Օրվա լրահոսը

Կյանքը չի սկսվում եւ ավարտվում իրական շոուով

«Ալֆրեդի սենյակ», «Կուբ», «Քլաբ բար». իրական դատարկաբանությո՞ւն, թե՞… Մոտենում է ավարտին «հ2» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քլաբ բար» իրական շոուն: Ստորեւ ներկայացնեմ մի քանի նկատառումներ վերոհիշյալ նախագծի եւ ընդհանրապես նախորդ տարիներին 5-րդ ալիքով հեռարձակված նմանատիպ նախագծերի մասին: Անկեղծ ասած, հույս ունեի, որ «Քլաբ բար» նախագիծը շահեկանորեն կտարբերվի նախորդ ծրագրերից, ավաղ, իմ հույսերը չարդարացան: Տարբերությունը թերեւս մասնակիցների ավելի

«ԴՈՒ ՍԱՏԱՆԱ ԵՍ», «ԻՍԿ ԴՈՒ ՀՈԳԵԿԱՆ»

Ծնողները «վնասակար» են երեխայի առողջությանը «Ես Արշակից վախենում եմ: Չնայած որպես իմ ամուսին շատ եմ սիրում, բայց նաեւ ատում եմ, երբ սկսում է ինձ մեղադրել դավաճանության մեջ: Նա սատանայապաշտ է ու ստիպում է, որ ես էլ իր պես դառնամ: Նա ամբողջ օրը ինչ-որ անհասկանալի գրքեր ձեռքին մեր երեխային «դասեր» է տալիս: Ինչ-որ ուժերի մասին է

Նորվեգիայում աշխարհը վերվերի էր պարում

Օսլոյում անցկացված «Norwey Cup» մրցաշարի աղջիկների պայքարում երրորդ մրցանակակիր դարձած՝ Երեւանի առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի աղջիկների ֆուտբոլի թիմը վերադարձել է: Երեկ «Առավոտը» զրուցեց քոլեջի տնօրեն Հրաչյա Գրիգորյանի հետ: – Նախ շնորհավորում ենք այս հերթական հաջողության կապակցությամբ: Սա ձեր ո՞րերորդ նվաճումն է միջազգային ասպարեզներում: – Եթե նկատի ունեք ակումբային մակարդակը, ապա՝ երրորդ: 2007 թվականին նույն

Երկու տղա եւ երկու աղջիկ

Հալկիդայում առաջին անգամ կազմակերպվել է շախմատի «Negroponte 2010» միջազգային մարցաշարը, որին մասնակցող 29 երկրների 204 շախմատիստների մեջ են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները: Նրանցից առավել հաջող է հանդես գալիս Զավեն Անդրիասյանը, որն ութ տուրից հետո 6,0 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Վատ չի մեկնարկել նաեւ Վահե Բաղդասարյանը: Նա իր անվան դիմաց գրանցել է նույնքան միավոր եւ

Հայկական երկիշխանություն

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկած շախմատի փառատոնում, որը կրում է «Masters Tournament» անվանումը, գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Ավետիք Գրիգորյանը հինգ տուրից հետո 3,5-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: Հովհաննես Գաբուզյանը նրանցից ետ է մնում կես քայլով եւ 26 մասնակիցների մեջ 7-րդն է:

Հիսունի մեջ են

Լեհաստանում ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Տղաների պայքարի վերջին տուրում մեր հանրապետության ներկայացուցիչ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով հաղթեց հունգարացի ՖԻԴԵ-ի վարպետ Ֆեդոր Տամաշին եւ 8,0 միավորով պայքարը եզրափակեց 18-րդ հորիզոնականում: Հրայր Սիմոնյանը ոչ-ոքի արեց միջազգային վարպետ Պավել Պոտապովի (Ռուսաստան) հետ եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 7,5 միավորով գրավեց 33-րդ հորիզոնականը: Մեր հանրապետության երրորդ ներկայացուցիչը՝

Հաստատեց բարձր կարգը

Մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, արցախցի 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը Ուրալսկում անցկացված մարզական սամբոյի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մրցանակների խաղարկությունում տանելով միայն հաղթանակներ՝ նվաճեց հաղթողի կոչումը: Այս հաջողության արժեքը կարեւորվում է նրանով, որ մրցաշարը համարվում է աշխարհի գավաթի խաղարկության փուլ, որին, որպես կանոն, մասնակցում են ուժեղագույն սամբիստներ:

Եվրոպայի գավաթ, երկու բրոնզ եւ թիմային չորրորդ տեղ

Բեռլինում անցկացված ձյուդո ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները մարզական հարուստ ավար են նվաճել: Մինչեւ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Իվանյանը, սկսած նախնական գոտեմարտերից, պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, դարձավ իր քաշային կարգում Եվրոպայի երիտասարդների գավաթակիր: Բեռլին մեկնած մեր չորս ձյուդոիստներից երկուսը նույնպես անմասն չմնացին մրցանակային տեղերից: Գոռ Հարությունյանը (60 կգ քաշային կարգ)

Երկրորդ մեդալակիրը

Սինգապուրում շարունակվող պատանիների առաջին ամառային օլիմպիական խաղերից ստացվեց երկրորդ բարի լուրը: Հայաստանցի ազատ ոճային ըմբիշ, Հոկտեմբերյանի ներկայացուցիչ, 46 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը, ծանրորդ Սմբատ Մարգարյանից հետո, մեր երկրի մեդալների հաշվարկում գրանցեց երկրորդ «բրոնզը»: Այս քաշային կարգում պայքարին մասնակցում էին վեց երկրների պատվիրակներ: Արտակը մեկնարկային գոտեմարտում հաղթեց եգիպտոսցի Աբդենաեմ Մուհամեդին, այնուհետեւ տանուլ տվեց Ալդար Բաժենիմաեւին (Ռուսաստան),

«Գիսանե տաճարի գանձերը» գրքի կոդերը

«Մենք ապրում ենք պրագմատիկ դարում եւ մեզ պակասում են առասպելները: Մինչդեռ դրանք ժողովրդի ինքնության արմատներն են, որոնցից մենք կտրվել ենք: Այդ առասպելների, հեքիաթների մեջ մեծ իմաստնություն կա»,- խոսելով Գառնիկ Սահակյանի «Գիսանե տաճարի գանձերը» գրքի մասին, նշեց գրող Պերճ Զեյթունցյանը: Գիրքը տպագրել է լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցը, շնորհանդեսն էլ օրերս էր՝ Սիրահարների այգում, «Ինքնագիր» ակումբի» նախաձեռնությամբ: Հեղինակի

Փարաջանովից մինչեւ ռուսական կինո

Կամ ռուս արվեստագետները՝ կիսադատարկ դահլիճում «Փարաջանովի նման իսկական հանճար իմ կյանքում չեմ հանդիպել: Նրան լավ ճանաչում էի, մի անգամ երկար ժամանակով հյուր էի նրա տանը, դա կարծես ճակատագրի նվեր լիներ: Այդ տարիներին Փարաջանովն ուզում էր նկարահանել «ԽՌպՉրՍՌպ ՒՐպրՍՌ» ֆիլմը, նկարներ էր բերել, եւ մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ այդ օրը: Փարաջանովի հետ հեշտ էր շփվելը,

ԵՐԵՎԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ

Խոստանում է «Աիդա» օպերայի իտալացի բեմադրիչ Մարիո Կորրադին Մարիո Կորրադին (աջից) եւ Կամո Հովհաննիսյանը: Այս անտանելի շոգին Ազգային օպերային թատրոնում եռուզեռ է. Վերդիի «Աիդա» օպերան են պատրաստում: Երեւանում է բեմադրիչը՝ Մարիո Կորրադին: Բեմադրող դիրիժորն է Կարեն Դուրգարյանը: Մեր օպերային թատրոնում այս ներկայացումն ունեցել է ընդամենը մեկ բեմադրություն: 1941թ. այն իրականացրել են բեմադրող դիրիժոր Միքայել Թավրիզյանը

ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՀՆՉԵԼ. ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Բաղդադի կենտրոնում իրաքյան բանակի զորակոչային հավաքակայանում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի արդյունքում առնվազն 41 մարդ՝ զորակոչիկ է զոհվել, ավելի քան 100 մարդ վիրավորվել է: Իրաքի ՆԳՆ-ում հաղորդել են, որ տուժածների թվում կան նաեւ հավաքակայանը հսկող զինծառայողներ: Reuters-ի մատուցմամբ՝ Սադամ Հուսեյնի իշխանության օրոք երկրի պաշտպանության նախարարությանը պատկանող շենքում պայթյունն իրականացվել է Վաշինգտոնի կողմից ամերիկյան զորքերը երկրից

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԱՆԵԼ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ, անգլերենը դառնում է այդ երկրի երկրորդ լեզուն: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Կրթության նախարարության մշակած նոր ռազմավարության համաձայն, առաջիկա չորս տարիներին կրթական համակարգը ամբողջովին հարմարեցվելու է նոր չափորոշիչներին: 100 օտարերկրացի ուսուցիչներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Նոր Զելանդիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից, արդեն Վրաստանում են, մինչեւ օգոստոսի վերջ՝ եւս 50-ը կգա, իսկ

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԿԲՈՒԺՎԵՆ «ԱՐՅՈՒՆՈՏ ՓՈՂԵՐՈՎ»

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը խոստացել է իր ինքնակենսագրականի հրապարակումից ստացված ողջ հասույթը փոխանցել վիրավոր զինծառայողներին: Այդ մասին հաղորդել է ռազմական տարբեր արշավանքների մասնակցած՝ վետերաններին օգնություն ցուցաբերող The Royal British Legion բարեգործական հիմնադրամի կայքէջը: BBC-ի մատուցմամբ, Բլերի մամլո խոսնակը հայտնել է, թե քաղաքական գործիչը բարեգործության նպատակով կնվիրաբերի նաեւ գրքի համար վճարված 4 մլն ֆունտ

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վիզային ռեժիմը չի վերանայվել

Երեկ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի փակ դռների ետեւում տեղի ունեցած հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված հանդիպում: Այդ մասին տեղեկացնում է APA գործակալությունը: Հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահները ստորագրել են երկու երկրների միջեւ ռազմավարական

ՀԲ-ն Պակիստանին 900 մլն դոլարի վարկ է տրամադրել

Համաշխարհային բանկը Պակիստանին 900 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել՝ երկրում ավերիչ ջրհեղեղների հետեւանքները չեզոքացնելու համար: Ոչ պաշտոնական տվյալներով՝ տարերային աղետից տուժել է ավելի քան 20 մլն մարդ, մոտ 2000-ը զոհվել է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների դիտարկմամբ, միջազգային օգնությունը դանդաղում է: Բացի այդ, առայժմ հաջողվել է հավաքել ՄԱԿ-ի կողմից խոստացված 460 մլն դոլարի օգնության միայն մեկ երրորդ

ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱՆԱԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԹԻՐԱԽ

Իսրայելի զինված ուժերի նախկին զինծառայողը միջազգային սկանդալի հեղինակ է դարձել: Աշդոդի 20-ամյա բնակիչ Էդեն Աբարջիլը Facebook սոցիալական ցանցի իր բլոգում իր բանակային առօրյան պատկերող 26 լուսանկար է տեղադրել, որոնցից երկուսում նա զինվորական համազգեստով, ժպիտը դեմքին հպարտորեն «դիրքավորվել» է՝ աչքերն ու ձեռքերը կապած պաղեստինցիների ֆոնին: Լուսանկարների այդ շարքը նա վերնագրել է այսպես՝ «Ծառայություն բանակում. իմ կյանքի

Ինչպե՞ս ընդունվել քոլեջ

«Առավոտին» էր դիմել  Էրեբունու պետական բժշկական քոլեջի մի դիմորդ ու նեղսրտել, թե քոլեջի փոխտնօրեն Վարդուհի Ավետիսյանը չի ընդունել իր գործերը, ավելին՝ պահանջել է $350՝ ասելով, թե առանց հատուկ պարապելու հնարավոր չէ իրենց քոլեջ ընդունվել: Միակողմանի ծնողազուրկ տղայի պատմելով, որը քոլեջ էր գնացել մորաքրոջ հետ,  ստիպված են եղել առանց գործերը հանձնելու հեռանալ՝ այլ ուսումնական հաստատություն դիմելու

Հակակոռուպցիոն ծրագիր՝ դպրոցներում

Նոր ուսումնական տարեսկզբից հանրակրթական դպրոցներում կներդրվի «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մեթոդական ծրագիրը: Այն ավելի համակարգված իրականացնելու համար արդեն հրատարակվել է համապատասխան մեթոդական ձեռնարկ: Ծրագիրը մեր երկրում մշակվել է առաջին անգամ եւ այն իրականացնելու գործում ներգրավված են արտասահմանցի եւ տեղացի փորձագետներ: «Ծրագիրն արդեն փորձարկվել է 9-10-րդ դասարաններում: Մոտ 1000 աշակերտի հետ աշխատանքներ են տարվել, ամեն դպրոցում գոնե

«ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏԾՈՒՑ Է ՏՐՎԱԾ»

Կամ՝ էսքիզներ «Տիրամայր Հայաստան» կենտրոնի սաների առօրյայից Գյումրիի մանկատան սաներ՝ 12-ամյա Լեւոնը կլառնետահար է, իսկ 13-ամյա Ավետիքը բժիշկ դառնալու մասին է երազում: 7-ամյա Մարգարիտա Շահջանյանը Գավառի մանկատնից է: 14-ամյա գյումրեցի Օվսաննան երազում է բռնցքամարտիկ դառնալու մասին, բայց ամենից շատ սիրում է անգլերենը. «Ես ինձ կարամ պաշտպանել, բոքսի կերթամ, 2 անգամ 2-րդ տեղ եմ գրավել, քույրիկս

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Իրերը իրենց անունով կոչելու օգուտը Հրապարակախոսությունը իմաստ ունի, եթե պետության հասարակարգը քաղաքացիական է եւ հասարակական կարծիքը կարող է ազդեցություն ունենալ իշխանությունների վրա, երբ նրանք որոշումներ են ընդունում, առավել եւս, եթե այդ որոշումները եւ դրանց իրագործումը կարող են ճակատագրական լինել երկրի եւ ժողովրդի համար:   Հետխորհրդային պետությունները, թերեւս որոշ բացառությամբ՝ մերձբալթյան հանրապետությունների, դեռեւս հեռու են լիարժեք, լիակատար

Կունենա՞նք «Խելացի գյուղ»

Սկսած գարնանից ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետն ու փոխվարչապետը, հանդիպումներ են ունենում եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակության հետ եւ քննարկում Երեւանի մոտակայքում «Խելացի գյուղ» ծրագրի իրականացման մանրամասներ։ «ԱՐՏՈԿ գրուպի» հետ շփումներին մասնակցում է նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանին էլ խնդրեցինք որոշ մանրամասներ ներկայացնել: Պարզվեց՝ «Խելացի

«Իմ տեսակն ընդունելի չէ»

Գիտնական դառնալու ունակ, սակայն հողագործությունն ընտրած երիտասարդի խոստովանությունը Կարտոֆիլի պարկի ծանրության տակ կքած երիտասարդին չնկատել հնարավոր չէր: Աշխատանքային հագուստն ու դաշտում՝ արեւից այրված դեմքը անկարող էին սքողել նրա ազնիվ դիմագծերը: Իսկ երբ բեռը թոթափեց ու կարտոֆիլով լեցուն պարկերի մոտ ձգվեց, աչք շոյեց նաեւ երիտասարդի բարձր հասակն ու սպորտային կազմվածքը: Հետաքրքրվեցի: Ասաց՝ անունն Արմեն է, 25

ՋՈՒՐ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԼԻՆԻ

«Հայջրմուղկոյուղի» տեղեկատվական թերթիկը եւ իրականությունը իրարից շատ տարբեր են Դեղձավանցի Շալիկո Թորոսյանը: Տավուշի մարզի Դեղձավանը: Շուրջ 300 բնակիչ ունեցող, Վրաստանին սահմանակից Տավուշի մարզի Դեղձավան գյուղը խմելու ջրի մեծ հիմնահարց ունի: Անձրեւի ժամանակ առանձնատների ջրհորդաններից թափվող ջուրը չի կորչում, դեղձավանցիներն այն օգտագործում են տնային կարիքների համար: Գյուղացիները գանգատվեցին, որ ջրի, ավելի ճիշտ՝ որակյալ ու մաքուր ջրի

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՍՏԱՏԵՑ Երեկ մենք տեղեկացրել էինք, որ շաբաթ օրը մայրաքաղաքի դիսկո-ակումբներից մեկից ոստիկանության Կենտրոնի բաժին են տարվել նախկին նախագահ Ռ. Քոչարյանի եւ ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի որդիները: Ոստիկանությունը երեկ պաշտոնապես պատասխանեց, որ միջադեպ չի գրանցվել, իսկ նշյալ անձինք ընդհանրապես չեն տարվել բաժին: ՈՒԺԵՂԱՆՈՒՄ ԵՆ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքի մոտ տեղադրվել

Դատապարտյալի դիմումը

Դատապարտվել եմ 6 տարի ազատազրկման՝ անցյալ տարվա նոյեմբերի 2-ին, ՀՀ վերաքննիչ դատարանի վճռով: Իրականում անմեղ եմ, տուժող: 2008թ. նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների ընթացքում սպանված եղբորս եւ մորս միակ ողջամիտ իրավահաջորդն եմ: Եղբայրս սպանվել է 2008-ի ապրիլի 1-ին, մայրս՝ անցյալ տարվա հունվարի 29-ին, քրոջս սպանվելու 6-րդ տարելիցի օրը: 2003-ից համառորեն բողոքում եմ ՀՀ իշխանություններին՝ տարածելով դիմումների

Վիրավորվել էին ուղեւորներ

Օգոստոսի 15-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոմայրուղու 71-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար: Բախվել են «ՎԱԶ-21015» մակնիշի 88 ՏՕ 055 եւ «Միֆ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-21014» մակնիշի Տ 7478 պետհամարանիշների ավտոմեքենաները: Ուղեւորները՝ Երեւանի բնակիչներ Պայծառ Դանասյանը, Սարգիս Հովհաննիսյանը եւ Արամ Թորոսյանը, ստացել են վնասվածքներ ու մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել Սեւանի

ԹՄՐԱՆՅՈՒԹ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՄՈՏ

Ընթերակայի «պաշտոնը» վստահում են այս անգամ կալանավորին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը երեկ 10 րոպե ուշ սկսեց  ժ.12-ին նշանակված դատական նիստը: Պատճառը արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ ուղեկցողներն էին, որոնք ուշացումով բերեցին դատարան՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի կրտսեր-մասնագետ, ամբաստանյալ Նվեր Զաքարյանին: Նա կալանավորվել է այս տարվա մարտի 27-ին:

ՏՈՒԳԱՆԵ՛Ք

Փողոցում աղբ թափելու սովորությունից ձերբազատվելը հայերի մոտ չի ստացվում: Եթե օրը ցերեկով էլ չէ, ապա մութն ընկնելուն պես մարդիկ արագ-արագ տոպրակներով աղբը տնից հանում են դուրս ու թողնում հենց փողոցում: Օրինակ՝ Մոսկվայում գտել են դրա դեմ պայքարելու ձեւը. տեսախցիկի օգնությամբ նկարահանվում են այն կարգազանց քաղաքացիները, որոնք փողոցում աղբ են թափում: Այդ լուսանկարները հանձնվում են տվյալ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031