Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ հիվանդությունների պատճառ

Հունիս 21,2011 00:00

Բոլորիս կողմից սիրված արեւածաղկի սերմերն իրականում մեծ վտանգ են ներկայացնում մեր առողջության համար: Նախեւառաջ, բոլոր նրանք, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին, պետք է իմանան, որ 100 գր արեւածաղկի սերմը պարունակում է 500 կկալ, ինչը հավասար է շոկոլադե մեկ սալիկի: Արեւածաղիկը հողից կարողանում է վերցնել իրեն անհրաժեշտ բոլոր տարրերը, այդ թվում եւ՝ կադմիում, որը վնասակար է մարդու առողջության համար: Արեւածաղկի հաճախակի օգտագործումը կարող է ազդել մարդու նյարդային համակարգի եւ երիկամների վրա: Բացի այդ, արեւածաղիկը մեծ վնաս է հասցնում ատամներին: Դրանք քայքայում են ատամների էմալի ծածկույթը եւ նպաստում ատամնաքարի առաջացմանը: Արեւածաղկի սերմերը նաեւ վատ են անդրադառնում ձայնալարերի վրա: Գաստրոէնտերոլոգներն էլ ասում են, որ այն առաջացնում է այրոցքներ եւ կույրաղիքի մեծացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել