Օրվա լրահոսը

ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է

Երեկ «Առավոտի» խմբագրություն է զանգահարել անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը եւ խնդրել հրապարակել հետեւյալը. «Վերջերս քաղաքի կենտրոնի կառուցապատմանը վերաբերող տարբեր հոդվածներ են տպագրվում՝ անպատասխանատու հայտարարություններով, որտեղ շահարկվում է նաեւ իմ անունը: Իմ անունից կարծիքներ են հայտնում, որոնք ոչ միայն ճիշտ չեն, այլեւ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, խոսք է գնում Հանրապետության հրապարակին հարող տարածքում, իմ եւ

ՀՀ կառավարության «վերաքննությունները»

  Կամ` նորից “2”   ՀՀ կառավարության որոշումները նախկին «Երեվանի Ֆիզիկայի Ինստիտուտի» “լուսավոր ապագայի” մասին հիշեցնում են վատ սովորող աշակերտի վերաքննությունների անվերջանալի շարք: Առաջին որոշումը` “2 փետրվարի 2002 թվականի N 98” միակ հասկանալին է`պետական ձեռնարկությունը պետք էր “վերակազմակերպել” եվ ստեղծել ՊՈԱԿ: Ինչպես բոլոր ինստիտուտները: Բայց այդ որոշման մեջ կար մի կետ` “կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են նաեւ երիտասարդները

 Պետք է մարմնամարզությամբ զբաղվել ու ճիշտ սնվել Կրծքագեղձի քաղցկեղը առավել տարածված է 40-60 տարեկան կանանց շրջանում, սակայն չարորակ ուռուցքներ սկսել են հայտնաբերվել նաեւ երիտասարդ աղջիկների մոտ: Հայաստանում 1997 թվականից մինչ օրս կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել է 0-29 տարեկան 60 աղջիկների մոտ:  Այսօր այս մասին հայտնեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Ըստ նրա՝ դա իսկապես

ԲԵՐԱՆԸ ԿԱՐԱԾ

NEW Այսօր ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Արթուր Հովհաննիսյանը: 11-րդ օրն է, ինչ կալանավորը հացադուլի մեջ է եւ կարել է բերանը: Նա բողոքում է իր քրեական գործով մեղադրանքը պաշտպանող Հայկ Էրամջյանի դեմ, որը միջնորդել է 9 գ թմրանյութ պահելու եւ իրացնելու համար իրեն դատապարտել 8, 5 տարվա

Անկախությունը մեր ճիրաններում

 Անշուշտ, տեսակի հավաքականության, ազգերի կազմակերպման լավագույն ձեւը անկախ պետականությունն է: Ասել է թե՝ անկախ պետականությունը բացառիկ եւ լիարժեք հնարավորություն է ընձեռում տվյալ հավաքականությանը որոշակի աշխարհագրական տարածքում, իր գիտամշակութային, բարոյական եւ ինտելեկտուալ կարողություններով,  պետության կառուցման իր հավաքական պատկերացումներով կազմակերպվելու եւ տնօրինելու իր ճակատագիրը: Անառարկելի ճշմարտություն է` անկախությունը բացարձակ արժեք է, պայմանով, երբ իսկապես քո հոգեկերտվածքի, քո

«ԱՄԵՐԻԿՅԱՆ» 20-ԱՄՅԱԿ, ԳԻՐՔ ԵՎ ՖԻԼՄ

Հայաստանում Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) նշում է հիմնադրման 20- ամյակը: Այս կապակցությամբ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը համալսարանը կազմակերպել է «Զարգացման 20-ամյակ. կրթության փառատոն» խորագիրը կրող  տոնակատարությունների շարք, որի առիթով Հայաստան են ժամանել համալսարանի հիմնադիրներ` ՀԱՀ հիմնադիր նախագահ, դոկտոր- պրոֆեսոր Միհրան Աղբաբյանը, համալսարանի հիմնադիր, դեկան Արմեն Տեր-Կյուրեղյանը եւ ՀԱՀ նախագահ, դոկտոր Բրյուս Պողոսյանը: Երեկ նրանք հանդիպեցին լրագրողների

ՀՈԳՍԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՇՈՒՐՋՊԱՐ

Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Օրերս Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց գեղանկարիչ Հրաչյա Սաֆարյանի 5-րդ անհատական ցուցահանդեսը: Ներկայացված 3 տասնյակից ավելի աշխատանքները բնապատկերներ էին: Ներկա էին նաեւ «Արծիվ» մահապարտների միության անդամները, ղարաբաղյան պատերազմում կռվածները, ներկայացուցիչներ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից: «Մենք այսօր հպարտանում ենք մեր բանակով, հատկապես Անկախության օրը բոլորս տեսանք, թե ինչ հզոր բանակ ունենք:

«Անբան Հուռին»՝ նոր մուլտֆիլմ-մյուզիքլ

Երիտասարդները սպասում են կինոկենտրոնի աջակցությանը Մի խումբ երիտասարդներ, ռեժիսոր Արթուր Միքայելյանի գլխավորությամբ, նոր մոտեցումներով մուլտֆիլմ են նկարում՝ թումանյանական «Անբան Հուռի» հեքիաթի հիման վրա: 2011թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնը Արթուրին դեբյուտ անելու հնարավորություն է ընձեռել՝ տրամադրելով 1մլն 330 հազարդրամ: Ռեժիսորն ասում է, որ այդ գումարով պատրաստել են ֆիլմի 2 րոպեն, իսկ բուն ֆիլմը պետք է 15-17 րոպե

Առաջին օրը՝ առանց մերոնց

Երեկ Բաքվում մեկնարկեց սիրողական բռնցքամարտի աշխարհի 16-րդ առաջնությունը, որտեղ մեդալներից բացի՝ խաղարկվում են 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր: Առաջին օրը պայքարի մեջ ներգրավվելու էին մինչեւ 49 կգ քաշայինները, որտեղ ընդգրկված էին Հովհաննես Դանիելյանը՝ Հայաստանից, եւ Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հայրապետյանը: Սակայն աշխարհի առաջնության պաշտոնական կայքում հրապարակված վիճակահանությամբ հայ երկու մարզիկներն էլ այդ օրը

Սուպերգավաթ. սուպե՞ր, թե՞ գավաթ

Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանի օրացույցը 1996թ.-ից ի վեր մի հատուկ օր ունի, որը կոչվում է «Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթ»… Սուպերգավաթ. կարծես թե ամեն ինչ պարզ է՝ տիտղոսը վիճարկում են չեմպիոնն ու գավաթակիրը: Տրամաբանորեն՝ ուժեղագույնների մրցամարտ, ինչը պիտի որ հետաքրքիր լինի: Պիտի որ: Եթե, իհարկե, խոսքն ընդամենը ութ թիմ ունեցող առաջնության մասին չէ, որում մի կողմից՝ առանձնապես

Մեկնարկեց ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկությունը

Երեկ մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության ավանդական՝ երրորդ մրցաշարը: Այս միջոցառումը ոչ միայն մեկն է հանրապետությունում մարզական-մասսայական միջոցառումների կազմակերպման, առողջ ապրելակերպի արմատավորման պետական համալիր ծրագրի շարքում, այլեւ նպատակաուղղված է հատկապես պետական կառավարման մարմինների աշխատակիցներին այս ոլորտ ներգրավելու գործին: Հայաստանի կառավարության կյանքի կոչած այս մրցաշարը, որ անցկացվում է 2009 թվականից՝ ՀՀ վարչապետի որոշմամբ, ամեն տարի

ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻ

Երեկ Երեւանի պետական համալսարանում «Կրթությունը, գիտությունը եւ տնտեսագիությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքներում» թեմայով միջազգային գիտական եռօրյա կոնֆերանսի բացումն էր: Ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կոնֆերանսի հայաստանյան կողմի կազմակերպչական մասի ղեկավար Արա Իսպիրյանի խոսքով՝ մասնակիցների թիվը 120 է, որոնք Ռուսաստանից են, Լեհաստանից, Ղազախստանից, Սլովակիայից, Կանադայից: Նպատակն է՝ դիտարկել ոլորտում առկա խնդիրներն ու ներկայացնել դրանց

ՍԵԶԱՐԻԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՖԻՆԱՆ

Աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորայի երեւանյան համերգը չկայացավ՝ նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետեւանքով: Այժմ համերգի կազմակերպիչները հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ. սեպտեմբերի 29-ին, ժամը 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը։ Երգիչը իր առաջին անգամ կայանալիք հայաստանյան համերգին կներկայացնի սիրված երգացանկի ամենահայտնի երգերը՝ «Լունա» հիթային

Լեզուների տոնը՝ Ֆրանսիականում

Հայաստանը միացավ 45 երկրի Արդեն 10-րդ տարին ողջ Եվրոպան նշում է Լեզուների եվրոպական օրը: Հայաստանում այդ օրը, որպես տոն, առաջին անգամ նշվեց երեկ՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ԵՄ աջակցությամբ կազմակերպած «Եվրոպական միության լեզվական քաղաքականությունը. բազմազանություն եւ ինտեգրացիա ապահովող միջոցները» խորագիրը կրող համաժողովի շրջանակներում: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետին. «Համաժողովը

ՆՐԱՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԵԼԻ Է

«Հրապարակի ճարտարապետական տեսքի եւ հուշարձանների պահպանությամբ մտահոգվող ՃՄ նախագահն է ստորագրել Լենինի արձանի պատվանդանը քանդելու թույլտվությունը»,- ասում է Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: – Պարոն Իգիթյան, կառավարության շենքի թմբուկի կառուցմանը դեմ հանդես եկող ճարտարապետները շարունակում են պնդել, որ ներկայումս առաջարկվող տարբերակը որեւէ կապ չունի թամանյանական էսքիզի հետ՝ թե իր չափերով, թե արտաքին տեսքով եւ

ՇՐՋՎԵԼ ԷՐ

Տաթեւ-Գորիս ճանապարհի 27-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա էր շրջվել: Վթարի հետեւանքով վարորդը՝ 35-ամյա Շիրազ Վարդազարյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

Սեպտեմբերի 25-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւանի Աճառյան փողոցում՝ Առինջ տանող ճանապարհին, բախվել են թիվ 261 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0911 Լ պետհամարանիշի եւ «Մարկիզա» տաքսի ծառայության «Ռենո» մակնիշի Տ 1730 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ռենոյի» վարորդ, 1957թ. ծնված Աշոտ Մինասյանը տեղում մահացել է, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1990թ. ծնված Արթուր Հայրապետյանը,

ԳԵՐՈՒ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

Հայաստանը երրորդ երկիր է փոխանցել ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնով Նովրուզօղլիին: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմագերին հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան եւ նախընտրել է ապաստան գտնել երրորդ երկրում: Փոխանցումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով:

Մահացած է միայն դատարանով

11 տարի առաջ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Յու. Ռաշիդյանի նախագահությամբ, լսեց Ռուզաննա Բաղդասարյանի հայցն ընդդեմ Հովհաննես Մխիթարյանի: Պահանջը մեկն էր. սեփականության իրավունքով առանձին բնակմակերես հատկացնել եւ մուտքն առանձնացնել: Ռ. Բաղդասարյանը 1986թ. ամուսնացել էր 1958թ. ծնված Հովհ. Մխիթարյանի հետ, որից ամուսնալուծվել էր 1995թ.-ին, դատարանի վճռով: Ի դեպ, դատարանը 7-ամյա երեխային մոր հետ

Չմոռանալ Վուդրո Վիլսոնին

ՀՀ մարզպետարանների նորացված կայքերը պատրաստ են Դեռեւս այս տարվա փետրվարի 9-ին «Հանուն մատչելիության եւ թափանցիկության» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) 3 միլիոն դրամ ֆինանսավորմամբ իրականացվելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՀՀ տասը մարզպետարանների կայքերի բարեփոխում: Նախարարության բարելավված կայքը վաղուց հասանելի է,

ԴԱՏԱՐԱՆԸ «ՓՐԿԵՑ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Հասմիկ Պողոսյանը վկայություն չի տալու Մինասի որմնանկարների թեմայով Մինաս Ավետիսյանի 4 ստեղծագործությունները Գյումրիից կառավարության շենք ու «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելը ոչ միայն վիրավորել է գյումրեցիներին, այլ նաեւ որմնանկարչի որդուն՝ Արման Ավետիսյանին: Վերջինս, գտնելով, որ իրեն զրպարտել ու  արժանապատվությունը վիրավորել են, դատի է տվել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում,

ԸՆԿԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ ԵՎ ԱՅՐՎԵԼ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, սեպտեմբերի 23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի սկզբնամասում գտնվող կամրջից ավտոմեքենա է ընկել: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի 20 ԼՏ 626 պետհամարանիշի ավտոմեքենան Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում՝ կոտրելով կամրջի բետոնյա արգելապատնեշը, մոտ 5մ բարձրությունից ընկել է ցած, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ավտոմեքենայի բռնկում: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել

ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

«Առավոտին» հայտնի դարձավ, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից խաբված որոշ բնակիչներ դիմել են դատարան՝ իրենց գույքը հետ ստանալու պահանջով: Մասնավորապես՝ դատական հայցեր են ներկայացվել ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի դեմ: Պարզվել էր, որ պարոն Բեգլարյանն այդ շենքից միանգամից 14 բնակարան էր ձեռք բերել: Սեփականատերերից մի մասի հետ գալով որոշակի պայմանավորվածության, մեր տեղեկություններով,

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ՝ ԿՐԿԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ

Այսօրվանից Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների պատասխանատուները կրկին կսկսեն երթեւեկել հասարակական տրասպորտով: Սա որոշվել է երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը: Նա նշել է, որ իրենք պետք է ուսումնասիրեն քաղաքային տրանսպորտի տեխնիկական ու քանակական վիճակը, սպասարկման որակը: Այս ամենը կկազմակերպվի ճանապարհային ոստիկանության աջակցությամբ: Տ.

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՆ» ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

Ասում է ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը – Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական առաջին համաժողովի ժամանակ Ձեր ելույթը ՀՀ իշխանությունների հասցեին լուրջ քննադատություն էր: Մասնավորաբար հայտարարեցիք. «20-ամյա քաղաքական կառավարման այս ձեվը ցույց տվավ, որ այն չի կրնա լուծել քաղաքացիին առջեւ դրված կենսական հարցերը, եվ մենք իսկապես կարիքը ունինք Հայրենիքին մեջ համակարգի փոփոխության: Այսօր Հայաստանի

713 800 ՀՀ դրամ՝ 10 ամիս ու 3 օր անհիմն կալանավորելու դիմաց

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Ժոզեֆ Կարայանի հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Կայացված որոշմամբ ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հօգուտ Կարայանի պետք է բռնագանձվի 713 800 ՀՀ դրամ՝ որպես անօրինական ձերբակալման, կալանավորման եւ որպես մեղադրյալ ներգրավելու հետեւանքով պատճառված գույքային վնասի

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել ընտանիքի՝ թվով 3 անդամների կողմից ինքնասպանություն գործելու մասին: 2011թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 00:10-ին, Դիլիջանի շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում էր ստացվել ընտանիքի 3 անդամների կողմից ինքնասպանության եւ ինքնասպանության փորձ կատարելու մասին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության՝ Դիլիջանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Դիլիջանի բնակչուհի, 2

ԲԱՆԴԱՅՈՒՄ՝ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ ԵՆ

Երեկ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել Մյասնիկյան պողոտայում անցյալ ուրբաթ վնասազերծված ավազակային խմբի մասին լրացուցիչ տեղեկատվությամբ: Մասնավորապես, Մյասնիկյան պողոտայից բերման են ենթարկվել նախկինում 2 անգամ դատված Դավիթ Գալստյանը, 3 անգամ դատված Սամվել Դավթյանը, 2 անգամ դատված Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը: Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է թմրանյութ: Ըստ ոստիկանության, սեպտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, Հրաչյա Աճառյան փողոցի

Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում էր

«Ժառանգության» համար կարեւորը քանակը չէ, որակն է ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանգստյան օրերին հանդիպեց վանաձորցիների հետ: Ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում, որպեսզի Հովհաննիսյանի եւ նրա կուսակցության համակիրներից զատ՝ նաեւ անկախության տարեկից երիտասարդները մասնակցեն հավաքին, սակայն ընդդիմության ներկայացուցչի մուտքը կրթական հաստատություն արգելվել էր: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի նպատակն

ՀԱԿ-Ն ՈՒՂՂԱԿԻ ՍԿՍԵԼ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ

Գնահատում է ՀԱԿ-ի հետ երկխոսության կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: – Սեպտեմբերի 30-ին ավարտվում է ՀԱԿ-ի սահմանած վերջնաժամկետը, եւ եթե իշխանությունը չփոխի Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը՝ արդեն իսկ առկախված երկխոսությունը ՀԱԿ-ը կհամարի ավարտված: Կարո՞ղ ենք արդեն իսկ արձանագրել, թե երկխոսությունը ձախողված է, թե՞ մինչեւ ուրբաթ օրն այս կապակցությամբ դեռ հնարավոր

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031