Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒՄՆ Է ՀԱՅԵՐԻ ԳԱԴՏՆԻՔԸ

Օգոստոս 17,2011 00:00 Share

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում դժվարացել է ասել, թե ինչն է Հայաստանի հավաքականի՝ աշխարհի չեմպիոն դառնալու պատճառը: «Հայաստանը հիանալի թիմ ունի, սակայն մեր խաղացողները ուժեղ են նրանցից։ Սակայն նրանց մոտ ինչ-որ կերպ ստացվում է հենց թիմային մակարդակով ցուցադրել այդպիսի արդյունքներ։ Կարելի է, իհարկե, խոսել այնպիսի սովորական բաներից, ինչպիսիք են թիմային ոգին, սակայն մյուս կողմից, նրանք ոչ բոլոր մրցաշարերում են հաղթում, եւ ինձ դժվար է բացատրել, թե ինչն է նրանց գաղտնիքը»:
Շախմատիստը ենթադրել է, որ պատճառը կարող է լինել այն, որ նրանք նպատակասլաց պատրաստվում են թիմային մրցաշարերին: «Հայերը շատ երկար պատրաստվում էին հենց այս աշխարհի առաջնությանը, բոլորը միասին մասնակցել են հավաքին։ Մեր խաղացողները ավելի խիտ օրակարգ ունեն, նրանք հավաք են անցկացրել ընդամենը մեկ շաբաթ, ավելին արդեն հնարավոր չէր։ Կարող է արդյունքը հենց դրա հետ է կապված»,- ըստ tert.am-ի, ասել է Կրամնիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031