Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Սեպտեմբեր 27,2011 00:00

«Առավոտին» հայտնի դարձավ, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից խաբված որոշ բնակիչներ դիմել են դատարան՝ իրենց գույքը հետ ստանալու պահանջով: Մասնավորապես՝ դատական հայցեր են ներկայացվել ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի դեմ: Պարզվել էր, որ պարոն Բեգլարյանն այդ շենքից միանգամից 14 բնակարան էր ձեռք բերել:
Սեփականատերերից մի մասի հետ գալով որոշակի պայմանավորվածության, մեր տեղեկություններով, Դ. Բեգլարյանը բնակարանների մի մասը վերադարձրել է, սակայն մի քանիսի համար դեռեւս պայքարում է:
Նկատենք, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, որն արդեն մի քանի ամիս է՝ ձգվում է: Այդ գործով ձերբակալվածներից ոմանք բնակարանները վերադարձրել են իրենց իրական տերերին: Չնայած այն բանին, որ բնակարանների մի մասը գնել է Դ. Բեգլարյանը, սակայն ՀՔԾ-ն նրանով չի հետաքրքրվում: Նշենք, որ պարոն Բեգլարյանը ներկայումս պաշտոնատար անձ է եւ զբաղեցնում է Էջմիածնի հարկայինի պետի պաշտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930