Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵԶԱՐԻԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՖԻՆԱՆ

Սեպտեմբեր 27,2011 00:00

Աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորայի երեւանյան համերգը չկայացավ՝ նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետեւանքով: Այժմ համերգի կազմակերպիչները հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ. սեպտեմբերի 29-ին, ժամը 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը։ Երգիչը իր առաջին անգամ կայանալիք հայաստանյան համերգին կներկայացնի սիրված երգացանկի ամենահայտնի երգերը՝ «Լունա» հիթային երգի գլխավորությամբ։ Ալեսանդրո Սաֆինան իբրեւ օպերային երգիչ ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում։ Ձայնասկավառակների ռեկորդային թվի վաճառքը երգչին մշտապես բերել է պլատինե եւ ոսկե սկավառակներ։ Հայտնի են Ալեսանդրո Սաֆինայի զուգերգերը Սարա Բրայթմանի, Էլթոն Ջոնի, Պետրա Բերգերի եւ այլ երգիչների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել