Օրվա լրահոսը

ԴԵԲԵԴԻ ՀՈՎՏԻ ԳՈՒՅՆԵՐԸ

Ավարտվեց «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի «Լոռվա ձորում. Դեբեդի հովտի գույները» խորագիրը կրող նկարչական փառատոնը, որին մասնակցում էր 25 նկարիչ։ Նկարչական փառատոնի կենտրոնը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից ոչ հեռու գտնվող Զիկատար անտառամասում է, որտեղից արվեստագետները մեկնում են Դեբեդի հովտի տարբեր բնակավայրեր՝ բացօթյա նկարչության։ «Դեբեդի հովտի գույներին նկարիչները սկսեցին անդրադառնալ այնտեղից, որտեղից սկիզբ է առնում

ԵԶՆ ՈՒ ԶԵՎՍԸ

Վերջերս Արդարադատության խորհրդի եզրակացության եւ հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա դադարեցվեցին դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները, այն բանի համար, որ նա մեղադրյալ Ա. Խաչատրյանի նկատմամբ իր կողմից կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել էր դրան այլընտրանքային խափանման միջոց գրավով, որը, ըստ ԱԽ-ի որոշման, պատճառաբանված չէ: Հիշեցնեմ, որ մեղադրյալ Ա. Խաչատրյանը կարճ ժամանակ անց արդարացվել էր, իսկ քրեական

Ալիքների վրայով սուրացողները

«Ֆորմուլա 1» ավտոարշավի մասին բոլորը գիտեն: Այն գրավում է՝ սովորական մարդու մեջ սարսափ առաջացնող արագություններով: Աշխարհի խոշորագույն հեռուստաընկերություններն էլ մշտապես ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում են դժոխային մեքենաների մրցավազքը: Դիտարժանությամբ, մեծ արագություններով ու կյանքին սպառնացող վտանգներով ցամաքայինին ոչնչով չի զիջում ջրային «Ֆորմուլա 1»-ը: Այս մարզաձեւն էլ սպորտում ու տեխնիկայի ոլորտում բարձրագույն նվաճումների համադրություն է, որտեղ մոտորանավակները ժամում

ԵՎ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ, ԵՎ ԱՍՊԵՏՆԵՐ

Մարտունիում ընթացող «Սեւանա լիճ 2011» շախմատի միջազգային ավանդական մրցաշարն ավարտվում է: Յոթ տուրից հետո միանձնյա առաջատարի դերն ստանձնել է Վրաստանի միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Բաադուր Ջոբավան: Մեր հանրապետության ներկայացուցիչները, որոնք մրցաշարի միջնամասում կազմում էին առաջին եռյակը, մի փոքր թուլացրել են տեմպը, թեեւ մնացած երկու տուրերում հաջող հանդես գալու դեպքում կարող են բարելավել դիրքերը: Ասվածը հիմնականում վերաբերում

ԵՐԿՈՒ ՈՍԿԻ, ՄԵԿ ԲՐՈՆԶ ԵՎ ԹԻՄԱՅԻՆ 5-ՐԴ ՏԵՂ

Բուխարեստում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը լավ հանդես եկավ: Առաջնության երկրորդ օրը 55 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Խաչատրյանն անցկացրեց չորս գոտեմարտ: Հերթականությամբ պարտության մատնելով լիտվացի Ռամունաս Դագիսին, ճապոնացի Տոմոակի Նականոյին, ուզբեկ Էլմուրատ Տասմուրատովին՝ Նարեկը մտավ եզրափակիչ եւ ոսկե մեդալի համար պայքարում հաղթեց նաեւ Սաման Մորադ Աբդուլիին (Իրան): Այսպիսով, հունահռոմեական

Աշխատում է էնտուզիազմով

Գյումրիի պետական սիմֆոնիկը փորձերն անցկացնում է դպրոցի դահլիճում ՀՀ կառավարության որոշմամբ եւ Լորիս Ճգնավորյանի նախաձեռնությամբ՝ Գյումրիում 1992թ. ստեղծվեց Հայաստանի երկրորդ պետական սիմֆոնիկ նվագախումբը: Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր նշանակվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Մացոյանը, ով ներկայումս Օդեսայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է եւ տեղի պետական կոնսերվատորիայի երաժշտական ակադեմիական կենտրոնի ղեկավարը: Ժամանակին նա

«ՄԱՐԴԻԿ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՉԵՆ, ՈՐ ՄԵՂՔԵՐ ՉՈՒՆԵՆԱՆ»

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մեկնաբանությունները: «Առավոտի» երեկվա համարում անդրադարձել էինք մամուլում շրջանառվող այն լուրին, թե իբր լարված են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարաբերությունները: Սրբազանը դա անորակ հեքիաթ էր համարել: «Առավոտի» խնդրանքով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը պատասխանեց եւս մի քանի հարցի,

ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ Լոռու մարզպետարանի աշխատակազմին ու մարզի համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանին: Ներկա էր նաեւ նախկին մարզպետ Արամ Քոչարյանը: Փոխվարչապետն ասաց, որ նոր մարզպետը ակտիվ է, գործունյա ու հույս հայտնեց, որ բոլոր ձեռքբերումները, որոնք արձանագրվում են Լոռու մարզի համայնքներում, կշարունակվեն՝ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Արամ Քոչարյանին Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց երկար

Դատարանը արդարացրել է

Կադաստրից տուժած իջեւանցին մահացել է Օրերս 56 տարեկան հասակում վախճանվել է Իջեւան քաղաքի բնակիչ Մեխակ Պողոսյանը: Պողոսյանը տնից զրկվել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար՝ 50-ամյա Կոլյա Խաչատրյանի գործողությունների հետեւանքով: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կոլյա Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այս նյութում բացակայում են բոլոր պաշտոնական  աղբյուրների պատասխանները «Հիմա մոծակները քի՞չ են՝ մի հատ էլ որոշել են ձկնաբուծական ֆերմա՞ աշխատացնել: Էդ կենդանիները սաղ-սաղ մեզ կուտեն»,- ասում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի բնակիչներից մեկը: Նրա մտահոգության առարկան բանավանի շենքերին շատ մոտ, բայց Արարատ գյուղի վարչական տարածքում նոր կառուցված ձկնաբուծական ձեռնարկությունն է, որին բնակիչները տարակուսանքով են

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՐՈՎԻԴԵՆՍՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի մայրաքաղաք Փրովիդենսում, սուրբ Պետրոսի տաճարում, կկայանա հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Միջոցառմանը, որին կմասնակցեն Ռոդ Այլենդի նահանգապետը, սենատորներ, քաղաքապետեր եւ բարձրաստիճան այլ հյուրեր, հանդես կգան Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից հայտնի երգչախմբեր, նաեւ անվանի երգիչներ՝ «Մետրոպոլիտեն օպերայից», Նյու Յորքի, Բոստոնի եւ այլ քաղաքների օպերային թատրոններից: Հատուկ այդ օրվա համար գրված՝

«ՕՐՐԱՆԻ» ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Արդեն 6-րդ տարին «Օրրանը» «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում օգոստոսի 1-ից իրականացնում է «Օրրանի» մեկամսյակ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթեւան եւ կարիքավոր երեխաների եւ տարեցների վերաբերյալ, ինչպես նաեւ գումարներ հայթայթել՝ նրանց օգնելու նպատակով։ Մեկամսյա միջոցառումների շրջանակներում ողջ օգոստոս ամսին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի առաջին հարկում կգործի «Օրրանի» սաների ձեռքով պատրաստված աշխատանքների ցուցահանդես- վաճառքը: Իսկ օգոստոսի 19-ին

Պրոֆեսիոնալ եւ հայատառ մամուլի անկում

«Օրեր» համաեվրոպական ամսագրի խմբագիր  Հակոբ Ասատրյանի դիտարկումները Չեխիայի մայրաքաղաք Պրահայում «Կովկաս-Արեւելյան Եվրոպա» լրատվական կենտրոնի նախաձեռնությամբ 1999 թվականից լույս է տեսնում «Օրեր» համաեվրոպական հայալեզու ամսագիրը. հիմնադիրը եւ գլխավոր խմբագիրը «Կովկաս-Արեւելյան Եվրոպա» լրատվական կենտրոնի տնօրեն Հակոբ Ասատրյանն է: Այս օրերին ամսագրի խմբագիրը Հայաստանում է: Առիթը ամսագրի՝ հայկական մամուլին նվիրված հատուկ համարի ներկայացումն էր Երեւանում: Երեկ Հ. Ասատրյանը

ԲԹՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

Հրաչ Մարտիրոսյանը՝ հայոց պատմության  աղավաղման մասին Երեկ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում բանասիրական գիտությունների դոկտոր, Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Հրաչ Մարտիրոսյանը դասախոսություն էր կարդում «Հայերենը հնդեվրոպական նախալեզվի տրոհմանը հաջորդող ժամանակաշրջանում» թեմայով: Իր դասախոսության ուսումնասիրության առարկային անդրադառնում են դեռեւս 19-րդ դարից: Պարոն Մարտիրոսյանն ասում է՝ գաղտնիք չէ, որ հայերենը հնդեվրոպական ընտանիքից է, նաեւ հայտնի է, որ բոլոր բառաշերտերն էլ

ԻՐԱՆՑՈՒ  ՄԵՔԵՆԱՅԻ ՔԱՐՇԱԿԸ Երեւան-Մեղրի ավտոմայրուղում Իրանի Իսլամական Հանրապետոթյան քաղաքացի Ասլահի Մուհամեդին պատկանող «Վոլվո» մակնիշի THP 62 597 պետհամարանիշով ավտոմեքենայի քարշակը շրջվել էր կողքի եւ փակել ճանապարհի երթեւեկելի մասը: Տեխնիկայի եւ փրկարարների համատեղ ուժերով քարշակը բարձրացվել եւ տեղադրվել է թափքին: Վերադարձի ճանապարհին՝ նույն ճանապարհահատվածում, Արամ Աֆտարյանին պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի 01 ՕՏ 550 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի մեջտեղի

ԴՆԽ ակտին սպասելիս

«Առավոտը» օրեր առաջ իր «Միտումնավոր բացթողո՞ւմ» հրապարակմամբ անդրադարձավ ՀՀ փաստաբանների որակավորման քննությունները կազմակերպելու եւ դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով 2 տարի ժամկետով կազմավորված Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի՝ 9 հոգանոց կազմում առաջադրվելու խնդրին: Մասնավորապես, խոսքը վերաբերում էր ՀՀ վճռաբեկ դատարանից 1 դատավորի՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ հանձնաժողով գործուղելուն: Փաստաբանների պալատի նախագահը գրությամբ դիմում է վերոնշյալ մարմիններին, այդ

ԶԻՆԱԳՈՐԾՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ձեզ են դիմում մի խումբ զինծառայողներ, որոնց ուսերին ընկավ ծանր եւ  պատվաբեր պատասխանատվություն՝ ձեռքի տակ եղած ամեն հնարավորություն զենքի վերածել ընդդեմ թշնամու: Այդպես ստեղծվեցին պաշտպանական եւ հարձակողական՝ հայրենի արտադրության զինատեսակները: Նվիրյալների փաղանգի մեջ հանդուգն շատ հայորդիներ, հաղթահարելով ծայրահեղ իրավիճակները՝ սեփական ուժերով նախաձեռնել են զենք-զինամթերքի հայթայթումներ այլ պետություններից; Ռազմաարդյունաբերական ոլորտի անխոնջ մշակներից մեկը նաեւ Ավիկ Օհանյանն

ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿՏՐՈՒԿ ՉԷ

Վերջին մեկ ամսվա ընթացքում մի շարք չինովնիկներ պարբերաբար ասուլիս են հրավիրում՝ հանրությանն ապացուցելու, որ մեր երկրից արտագաղթողների թվի մասին խոսակցությունները չափազանցված են: Մոտ 15-20 օրվա ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն արդեն երկրորդ անգամ է ասուլիս հրավիրում՝ վստահեցնելով, որ ճիշտ է՝ արտագաղթի ծավալների կտրուկ աճ կա, բայց դա մեր իմացած «կտրուկը»

Wi-Fi՝ Կենդանաբանական այգում

Այժմ Երեւանի կենդանաբանական այգին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շնորհիվ, կունենա գերարագ՝ 10Մբ/վ արագությամբ անվճար Wi-Fi ինտերնետ: Նպատակը, ինչպես ընկերության ղեկավարությունն է ասում՝ հասարակության մեջ բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկության մակարդակի բարձրացմանը նպաստելն է: Երեկ Wi-Fi ինտերնետի պաշտոնական մեկնարկի արարողությանը մասնակցեցին Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքերով՝ «Այժմ այստեղ կարող եք ծանոթանալ

Ի ծնե հաշմանդամը հաշմանդամ չէ՞

Երեխային առաջարկում են վիրահատել, սակայն ծնողը վստահ չէ,  որ նրա հարցը կլուծվի Գյումրիում ապրող 15-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը ծնված օրվանից Շիրակի մարզպետարանի առողջապահական բաժնի բժշկական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է ցմահ հաշմանդամ: Սակայն այս տարվա հունվարից նա, արդեն ՀՀ բժշկասոցիալական փորձագիտության հանձնաժողովի (ԲՍՓՀ) «ախտորոշմամբ»՝ հաշմանդամ չէ: Հասմիկի մայրը դժգոհությամբ դիմել է բժշկասոցիալական փորձագիտության հանձնաժողով, սակայն ԲՍՓՀ-ի որոշումը

ԳԻԶԻՐՅԱՆԻ ՈՏՔԸ ԽԵՐՈ՞Վ Է

Շիրակում կարկտահարությունները նվազել են Երեկ Գյումրիում տեղի ունեցավ հերթական մարզխորհրդի նիստը: Այն թերեւս ամենաձանձրալին էր Շիրակի մարզխորհրդի բոլոր նիստերի պատմության մեջ. գյուղապետերը նստած ննջում էին եւ պատճառը ոչ միայն անտանելի շոգն էր, այլ մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանի չոր ու երկարաշունչ հաշվետվությունը: Ինչպես միշտ, մարզի գլխավոր ֆինանսիստը մարզխորհրդի նիստը սկսվելուն պես «թվախեղդ» արեց նստածներին՝

Նախ կանխարգելել, հետո միայն՝ պատժել

Հայաստանի եւ Չինաստանի դատախազությունները որոշել են ավելի ակտիվացնել համագործակցությունը, մասնավորապես՝ փորձի փոխանակումը անդրազգային հանցագործության դեմ պայքարում: Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ օրերս Չինաստան կատարած այցի ժամանակ: Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Շանհայ քաղաք էր մեկնել՝ մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցությանը նվիրված սեմինարի աշխատանքներին: Հայկական պատվիրակությունն արժանացել էր ջերմ ընդունելության,

ԲԱՆԿԱՅԻՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՂԹԱՊԱՆԱԿԻՑ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ապօրինի կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտերի օրինականացման դեպքերով քրեական գործերի աճ: Այս մասին ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի նախագահ Բուդվին Վերհարլստի հետ հանդիպման ժամանակ նկատել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ դա գնահատելով որպես այդ հանցատեսակի բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության բարձրացում եւ առաջընթաց: Վիճակագրական տվյալների համաձայն՝ եթե 2006

«ԼՐԱԳՐՈՂԸ»՝ ԴՐԱՄԱՇՈՐԹ

Հուլիսի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շորթում կատարելու պահին ձերբակալվել է՝ «Մենք ու Մենք» թերթի հետ համագործակցող լրագրողուհի Էլինա Օսիպի Խաչատուրովան: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, Էլինա Խաչատուրովան զանգվածային լրատվական միջոցներում քաղաքացի Լ.–ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիցս շորթել է 50.000 ՀՀ դրամ: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ

ԶՈՀՎԵԼ Է ԶԻՆՎՈՐ

Երեկ, ժամը 06:45-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Սիմոնի Ալավերդյանը (ծնված՝ 1992թ.) մարտական հենակետում ստացել է հրազենային գնդակային մահացու վիրավորում: Ըստ ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի՝ փաստի առթիվ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 

Է՞լ ով պետք է Թուրքիայից ներողություն խնդրի

Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ է սիրում  ներողություն պահանջել Թուրքիայի վարչապետը չափազանց ներողամոլ է: Մակերեսային ուսումնասիրությունները դա են վկայում: Google-ի անգլալեզու սեգմենտում որոնումներից պարզվում է, որ Էրդողանի անունը հիշատակված է 17 մլն անգամ, որոնցից ուղիղ 1.7 մլն-ում առկա է «Էրդողանը ներողություն է պահանջում» (Erdogan wants an apology) արտահայտությունը: Համաձայնեք, որ G20-ում ընդգրկված, ՆԱՏՕ-ում թվով երկրորդ բանակն

ԹԻՐԱԽԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՍՂԱՃԻ ԶՍՊՈՒՄՆ ՈՒ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հայաստանի կառավարությունը Կենտրոնական բանկի սահմանած սղաճի ընդունելի չափի եւ իր իսկ ներկայացրած բյուջեի ձեռքը կրակն է ընկել: Իրենց գործողություններով կառավարությունը եւ Կենտրոնական բանկը, օգտագործելով բոլոր հնարավոր եւ անհնարին հարկաբյուջետային եւ դրամավարկային միջոցները, փորձում են կատարել բյուջեն եւ զսպել սղաճը՝ ճանապարհին կաթվածահար անելով Հայաստանի տնտեսությունը: Բյուջեի կատարման համար առավել բեռը ընկնում է տնտեսության ողնաշարը հանդիսացող փոքր

ՀԱԿ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ «ԿՐՊԱԿԱԶՐԿՎԱԾ» ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՆ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Երեւանի Կոմիտաս եւ Փափազյան փողոցներում մանրածախ առեւտրով զբաղվող քաղաքացիների պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է փողոցային առեւտրի արգելման եւ կրպակների ապամոնտաժման հարցը, արձանագրվել, որ այն իրագործվում է օրինականության, մասնավորապես՝ սեփականության եւ վարձակալության իրավունքի կոպտագույն խախտումներով: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«Ժառանգության» պատգամավորներ Ստեփան Սաֆարյանի եւ Անահիտ Բախշյանի առաջարկով՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մոտ հուլիսի 28-ին քննարկում է անցկացվել Նալբանդյան 106/1 հասցեում դադարեցված կառուցապատման խնդրով: Ըստ կուսակցության երեկ տարածած հաղորդագրության՝ բացի գլխավոր ճարտարապետից եւ պատգամավորից, Երեւանի քաղաքապետարանում այդ քննարկմանը մասնակցել են Սայաթ-Նովա պողոտայի, Նալբանդյան, Ա. Պետրոսյան եւ Թումանյան փողոցների բակամերձ շենքերի բնակիչների ներկայացուցիչներ, կառուցապատողը,

ՀԱԿ-ում քաղբանտարկյալներին էլ են «իմ ու քո» անում

Եթե ՀԱԿ-ական չես, ուրեմն քաղբանտարկյալ չես Այսօր, հուլիսի 30-ին, Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում տեղի է ունենալու «Քաղբանտարկյալներ» նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը: Epress.am-ի մատուցմամբ, ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է, թե կազմակերպության հիմնական խնդիրներից մեկը լինելու է քաղբանտարկյալների արդարացման հարցը, եւ նրա գործունեությունը պետք է ուղղված լինի Եվրոպական դատարանում հաղթելուն (թե

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031