Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը կխաղա ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ում

Հունիս 21,2011 00:00

\"\"Օգոստոսի 1-15-ը Դոնի Ռոստովում կմեկնարկի շախմատի 2011-2012 թթ. կանանց «Grand Prix» մրցաշարի նոր խաղարկությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի կանանց առաջատար Էլինա Դանիելյանը: Առաջին փուլում նրա մրցակիցները լինելու են չինաստանցիներ, աշխարհի չեմպիոն Հու Յիֆան եւ Ժուան Լուֆեյը, հնդիկ Համփի Կոներուն, ռուսաստանցիներ Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւա քույրերը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալիսա Գալյամովան եւ Եկատերինա Կովալեւսկայան, սլովենուհի Աննա Մուզիչուկը, Եկատերինա Լահնոն՝ Ուկրաինայից եւ Անտոանետա Ստեֆանովան՝ Բուլղարիայից:
«Grand Prix»-ը բաղկացած է վեց փուլից, որոնց մասնակցելու իրավունք ունենում են աշխարհի 18 առաջատար շախմատիստուհիները, որոնք սեփական ընտրությամբ կարող են հանդես գալ միայն չորսում. յուրաքանչյուր փուլում՝ 12 մասնակից: Էլինան արդեն կողմնորոշվել է, թե որ փուլերում է խաղալու: Այս տարի նա կխաղա նաեւ Չինաստանում, ապա արդեն 2012 թվականին՝ Կազանում եւ Ջերմուկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել