Լրահոս
Օրվա լրահոսը

Դատը երրորդ փորձի՞ց կկայանա

Հուլիս 12,2011 00:00

Շաբաթ՝ հուլիսի 9-ին, ժամը 10-ին Իջեւանում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք  է կայանար «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ-ի հայցի քննությունը ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքի քննիչ Ս. Սաղաթելյանի որոշման դեմ: Սակայն նիստը չկայացավ: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հ/կ-ի նախագահ Արթուր Սաքունցին տեղեկացրեց, որ դատին չէր ներկայացել գործով վերահսկող դատախազը:
Նախորդ դատական նիստը պիտի կայանար հուլիսի 7-ին, սակայն, ինչպես  Արթուր Սաքունցին տեղեկացրել էին դատարանում, քննիչ Ս. Սաղաթելյանն օրերը խառնել էր` կարծելով, թե դատական նիստը նշանակված է հուլիսի 8-ին: Լրագրողները սույն դատը լուսաբանելու համար մեծ հեռավորություն են հաղթահարում, հասնում Իջեւան, սակայն  տարբեր պատճառաբանություններով դատը հետաձգվում է: Դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 12-ին:  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է վերացնել քննիչ Սաղաթելյանի` քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշումը, եւ գործը ուղարկել նախաքննության:
Խոսքը վերաբերում է այն որոշմանը, որով քննիչը մերժել է քրեական գործ հարուցել Սպիտակի ոստիկանների նկատմամբ, ովքեր, հայցվոր կողմի պնդմամբ, բռնություն են գործադրել գողության կասկածանքով ձերբակալված՝ Գյումրիի բնակիչներ Ռազմիկ Տոնոյանի եւ Արմեն Մելքոնյանի հանդեպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել