Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է

Սեպտեմբեր 28,2011 00:00

\"\"

Երեկ «Առավոտի» խմբագրություն է զանգահարել անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը եւ խնդրել հրապարակել հետեւյալը. «Վերջերս քաղաքի կենտրոնի կառուցապատմանը վերաբերող տարբեր հոդվածներ են տպագրվում՝ անպատասխանատու հայտարարություններով, որտեղ շահարկվում է նաեւ իմ անունը: Իմ անունից կարծիքներ են հայտնում, որոնք ոչ միայն ճիշտ չեն, այլեւ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, խոսք է գնում Հանրապետության հրապարակին հարող տարածքում, իմ եւ Մկրտիչ Մինասյանի կողմից նախագծված Մետրոյի կայարանի մոտ, իսկ ոմանք նույնիսկ այնքան են ոգեւորվել, որ ասում են՝ կայարանի վրա, շենքի կառուցման մասին: Կտրականապես դեմ լինելով այդ մտահղացմանը՝ ես երբեք չէի կարող հավանություն տալ նման անհեթեթ ծրագրի: Համոզված եմ, որ Հանրապետության հրապարակը մեր ժողովրդի եւ առհասարակ ճարտարապետական արվեստի խոշոր նվաճում է, որեւէ միջամտություն այդ կոթողի շուրջ չեմ ընդունում եւ խնդրում եմ, որպեսզի այսուհետեւ որեւէ մեկը չփորձի օգտագործել իմ անունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930