Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Օգոստոս 17,2011 00:00

\"\"Երեկ Հրազդան է այցելել Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Ըստ 1in.am-ի, նա եղել է Հրազդանի Աղբյուրակ թաղամասում, ծաղկեպսակ դրել հուշարձան-կոթողին, որից հետո ուղեւորվել է Հրազդանի Մեղրաձոր գյուղ՝ այցելելով «Պատանի երկրապահ» ռազմաուսումնական բազա: Մանվել Գրիգորյանը Հրազդանի տարածաշրջանից Արցախյան պատերազմին մասնակցած մի խումբ ազատամարտիկների հանձնել է կառավարական, ՊՆ, 5-րդ բրիգադի, ԵԿՄ հուշամեդալներ, եւս 15 ազատամարտիկների՝ պատվոգրեր: Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ նախկին պատգամավոր եւ Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցինք, թե նա հանդիպում ունեցե՞լ է Մանվել Գրիգորյանի հետ, ինչին ի պատասխան Միքայելյանն ասաց, որ ինքն Արարատում ժողովների է մասնակցում, ուստի հանդիպում տեղի չի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել