Օրվա լրահոսը

Անվան գաղտնիքը

Հոգեբան գիտնականները պնդում են, որ մենք՝ մոտ 100 տարի առաջ ցեղասպանված ու ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգները մեր մեջ կրում ենք այդ ողբեգրության ազդեցությունը: Մարդկային որակներն ու բնույթը ուսումնասիրող գիտնականներ էլ կան, որ պնդում են, թե մարդու անունը վճռորոշ ազդեցություն ունի նրա կյանքում: Օրինակ, իզուր չէ, որ կռիվներ սիրող ռուսների մեջ շատ են Վլադիմիր (իշխիր աշխարհը,

ԵԹԵ ՕՐԵՆՔԸ ՏԵՐ ՈՒՆԻ, ՈՒՐԵՄՆ, ԱՐԴԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Բառակույտը միտք չի արտահայտում նույնքան, ինչքան որ հեռու է անհատների խառնակույտը խոհակից ընկերների հանրույթից: Եվ նկուղում ծնված մտքերը ցածր առաստաղից այն կողմ չեն անցնում՝ լինեն ազգափրկիչ, հազիվ գիտակցված, չգիտեմ ինչ, բայց միշտ՝ տափակ: Եվ վա՛յ էն ազգին, ում հույսը նկուղում ծնված միտքն է ու հավաքական չբերությունը: Իսկ այդպիսի բան կա. գուցե մտածված չիմացություն է կամ

«ԱՐԻ ՏՈՒՆԸ» ԳՐԱՎԵԼ Է ՕՏԱՐՆԵՐԻՆ

Հունվարին տեղեկացրել ենք, որ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը այս տարի կիրականացվի հունիսի 19-հոկտեմբերի 9 հատվածում՝ 10 փուլով: Երկու շաբաթով հայաստանցիների ընտանիքներում կհյուրընկալվեն սփյուռքահայ աղջիկներ եւ տղաներ: Սփյուռքահայ հյուրերի կարիքների մեծ մասը հոգում է պետությունը, որոշ ծախսեր՝ սնունդ եւ այլն, հյուրընկալ ընտանիքը: Երեկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «բարով եք եկել հայրենիք» մաղթանքով ընդունեց «Արի տան»

Դատը երրորդ փորձի՞ց կկայանա

Շաբաթ՝ հուլիսի 9-ին, ժամը 10-ին Իջեւանում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք  է կայանար «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ-ի հայցի քննությունը ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքի քննիչ Ս. Սաղաթելյանի որոշման դեմ: Սակայն նիստը չկայացավ: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հ/կ-ի նախագահ Արթուր Սաքունցին տեղեկացրեց, որ դատին չէր ներկայացել գործով վերահսկող դատախազը: Նախորդ դատական նիստը պիտի կայանար հուլիսի

Հորթուկանվիրատվությունները սկսվում են

Դեռեւս 2009 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «Օգնենք, որ օգնեք» հրապարակմամբ տեղեկացրել ենք արդեն 10 տարի Հայաստանում աշխատող «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության յուրօրինակ ծրագրի մասին. կազմակերպությունը գյուղացուն հղի կով է նվիրում, պայմանով, որ նա կաթից բաժին կհանի նաեւ հարեւանին, իսկ երեք տարի անց մեկ այլ կով կնվիրի նույն համայնքի այլ բնակչի: Այս շաբաթ նվիրատվություններ են լինելու: Արմավիրի մարզի

«ԵՍ ՃԻՇՏ ՏՈՊՐԱԿ ԵՄ»

Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) եւ HSBC-Հայաստան բանկի եռամյա ծրագիրը ավարտվեց շաբաթ օրը՝ մանուկների հեղինակած լուսանկարների ցուցահանդեսով: 2009 թվականից Հայաստանի մանուկների հիմնադրամը եւ HSBC-Հայաստան բանկը սկսեցին «Շրջակա միջավայրի պահպանություն եւ կանանց ձեռներեցության զարգացում գյուղական վայրերում» ծրագիրը, որի նպատակը պոլիէթիլենային՝ պլաստիկ տոպրակների օգտագործումը նվազեցնելուն նպաստելն էր: Հայտնի է, որ ի տարբերություն թղթե կամ կտորե տոպրակների, պլաստիկ տոպրակը

ԵՐԲԵՔ ՄԻ ԱՍԱ՝ «ԵՐԲԵՔ»

Ցուցակները կան, երկխոսությունը դեռ չի սկսվել «Եթե հիշում եք, իր՝ հունիսի 17-ի անդրադարձում հանրապետության նախագահը հստակ նշել էր, որ եթե մեկ կոնկրետ հարցի շուրջ բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը մեր երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված

ԱՅՍ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ասում է 2007-ից թվականից գործող “Policy forum Armenia” կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը, որը նաեւ տնտեսական գիտությունների դոկտոր, Վաշինգթոնում գործող միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպություններից մեկի ավագ տնտեսագետ է: – Հաշվի առնելով, որ վերջին շրջանում իշխանական գործիչներն ուղղակի ծաղրում էին պատվիրակություններով երկխոսելու գաղափարը՝ Ձեր կարծիքով, ո՞ր գործոնները դեր խաղացին, որ փոխվեց որոշումը, եւ կոալիցիոն կուսակցությունները ձեւավորեցին աշխատանքային

ԻՆՏԵՐՊՈԼՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԷՐ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողներից կազմված օպերատիվ խումբը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքից, Բրյուսել-Մոսկվա-Երեւան չվերթով, ՀՀ է տեղափոխել Արթուր Հակոբյանին, որը 2005 թ. մարտի 31-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրօրի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի եւ 178 հոդվածի

ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ ԷՐ

Հուլիսի 9-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Պավել Վ.-ի վարած «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորուհին՝ 23-ամյա Լիլիթ Կոծինյանը տեղում մահացել է, իսկ վարորդը վնասվածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխվել է Գավառի հիվանդանոց:

ՏՐԱԿՏՈՐԸ ՇՐՋՎԵԼ ԷՐ, ՏԵՐԸ՝ ՄԱՀԱՑԵԼ

Հուլիսի 10-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 72-ամյա Ժորա Ղազարյանի դիակը: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը Ժորա Ղազարյանը, վարելով իրեն պատկանող տրակտորը՝ Զովք գյուղի հանդամասում շրջվել է եւ գլխին ստացած վնասվածքների հետեւանքով մահացել:

ՎՐԱԵՐԹԻՑ՝ ՄԱՀ

Հուլիսի 10-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1976 թ. ծնված Սաշա Մ.-ն, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, Գավառի Սահադյան փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա Զոյա Հայրապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՎԱՆՈՒՄ

Հուլիսի 11-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սեւանի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ կրակոցներ են արձակվել եւ մարդ է սպանվել: Դեռեւս անհայտ անձը նշված տան բակում հրազենից կրակել է 38-ամյա Մերուժան Մովսիսյանի ուղղությամբ եւ սպանել նրան: Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 դատարկ պարկուճ: Կատարվում է նախաքննություն:

ՄԱՀ ՈՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Երեկ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-210130» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզվում են) Երեւան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին բախվել է ճամփեզրյա քարերին եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը՝ 42-ամյա Միքայել Միքայելյանը տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:

ՄԻ ԴԻՄՈՒՄ ԷԼ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԳՐԵՑ

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համար հետաքրքրական եւ զարմանալի է, որ շատ մեծ կարեւորություն է տրվում բաների, որոնք իրականում «ոչ մի կարեւորություն» չեն ներկայացնում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա նման կարծիք հայտնեց՝ անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը. «Կա իշխանություն՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, եւ կա ընդդիմության թեւ, որը համեմատաբար գործնական է իրեն դրսեւորել եւ ուզում է ինչ-որ բանի մասին

ՎԱՐՈՐԴԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 3-ին «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Գեղադիր գյուղում վրաերթի էր ենթարկել 47-ամյա Հովակիմ եւ 35-ամյա Համլետ Գրիգորյաններին եւ 35-ամյա Սեւակ Կարապետյանին, այնուհետեւ բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով Հովակիմ եւ Համլետ Գրիգորյանները տեղում մահացել էին, իսկ Սեւակ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Վարորդը՝ Հովիկ Ռ.-ն ձերբակալվել է:

Վկաները……«Ռուսաստանում» են

Հուլիսի 9-ին՝ շաբաթ օրը, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Խաչիկ Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվեց Արման Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին Արա Վարդանյանին ծեծի ենթարկելու, նրան ծանր գանգուղեղային վնասվածք հասցնելու համար: 25-ամյա Արա Վարդանյանը 3 օր մնալով կոմայի մեջ, գիտակցության չգալով մահացել

ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴԻ ԳՈՐԾԸ

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց «Հայինկասացիա» ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, նրա տեղակալ Սաթենիկ Սարգսյանի, եւս 4-ի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը վկաներից 3-ին բերման ենթարկելու մասին որոշում էր կայացրել: Երեկ դատարան պիտի բերվեին «Հայինկասացիայի» նախկին տնօրեն Վիկտոր Գրիշյանը, նրա

ԿԱՆԳԱՌ ՏԵՂԱԴՐԵՔ, ՈՐ ՉՏՈՒԳԱՆԵՔ

«Վարպետ ջան, ստեղ մի տեղ պահի». օգոստոսի 1-ից երթուղայինների վարորդները ուղեւորների այս եւ նմանատիպ պահանջներին չեն ենթարկվելու եւ որտեղից պատահի՝ ուղեւոր չեն վերցնելու՝ անկախ այն բանից, թե այդ պոտենցիալ 100 դրամանոցը որքան անհրաժեշտ կլինի: Այս օրերին երթուղայինների վրա նոր մակնշումներ են արվում: Մեքենայի դիմացի հատվածում ավելի խոշոր չափերով գրում են գծի համարը: Դա արվում է

Երեխայի դատը ձգձգում են

Եթե այդպես շարունակվի՝ Գոռը կրկին նույն սթրեսային իրավիճակում կհայտնվի Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կրկին հետաձգվեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմինն ընդդեմ Աշոտ Բաղդասարյանի հայցի լսումը: Դատական նիստը, որը վարում է դատավոր Արա Կուբանյանը, հետաձգվում է արդեն երրորդ անգամ: Պատասխանող կողմն ամեն դատական նիստին մի պատճառաբանություն է բերում

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ 55000 ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՍՏԱՆԱԼ ԵՎ ԱՆԱՍՈՒՆ ՊԱՀԵԼ

Միայն թե ամեն գնով Հայաստանից գնան Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ արտագաղթի վերաբերյալ արված «կատակը», թե արտագաղթը չեն կանխում՝ դժգոհ ու կրիտիկական զանգված չունենալու նպատակով, բուռն քննարկումների եւ մեկնաբանությունների տեղիք տվեց: Եվ որքան էլ Տ. Սարգսյանը վստահեցրեց, որ ինքն ընդամենը կատակել է եւ իրականում ՀՀ իշխանությունները խիստ մտահոգ են արտագաղթով, մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ

ԻՆՉՈ՞Ւ ԴԱՀԿ ՊԵՏՆ ԷԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉՏՎԵՑ

Մեկնաբանում է գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը – Ձեր պատճառով ՀՀ արդարադատության նախարարը փոխվեց, եւ խոսակցություններ կային, որ Դուք էլ պիտի հրաժարական տայիք, ինչո՞ւ չտվեցիք, եւ ինչպե՞ս լուծվեց այդ հարցը:  – Ասեկոսեները չեմ մեկնաբանում: Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությանը, ապա ՀՀ վարչապետի մեկնաբանությունից հետո կոռեկտ չեմ համարում հարցին անդրադառնալ: – Ձեր ծառայությունից դժգոհողները

Աղբանոց՝ դպրոցի ճանապարհին

Գործը համատիրությանն է, բայց անում է զորամասը, երկուսով խոստանում են ավելի հետեւողական լինել Տղամարդու ներքնաշոր, գուլպա, դատարկ եւ չգիտես ինչ պարունակությամբ շշեր, պլաստիկ տոպրակներ ու էլի այլազան ու այլատեսակ աղբ: Չէ, սա Սովետաշենի «զիբիլանոցի» նկարագրությունը չէ՝ Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի դպրոցի ճանապարհն է այդպիսին: Առաջին տարին չէ, որ այս վիճակից բողոքում են տեղի

ՍԱՄՎԵԼ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԽԱԲԵ՞Լ է

«Հերիք էլավ, բոլ եղավ»՝ ասում է գյուղատնտեսության փոխնախարարը Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Ներսես Արզումանյանն արդեն երեք տարի է՝ իրեն չի կարողանում ներել Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին լսելու համար: Նրա պատմելով, երեք տարի առաջ, երբ լուր տարածվեց, թե ֆիլոքսեռա հիվանդությունը հասել է իրենց գյուղ, գյուղատնտեսության փոխնախարարը՝ Սամվել Գալստյանը, կառավարության որոշման թուղթը ձեռքին շտապել է

ԱՌԱՆՑ ԱԶԱՐՅԱՆԻ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 9-ին հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3 անդամների անունները, որոնք ներկայացվելու են հանրապետության նախագահին: Մրցութային հանձնաժողովը ստացավ 22 հայտ, որից 18-ը, ըստ ներկայացրած փաստաթղթերի, անցան երկրորդ փուլ եւ հրավիրվեցին հարցազրույցի: Հարցազրույցի փուլ չեն անցել միայն այն 4 հայտատուները, որոնց աշխատանքային փորձը չի համապատասխանել օրենքով սահմանված պահանջներին, կամ հայտում չեն ներկայացվել համապատասխան

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ

Հրաժարականի դիմում է ներկայացրել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Ըստ news.am-ի, նա հրաժարականի դիմումի հետ միասին ներկայացրել է նաեւ արձակուրդ գնալու դիմում, ուստի հրաժարականի հարցը կառավարությունում կքննարկվի արձակուրդից նրա վերադառնալուց հետո: Արամ Քոչարյանը արձակուրդից կվերադառնա մեկ ամսից: ՎԱՐՇԱՎԱ՝ «ԱՐՄԱՎԻԱՅՈՎ» Հուլիսի 13–ից՝ «Արմավիա» ավիաընկերությունը լեհական «LOT» ավիաընկերության հետ կնքած համաձայնագրի շրջանակներում կսկսի Երեւան-Վարշավա-Երեւան թռիչքները, որոնք կիրականացվեն երկուշաբթի,

ՍԱՂԱԻԱՆՆ ՈՒ ԱՇՈՏՅԱՆԸ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ: Նախարարը նշել է, որ կյանքի է կոչվում նախորդ տարի ՀՀ վարչապետի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրված «ԻԻՀ կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2010-2013 տարիների գործնական ծրագիրը», մասնավորապես ՀՀ

«Հասկացրե՛ք Ադրբեջանին»

ԵՄ գործընկերներին խորհուրդ է տալիս ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Կազանյան հանդիպումից հետո թվում էր՝ սկսվելու է ղարաբաղյան հարցի սառեցման փուլ, մինչդեռ, դատելով վերջին շրջանի ակտիվությունից, այցերից եւ հայտարարություններից, նման սառեցում կարծես չի սպառնում, ընդհակառակը՝ անգամ նկատելի է որոշ ակտիվացում: Մասնավորապես, Երեւան էր այցելել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով Էդուարդ Նալբանդյանի հետ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐԵՑ

Դա տեղի ունեցավ իշխանության ներկայացուցիչների երկար սեթեւեթանքներից հետո Անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ հայրենի իշխանությունները երկար «չեմուչումներից» հետո, այնուամենայնիվ, պաշտոնապես համաձայնեցին Հայ ազգային կոնգրեսի եւս մի առաջարկ-պահանջին եւ վերջինի հետ բանակցող պատվիրակություն ձեւավորելու հայտարարություն արեցին՝ այս անգամ ոչ թե ՀՀԿ մամուլի խոսնակի, այլ ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանի մակարդակով: Արդեն հայտնի են իշխանական պատվիրակության անդամների

2 ՎԹԱՐ՝ 8 ՎԻՐԱՎՈՐ

Երեկ առավոտյան ժամը 7-ին Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արեւաբույր գյուղի հատվածում ԲՄՎ մակնիշի 22 ՕՏ 525 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 25-ամյա Սուրիկ Թովմասյանը, բախվել է իր առջեւից ընթացող 48-ամյա Ժիրիկ Սարգսյանի «ԿամԱԶ» մակնիշի  ավտոմեքենային եւ շուռ գալով՝ մոտ 5 մետր սահել բաժանարար հատվածում: Վթարի վայրից 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031