Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍԵԼԸ ԴԵՌ ՎԱՂ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Հոկտեմբեր 11,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանական պատվիրակության ղեկավար, Հանրապետական Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, այսօրվա իրավիճակում երկխոսությունն արդյունավետ չի կարող լինել, քանի որ մի կողմը պահանջում է մյուս կողմից՝ խնդրել այդ երկխոսությունը։ Այս մասին ասել է Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ իշխանությունը նախաձեռնությամբ հանդես գա եւ Կոնգրեսին երկխոսելու առաջարկ անի։ Դ. Հարությունյանի փոխանցմամբ, երբ ընդդիմությունը փոքր-ինչ սթափվի, ավելի հստակ գիտակցի քաղաքական իրողությունները, այդ ժամանակ հնարավոր է անդրադառնալ երկխոսությանը: Իշխանություն-ՀԱԿ երկխոսության շրջանակներում կոալիցիայի պատվիրակության ղեկավարն ասել է, թե միշտ էլ կան երկխոսության համար թեմաներ, որոնք կարեւոր նշանակություն ունեն երկրի համար, բայցեւ հավելել է, որ իշխանությունը չի պատրաստվում ՀԱԿ-ին խնդրել, որ երկխոսությունը վերսկսվի: «Երկխոսությունը պետք է լինի երկու կողմի գիտակցված կամքն ու ցանկությունը, այլ ոչ թե մի կողմը պետք է խնդրի, եւ մյուս կողմը սկսի մտածել՝  երկխոսե՞լ, թե՞ ոչ։ Կարծում եմ, երբ այդ գիտակցությունը լինի ընդդիմության մոտ, մենք կարող ենք այդ տարբերակի մասին նորից խոսել։ Իսկ մինչ այդ, կարծում եմ, խոսելը վաղ է»,- հայտարարել է Դավիթ Հարությունյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել