Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԵՆ ԽԹԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 11,2011 00:00

Սննդամթերքի, դեղագործության, զբոսաշրջության, ոսկերչության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտների հետ Հայաստանի կառավարությունը մեծ հույսեր է կապում: Առաջիկայում հենց այս ոլորտների արտադրանքի արտահանումը խթանելու համար հատուկ ռազմավարություն է մշակվել: Երեկ մեկնարկեցին Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության հանրային քննարկումները: Որ արտահանման ոլորտն իսկապես զարգանա գործնականում եւ ոչ թե մնա միայն ցանկություն, կառավարությունը նախատեսել է մինչեւ հաջորդ տարեվերջ հարկային ու մաքսային ոլորտում իրականացվող հսկողության գործընթացում բոլոր ռիսկերը կառավարելի դարձնել: «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի խոսքով, բացառվելու են ոլորտում կամայական ստուգումները: Սահմանային անցակետերում արտադրական նշանակության մեքենաների սարքավորումների համար նախատեսված ԱԱՀ-ն էլ իսպառ կվերանա: Պարոն Հերգնյանը վստահեցրեց, որ ռազմավարության արդյունքները նկատելի կլինեն առաջիկա տարիներին, արդեն 2015-ին ապրանքների արտահանման ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի 16%, նախորդ տարի այն կազմում էր 10%: Ըստ պարոն Հերգնյանի, եթե քայլ առ քայլ հետեւեն ռազմավարության կանոններին, ապա մոտակա տարիներին Հայաստանն այլեւս չի մտահոգվի արտադրանքի հումքի ապահովման հարցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել