Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցակը հիստերիկ ծիծաղ է առաջացրել

Հունիս 23,2011 00:00 Share

\"\"Օրերս  Մոսկվայում կայացել է «FHM» տղամարդկանց ամսագրի ռուսաստանյան տարբերակի «2011-ի Մոլորակի 100 ամենասեքսուալ կանանց» միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Ամենասեքսուալ կին» մրցանակի են արժանացել երգչուհիներ Սատի Կազանովան, Նյուշան, Վիկտորիա Դայնեկոն եւ հեռուստահաղորդավար Լերա Կուդրյավցեւան: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել նաեւ բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան: Նա հանկարծակիի է եկել այն փաստից, որ ինքը մրցանակի չի արժանանա: Մի քանի անգամ ցուցակում կարդալով մրցանակի արժանացածների անունները՝ նա հիստերիկ ծիծաղել է:
Վոլոչկովան խոստովանել է, որ ինքը թքած ունի վարկանիշի վրա: Նա ասել է, թե ամենակարեւորն այն է, որ տղամարդիկ իրեն գեղեցիկ եւ սեքսուալ են համարում: Մրցանակաբաշխության ավարտին Վոլոչկովան, այնուամենայնիվ, ստացել է ընթերցողների համակրանք մրցանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930