Օրվա լրահոսը

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԱ ԼԱՎ ԱՎԱՐՏ ՉԻ ՈՒՆԵՆԱ»

Ինքնասպանություն գործած Վահե Սանթրոսյանի մայրը պնդում է, որ որդուն անարդարացիորեն են դատապարտել 22-ամյա դիլիջանցի Վահե Սանթրոսյանի մայրը՝ Հրանուշ Կոխլիկյանը համոզված է, որ որդին կրկին դիմելու է ինքնասպանության: «Շատ անհանգստանում եմ նրա համար: Անարդար վճիռ կայացավ, որից հետո որդիս կատարեց ինքնասպանության փորձ, ես համոզված եմ, որ կրկին կկատարի, քանի որ բոլորովին չի հանդարտվում: Ամեն անգամ նրան

«ԳԻԼԱՆԸ» ՄՆԱՑ ԱՐԳԵԼՈՑ

Երեկ ՀՀ կառավարությունը հօգուտ բնության մի որոշում է կայացրել, ըստ որի՝ արգելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր կառուցել: Նշենք, որ ի տարբերություն արգելոցի, արգելավայրում թույլատրվում է որոշակի տնտեսական գործունեություն ծավալել: Այս որոշմանը միացյալ ուժերով հասել են մեր երկրում գործող մի շարք բնապահպանական կազմակերպություններ, որոնք ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրին, երբ արգելավայրում

ՆՎԵՐ՝ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

Չինաստանը 88 շտապօգնության մեքենա է հատկացրել մեր երկրին՝ այդ համակարգը բարելավելու նպատակով: Երեկ ՀՀ նախագահը այցելել է եւ շրջել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի հիմնանորոգված շենքում, գործակարգավարական կենտրոնում դիտել գլոբալ նավիգացիոն համակարգով զինված շտապօգնության մեքենաների կարգավարական աշխատանքը, զրուցել բուժանձնակազմի հետ: Նշենք, որ շտապօգնության մեքենաների մեծ մասը անմխիթար վիճակում է, դրանք չունեն հիվանդին առաջին բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտ

Բեգլարյանին չեն նեղացնում

Նա էլ փորձում է հնարավորինս շուտ այս «շառ» պատմությունից դուրս գալ Արդեն քանի ամիս է՝ Հատուկ քննչական ծառայությունը քննում է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու վերաբերյալ գործը: Մի քանի տասնյակ ընտանիքներ նորակառույց շենքում բնակարան ունենալու համար հազարավոր դոլարներ

ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԾԵՐ, ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԿՆՈՋԸ ՎՏԱՐԵԼ ԵՆ

Էմմա տատը չի կարողանում մոռանալ հարկադիրի աշխատակիցների ստորացուցիչ վտարումն ու հասցրած վիրավորանքը Հավաքարար կնոջ կոպեկ-կոպեկ կուտակած խղճուկ ունեցվածքը ԴԱՀԿ-ն անխղճաբար ջարդուխուրդ է արել: Էմմա տատը ծերությունը վայելելու փոխարեն դատարանների դռներն է ընկած: 72-ամյա Էմմա տատը հայտնվել է փողոցում: Հայտնվելը դեռ մեղմ է ասված, որովհետեւ հաշմանդամ կնոջը վտարել են ամենաստորացուցիչ ձեւով. ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները մի բուռ

ՄԵՏՐՈՆ ՉԻ ԷԺԱՆԱՆԱ

Երեւանի մետրոպոլիտենի ուղեվարձի թանկացումը հարուցել է երեւանցիների բուռն դժգոհությունը: Facebook սոցիալական ցանցում անգամ խումբ է ստեղծվել ուղեվարձի թանկացման դեմ, իսկ քաղաքապետի անձնական էջում բուռն քննարկումներ են ընթանում այդ կապակցությամբ: Ըստ news.am-ի՝  Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այդ կապակցությամբ իր էջում նշել է. «Սիրելի երեւանցիներ, ես հասկանում եմ մետրոպոլիտենի ուղեվարձի բարձրացման հետ կապված ձեր մտահոգությունը։ Չգնալով այս

Արման Ենգիբարյանը հանցագործ էր

Մի կողմից՝ հաստատում, մյուս կողմից էլ կասկածում է ՀՀ ոստիկանապետը Այլ կարծիք չի կարող լինել, որ օրեր առաջ «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանի կրակոցից սպանված Արման Ենգիբարյանը հանցագործ է եղել, երեկ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքով. «Մեր տուժողներն են հեռուստատեսությամբ տեսել ու ճանաչել նրան, հանցագործությունը հաստատող բոլոր նշաններն էլ ունենք, փորձագիտական շատ նմուշներ

ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՕՐԵՆՔ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ

Այս կարծիքին է կառավարությունը Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ու պետական աջակցման մասին ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի ներկայացրած օրենսդրական նախագծին: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի համոզմամբ, ՓՄՁ զարգացման համար Հայաստանում դաշտն արդեն ձեւավորվել է: «Ընդունվել է փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական աջակցության մասին օրենք, ռազմավարություն, ստեղծվել են ոլորտին

Միջնորդներն ակնկալում են բոլոր կողմերի հստակ «այո»-ն կամ «ոչ»-ը

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը  «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը – Պարոն Սարգսյան, վերջին շրջանում հայ քաղաքական գործիչները, մասնավորապես՝ Ձեր երկրի արտաքին գործերի նախարարը բավական լավատեսական կանխատեսումներ է ներկայացրել Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Դուք պատրաստ եք փոխզիջումների, չնայած այն բանին, որ ինչպես նշեցիք Եվրոպայի խորհրդում չորեքշաբթի ունեցած ելույթում, նման որոշումը Ձեզ համար հեշտ չի

ՀԱԿ-ՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՆ

Հատկապես արտաքին քաղաքական հարցերում դա  երեկ եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ Երեկ ռուսաստանյան «Московские новости» թերթը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ թերթին տված բացառիկ ու բավականին ծավալուն մի հարցազրույց (https://mn.ru/newspaper_zoom/20110623/302712754.html), որում Տեր-Պետրոսյանն անդրադարձել է հարցերի բավականին լայն շրջանակի՝ ԽՍՀՄ փլուզումից սկսած մինչեւ ԱՊՀ ձեւավորում, Ղարաբաղի հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություններ, ռուսական ռազմաբազաներ ու Հայաստանի ներքաղաքական

ԹՈՒՐՔԵՐԻՆ Ի ՑՈՒՅՑ ԴՐԵՑ

Ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ասել է. «Ես հավատում եմ Եվրոպայում խտրականության եւ անհանդուրժողականության մարտահրավերներով մտահոգ անձանց անկեղծությանն ու ազնվությանը, եւ նրանք իրավացի են, երբ խոսում են նաեւ միջմշակութային երկխոսության խորացման անհրաժեշտության մասին։ Սակայն երբ Թուրքիայի վարչապետի հրահանգով Կարսում ապամոնտաժվեց հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթողը, որը Էրդողանը անվանեց հրեշավոր, նույն Եվրոպան եւ

ՆԱԽԱԳԱՀԸ ՃԻՇՏ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԻՍԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Պնդում է արտաքին գործերի նախկին նախարար  Վարդան Օսկանյանը ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ ասել է, որ ԵԽԽՎ նիստում «ՀՀ նախագահի ելույթում, հատկապես հարց ու պատասխանի մասում, կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, երեկ տարածված գրավոր մեկնաբանության մեջ Վարդան Օսկանյանն ասել է, որ «դրանցից երեքը, կարծում եմ, պետք է

ԵՎ ԵԹԵ…

Եվ եթե լինի այնպես, որ կռվի մեջ մտնես, պետք է զենքդ ճիշտ ընտրես, քանի որ սխալ ընտրված զենքը տանում է սխալ կռվի, այսինքն թե՝ կռիվդ էլ անարդար է: Եվ եթե որոշել ես կուլ տալ քեզանից փոքրին, մի մոռացիր, որ դու այեւս չես լինի դու, որովհետեւ քո ներսում կսկսի ապրել ուրիշի արյունը, ուրիշի բնույթը, որը քոնը

ԵԽ պաշտոնյաների գնահատականը շատ դրական էր

Ասում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության  ղեկավար Դավիթ Հարությունյանը – Պարոն Հարությունյան, Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը, բացի ԵԽԽՎ նիստում ունեցած ելույթից, մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնց մանրամասները լայնորեն չլուսաբանվեցին: Դուք, որպես այդ հանդիպումների մասնակից, կարո՞ղ եք մեկ-երկու բառով ներկայացնել դրանց բովանդակությունը: Որո՞նք էին ընդհանուր շեշտադրումները: – Ընդհանուր շեշտադրումները հետեւյալն էին՝ ի՞նչ փուլում էինք

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԿՐՈՂ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽՈՍՔ»

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ հենց այսպիսին էր ՀՀ նախագահի ստրասբուրգյան ելույթը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում բավականին ակտիվ քննարկվեց ոչ միայն նախորդ օրը՝ Ստրասբուրգում, այլեւ Երեւանում եւ Բաքվում: Ի դեպ, Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթից հետո չգրանցվեց ոչ մի տհաճ միջադեպ, պատգամավորները ամենայն հարգանքով ունկնդրեցին եւ ելույթը, եւ հարցերին տրված

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԱՂՈՒՑ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ասում է Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը – Հայ փորձագետներից մեկը նշել էր, թե խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նշանավորեցին հայ-թուրքական արձանագրությունների ավարտը: Պատճառաբանությունը մասնավորապես այն էր, թե Թուրքիայի խորհրդարանում, հնարավոր է, կհայտնվեն նոր դեմքեր, որոնք կզբաղվեն հայ-թուրքական գործընթացի վերսկսման հարցով: Ձեր կարծիքով, որքանո՞վ է նման վերլուծությունը հիմնավոր: – Ես սա շատ իրավացի չեմ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ «ՀԱԽԻՑ ԿԳԱ»

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մտադիր է դիմել խորհրդարան՝ օրենքը խստացնելու եւ մարմնավաճառությամբ զբաղվելու համար վարչական տույժը ավելացնելու առաջարկով: Նա հայտարարել է, որ մարմնավաճառության դեմ արդյունավետ պայքարի համար «պետք է մշակել նոր օրենսդրական ակտեր, հսկողության տակ վերցնել այս երեւույթը»: Ոստիկանության պետը հավելել է, որ ոստիկանության աշխատակիցները շարունակում

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ՊԻԿԱՍՈՅԻ ՍԻՐԱԾ ԿԱՆԱՆՑ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԱՃԱՌՎԵցԻՆ

Լոնդոնի «Christies» աճուրդում իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի 3 կտավները վաճառվել են 67,6 մլն դոլարով: «Քնած աղջիկը» կտավը, որում նկարիչը պատկերել է իր կողակցին` ֆրանսուհի մոդել Մարիա-Թերեզա Վալտերին, վաճառվել է 21.7 մլն դոլարով: Անհայտ անձը 1935-ին նկարած «Քնած աղջիկը» կտավը նվիրել էր Սիդնեյի համալսարանին՝ այն պայմանով, որ կտավը պետք է աճուրդի հանվի, որից գոյացած գումարներն

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԵՂԸ` ՍԵՔՍԻ ՀԱՄԱՐ

«U.S. Sex Census» պահպանակների արտադրության ընկերությունը հարցում է անցկացրել` պարզելու, թե ամերիկացիները որտեղ են սիրում սեքսով զբաղվել: Հետազոտության համաձայն, որին մասնակցել է 3 հազար մարդ՝ 2 հարյուր քաղաքից, առաջին տեղն է զբաղեցրել ավտոմեքենան, որին նախապատվություն է տվել հարցվածների 48 տոկոսը: Օտար անկողինը հայտնվել է սեքս անելու համար երկրորդ հորիզոնականում` 33 տոկոսով: Հարցվածների 27 տոկոսը խոստովանել

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ԵՆ ՈՒՂԵՂՈՒՄ «ՀԱՃՈՒՅՔԻ ՄԻՋՆՈՐԴԱՆՅՈՒԹԵՐԻ» ՇԱՏ ԱՐՏԱԴՐՄԱՆԸ

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ չափից ավելի սպորտով զբաղվելն առաջացնում է այնպիսի ֆիզիկական կախվածություն, ինչպես լինում է հերոինի օգտագործման ժամանակ: Կրծողների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ թմրամոլների մոտ առաջացող կասեցման համախտանիշն ի հայտ է գալիս նաեւ այն մկների մոտ, որոնք երկար ժամանակ վազում են անիվի մեջ: Թմրամոլությանը առավել նման համախտանիշ հայտնաբերվել է «ատլետիկ

Լոլիտայի իսկական սերը

Լոլիտա Միլավսկայան երկրորդ անգամ ամուսնացավ իր հինգերորդ ամուսնու՝ մարզիկ Դմիտրի Իվանովի հետ. այս մասին գրում է dni.ru կայքը: Օրերս դերասանուհին ամուսնու հետ մեկնել է Փարիզ: Սիրո քաղաքում ռոմանտիկ տրամադրությամբ լցված  զույգը որոշեց դարձյալ հարսանյաց հանդես կազմակերպել: Զագսի փոխարեն նրանք մեկնեցին Լուվր, այնուհետեւ զբոսնեցին քաղաքի դիտարժան վայրերում, իսկ երեկոն ավելի հրաշալի եւ անմոռաց դարձրեց շքեղ ռեստորաններից

Ցուցակը հիստերիկ ծիծաղ է առաջացրել

Օրերս  Մոսկվայում կայացել է «FHM» տղամարդկանց ամսագրի ռուսաստանյան տարբերակի «2011-ի Մոլորակի 100 ամենասեքսուալ կանանց» միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: «Ամենասեքսուալ կին» մրցանակի են արժանացել երգչուհիներ Սատի Կազանովան, Նյուշան, Վիկտորիա Դայնեկոն եւ հեռուստահաղորդավար Լերա Կուդրյավցեւան: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել նաեւ բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան: Նա հանկարծակիի է եկել այն փաստից, որ ինքը մրցանակի չի արժանանա: Մի

ՄԱՐԿԵՍԸ 100 ՏԱՐԻ ԱՊՐԵԼՈՒ Է

Համոզված են «մարկեսասերները» Սկզբում երկուսն էին՝ Շուշան Շատիկյանը եւ բանաստեղծ Երեմեյ Գրիգորյանը, ապա նրանց միացավ «մարկեսամոլ» Վլադիմիր Խաչատրյանը, այնուհետեւ ավելացան շատ-շատերը: «Facebook» սոցիալական ցանցում ընկերներով քննարկում էին կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները եւ հասկացան. իրենք իրենց չեն ների, եթե Մարկեսի նման ստեղծագործողին չտեսնեն: «Որոշեցինք գրողին հրավիրել Հայաստան»,- ասում է Մարկեսին Հայաստան հրավիրելու նախաձեռնության անդամներից՝

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ

Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի իր առաջին մրցակցի՝ Չեխիայի «Վիկտորիայի» հետ նրա դաշտում հուլիսի 12-ին կայանալիք առաջին հանդիպմանը: Ակումբի վերջին մարզման ժամանակ երկկողմանի խաղում «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի առանցքային հարձակվող Էդգար Մանուչարյանը ձախ ոտքին հարցած է ստացել եւ վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները, ըստ «Armsport.am»-ի, ֆուտբոլիստին հետազոտելուց

ԴԱՎԻԹՆ ԱՆՑԱՎ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ

Լոնդոնում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» խաղարկության երրորդ՝ «Ուիմբլդոնի» 125-րդ մրցաշարը: Մրցաշարի 2002 թվականի եզրափակչի մասնակից, արգենտինահայ 29-ամյա Դավիթ Նալբանդյանը առաջին շրջանում 1 ժամ 46 րոպեում 7/5, 6/2, 6/3 հաշվով պարտության է մատնել գերմանացի Ջուլիան Ռայշտերին եւ երկրորդ փուլում հանդիպելու է Ավստրիան ներկայացնող Անդրեաս Հեյդեր-Մաուերի հետ:

Մեկնարկեցին պարտությունով

Օրերս ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացրել էր, որ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ հանդես է գալու չորս հավաքականների մասնակցությամբ ընկերական միջազգային մրցաշարի: Մեր տղաների մրցակիցներն են Ռումինիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Բուլղարիայի իրենց հասակակիցները: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի թիմն անհաջող է մեկնարկել մրցաշարում՝ 0:4 խոշոր հաշվով

Զավենը եզրափակեց առաջին տասնյակը

Վորոնեժում ավարտվեց շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը, որին մասնակցող 84 շախմատիստների մեջ կային ինչպես Հայաստանը ներկայացնողներ, այնպես էլ՝ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցներ: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Զավեն Անդրիասյանը՝ 6,0 միավորով եզրափակելով լավագույն տասնյակը: Մյուս հայ շախմատիստները զբաղեցրին հետեւյալ հորիզոնականները (Հայաստանը ներկայացնողների անվան դիմաց երկիրը

Առաջին շրջանն ավարտեց երկրորդ տեղում

Հունգարիայում ընթացող Դյորդ Մարքսի հուշամրցաշարում առաջին շրջանն ավարտվեց: Կանանց պայքարում հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը երկրորդ փուլ անցավ երկրորդ տեղով՝ 3,0 միավոր: Նա ընդամենը կես քայլ է ետ մնում ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայից: Մյուս չորս շախմատիստուհիները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ. Աննա Ռուդոլֆ եւ Աննա Շարեւիչ՝ 2,5-ական, Իլդիկո Մադլ՝ 2,0, Էսթեր Դուդաշ՝ 1,5:

Երկիշխանություն հաստատվեց

Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի ավանդական միջազգային հուշամրցաշարը, որն անցկացվում է չորրորդ անգամ: Վեցերորդ տուրում միանձնյա առաջատարը՝ Կոնստանտին Շանավան՝ Վրաստանից, սպիտակներով ոչ-ոքի արեց գրոսմայստեր Հրայր Սիմոնյանի հետ, իսկ ահա նրան կես միավոր զիջող մեր հանրապետության ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանը կարեւոր միավոր վաստակեց Աշոտ Նադանյանից եւ վաստակած միավորների պաշարով (5,0)

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031