐ Է ՋՈԿՈՒՄ

Պոլիկլինիկաներում մարդկանց զգուշացնում են, որ եթե մի քանի տեղ հաշվառվել են, կարող են ավտոմատ դուրս մնալ բոլոր տեղերից ու զրկվել ամբուլատոր բուժծառայություն ստանալու հնարավորությունից: Մեր տեղեկություններով՝ այս օրերին մայրաքաղաքի պոլիկլինիկաներում մեծ խառնաշփոթ է՝ կապված հիվանդների հաշվառման հետ: Ստացվել է այնպես, որ մի մարդը հաշվառված է մի քանի պոլիկլինիկաներում՝ մի քանի բժիշկների մոտ: Այսինքն՝ 1 հիվանդի

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վիեննայի Մխիթարյան միաբանությունը 200 տարեկան է: Այդ առթիվ Սփյուռքի նախարարությունը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ համատեղ երեկ եւ այսօր անցկացնում է երկօրյա միջազգային գիտաժողով: Քննարկվելու են «Մխիթարյան միաբանության անցած ուղին», «Վիեննայի Մխիթարյան Միաբանության տպարանի պատմությունը, «Վիեննայի Մխիթարյան միաբանության դպրոցների կրթական առաքելությունը» եւ այլլ թեմաներ: «Առավոտը» հրավիրված հյուրերի հետ խոսեց Վիեննայի միաբանության այսօրվա վիճակի, հայաստանյան եւ

ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, հոկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ի սահմանում, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել (պաշտոնական վարկածի համաձայն) ժամկետային զինծառայող, Արարատի մարզի Խարբերդ գյուղի բնակիչ, 19-ամյա Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻՑ 2-Ի ԴԻԵՐԸ ԳՏՆՎԵՑԻՆ

Հոկտեմբերի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերվել են անհետ կորածների ցուցակում նշվող՝ 1973թ. ծնված Արմեն եւ 1964թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը եւ ժամը 11.20-ին տեղափոխվել դիարան: Այժմ անհայտ կորածների ցուցակում նշվում է 3 անուն՝ Նորիկ Միրզոյան (1939թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուրգենի Հակոբյան (1992թ. ծնված, Վրաստանի քաղաքացի),

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում: Նույն օրը, ժամը 01.05-ին, գլխի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա Քաթրինե Հ.-ն: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում հայտնաբերել է 27-ամյա Արթուր Դովլաթյանի դիակը՝ ծակած կտրած վնասվածքների հետքերով: Նույն բնակարանի բնակիչ՝ 28-ամյա

ԵՐԿԽՈՍԵԼԸ ԴԵՌ ՎԱՂ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանական պատվիրակության ղեկավար, Հանրապետական Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, այսօրվա իրավիճակում երկխոսությունն արդյունավետ չի կարող լինել, քանի որ մի կողմը պահանջում է մյուս կողմից՝ խնդրել այդ երկխոսությունը։ Այս մասին ասել է Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ իշխանությունը նախաձեռնությամբ հանդես գա եւ Կոնգրեսին երկխոսելու առաջարկ

ՀԱՊԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ

Երեկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագրի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական եռամսյակային նիստը: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Անցած երրորդ եռամսյակի ընթացքում ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունեցել բավականին լուրջ իրադարձություններ: Նախ՝ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովը Ղազախստանում: Կայացան անվտանգության խորհրդի քարտուղարների

ՀԱԿ-ը հեռացավ հրապարակից

Բայց խոստացավ վերադառնալ Մինչ հեռանալը՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շարք հայտարարություններ արեց, մասնավորապես նշելով իրենց այդ ակցիայի ամենից կարեւոր նվաճումը՝ «2008 թվականի մարտի 1-ի սպանդից եւ ընդդիմության համակիրների դեմ սանձազերծված դաժան քաղաքական հալածանքներից հետո երկրում հաստատված վախի մթնոլորտի հաղթահարումը»: «Շուրջօրյա նստացույց-հանրահավաքի բանաձեւ» վերնագրված փաստաթղթում, որը ներկայացրեց արտախորհրդարանական ընդդիմության լիդերը, ասվում է, որ ՀԱԿ միջոցառումները

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱԿՑԻԱՆ ՏԱՊԱԼՎԵ՞Լ Է

 ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցության նախագահի համոզմամբ՝ դա խիստ գնահատական կլիներ, թեեւ մտածելու բան կա Հայ ազգային կոնգրեսը անցած շաբաթ օրը նույնքան անսպասելիորեն դադարեցրեց Ազատության հրապարակում իր նախաձեռնած շուրջօրյա հանրահավաքները, որքան անսպասելիորեն դրանք սկսել էր սեպտեմբերի 30-ին: Ակցիայի դադարեցումն անսպասելի էր հենց թեկուզ այն իմաստով, որ դրա անցկացման  8 օրերի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները հարթակից հանդես էին

ԵԽԽՎ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ ԾԱՅՐԱՀԵՂ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻՆ

ԵԽԽՎ-ում այս հարցի քննարկման ժամանակ կարծիք հնչեց, որ սոցիալական կայքերում աշակերտների լուսանկարներն ու անձնական  տվյալները հրավերներ են մանկապիղծների համար: «Գործընկերս Մոլդովայի պատվիրակությունից երեկ հարցրեց, թե ինչ հարցեր են այսօրվա օրակարգում, եւ իմ կարճ պատասխանն էր՝ պոռնոգրաֆիան: Նա կարծեց, թե դա քաղաքական վատ կատակ էր: Ցավոք, այդպես չէր»,- պատմեց ԵԽԽՎ պատվիրակներից մեկն իր ելույթում: Հոկտեմբերի 5-ին

ԱՅՍՊԵ՞Ս ԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

  «Չնայած այն բանին, որ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը չի ընդգրկվել պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում, մշակույթի նախարարությունը գտնում է, որ քաղաքաշինական ծրագրերում պետք է հաշվի առնել նշանավոր ճարտարապետի տան պատմական արժեքը։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկության, Սարյան 9 հասցեում կառուցվում է հյուրանոցային համալիր, որում նախատեսվում է մասնակի վերականգնել Ռ. Իսրայելյանի տան գլխավոր ճակատի պատը»,- «Առավոտի» հարցմանն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031