Օրվա լրահոսը

ՄՆՈՒՄ Է ՎԵՐՋԻ՞Ն ՇԱՆՍԸ

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մյունխենում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլում Հայաստանի լավագույն հրաձիգ Նորայր Բախտամյանը ատրճանակով 10 մետր մրցաձեւում բավարարվել է 7-րդ տեղով, եւ ավելացնում, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցությանը հավակնող մեր մարզիկին օլիմպիական ուղեգիր նվաճելու համար մնում է վերջին շանսը՝ օգոստոսին Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունը:

ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԱՆՑԱՎ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ

Լոնդոնում ընթացող «Ուիմբլդոնյան» մրցաշարում, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը $8,5 մլն է, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 6:3, 3:6, 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց ավստրիացի Անդրեաս Հեյդեր-Մայերին եւ մնաց պայքարում: Երրորդ շրջանում նա հանդիպելու է աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկի՝ շվեյցարացի Ռոժե Ֆեդերերի հետ:

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՉՄՏԱՎ

Հայաստանի բռնցքամարտիկներն ավարտեցին մրցելույթներն Անկարայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Կիսաեզրափակիչ հասած մեր միակ մասնակիցը՝ 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը, այս փուլում միավորների 16:28 տարբերությամբ պարտվեց թուրք մրցակից Ֆատիխ Կելեսին եւ Ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Մատվիյչուկի հետ միասին բավարարվեց բրոնզե մեդալով: Վերջինն իր հերթին տանուլ տվեց իտալացի Դոմենիկո Վալենտինոյին՝ 14:24:

Ծանրորդներն աշխատում են մի քանի ուղղությունով

Մրցաշրջան 2011-ին հայ ծանրորդները պատասխանատու մի քանի մեկնարկներ ունեն, որոնց մեջ գլխավորը նոյեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությունն է: Հենց այդ ժամանակ է վերջնականապես պարզ դառնալու, թե 2012 թվականին Լոնդոնում Հայաստանը քանի՞ մասնակից կունենա տղամարդկանց եւ կանանց օլիմպիական մրցաշարերում: Իսկ մեր ծանրորդների առաջիկա միջազգային մեկնարկը հունիսի 30-ին Մալայզիայում մեկնարկող աշխարհի մինչեւ 23 տարեկան տղաների՝ 37-րդ

ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԸՆԿԵՐՈՋ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Ջերմուկ առողջարանային քաղաքում Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարը երեկ ավարտվեց Տիգրան Քոթանջյանի վստահ հաղթանակով: Հայաստանցի գրոսմայստերը եզրափակիչ տուրում սեւերով ոչ-ոքի արեց Մաքսիմ Տուրովի (Ռուսաստան) հետ եւ ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ դարձավ հուշամրցաշարի միանձնյա հաղթող: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին Տիգրանից կես միավոր պակաս վաստակած Կոնստանտին Շանավան (Վրաստան) եւ Մաքսիմ Տուրովը (Ռուսաստան): Վերջինների հետ իրենց անվան դիմաց

ՍՏԵՂԾԵՔ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՆՐԱՆՔ ԿԶԱՐՄԱՑՆԵՆ

Շախմատի մրցաշարում հաշմանդամ մարդիկ իրենց ուժերը փորձեցին ոչ հաշմանդամների հետ «Բավական է կյանքի ցանկացած ոլորտում՝ տանը, սպորտում, կրթության ոլորտում, ստեղծել հավասար հնարավորություններ, եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են ապացուցել, որ իրենք որեւէ մեկից չեն տարբերվում: Նրանք անպայման կարող են իրենց հնարավորությունների սահմանում, մյուսներից ոչ պակաս դրսեւորել իրենց եւ տալ ավելին, քան նրանցից սպասում են»,- երեկ

«ԿՈՐԻԶՈՎ»՝ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»

Այս տարի Երեւանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» նոր մրցութային ծրագիր: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», «Կորիզում» մասնակցելու հայտ էր ներկայացրել 135 ֆիլմ, մրցութային ծրագրում ընդգրկվել է մինչեւ 30 րոպե տեւողությամբ 25 ֆիլմ: Նախագծի համակարգողներից Վարդան Հակոբյանը երեկ ասել է, որ նոր ծրագիրը ուղղված է աջակցելու երիտասարդ ռեժիսորներին: Իր հերթին ռեժիսոր Գագիկ Ղազարէն

ԴԵՍՊԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԷՐԵԲՈՒՆԻՆ

2008 թվականից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը գիտական եւ տեխնիկական համագործակցություն է իրականացնում ֆրանսիացի մասնագետների հետ՝ նպատակ ունենալով նպաստել հնավայրի գիտական ճանաչման ընդլայնմանը, հայտնաբերված ու դեռեւս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանությանը, հնավայրի հանրահռչակմանը, ինչպես նաեւ մշակութային այլ մտահղացումներին: Այս համագործակցության առանցքում դրված են նաեւ հնավայրի ուսումնասիրության պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը եւ գիտակրթական նշանակության կարեւորումը, մասնավորապես՝ մասնագիտական

Ջազ-պարային ներկայացում

Եվ դժվարություններ, որոնք հաղթահարելի են, եթե սիրով ես աշխատում Օրերս Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Dance Theatre of the Motion» խմբի «Ժամանակ» ջազ-պարային ներկայացման պրեմիերան, որի հիմնական գաղափարը ժամանակը ոչ թե լավ, այլ ճիշտ տնօրինելն էր: Ներկայացման գաղափարական լուծումներն արված էին երաժշտական ժանրային փոփոխություններով եւ պարաոճերի համադրությամբ: Խմբի հիմնադիր Արշավիր Մուրադյանի հետ զրույցում

ՕՐԲԵԼՅԱՆԸ՝ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Մինչդեռ մաեստրոն կարծում էր, թե ինքը հնգյակում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հունիսի 26-ին կայանալիք համերգը նվիրված է ծնունդով Զանգեզուրից, 1000 տարվա պատմություն ունեցող Օրբելյան տոհմին: Երեկոն իր ներկայությամբ կպատվի դաշնակահար, կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Որպես հրավիրյալ դիրիժոր, համերգին հանդես կգա նաեւ նրա եղբորորդին՝ ճանաչված արվեստագետ, ՌԴ

ՎԵՆԵՍՈՒԵԼԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է

BBC-ի մատուցմամբ, Վենեսուելայում կալանավորները զավթել են բանտերից մեկն ու հակառակ ոստիկանության գործադրած ջանքերի՝ շարունակում են այն իրենց վերահսկողության տակ պահել: Հաղորդվում է, որ մոտ հազար զինված կալանավոր վերահսկողության տակ է առել բանտի մասնաշենքերից մեկը: Նրանք հանձնել են ոստիկանների հետ բախման արդյունքում սպանված իրենց չորս խցակիցների դիերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ անցած շաբաթ, վենեսուելական իշխանությունները հայտարարել

ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՔԱԴԴԱՖԻԻՆ ՏԱՊԱԼԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ

Լիբիացի ապստամբները շփումներ են հաստատել Տրիպոլիում ընդհատակյա հակակառավարական ուժերի հետ: BBC-ին այդ մասին հայտնի է դարձել Բենգազիում տեղակայված ապստամբների կառավարության՝ Ազգային անցումային խորհրդի աղբյուրներից: Ըստ այդմ, կողմերը բանակցություններ են վարում Մուամմար Քադդաֆիի ռեժիմը տապալելու նախապատրաստական գործողությունների շուրջ: Շփումը հաստատվել է արբանյակային հեռախոսակապով եւ Skype համակարգչային ծրագրի միջոցով: Իբրեւ այդ նախապատրաստության սկիզբ՝ ապստամբները փորձում են պարզել,

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԷԼԻ ԱՎՏՈՎԹԱՐ Է ԵՂԵԼ. ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել՝ բախվելով բեռնատարին: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Վեստին»: Վթարը տեղի է ունեցել առողջարանային Բելեք քաղաքի շրջակայքում: Նախնական տեղեկություններով, զոհվել է մեկ մարդ, եւս 17-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Մահացածը կին է՝ Ղրղըզստանի քաղաքացի, ով Թուրքիայում զբոսավար էր աշխատում:

Կիեւում մեկնարկել է Տիմոշենկոյի գործով դատավարությունը

Կիեւի շրջանային դատարանը ուրբաթ օրը սկսել է քննել երկրի նախկին վարչապետ եւ ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի գործը: Հիշեցնենք, որ վերջինս իր դեմ առաջադրված մեղադրանքները համարել է դատաստան, կեղծիք եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից կազմակերպված անձնական հետապնդում: 2010թ. նախագահական ընտրություններում Տիմոշենկոյի կրած պարտությունից հետո Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Տիմոշենկոյի նկատմամբ երեք քրգործ էր հարուցել՝ նրան մեղադրելով վարչապետ

Ադրբեջանը բուլղարիային գազ կմատակարարի

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ, 2014 թվականից սկսած, Ադրբեջանը պատրաստ է տարեկան 1 միլիարդ խմ գազ մատակարարել Բուլղարիային: Այս մասին, 1in.am-ի մատուցմամբ, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Նատիգ Ալիեւը, որը Բրյուսելում ընթացող «Կրանս Մոնտանայի» 22-րդ նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Բուլղարիայի տնտեսության, էներգետիկայի եւ զբոսաշրջության նախարար Տրայչո Տրայկովի հետ: Ադրբեջանը պատրաստ կլինի Բուլղարիային գազ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳ Է ՍԻՐԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ

Վաշինգտոնը մտահոգված է Սիրիայի բանակի՝ դեպի Թուրքիայի սահման առաջխաղացման եւ հակամարտության սրման հնարավորության մասին տեղեկություններով: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրա ասելով, զինուժի կուտակումը մեծացնում է սահմանային բախումների սպառնալիքը, ինչն իր հերթին կտրուկ վատթարացնում է այնտեղ գտնվող փախստականների վիճակը: Սիրիական տանկերը եւ դիպուկահարները, ստացվող տեղեկությունների համաձայն, մտել են Խիրբետ ալ-Ջուզ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՅԼ

ԱՄՆ Արեւմտյան Միչիգանի եւ Մինեսոտայի համալսարանների պրոֆեսորներ Մարլեն Բրուն եւ Ռոնալդ Մարչեսը, ովքեր Հայաստանում էին առաջին անգամ, իրենց հետ բերել էին սեփական նախաձեռնությամբ հեղինակած «Փայլ եւ շքեղություն. ձեռագործ արվեստի գանձեր Պոլսո հայ առաքելական եկեղեցիներում» անգլերեն աշխատությունը: Դրանք հիմնականում ձեռագործ աշխատանքներ են, հատկապես ուսումնասիրել ենք մանրանկարչությունը: Ռ. Մարչեսը «Առավոտի» հետ զրույցում անկեղծանում է, որ Հայաստանի ու

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ

Իսկ իրականում՝ լրիվ հակառակն է Կրթական համակարգում վերջին տարիներին որդեգրված արագ փոփոխությունների քաղաքականությունը, ինչը նպատակամղված է խորհրդային տարիներից գործող եւ փայլուն գիտնականների համաստեղություն դաստիարակած կրթահամակարգի արդիականացմանը, կարծես թե հասել է վերջնական հանգրվանի՝ առնվազն փոփոխությունների արմատական մասի առումով: Խոսքն այստեղ չի գնում ընթացակարգայինների մասին, որոնք կարող են իրականացվել աշխատանքային կարգով: Մի կողմ թողնելով բոլոր քննարկումները, որոնք

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Երկուշաբթի Երեւանում կբացվի Սփյուռքի երիտասարդ լրագրողների դպրոցը: Նախաձեռնության հեղինակը ՀՀ սփյուռքի նախարարությունն է, հունիսի 26-հուլիսի 16 հատվածում սփյուռքի հայկական լրատվամիջոցներում աշխատող կամ համայնքի  երաշխավորած մինչեւ 33 տարեկան 19 լրագրող, որ ներկայացնում են 11 երկիր` ԱՄՆ, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Եգիպտոս, Իրան, Սիրիա, Լիբանան, Ռուսաստան, Էստոնիա, Վրաստան, կլսեն մի շարք թեմաներով դասախոսություններ՝ սկսած ժուռնալիստիկայի ժանրային համակարգից

«ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ» ԴՊՐՈՑԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է

Երեկ խմբագրություն եկան «Աղասի Այվազյան» մասնավոր դպրոցի կոլեկտիվի անդամները, ովքեր բաց նամակ են հղել նաեւ ՀՀ նախագահին: Ինչպես ձեւակերպված է նամակում, տնօրեն Գրետա Վերդիյանը հունիսի 23-ին տեղեկացել է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել այլընտրանքային 20-ամյա հեղինակության դպրոցը արտոնագրից զրկելու մասին՝ հենվելով կրթության մասին օրենսդրության մեջ համապատասխան հոդվածի բացակայության վրա. «Վաղ կրթություն» հայեցակարգը

Սոցիալական ցանցերի դերը գերագնահատված է

«Նոր ԶԼՄ-ներ, նոր մարտահրավերներ, առաջավոր փորձը նոր դարաշրջանում»: Թեմայի շուրջ հայ եւ արտասահմանցի լրագրողների գիտելիքները նույնն են, այլ հարց է՝ որ երկրում որքան են յուրացվել նոր մեդիայի հմտությունները: Այս հարցն էին երեկ Կովկասի ինստիտուտում քննարկում Հայաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի լրագրողները:  Կովկասի ինստիտուտի եւ լրագրողների համար վաշինգտոնյան Միջազգային կենտրոնի կազմակերպած երկօրյա սեմինարը՝ լրագրողների փորձի փոխանակման հայ-թուրքական-ամերիկյան

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ինչպե՞ս ունենալ լավ դասագրքեր 2011-2012թթ. ուսումնական տարվա դասագրքերի մրցույթում չհաղթած դասագրքերի մասին եղած հրապարակումներում հնչում են տարբեր տեսակետներ, որոնց, որպես այդ մրցույթի հանձնաժողովի անդամ, շատ ուշադիր հետեւում եմ: Հնչած բոլոր կարծիքների մեջ կա ընդհանուր մի տեսակետ, որի հետ համաձայն եմ եւ որի մասին բարձրաձայնել եմ նաեւ հանձնաժողովում: Դա դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների ձեռագրերի բովանդակային գնահատման

ՀՐԱԶԴԱՆԸ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

«Էկոլուրը» տեղեկացնում է, որ մինչ հրազդանցիները պայքարում էին Հրազդանի երկաթահանքի շահագործումը կանխելու համար, տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքից ընդամենը 5 կմ հեռավորության վրա կառուցվելու է ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա եւ պոչամբար, եւ որ ֆաբրիկայի կառուցման նախագիծը վաղուց անցել է փորձաքննությունը: Ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման նախագիծը պատրաստվել է դեռ 2009թ.՝ «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի կողմից,

Հեծանվով՝ ի նշան խաղաղության

Սանկտ Պետերբուրգի հայերի հոգեւոր հովիվ հայր Նշանը (ձախից), Սանկտ Պետերբուրգում տպագրվող՝ հայ համայնքի «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանը, Արթուր Օհանյանը, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը: Ամեն մեկը իր ժողովրդի հայելին է: Այս սկզբունքով է առաջնորդվում Արթուր Օհանյանը, ում տեսել է համարյա ամբողջ Ռուսաստանը: Ա. Օհանյանը ծնունդով Չարենցավանից է եւ իր ճանապարհորդությունը Ռուսաստանով

ՍՈՂԱՆՔԻՑ ԵՎ ԱՆՁՐԵՎՆԵՐԻՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

Հուսահատ վիճակ է, որից ելքը չի երեւում Տեղեկացրել ենք, որ մայիսի 6-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար մտնող հիմնական, ասֆալտապատ ճանապարհի եզրի մի հատված՝ 10 մ երկարությամբ, փլվել է, հողը լցվել է ճանապարհից ներքեւ գտնվող 70-ամյա Նարենգյուլ Հարությունյանի տան վրա: Մեծ ճաքերը վկայում են, որ սողանքը կշարունակվի: Կարող է փակվել սահմանամերձ գյուղ մտնող հիմնական ճանապարհը, սպառնալիք

ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԳԵՐԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այսուհետ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 6-րդ ԳԲ-ից սկսած ներբեռնման արագությունը ցերեկային ժամերին նույնպես կկազմի 512 Կբիթ/վրկ՝ նախկին 128 Կբիթ/վրկ-ի փոխարեն: Իսկ վերբեռնման արագությունը կկազմի 128 Կբիթ/վրկ՝ անկախ օրվա ժամից: Նմանապես, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 11-րդ ԳԲ-ից սկսած ներբեռնման

ՄԱՏՉԵԼԻ ՌՈՈՒՄԻՆԳ՝ ՎԻՎԱՍԵԼԻՑ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել «Զանգ Հայաստան» ծառայությունը, որի շնորհիվ ռոումինգում գտնվող բաժանորդները կարող են զանգահարել Հայաստան՝ բացառիկ ցածր սակագներով: Ստորեւ ներկայացված են ծառայության միջոցով Հայաստան զանգահարելու սակագներն ըստ գտնվելու վայրի. Վրաստան՝ 65 դրամ, Լեռնային Ղարաբաղ՝ 90 դրամ, Ռուսաստան՝ 90 դրամ, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 90 դրամ, Թուրքիա՝ 190 դրամ, ԱՊՀ (բացառությամբ Ռուսաստանի)՝

Նոր փոստատներ՝ մինչեւ տարեվերջ

«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ԲՎ-ն հայտարարում է Հայփոստի նորացված 50 բաժանմունքների վերաբացման «Հայփոստ–Մարաթոն-2011» ծրագրի մեկնարկի մասին. մինչեւ տարեվերջ կվերաբացվեն 12 նորացված բաժանմունքներ Երեւանում, 38-ը՝ մարզերում: Ծրագիրը նախատեսում է բաժանմունքների նորացում թե արտաքին տեսքի, թե տեխնիկական վերազինման, թե ժամանակակից ենթակառույցների ներդրման առումով, որոնք կապահովեն նոր միջավայր հաճախորդների եւ աշխատակիցների համար: Բոլոր նորացված բաժանմունքներում ավանդական եւ ոչ ավանդական

Նոր սարք են հնարել

Պոլիտեխնիկի պրոֆեսոր, նորարար Ռուբեն Վարդանյանը եւ ITC ընկերությունը մշակել են արեւի էներգիայի ստացման սարք: Այն արեւի էներգիան կուտակում է անդրադարձող հայելիների միջոցով եւ փոխանցում սիլիցիումից պատրաստված կիսահաղորդչային թիթեղով: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պրոֆեսոր Վարդանյանն ասաց, որ նորաստեղծ սարքը գրեթե չի տարբերվում աշխարհում նմանատիպ սարքերից, միակ տարբերությունը տնտեսապես շահութաբերության մեջ է: «Կան երկու տիպի սարքեր.

ՆԵՐԴՐՎԵԼՈՒ ԵՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՀԴՄ-ՆԵՐ

Սակայն դա էլ, կարծես թե, չի հեշտացնելու առեւտրաշրջանառության ոլորտի վերահսկողությունը Այսուհետեւ Պետեկամուտների կոմիտեն նոր կամ վերակազմավորվող ընկերությունների սովորական հաշվիչ- դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) չի գրանցելու, այլ պահանջելու է ներկայացնել GPRS-ով աշխատող ապարատներ։ Եթե նախկինում վաճառք իրականացնողները պետք է անպայման ՀԴՄ ապարատ ունենային, ապա այսօր այն արդեն պետք է ժամանակակից ֆունկցիաներով ապահովված լինի։ Մեր տեղեկություններով, նոր ՀԴՄ-ներ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031