Օրվա լրահոսը

Ամերիկացիները պահանջում են, որ իրենց հարկերն ավելացնեն

Մի քանի տասնյակ ամերիկացի միլիոնատերեր այսօր ժամանել են Կոնգրես՝ պահանջելով, որ իրենց հարկերը բարձրացնեն, տեղեկանում ենք CNNMoney-ից: Նրանք ցանկանում են, որ օրենսդիրները չեղյալ հայտարարեն հարուստների համար հարկային «արձակուրդները», որոնք մտցվել էին նախկին նախագահ Բուշի կողմից: Ընդ որում՝ միլիոնատերերից ոմանք ավելին են պահանջում՝ ուզում են, որ ընդհանրապես ծանրանա հարկային բեռը: Այս խմբի ներկայացուցիչները Վաշինգթոնում հանդիպելու են,

Կարիեսը կարելի է կանխել

Հավաստիացնում են մասնագետները Կարիեսի առաջացման՝ ատամի փչացման պատճառները լինում են տարբեր: Կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ կարիեսից խուսափելու համար պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Այսպես, օրինակ՝ ատամների կանոնավոր մաքրումը խոզանակով՝ առնվազն 3 րոպե տեւողությամբ: Ամեն ուտելուց հետո պարտադիր պետք է օգտագործել ատամնային թելիկներ եւ բերանի ողողման համար նախատեսված հեղուկ (որի բաղադրության մեջ մտնում է

Կլինեն վարկանիշային երկու նոր ցուցակներ

Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻԴԵ-ն, Կրակովում կայացած գործկոմի նիստում որոշել է 2012 թվականի հունվարի 1-ից նաեւ արագ եւ բլից շախմատների վարկանիշային դասակարգում սահմանել: Այդ նպատակով ՖԻԴԵ-ն մարզաձեւի ազգային ֆեդերացիաներին կոչ է անում՝ եկող տարվա առաջին օրից իրենց մոտ գրանցել իր հովանու ներքո անցկացվող արագ եւ բլից շախմատների բոլոր մրցաշարերը: Ընդ որում, մասնակցության համար գրանցվել անհրաժեշտ

Տալի հուշամրցաշարը մեկնարկեց

Երեկ Մոսկվայում մեկնարկեց Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարը՝ շախմատային 10 գերաստղերի մասնակցությամբ: Առաջին տուրում Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կարլսենը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Հիկարու Նակամուրա-Բորիս Գելֆանդ, Վիշվանաթան Անանդ-Սերգեյ Կարյակին պարտիաներում: Անհատական վարկանիշով մրցաշարի ամենահամեստ մասնակիցը՝ Յան Նեպոմնյաշչին, պարտության մատնեց Վլադիմիր Կրամնիկին, իսկ Վասիլի Իվանչուկն առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Այսօր Արոնյանը խաղում է Կրամնիկի

Արմեն Մովսիսյան. «Ամոթ ա, էս Ժողովրդի մեջ էս ինչ եք անում»

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու էր երեկ խորհրդարանում «շարիկներով» խաղում: «Այ ամոթ ա, Էս ժողովրդի մեջ էս ի՞նչ եք անում»,- ասաց նախարարը` հավելելով` հետո կխոսենք, ուշացնում եք ինձ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հայաստանի լրագրող ֆուտբոլիստները վերադարձել են 3-րդ մրցանակով

Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների լրագրողներով համալրված ֆուտբոլային թիմը Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների «Վոլին 2011» մինի ֆուտբոլի միջազգային ավանդական 14-րդ մրցաշարից վերադարձել է բրոնզե մեդալով: Մրցաշարին մասնակցել են նաեւ Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Լեհաստանի լրագրողական թիմերը: Երրորդ տեղի համար պայքարում մեր գործընկերները երեք անպատասխան գնդակ են անցկացրել լիտվացիների դարպասը՝ նվաճելով բրոնզե մեդալ եւ համապատասխան

Փոխանակել կամ վարձակալել ներկայացումներ

Արեւմտյան թատրոններին բնորոշ այս աշխատաոճը մեր օպերայի «հագով» չէ Վերջին շրջանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարված հասցրեց նաեւ մշակույթին: Ցանկացած երկրի համար թանկ հաճույք համարվող օպերային թատրոնները նույնպես կանգնեցին դժվարությունների առջեւ, խաթարվեցին շատ ստեղծագործական ծրագրեր: Սակայն օպերային արվեստի մայրաքաղաքներ համարվող Միլանում, Նյու Յորքում, Բեռլինում եւ այլուր յուրովի գտան ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքը՝ փոխանակում են ներկայացումներ,

Նիագարայից մինչեւ Սանկտ Պետերբուրգ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերադարձավ հյուրախաղերից Հայաստանի պետական կամերային երգչախումբը հոկտեմբերի 14-21-ը հաջողությամբ հանդես է եկել Կանադայում՝ տեղի մի մշակութային ընկերակցության հրավերով, որի ղեկավարն է Լենա Ուզունյանը: «Առավոտի» հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը պատմեց, որ ընկերակցությունը բաղկացած է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանցից, ովքեր անձնվիրաբար քարոզում են հայկական մշակույթը, աշխատում

Հարեւանները վնասազերծեցին

Կրակայրիչը օգտագործել էր որպես սառը զենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը 7 տարի 6 ամիս  ազատազրկման է դատապարտել Սերգեյ Աբրահամյանին, Բագրատ Մանուկյանին եւ Նվեր Ներսիսյանին: Եռյակը մեղադրվել էր ավազակային հարձակում կատարելու համար: Ըստ գործի նյութերի, ավազակային հարձակում կատարելով, նրանք ակնկալել են ձեռք բերել մինչեւ 1 միլիոն դրամ: Հայտնվել են Լենինգրադյան փողոցի

Կասկածյալը պատռել էր ոստիկանի օձիքը

Սեռական բնույթի հայհոյանքներ՝ քննիչին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում վերջերս ավարտվեց Սենիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախագահող դատավոր Թաթուլ Պողոսյանը հրապարակեց դատավճիռը: Սենիկ Խաչատրյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ազատազրկման: Տեղեկացնենք, որ Սենիկը ձերբակալվել է այս տարվա մայիսի 24-ին: Այս գործի պատմությունը «Մենք ենք, մեր սարերը» կինոսցենարի «ակամա մշակված»

Հայաստանը վրաններ է ուղարկում Թուրքիա

Հայաստանը առաջիկայում վրաններ կուղարկի Թուրքիա: Երկրաշարժից տուժած Թուրքիային սա Հայաստանի արդեն 3-րդ օգնությունն է: Վրանների տեղափոխման համար կառավարությունն այսօրվա նիստում հատկացրեց 122 միլիոն դրամ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Կրկին քանդած փողոցների եւ ցամաքած առուների մասին

Սիսիանի քաղաքապետը սեփական սխալները ընդունելու փոխարեն «դավադրություն» է բացահայտում: Նոյեմբերի 12-ին «Այս մի մուրազն էլ փորում մնաց. Սիսիանի փողոցները ասֆալտապատելու, մեկ կիսանդրի տեղադրելու հարցերում չհաջողած քաղաքապետը խոստանում է քաղաքում տեղադրել երեք արձան» հրապարակմամբ հերթական անգամ ներկայացրել ենք Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի խմելու ջրի ցանցի նորոգման եւ փողոցների քանդված վիճակը: Երբեմնի ջրառատ Սիսիանում ոչ միայն այգիները,

Փալաս-փուլուս՝ գազի փոխարեն

Գյումրեցիներից շատերը ձմեռն անցկացնում են «քրջեր» վառելով Գյումրիում, բնակլիմայական պայմաններով պայմանավորված, ձմեռը մոտ 7-8 ամիս է տեւում: Ի սկզբանե տնակներում ու գործազրկության ճիրաններում հայտնված գյումրեցիները գազի սակագնի հետ կապված տարբերակված մոտեցում էին խնդրում կառավարությունից: Ձմեռն այստեղ սարսափելի թանկ է նստում բնակիչների վրա,  միջին հաշվարկով մոտ 500 հազար դրամ է անհրաժեշտ ցրտից չմեռնելու համար, չհաշված, որ

Ագրարային կործանիչ քաղաքականություն

Կկորցնենք գյուղատնտեսությունն էլ, գյուղն էլ, գյուղացուն էլ Երկրագնդի բնակչության աճին հակառակ՝ նվազել է 1 շնչին ընկնող պարենամթերքի քանակությունը: Մտահոգված պարենամթերքի դեֆիցիտով, միջազգային տարբեր կազմակերպություններ առաջարկում են ավելացնել պարենամթերքի արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆը առաջարկել է պարենամթերքի արտադրության ծավալները ավելացնել՝ զարգացած երկրներում 70 %-ով, իսկ զարգացող երկրներում՝ կրկնակի: Պարենամթերքի

ԲՀԿ-ն կողմ է բյուջեին, բայց դրանով ոչ մեկին լավություն չի անում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է կառավարության ներկայացրած 2012-ի պետական բյուջեին. «Ես միանգամից ասեմ, որ ԲՀԿ-ն կողմ է լինելու այս բյուջեի ընդունմանը, եւ մենք որեւէ մեկին այդ քայլով լավություն չենք անում, մենք լավությունն առաջինն անում ենք մեր հասարակությանը, մեր ժողովրդին ենք անում»: ԱԺ նիստում «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունն արդեն

Մեկ տարի լռում են

Սյունիքի մարզպետի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցածը արդեն երկու օր է՝ լարվածության մեջ է պահում հայաստանյան քաղաքական եւ հասարակական դաշտը: Այդ առիթով ամենատարբեր մեկնաբանություններ, մեղադրանքներ, պաշտպանական ճառեր ու էլի նման բաներ են հնչում: Շատերի համար անսպասելի՝ անգամ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել: Թե գործն ինչ ընթացք կստանա իրավական դաշտում՝ ժամանակը ցույց

Անհասկանալի վերջնափուլում են

Երեկ «Առավոտը» փորձում էր պարզել, թե ի՞նչ արդյունքներ են գրանցվել ԱԺՄ-ի շուրջ ԱԺՄ-ից ստեղծված կուսակցությունների վերամիավորման գործընթացում: Հիշեցնենք, որ այդ առիթով մամուլում բոլոր հավանական եւ անհավանական սցենարները քննարկվեցին: Բայց արի ու տես, որ՝ «անունը կա, ամանումը չկա»: ՀԺԱՄ առաջնորդ Վահրամ Մկրտչյանն «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, որ գործընթացն «անհասկանալի վերջնափուլում» է, քանի որ հարաբերությունները գործընկերայինից

Ադրբեջանահայերը իրավունք ունեն համախմբված ապրելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանահայ փախստականների նախաձեռնությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Մեղրի քաղաքի հարեւանությամբ կկառուցվի 100 հազար բնակչի համար նախատեսված քաղաք: Կառուցվող նոր քաղաքը՝ Բագարանը, դեռեւս քաղաքացիական նախաձեռնության փուլում է։ Նախագծով այն պետք է ունենա 20 քառակուսի կիլոմետր տարածք, կառուցելու համար անհարժեշտ կլինի $3.5 միլիարդ ու 5 տարի ժամանակ: Այսօր այս մասին «Արմատ» ակումբում հայտնեցին Ադրբեջանի եւ Նախիջեւանի

«Կարող է՝ լավ տղա է»

«Եթե մեր իշխանավորները մի քիչ էլ աներես լինեն՝ լրիվ Ադրբեջան կդառնանք, խանության կվերածվենք: Քաղաքապետի պաշտոնն արդեն ժառանգաբար է փոխանցվում: Կարող է՝ շատ լավ տղա է, շատ լավ արժանիքներ ունի, հոյակապ մենեջեր է, բայց ես չեմ ընդունում, ժառանգաբար իշխանություն չեն փոխանցում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ՀՀՇ անդամ Շահեն Պետրոսյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ  

Օպերան զավթե՞լ են

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀԿ-ին մեղադրանք ուղղեց, իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հերքեց այդ մեղադրանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ի վեր Ազգային ժողովի ներսում համն ու հոտը կորել է, պատգամավորները նախ՝ վատ են հաճախում, երկրորդ՝ պասիվ են, եւ երրորդ՝ նիստը վարող Սամվել Բալասանյանը պարզապես ուժասպառ է եղել: Երեկ շարունակվեցին 2012-ի պետական բյուջեի քննարկումները: ՀՅԴ

ՀԱԿ-ն իշխանության հետ չի պայմանավորվել

Նախկին պատգամավոր եւ բարձրաստիճան պաշտոնյա Շահեն Պետրոսյանը կհավատա իշխանության անկեղծությանը, եթե ներողություն խնդրեն նախկին կեղծված ընտրությունների համար: – Արդեն քանի օր է՝ իշխանական տարբեր թեւերի ներկայացուցիչները ջանք չեն խնայում՝ համոզելու համար, որ տեղի ունեցող ադմինիստրատիվ փոփոխությունները ոչ թե ներիշխանական ճգնաժամի եւ ինտրիգների արդյունք են, այլ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նախապատրաստություններ, եւ որ

«Զգուշավոր՝ իրատեսական»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ պատասխանեց լրագրողների հարցերին – «Հարկային փաթեթը» բավականին փոփոխություններ կրեց իր նախնական տեսքից, սակայն բյուջեում 101 միլիարդից ավելին հավաքելու մասին որոշումը մնաց անփոփոխ, ինչպե՞ս է դա կատարվելու: – Կա երկու տեսակետ, որոնք ծայրահեղությունների մեջ են: Մի ծայրահեղությունն այն է, որ հնարավոր չէ լրացուցիչ հարկեր հավաքագրել, եւ 101 միլիարդը մի այնպիսի բեռ

ԼՂ-ում իրականացվել է ԵԱՀԿ հերթական մոնիտորինգը

Նոյեմբերի 17-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող  Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/

Լոնդոնը՝ շոփինգի մայրաքաղաք

Այս տարի Լոնդոնը ճանաչվել է եվրոպական «շոպինգի» մայրաքաղաք: Քաղաքին այդ կարգավիճակը շնորհվել է Economist Intelligence Unit (EIU) կազմակերպության կողմից Եվրոպայի 33 երկրներում ըստ կատարված ուսումնասիրությունների : Քաղաքները գնահատվում էին փորձագետների կողմից մի քանի չափանիշներով, մասնավորապես, տարաբնույթ խանութների եւ հոթելների առկայությամբ, դրանցում առաջարկվող ծառայությունների մակարդակով, առաջարկվող ապրանքների գնային մատչելիությամբ, տրանսպորտային համակարգով, մշակութային ժառանգության օբյեկտների քանակով, ինչպես

Ուսխորհուրդներից բացի

Երբ խոսվում է Հայաստանում ժամանակակից ուսանողության մասին, չգիտես ինչու, առաջին հերթին հիշատակվում են ուսխորհուրդների կարիերիստները: Դա իսկապես տգեղ երեւույթ է, որը չի կարելի նույնիսկ խորհրդային ժառանգություն համարել: Որովհետեւ նախորդ դարաշրջանում ամենեւին էլ պարտադիր չէր, որ ակտիվ ուսանողները  վարչական կարիերա անեին: Ես, օրինակ, 2 տարի կոնսերվատորիայի ուսանողական գիտական ընկերության նախագահն էի եւ կոմսոմոլի կոմիտեի անդամ, սակայն

17.11.2011

Հաճելին եւ օգտակարը

Շանտաժ՝«արատավոր տեղեկություններ» հայտնելու սպառնալիքով Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է գտնվում կալանավոր Գոռ Կիրակոսյանը: Նա այս տարվա մայիսին իր անչափահաս ծանոթին՝ Գ.Ց-ին բռնաբարել է, ապա սպառնացել , թե կհրապարակի նրա մասին «արատավոր տեղեկություններ»; Բռնաբարվածը չարատավորվելու համար նրան է տվել 120 գրամ քաշով ոսկյա իրեր: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Նախկին նախարարին առաջարկել են

Արդարարադատության նախկին նախարար, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանին մի քանի օր առաջ առաջարկվել է գլխավորել «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ռ.Մ.

Նախկին ԱԺ նախագահի գործով բողոք

Դեռ 2009թ. հուլիսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին էր դիմել Արմեն Խաչատրյանը Նախկինում նա «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտորն էր, ազգային ժողովի նախագահը:Նա պահանջել էր համալսարանից «Հաշվարկված շահույթի գումարը», որը կազմել է 169.064.580 դրամ: Կենտրոնի դատարանը բավարարել էր նրա հայցը: Դրա դեմ բողոք է բերել համալսարանը: Զարգացումների մասին կարդացեք վաղվա «Առավոտում» Ռ.Մ.

Հոնդուրասի նախկին առաջին տիկինը որոշել է դառնալ նախագահ

Հոնդուրասի նախկին նախագահ Մանուել Սելայայի տիկինը որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին՝ տեղեկանում ենք lenta.ru-ից, որը հղում է կատարել Honduras Weekly –ին: Քսիոմարա դե Սելայան կառաջադրվի ամուսնու կողմից հիմնադրված Ազատության եւ վերածնունդի կուսակցության կողմից: Երկրի նախկին առաջին տիկնոջ թեկնածությանը կաջակցեն հինգ քաղաքական ուժեր: Ինքը՝ Մանուել Սելայան, որին 2009-ին «գահընկեց» արեցին, չի կարող կրկին անգամ առաջադրվել որպես

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930