Օրվա լրահոսը
ՀԱԿ-Ն ԷԼ ԴԱՐՁԱՎ ՍԵՐԺԻ «ՀԱՃԱԽՈՐԴԸ»
Ասում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, «7 օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թեւանյանը – Անցած շաբաթավերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ արձագանքեց Հայ ազգային կոնգրեսի՝ իշխանությունների հետ երկխոսելու եւ բանակցելու պատրաստակամությանն ու այդ նպատակով պատվիրակություն ձեւավորելու փաստին: Բայց, որքան հասկանում ենք, ՀԱԿ-ին դեռ ժամանակ է պետք Ս. Սարգսյանի հայտարարությունը «մարսելու», դրան արձագանքելու համար: Կարծում եք՝ ՀԱԿ-ը
ԲԱՆԱԿՑԵՆՔ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ
Հայ-թուրքական խնդիրների կարգավորման այդ տարբերակի կողմնակիցն է Թուրքիայի խորհրդարանական ընդդիմադիր հիմնական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըքչդարօղլուն: ICFJ-ի «Նոր մեդիա, նոր մարտահրավերներ» ծրագրին մասնակցող հայ, թուրք եւ ամերիկացի լրագրողների հետ Անկարայում հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանում մեծությամբ երկրորդ՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըքչդարօղլուն դժգոհեց երկրում մամուլի ազատությունից՝ նշելով, թե թուրքական ԶԼՄ-ներն անկախ չեն, «Արդարություն եւ
ՍԱՄԱԴԸ ԲՈՂՈՔԵՑ «ԴԵՅՎԻԴԻՑ»
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում զարմանք հայտնեց, թե ինչու է հայկական կողմը բոյկոտում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը. «Դեյվիդը (Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը – խմբ.) շատ խելացի է, եւ չեմ հասկանում՝ ինչ կլիներ, եթե նրանք մասնակցեին նիստերին»,- հայկական պատվիրակությանը համոզելու անկեղծ մղումով նկատեց Սամադ Սեիդովը: «Ա1+»-ի հարցին, թե հայկական
Հայկական էստրադայի աստղերը խելքները լրի՞վ են գցել
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ «համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում հրազեն է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից: Տեղյակ լինելով հայկական «աստղերի» արժեհամակարգին, նման սադիստական մոտիվներով լուսանկարները որեւէ զայրույթ չէին առաջացնի, եթե միայն դրանց ֆոնին պատկերված չլիներ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
Ինչո՞ւ են ծխելիս նիհարում
Science ամսագիրը գրում է, որ նիկոտինը ոչ միայն կախվածություն է առաջացնում, այլեւ օրգանիզմին կուշտ լինելու կեղծ ազդակներ է տալիս: Ուսումնասիրելով այս էֆեկտը՝ մասնագետները փորձելու են դեղամիջոցներ ստեղծել ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ծխողների մարմնի միջին քաշն ավելի ցածր է, քան չծխողներինը: Բացի այդ, նիկոտինն ազդում է մարդու նյարդային համակարգի այն
Բազմաթիվ հիվանդությունների պատճառ
Բոլորիս կողմից սիրված արեւածաղկի սերմերն իրականում մեծ վտանգ են ներկայացնում մեր առողջության համար: Նախեւառաջ, բոլոր նրանք, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին, պետք է իմանան, որ 100 գր արեւածաղկի սերմը պարունակում է 500 կկալ, ինչը հավասար է շոկոլադե մեկ սալիկի: Արեւածաղիկը հողից կարողանում է վերցնել իրեն անհրաժեշտ բոլոր տարրերը, այդ թվում եւ՝ կադմիում, որը վնասակար է
ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Վեց գեղեցկուհիներ, վեց կոմեդիկ ֆիլմի դերասանուհիներ` Ջենա Ֆիշերը, Ջուլի Բոուենը, Էմմի Պոլերը, Քեյլի Կուոկոն, Տերի Հատչերը եւ Լեա Միշելը, որոշել են հավաքվել եւ խոսել իրենց աշխատանքի, կյանքի, երեխաների, անցած ու ներկա օրերի մասին: «Երբ մենք որոշ ժամանակ ինչ-որ լուրջ գործով ենք զբաղվում, մտածում ենք՝ արագ վերջացնենք եւ զբաղվենք կատակերգությունով: Իսկ երբ կատակերգությունով ենք զբաղվում, ցանկություն
Ամենանորաձեւ «պապաները»
Երիտասարդ հայրերից ամենանորաձեւը ճանաչվել է Օռլանդո Բլումը: Օռլանդոյին հաջողվեց անցնել նույնիսկ բազմազավակ հայրեր Դեյվիդ Բեքհեմին եւ Ջուդ Լոուին: Ինչպես dni.ru-ն է նշում՝ Օռլանդոն առաջին անգամ հայրացավ այս տարվա հունվարին, երբ նրա կինը՝ մոդել Միրանդա Կերը, որդի պարգեւեց նրան: Բլումը «MyCelebrityFashion» կայքում հավաքել էր ձայների 71 տոկոսը: Քվեարկողները նշել են, որ բարետես արտաքինով դերասանը հաճելի է
ԵՎՐԱԳԱՎԱԹԱՅԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի 2011/12 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլում մրցելու է Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա Պլզեն» թիմի հետ: Դա հայտնի դարձավ երեկ՝ Նիոնում կայացած վիճակահանության ժամանակ: Այս փուլի առաջին հանդիպումները նախատեսված են անցկացնել արդեն հուլիսի 12-13-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ հետո: Եվրոպայի լիգայի խաղարկությանը մեր թիմերը կմեկնարկեն որակավորման, ինչպես՝ առաջին, այնպես էլ՝ երկրորդ
Առաջատարը չի փոփոխվում
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը առաջատար եռյակի թիմերից միայն «Փյունիկին» հաղթանակ բերեց: Սակայն այդ հաղթանակը չեմպիոնին թույլ չտվեց բարձրանալ առաջին հորիզոնական: Պատճառը «Գանձասարի» ոչ-ոքին էր ու «Փյունիկի» էապես ետ մնալը նախորդ տուրերում: Աբրահամ Խաշմանյանի «Գանձասարը» գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց «Իմպուլսի» հետ մրցավեճը, ընդ որում՝ ոչ միայն պահպանելով առաջին հորիզոնականը, այլեւ՝ ավելացնելով միավորների տարբերությունը երկրորդ
Մերոնք՝ միջազգային մրցաշարերում
Չեխիայում ավարտվեց գրոսմայստերներ Դավիթ Նավարայի եւ Սերգեյ Մովսիսյանի միջեւ վեց դասական պարտիայից բաղկացած մրցամարտը, որը հաջողություն բերեց Չեխիայի լավագույն շախմատիստին՝ 3,5:2,5: Լիլիթ Մկրտչյանը Հունգարիայի Պակշ քաղաքում մեկնարկած Դյորդ Մարքսի 9-րդ ավանդական հուշամրցաշարում երեք տուրից հետո ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայի հետ միասին վաստակել է 2,0 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կանանց պայքարին մասնակցում են նաեւ Աննա
Էլինա Դանիելյանը կխաղա ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ում
Օգոստոսի 1-15-ը Դոնի Ռոստովում կմեկնարկի շախմատի 2011-2012 թթ. կանանց «Grand Prix» մրցաշարի նոր խաղարկությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի կանանց առաջատար Էլինա Դանիելյանը: Առաջին փուլում նրա մրցակիցները լինելու են չինաստանցիներ, աշխարհի չեմպիոն Հու Յիֆան եւ Ժուան Լուֆեյը, հնդիկ Համփի Կոներուն, ռուսաստանցիներ Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւա քույրերը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալիսա Գալյամովան եւ Եկատերինա Կովալեւսկայան, սլովենուհի Աննա
Ջերմուկում տաք եղանակ է եւ թեժ պայքար
Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Ղազախստանի եւ Վրաստանի 71 շախմատիստ: Չորս տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել միայն ռուսաստանցի գրոսմայստեր Միխայիլ Ուլիբինը, որն էլ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել հայաստանցի միջազգային
Երեք օրում՝ երեք կորուստ
Թուրքիայի մայրաքաղաքի «Ankara Arena Spor Salonu» մարզապալատում ընթանում է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր մեկնել է յոթ քաշային կարգեր ներկայացնող բռնցքամարտիկներով: Մինչ մերոնց մասնակցությանն անցնելը՝ նշենք, որ առաջնության պաշտոնական կայքը խայտառակ է աշխատում կամ, որ ավելի ճիշտ է, ընդհանրապես չի աշխատում: Դրա համար էլ հարկադրված ենք ընդհանրապես որեւէ
Այլընտրանքային «Ռոմեո եւ Ջուլիետ»
Վ. Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» ստեղծագործությունը ինչ կերպ ասես չի ընդունել՝ մյուզիքլ, բալետ, օպերա, ֆիլմ. պատճառը այս գործի ինքնատիպությունն է՝ նախ այն շեղվում է դասական ողբերգության ընդունված կանոններից, եւ հետո շատ ինտիմ է ու գունեղ: Մոնտեկի եւ Կապուլետի ընտանիքների միջեւ եղած տեւական թշնամանքը եւ ընդհանրապես սիրող սրտերի մասին գեղեցիկ, բայց տխուր վերջաբանով պատմությունը վերջերս Երեւանում
Չկայացած տապալում
Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Նաիրա Առաքելյանը «մատ արեց» Լեոնորա-Ն. Առաքելյանն ու Մանրիկո- Ռ. Նուրիջանյանը: Օրերս Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայի հերթական ներկայացումը: Անվանի բեմադրիչ Նորայր Սարգսյանի իրականացրած բեմադրությունը (1989թ.) թատրոնի խաղացանկում պահպանվել է երկար (1995թ.): 2000թ. հիշյալ ներկայացումը վերականգնել է ռեժիսորի դուստրը՝ Մարինա Սարգսյանը: Եթե առհասարակ մարդիկ օպերա լսելու
ՓՆԹԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Իսկ ո՞վ է պատասխան տալու չկայացած ցուցահանդեսի եւ Հայաստանի վարկանիշին «խփելու» համար Օրերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնական գրասենյակում կայացած միջադեպը բուռն արձագանք առաջացրեց: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ հունիսի 15-24-ը կազմակերպել է «Խաչքարերի արվեստը. Հայկական խաչքարեր» խորագրով ցուցահանդես, որի ժամանակ խաչքարերի ծագումնաբանության մասին ինֆորմացիան հանվել էր լուսանկարների տակից:
ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
BBC-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, այդ երկրում զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր դրանք դաժանորեն ճնշելուց երկու ամիս հետո, առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին: Սիրիական պետական լրատվական գործակալությունը հաղորդում էր, թե նրա ելույթը նվիրված է լինելու երկրում ստեղծված իրավիճակին: Նախորդ անգամ իր ելույթում Ասադը հայտարարել էր որոշակի զիջումների գնալու մասին, բայց
ՆԱՏՕ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ՍԽԱԼՆ ՈՒ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ
ՆԱՏՕ-ն ընդունել է, որ ավիահարվածներ է հասցրել Տրիպոլիի այն տան ուղղությամբ, որտեղ, լիբիական իշխանությունների ասելով, 9 քաղաքացիական անձ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը, որի մատուցմամբ, տեղի ունեցած միջադեպը, ըստ ամենայնի, կսրի Լիբիայում գործողությունների արդյունավետության վերաբերյալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կասկածները: Հյուսիսատլանտյան դաշինքը առաջին անգամ է այդքան բացեիբաց համաձայնել առաջադրված մեղադրանքներին, ըստ որոնց, ՆԱՏՕ-ի ավիառմբահարումների արդյունքում
Միացյալ Նահանգները թալիբների հետ բանակցում է
ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հաստատել է, որ Աֆղանստանում թալիբների հետ «նախնական» բանակցություններ են վարվում՝ ընդգծելով, որ «բոլոր պատերազմներին վերջ կարելի է դնել միայն քաղաքական ճանապարհով»: BBC-ի մատուցմամբ, Միացյալ Նահանգները առաջին անգամ պաշտոնապես ընդունել է թալիբների հետ բանակցությունների փաստը, եւ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ինքն է հայտարարել
Սալեհը մտադիր է վերադառնալ Եմեն
Երկուշաբթի լույս գիշերը Եմենի Աբյան գավառում, «Ալ-Քաիդայի» գրոհայինների հետ զինված բախման արդյունքում, Եմենի բանակի վեց զինծառայող է զոհվել: BBC-ն, սակայն, վկայակոչելով եմենյան հեռուստատեսությունը, փոխանցում է 17 զոհի մասին: Զոհերի եւ վիրավորների մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, չեն հաղորդվում նաեւ միջադեպի մանրամասները: Ընդսմին, տեղեկություններ կան, որ երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը, որը բուժման նպատակով գտնվում է Սաուդյան
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՉԻ ՄՐՑԱԿՑԻ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քիչ հավանական եւ «վնասակար» է համարել երկրորդ ժամկետի համար իր թեկնածության առաջադրումը Ռուսաստանի նախագահական ընտրություններում, եթե այդ ընտրություններին մասնակցելու որոշում ընդունի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Reuters-ի մատուցմամբ, երկուշաբթի օրն այդ մասին հայտարարել է Մեդվեդեւը՝ բրիտանական The Financial Times թերթին տված հարցազրույցում, հերթական անգամ խույս տալով հստակ պատասխանել՝ իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է 2012-ին
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ՝ ԾԱՂԿԱՁՈՐ
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ առարկայական օլիմպիադաներում լավագույն արդյունք գրանցած աշակերտներն այս տարի ամառային հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի «Ալիք» հանգստյան տանը: Երեխաների առաջին խումբը հունիսի 20-ին ուղեւորվեց Ծաղկաձոր: «Քաղաքապետը տարվա ընթացքում հետեւողական է եղել դպրոցներում կրթության վերջին բարեփոխումների հետ կապված զարգացումներին եւ այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես առարկայական օլիմպիադաներում աշակերտների գրանցած արդյունքներին: Հաշվի առնելով,
ԹԱՆԿԱՆԵՐ, ՉԱՐԵՆՑ ԵՎ ԱՅԿԻԴՈ
Ե. Չարենցի թանգարանն ու Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը հունիսի 22-ին կազմակերպում են մշակութային երեկո՝ նվիրված Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ծրագրում՝ Չարենցի եւ ճապոնացի բանաստեղծների թանկաների կատարում եւ թատերականացված տեսաշար: Միջոցառմանը ներկա կլինեն Այկիդոյի համաշխարհային ֆեդերացիայի 1-ին քարտուղար Շիգերու Սուգավարան, ճապոնացի այլ հյուրեր, մտավորականներ: Միջոցառման մուտքը, որը կավարտվի ճապոնական ավանդական թեյախմության ծեսով, միայն հրավիրատոմսերով է:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Հայաստանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների երիտասարդ գիտնականները համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների երիտասարդ գիտնականների խորհուրդների նախագահներ Գեւորգ Վարդանյանն ու Վերա Միսինան: Գեւորգ Վարդանյանը նշել է, որ համաձայնագիրը ենթադրում է երիտասարդ գիտնականների նախագծերի համատեղ նախապատրաստում եւ իրականացում, գիտական գործունեության եւ սոցիալական հարցերի լուծման նպատակով տեխնիկական,
Անվճար տեղեր՝ բանակից զորացրվածների համար
Ըստ edu.am-ի, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 620-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 42 պահուստային եւ թափուր մնացած տեղերը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին հատկացնելու վերաբերյալ: Հրամանի
«Ֆրանսիական» խախտումներ՝ ըստ Բախշյանի
Ըստ panorama.am-ի, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Ֆրանսիական համալսարանի խնդրի մասին նամակ է հղել Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, նամակը հետեւյալ բովանդակությունն ունի. «2011թ. հունիսի 6-ին «Լրագիր» լրատվամիջոցում մի խումբ դասախոսների կողմից ինձ ուղղված բաց նամակի հրապարակումից տեղեկացել եմ, որ Ֆրանսիական համալսարանում չի գործում Գիտական խորհուրդ: Միեւնույն ժամանակ, համալսարանի կայքում
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԸ՝ ԸՍՏ ԳԹԿ ՏՆՕՐԵՆԻ
Դիմորդների մեծամասնությունն ընդունվել է Հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաների քննություններով օրերս ավարտվեց ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Չնայած պնդումներին, որ այս տարվա ընդունելության քննություններն անցնում են խաղաղ մթնոլորտում եւ առանց միջադեպերի, ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը այս անգամ էլ գոհ չէ քննություններից, մամուլում դրանց արձագանքներից, մինչեւ անգամ ԳԹԿ անձնակազմի աշխատանքներից: Շաբաթ օրը ԳԹԿ-ում օտար լեզուներ առարկայի
«Թեկնածուն» զրպարտել է
Ուսանողուհու նամակը՝ Գերմանիայից Անունս Աննա Շավինյան է, ուսանում եմ Գերմանիայի Հումբոլդ համալսարանում: Գտնվելով Հայաստանից հեռու, այդուհանդերձ սերտ կապված եմ հայրենիքիս հետ, հետաքրքրված եմ նրա հասարակական-քաղաքական անցուդարձերով ու մտահոգված հայրենիքիս առջեւ ծառացած մարտահրավերներով: Ուստի պատահական չէ, որ հայկական թերթերի ընթերցանությունը առօրյայիս անբաժան մասն է կազմում: Ավելին, ինքս էլ հաճախակի թղթակցում եմ հայկական մամուլին: Ցավոք, այսօր հաճախ

















































