Օրվա լրահոսը
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԾՈԾՐԱԿԻՆ ԶԳԱԼՈՒ Է ԿՈՆԳՐԵՍԻ ՇՈՒՆՉԸ»
ՀԱԿ ներկայացուցիչ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը համոզված է, որ ՀԱԿ-ը հասնելու է իր նպատակին՝ սահմանադրական կարգի հաստատմանը: – Կոալիցիայի աշխատանքային խումբը երեկ հրապարակեց իր հայտարարությունը, որով առաջարկեց երկխոսության թեմային վերադառնալ նստացույց-հանրահավաքային ակցիայի ավարտից հետո. ի՞նչ եք մտածում այս որոշման մասին: – Դա էլ է այս երկխոսության կոնտեքստում տեղավորվում, մենք մեր իրավական գնահատականը տվել ենք,
ԶՈՒԳԱՐԱՆ ՓԱԿԵԼՈՎ՝ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՉԵՆ ԸՆԿՃԻ
Արդեն քանի օր է՝ չեն գործում Ազատության հրապարակի շրջակա հասարակական զուգարանները: Հարակից սրճարանների տերերը նույնպես վրանաբնակներին արգելում են օգտվել իրենց օբյեկտների զուգարաններից: Երեկ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները «Առավոտի» հետ զրույցում վստահեցրին, որ զուգարանների բացակայությունը, ճիշտ է, լուրջ անհարմարություններ է ստեղծում, բայց դա պատճառ չէ, որ ընկճվեն: Քնքուշ Մելիքյանի խոսքերով. «Ստիպված ենք մոտակա տարածքում բնակվող բարեկամների
ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼԸ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԱՐՑ Է
Ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը Անցած ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել ՄԱԿ-ի՝ նոր անդամների ընդունման հարցով փորձագիտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել է Պաղեստինի ազգային վարչակազմի՝ Ինքնավարության՝ որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ ճանաչելու վերաբերյալ հայտը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդ հայտը քննարկել էր դեռ սեպտեմբերի 26-ին եւ որոշում էր ընդունել այն փոխանցել հիշյալ հանձնաժողովին,
ԱՍՏԾՈ ՇԱՂ ՏՎԱԾ ԹԱՇԿԻՆԱԿՆԵՐԸ
ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ /Հատվածներ վեպից/ Նվիրվում է անկախության 20-ամյակին Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը: Լոգաու Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեւ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է
ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԵԿԵԼ ԷԻՆ ԱԺ
Երեկ ՀՀ խորհրդարանի մուտքի մոտ հավաքվել եւ ԱԺ պատգամավորների օգնությունն էին հայցում օրերս Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհետ կորած 5 անձանցից երկուսի՝ եղբայրներ Մեխակ եւ Արմեն Սորսումատյանների հարազատները: Նրանք դժգոհում էին փրկարարական աշխատանքների անարդյունավետությունից եւ ակնկալում, որ օրենսդիրները պատկան մարմինների առաջ հարց բարձրացնեն մեքենայով հանդերձ, ենթադրաբար, փլուզումների տակ մնացած իրենց հարազատներին գտնելու, համար:
Փրկարարները գերազա՞նց են աշխատել
Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 83-րդ կիլոմետրի փլուզված վայրում հոկտեմբերի աշխատանքները շարունակվում են: Դժվար է 250 մ երկարությամբ տարածքում, հողի տակ գտնել 5 անհետ կորածներին. աշխատանքները կատարվում են թեք տարածքում, եւ հողի հեռացրած շերտի փոխարեն վերեւից կարող է հոսել այլ հողակույտ: Գտնվել էր անհետ կորած, Արճիսի բնակիչ Նորիկ Միրզոյանին պատկանող «Վազ-2106» ավտոմեքենան: Այն ջարդված էր, հողի
«Նաիրի» կինոթատրոնը կվերաբացվի
Հոկտեմբերի 8-ից կվերաբացվի «Նաիրի» կինոթատրոնը` Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիր» ֆիլմով: Ցերեկները կլինի մանկական ծրագիր, իսկ երեկոյան ժամերին՝ հայկական եւ արտասահմանյան ճանաչված ֆիլմեր: Ցերեկային սեանսների տոմսերը կարժենան 300-500, իսկ երեկոյանը՝ 1000-1500 դրամ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը տեղեկացրել է, որ «Նաիրի» կինոթատրոնի ամսական ծախսերը կկազմեն շուրջ 3,5 մլն դրամ:
Դատարանը լսեց գարեջրի գործարանի աշխատակիցներին
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի որդու թիկնապահներին դանակահարելու ու նրանցից մեկին` Արթուր Առաքելյանին մահվան հասցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 24-ին Բալասանյան ընտանիքին պատկանող գարեջրի գործարանի դիմաց, օրը ցերեկով` հասարակության աչքի առջեվ «ռազբորկա» էր տեղի ունեցել նույն գործարանում որպես բանվոր աշխատող Ալբերտ Սահակյանի
Կապանում խաղաղության պուրակը բացվեց
Սյունիքի մարզկենտրոն Կապանում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին տոնախմբություն էր, նշում էին քաղաքի օրը. խաղահրապարկների բացումներ, պարգեւատրումներ, համերգային ծրագրեր, հրավառություն եւ այլն: Կապանցի մի շարք քաղաքացիների պարգեւներ շնորհվեցին. դրամական պարգեւներ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ քաղաքի դպրոցների մի խումբ ուսուցիչների: ՀՀ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալի արժանացան կապանցի մի խումբ ազատամարտիկներ: Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Լարիսա
Այսօրվա պատահարը
Այսօր՝ ժամը 03.10-ին, Թբիլիսյան խճուղում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մի ավտոմեքենա բախվել է խճաքարերի բուրգին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Կաշառք վերցնելու մեղադրանքով
Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Երեվան քաղաքի վարչություն է ներկայացել ՌԴ քաղաքացի, 26-ամյա Լեվոն Ս.-ն. նա 2009 թ. օգոստոսի 4-ից ՌԴ Սանկտ Պետերբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք վերցնելու մեղադրանքով:
Ուղեվոր է մահացել
ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Սեվան ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2107»-ի վարորդը, 2 ուղեվորները, «Օպել Վեկտրա» -ի վարորդն ու 3 ուղեվորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2107»-ի ուղեվորներից մեկը՝ 24-ամյա Արծրուն Կիրակոսյանը, մահացել է:
56 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ
Կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ ամփոփում Սույն թվականի մարտի 14-ից մինչեվ հոկտեմբերի 1-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Երեվանի տարածքում գտնվող 75 կրպակների սեփականատերերից ստացել է 56 անհատական եվ 1 կոլետիվ բողոք: Անհատական դիմումների ուսումնասիրության արդյունքում պատկերը հետեվյալն է. •7 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող հստակ եվ դեռեվս չսպառված ժամկետով
Դսեղում՝ 25-րդ անգամ
Թումանյանի հարազատների կարծիքով, ազնիվ չէ, որ անտեսված է Ամենայն հայոց բանաստեղծի մայրը Դսեղում «Անուշ» օպերայի հնչյունները Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան են հրավիրում: Անուշի դերակատարուհին՝ ազգային օպերայի երգչուհի Արմենուհի Սեյրանյանը ձգտում է Անուշի դերերգը կատարել նույնքան պարզ ու մաքուր, որքան Անուշն էր: «Պետք չէ հեռանալ գեղջկական միամիտ կերպարից, հակառակը՝ պետք է կարողանաս ներկայացնել նրան իր աշխարհում, իր
ՀԱՍՄԻԿ ՍԵՎՈՅԱՆԻ ՌԻԹՄԵՐԸ
«Աշնանային ռիթմեր» պայմանական խորագրով ցուցահանդես բացվեց օրերս Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում: Գեղանկարչուհի Հասմիկ Սեւոյանը ներկայացել էր 10-ամյա ստեղծագործական ուղին ներկայացնող ինքնատիպ գործերով: Դրանով էր պայմանավորված ցուցադրվող ստեղծագործությունների ժանրերի ու շարքերի բազմազանությունը: 5 տարի առաջ ավարտած «Ներկայացում», «Թատրոն», «Զրույց» գրաֆիկական շարքերից հետո, ավելի «հասուն» գործեր էլ էին ցուցադրված՝ «Սպիտակի վարիացիաներ», «Կապույտի մեջ» եւ այլն: «Մեծանում ենք,
Լատինամերիկյան ռիթմեր
Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը պատիվ ունի ներկայացնելու լատինամերիկյան երաժշտության համերգ, որը կկատարի բրազիլական յոթ լարանի կիթառի վարպետ Ֆաբիանո Բորժեսը: Համերգը կկայանա նախկին ԱՄՆ դեսպանատան շենքում՝ հոկտեմբերի 14-ին: Համերգի առաջին մասը նվիրված է արգենտինական — պերուական, իսկ երկրորդը՝ բրազիլական երաժշտությանը: Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն բրազիլահայ կոմպոզիտոր Ռիկարդո Թակուչյանի ստեղծագործությունները: Բորժեսը նա— հանդես կգա նոր երաժշտական խմբի՝ SambaJan-ի
Գրախանութ՝ մտածող մարդկանց համար
«Բյուրոկրատի» մեկամյակը Երեկ «Բյուրոկրատ» գրախանութը դարձավ մեկ տարեկան: Այդ կապակցությամբ գրախանութում տոնական միջոցառումներ էին: Ինչպես նշում է գրախանութի հիմնադիր տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, «Բյուրոկրատը» հասցրել է մեկ տարվա ընթացքում նվաճել ընթերցասեր հասարակության, ինչպես նաեւ ժամանակակից գրողների ու ստեղծագործողների սերը. «Բոլորն անդադար հարցնում են` ինչո՞ւ ենք բացել «Բյուրոկրատ» գրախանութը: Մեր երկրում այնքան անսովոր է գրախանութ բացելը, որ
ՊԵՏՊԱՏՎԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱ
Հաջորդ տարվանից նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետպատվերը կավելանա 50%-ով: Սա նշանակում է, որ մոտ 7000 ուսանող անվճար սովորելու հնարավորություն կստանա: Երեկվա ասուլիսում այս մասին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. «Խոսքը նաեւ կրթաթոշակների մասին է, այդ երեխաները կապահովվեն համապատասխան կրթաթոշակով»: Որ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետն էլ բուհի շրջանավարտի չափ հեշտ գործ գտնի՝ ԿԳՆ-ն
«Գանձասարի» անկումը շարունակվում է
Կայացան Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին առաջատարներ «Ուլիսն» ու «Փյունիկը»: Հաղթանակի դեպքում չեմպիոնը հնարավորություն էր ունենում կրճատել միավորների տարբերությունն առաջատարի հետ, սակայն լարված պայքարի արդյունքում գրանցվեց ոչ-ոքի՝ 0:0, որը, բնականաբար, «Ուլիսի» օգտին էր: Իսկ եթե հաշվի առնենք, որ երրորդ հորիզոնականում ընթացող «Գանձասարն» արդեն գործնականում դուրս է եկել չեմպիոնության համար
ՀԱՐԵՎԱՆ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
Արդեն երրորդ օրն է, ինչ միջազգային մամուլն արձանագրել է, որ Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ հենց Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում առաջնության մասնակից 127 երկրների պատվիրակությունների աչքի առջեւ ծայրահեղականորեն տրամադրված ադրբեջանցիներն ազգայնական կոչերով եւ վիրավորական արտահայտություններով քարեր են նետել ռինգում գտնվող հայ բռնցքամարտիկների վրա, ինչի հետեւանքով մարտերը չեն կայացել, իսկ մեր բռնցքամարտիկները եւ մրցավարները դուրս
«ՎիվաՍել-ՄՏՍ» եւ Gaudeamus
Մեկնարկել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի նախաձեռնած Gaudeamus (Գաուդեամուս) ուսանողական կինոփառատոնը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Ոսկե ծիրանի» համատեղ նոր նախագծի շրջանակներում՝ բուհերում կկազմակերպվեն փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի նպատակն է միջազգային կինոարվեստի ամենանշանավոր նմուշները հնարավորինս հասանելի դարձնել հայ հանդիսատեսին եւ, մասնավորապես, երիտասարդությանը: Ծրագրի ստեղծման հիմք է հանդիսացել այն փաստը, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամեն տարի անց
«Կապույտ մարդիկ» եւ «Հայֆեստ»
Շաբաթ օրը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական ակադեմիական թատրոնում կայացավ «ՀայՖեստ» 9-րդ միջազգային թատերական փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 8-ը: Հանդես կգա 18 երկրից 30 թատերախումբ՝ 60 ներկայացումով: Առաջին անգամ հայ հանդիսատեսը կվայելի «Մենության տանգո» 3D ներկայացումը՝ Մեծ Բրիտանիայից, որի բեմադրիչն է Բիլլի Քոուին: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքից հետո իբրեւ բացման ներկայացում ցուցադրվեց
Փոքրիկ երգիչները՝ մարզերում եւ Արցախում
«Հայաստանի փոքրիկ երգիչները» այս օրերին համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերում եւ Արցախում: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանը հեռախոսով «Առավոտին» փոխանցեց, որ համերգային շրջագայությունը սկսել են Կապան քաղաքից՝ վերջինի տոնի կապակցությամբ: Համերգներ են կայացել Կապանի արվեստի քոլեջում, որը, մաեստրոյի խոսքով, բացառիկ ակուստիկայով դահլիճ ունի: Սյունյաց մարզում կազմակերպված բոլոր համերգներին ներկա են եղել մարզպետն
«ԻՍԿ ԱՅԴ ՄԱՍԻՆ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ»
Zham.am-ի բացառիկ հարցազրույցը Գագիկ Ծառուկյանի հետ – Պարոն Ծառուկյան, «Единая Россия»-ի համագումարին Ձեր մասնակցությունը եւ Մոսկվայում ունեցած հանդիպումները տարբեր մեկնաբանությունների եւ կանխատեսումների տեղիք են տվել: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր հարաբերությունները ռուսական քաղաքական վերնախավի հետ: – Ես, որպես ԲՀԿ նախագահ, մասնակցում էի «Единая Россия»–ի համագումարին ռուսական կողմի հրավերով, եւ այստեղ ոչ մի զարմանալի բան չկար, որովհետեւ Դուք
ՄԱՀ՝ ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ
Հոկտեմբերի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 5 մարդ, մահացած՝ 52-ամյա Զինարիկ Արշակյանը: Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են Լիճք գյուղի անասնապահական համալիրի անասնապահների համար նախատեսված սենյակում՝ էլեկտրական հոսանք արտադրող գեներատորից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:
ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Հոկտեմբերի 1-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տաքսի ծառայություններից մեկի վարորդ՝ 42-ամյա Սամվել Բաղդասարյանի դիակը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղդասարյանին ամրակցված «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Միկրոշրջան թաղամասի ճանապարհին բախվել է շինություններից մեկի քարե ցանկապատին, այնուհետեւ՝ ճամփեզրի զարդաքարին եւ կանգ առել: ՀՀ
ԱԼԿՈՀՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Հոկտեմբերի 2-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել է (ինչպես պարզվել է՝ 38-ամյա վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում): Պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ԲԱԽՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՅԻՆ
ՀՀ ոստիկանության ՏՎ-ից երեկ տեղեկացրին, որ հոկտեմբերի 1-ին «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել է «շտապօգնության» «Ֆոլքսվագեն» մակնիշի մի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «Դեու-Նեքսիայի» վարորդը, «շտապօգնության» ավտոմեքենայում գտնվող բուժքույրն ու հիվանդը տեղափոխվել են հիվանդանոց:
Արծրունին նստած է այլ անձի հոդվածով
Նախորդ ուրբաթ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը, Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված, ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արսեն Արծրունու վերաքննիչ բողոքը: Ա. Արծրունու պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին մտադիր է հանդես գալ հայտարարությամբ, քանի որ, ըստ նրա, գործ ունենք ՀՀ դատական համակարգում արձանագրված չլսված նախադեպի հետ. ցմահ ազատազրկվածը նստած է այլ քաղաքացու՝
ՍԱՐԸ ՇՈՒՌ Է ԵԿԵԼ
Սողանքից փլված ճանապարհը վերականգնելու համար շատ փող եւ ժամանակ է պահանջվելու Հոկտեմբերի 2-ին, ժամը 18.50-ի սահմաններում ընդհատվեց Այրում քաղաքի էլեկտրամատակարարումը: Այդ պահին Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ճանապարհի 82-րդ կիլոմետրին, Այրում քաղաքի մոտ սարի փլուզում էր եղել: Սողանքի պահին այդ հատվածում մեքենաների կուտակում կար, քանի որ սեպտեմբերի 28-ին այդտեղ ձորն ընկած՝ Վրաստանում գրանցված «Վոլվոյի» բեռը՝ վագոն-կոնտեյները հատուկ


















































