Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԻԿԱՍՈՅԻ ՍԻՐԱԾ ԿԱՆԱՆՑ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԱՃԱՌՎԵցԻՆ

Հունիս 23,2011 00:00

Լոնդոնի «Christies» աճուրդում իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի 3 կտավները վաճառվել են 67,6 մլն դոլարով: «Քնած աղջիկը» կտավը, որում նկարիչը պատկերել է իր կողակցին` ֆրանսուհի մոդել Մարիա-Թերեզա Վալտերին, վաճառվել է 21.7 մլն դոլարով:
Անհայտ անձը 1935-ին նկարած «Քնած աղջիկը» կտավը նվիրել էր Սիդնեյի համալսարանին՝ այն պայմանով, որ կտավը պետք է աճուրդի հանվի, որից գոյացած գումարներն ուղղվելու են համալսարանի զարգացմանը:
«Կապույտ զգեստով նստած կինը» կտավը, որտեղ պատկերված է Պիկասոյի կյանքի ընկերուհիներից եւս մեկը` ֆրանսիացի նկարչուհի Դորա Մաարը, վաճառվել է 28.9 մլն դոլարով: Իսկ «Ֆրանսուազայի կուրծքը» կտավը, որտեղ պատկերված է Ֆրանսուազա Ժիլոն` Պիկասոյի բազմաթիվ սիրուհիներից մեկը, վաճառվել է 17 մլն դոլարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930