Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ

Ռուսաստանը ՆԱՏՕ-ից իր համար ցանկալի՝ Եվրոպայում ստեղծվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերը (ՀՊՀ) իր դեմ ուղղված չլինելու վերաբերյալ իրավաբանական երաշխիքներ չի ստանա: Բացի այդ, ալյանսի ղեկավարությունն անհնարին է համարում Ռուսաստանի հետ միասին ՀՊՀ-ի ստեղծման հնարավորությունը: «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում այդպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Նա միայն բանավոր կերպով պնդել է, թե ՆԱՏՕ-ի ծրագրերը

«ԷՔՍՏԵՌՆԻԿՆԵՐ» ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«ԿԳ նախարարության Կրթության պետական տեսչությունը, ուսումնասիրելով դիմորդների անձնական գործերը, հայտնաբերել է 6 գործ, որտեղ փաստաթղթերը չէին համապատասխանում իրականությանը»,- հայոց լեզվի միասնական քննությունից դուրս հրավիրված «Էքստեռնիկների» մասին երեկ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով Հայաստանի պետական ագրարային համալսարանում մասնակցում էր համալսարանների եւ հանրակրթական 26 դպրոցների միջեւ պայմանագրի կնքմանը: Նախարարը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ այդ 6

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Երեկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կայացավ ուսանողական գիտաժողով` նվիրված ՀՀ անկախության 20 եւ համալսարանի հիմնադրման 75-ամյակին: Մասնակցեցին ինչպես ԵՊԼՀ-ի, այնպես էլ ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Երեւանի պետական ագրարային համալսարանի եւ Դիվանագիտական ակադեմիայի ուսանողները: Զեկուցումների թեմաները ընտրվել էին առաջադրված մի շարք ոլորտներից` քաղաքագիտություն, քաղաքականություն, երկրագիտություն, եվրոպագիտություն, արտաքին (միջազգային) հարաբերություններ, եւ առնչվում էին նաեւ ՀՀ հիմնախնդիրներին: Գիտաժողովի

Գիտական էթիկայի տեսանկյունից անհասկանալի բողոք

Պատասխան «Գիտական ֆարս, թատերականացված ներկայացում» վերնագրով բաց նամակին Դեռեւս 2010թ. փետրվարի 26-ին, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Մելքումյանը եւ հանձնել իր դիմում-բողոքը։ Նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ բողոքը թվով երրորդն է եւ դրա վերաբերյալ արդեն առկա են ՀՀ նախագահի աշխատակազմին ուղղված բողոքի

ՀԵՇՏ ԹԵՍՏԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ԷՔՍՏԵՌՆԻԿՆԵՐ»

Հայտերի ընդունումը դեռ շարունակվում է Երեւանում եւ մարզերում շարունակվում են հունիսի 1-ից մեկնարկած ընդունելության քննությունները: Երեկ դիմորդները միասնական պետական քննություն էին հանձնում կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաներից: Կենսաբանությունից քննություն պետք է հանձներ 41 դիմորդ, սակայն ներկա էր 37-ը, աշխարհագրությունից ներկա էին բոլոր 5 դիմորդները, ընդհանուր պատմության երկու դիմորդներն էլ ներկայացել էին քննության: ԳԹԿ-ն արդեն փակցրել

ՎՐԱՑԻՆԵՐՆ ՈՒ «ՕԳՈՍՏՈՍԻ 5 ՕՐԵՐԸ»

azatutyun.am-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը Լոնդոնում կայացել է «Օգոստոսի 5 օրերը» ֆիլմի եվրոպական պրեմիերան, իսկ դրանից առաջ կարմիր գորգերը փռվել էին Թբիլիսիում «Ռուսթավելի» կինոթատրոնի առջեւ, ուր հոլիվուդյան հայտնի աստղերի՝ Էնդի Գարսիայի, Շերոն Սթոունի, Ջոնաթան Շեկի եւ այլոց մասնակցությամբ կայացել էր ֆիլմի առաջին ցուցադրությունը: «Օգոստոսի 5 օրերը» ֆիլմը հայացք է 2008 թվականի ռուս – վրացական պատերազմին՝ ամերիկացի

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ՝ ԱՌԱՆՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԵՍ թոշակառու կին եմ, 83 տարեկան: Աշխատանքային ողջ ներուժս ներդրել եմ եւ խորհրդային, եւ նորանկախ Հայաստանի բարգավաճման համար: Ընտանիքս միշտ աչքի է ընկել իր բարոյական եւ ազնվասեր վարքով: Կրթել եւ դաստիարակել եմ բարոյապաշտ, հայրենասեր եւ ազնվապաշտ երեխաների: Որդիս՝ Արմեն Նիկողոսյանը, ստացել է երկու բարձրագույն կրթություն՝ իրավունքի եւ տնտեսագիտության գծով:

ՏԵՂՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՎԻՃԱԿԻՆ

Հունիսի 3-ին տեղեկացրել ենք, որ Արփա գետի Եղեգիս վտակի հեղեղումներից մայիսի 31-ին Վայոց ձորի մարզի Շատին-Գողթանիկ ավտոճանապարհի 0,9 կմ հատվածում տեղի է ունեցել փլուզում, որի պատճառով դադարել է երթեւեկությունը դեպի Արտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ գյուղեր: Ըստ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի, գետի ափով անցնող ճանապարհի մոտ 50 մետր երկարությամբ եւ 6 մետր լայնությամբ

Տարած՝ հետ բերած պարարտանյութ

Սյունիքի մարզպետարանը գարնանացանի համար պարարտանյութ ձեռք բերելու նպատակով որոշել է բնակիչներին օգնել. Սյունիքի գյուղացիներին 500 տոննա պարարտանյութ է հարկավոր, եւ մարզպետարանը խոստացել է պարարտանյութի ամեն պարկի դիմաց վճարվելիք գումարից 1900 դրամը ինքը վճարել: Բնակիչներն էլ դեռեւս մարտ-ապրիլին մեկ պարկ պարարտանյութի համար 5000-ական դրամ են հավաքել եւ փոխանցել համայնքապետարաններին: Գարնանացանի դաշտերն արդեն կանաչել են, իսկ որոշ

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍՈՎ

Հարազատներից մոռացված մայր ու աղջիկ ապրում են հիվանդանոցի մեկ սենյակում «Եղել եմ ծնողազուրկ, ապրել եմ Գավառի մանկատանը, որտեղ եւ դպրոցն ավարտելուց հետո 5 տարի աշխատել եմ դայակ: Ամուսնացել եմ, որից հետո ճակատագրի բերումով կրկին հայտնվել եմ իմ հայրենի Կապան քաղաքում, սակայն հերթական անգամ բախտը չարամտորեն ծիծաղեց ինձ վրա». այսպես սկսեց իր կյանքի ոչ լուսավոր պատմությունը

ԿԻՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ Է

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց «ՀայԻնկասացիայի» աշխատակիցներ Անահիտ Գրիգորյանի, Սաթենիկ Սարգսյանի, եւս 4-ի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ս. Սարգսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ փոխվի կալանքը եւ ընտրվի այլընտրանքային՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Տիկին Սաթենիկը 1 տարուց ավելի

Մեղադրյալ չներգրավեցին

Մայիսի 13-ին առողջապահության նախարարության Ավանի հոգեբուժարան տեղափոխվեց Դավիթ Թադեւոսյանը: Այդ մասին «Առավոտը» տեղեկացրել է մայիսի 17-ին՝ «Հիմա էլ Ավանի հոգեբուժարանում է» հրապարակմամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Առավոտի» հունվարի 26-ի «Հոգեկան հիվանդ դարձած» հրապարակում-հաղորդումից հետո փետրվարի 9-ին քրեական գործ հարուցվեց պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում: Դավիթը Շենգավիթի զինկոմիսարիատից 2007թ. մայիսի 16-ին զորակոչվել է բանակ, եւ 2 տարի

ՀՆԱՎԱՅՐ-ԱՐԳԵԼՈՑԻ «ՀԱՇՎԻՆ»

«Բոգոն» շուտով շատ «բոգատի» կդառնա Պատգամավորի հացատունը եւ շինարարական աղբը: Պատի հետեւում հյուրանոցն է: Գիտական կենտրոնի շենքը: Օրեր առաջ «Առավոտն» ահազանգ էր ստացել, որ Իսակովի 3 հասցեում գտնվող պատմամշակութային հնավայրը (3950 քմ տարածք, որը պարսպապատված է քարով), ուր ներկայումս գործում է «Խաղողապտղագինեգործական գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, տարածքային ոտնձգությունների թիրախ է դարձել: Ըստ ՀՀ ազգային արխիվի տեղեկանքի՝

ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԷԼ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ բացօթյա առեւտուրն արգելելու որոշումից հետո Երեւանում արդեն չկան «փողոցային» առեւտրականներ, սակայն դրան զուգահեռ՝ ավելացել են սայլակներով ապրանք ման տվող առեւտրականները: Նրանք ոչ թե փողոցում կանգնած են առեւտուր անում, այլ ուղղակի սայլակով քայլում են փողոցներով եւ բարձրաձայն տեղեկացնում, թե ինչ են վաճառում: Նման առեւտրականներ կան ոչ միայն Երեւանի տարբեր բակային տարածքներում, այլ

Մինչեւ ծննդատուն են հասնում՝ ծննդաբերում են

Այդ պատճառներով էլ գավառցի կանայք աշխատում են ձմռանը  երեխա չպլանավորել Գավառի բնակիչները, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց հյուրասիրությամբ ու բարությամբ, լրագրողների խմբին ընդունեցին իմիջիայլոց եւ նույնիսկ հրաժարվեցին մեզ հետ խոսել իրենց խնդիրների մասին. «Ինչո՞ւ եք եկել, միեւնույն է, ոչինչ էլ չի փոխվելու»,-հիասթափված ասում էին որոշ գավառցիներ, երբ հարցուփորձ էինք անում իրենց ապրուստից ու

ԲԱ ԱԶԳԻ ԳԵՆՈՖՈՆԴԻ ՄԱՍԻ՜Ն ԷԻՔ ՄՏԱԾՈՒՄ

Հայ երեխաների մեծ մասը կեցվածքի շեղումներ ունի «Երբ մեր երեխաների համար շալվար են առնում, ուղիղ կեսը տակից կտրում են, որովհետեւ նրանց իրանը երկար է, ոտքերը՝ կարճ, մինչդեռ պետք է հակառակը լիներ: Ընդամենը 4-5 տարեկան երեխաներն արդեն ունեն մեջքի կիֆոզներ, տարբեր տեսակի սկոլիոզներ, ծուռվզություն: Դրանք լուրջ խնդիրներ են, որոնք հաճախ անտեսվում են ծնողների կողմից ու արդյունքում՝

ԴԻԶԵՆՏԵՐԻԱ…

Ինչպես տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից՝ 2011 թվականի հունիսի 3-ին Նուբարաշեն ավանի 11 փողոցի խմելու ջրի օգտագործումից հետո բնակիչների մոտ նկատված աղեստամոքսային խանգարումները դիզենտերիայի արդյունք են: Համաձայն հաղորդագրության՝ աղեստամոքսային խանգարումներով անձանցից կատարվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, անջատվել է դիզենտերիայի հարուցիչ՝ S. flexneri 3a, էնտերովիրուս: Ըստ նույն աղբյուրի՝ հունիսի 3-7-ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել աղիքային

ՓՈՂԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ

2011 թ. հունվար-ապրիլին բանկային համակարգի միջոցով ոչ առեւտրային նպատակով Հայաստան է փոխանցվել 357 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած ապրիլ ամսվա տեղեկագրում, որից մեջբերում է արել news.am-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտների ծավալն աճել է գրեթե 24 տոկոսով: Տրանսֆերտների աճը հիմնականում տեղի է ունենում ռուսաստանյան աղբյուրների հաշվին՝ կապված, հավանաբար, նավթի

ԴԵՊԻ ՍՏԱՎՐՈՊՈԼ՝ ՇԱԲԱԹԸ ԵՐԿՈՒ ՉՎԵՐԹ

Ինչպես տեղեկացնում է «Արմավիա» ավիաընկերությունը՝ հունիսի 17-ից կսկսվեն Երեւան-Ստավրոպոլ-Երեւան պարբերական չվերթները: Թռիչքները կկայանան երկուշաբթի եւ ուրբաթ օրերին՝ Երեւանի ժամանակով 19.00-ին:

Կարտոֆիլի առասպելական գներ Շիրակի մարզում

Շիրակի մարզի պատմության մեջ չի եղել նախադեպ, որ նոր կարտոֆիլը շուկայում վաճառվեր 1000, 800, այնուհետ 600 դրամով. այս պահին 1 կգ-ն արժե 360-370 դրամ, սակայն նշենք, որ անձրեւոտ օրերին, օրինակ՝ ուրբաթ ու շաբաթ, դարձյալ վաճառվել է 600 դրամով: Ի՞նչն է պատճառը նման անակնկալ թանկացման. այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքի՝

ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔՈՎ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՈՒՄԸ

Համոզված է Հրանտ Բագրատյանը «Նաիրիտ» գործարանի ակտիվ գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ է 400-500 միլիոն դոլարի ներդրում»,- օրեր առաջ հայտարարեց Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Արդյունաբերական հսկային «վերակենդանացնելու» ցանկությամբ Հայաստանը հերթական վարկը ստանալու համար դիմել է «ԵվրԱզԷՍ»՝ ներկայացնելով քիմիայի ու էներգետիկայի ոլորտից երկու ծրագիր: Չնայած ԱՊՀ միջպետական բանկին ունեցած $90 միլիոն պարտքին, «Նաիրիտում»

ՆՎԵՐ ԱՐՑԱԽԻՆ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով մինչեւ տարեվերջ կավարտվեն ԼՂՀ Մարտունի քաղաքի ջրամատակարարման 1-ին գոտու շինարարական աշխատանքները, եւ քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդը կօգտվի ջրամատակարարման նոր համակարգից: Աշխատանքների 2-րդ եւ 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում: Սա Արցախի ջրամատակարարման ոլորտում իրականացվող թվով երկրորդ խոշոր ծրագիրն է, որ

Հնչակյանները բավարարված են

ՀԱԿ-իշխանություն նախաերկխոսությունը զվարճալի է «Մեզ համար առնվազն տարօրինակ էր այն շտապողականությունը, որը ցուցաբերեց ՀԱԿ-ը՝ իշխանության հետ երկխոսության համար պատվիրակություններ եւ այլ բաներ կազմելու առումով, եւ վերջում, փաստորեն, պարզվեց, որ իշխանությունն առանձնապես տոգորված չէ հակաքայլերի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում վերջին ներքաղաքական իրադարձությունների առիթով իր կարծիքը բարձրաձայնեց Հնչակյան կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը: Ընդհանրապես, մեր զրուցակիցը նորմալ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏԵՆՈ՞ՒՄ Է

ՀՀ նախագահը համոզված է՝ քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել ինքնորոշման իրավունքի սկզբունքը, հարցը հնարավոր չէ լուծել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) երեկ ժամանել են Արցախ, սակայն դեռեւս չկա տեղեկատվություն այն մասին, թե ում հետ են հանդիպել եւ ինչ են խոսել: ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ԻՆ

Հակադարձելով ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի՝ մամուլի ակումբներից մեկում նախորդ օրն արած հայտարարությանը, թե ՀԱԿ-ը իր պատվիրակության կազմը հաստատել է Յովանովիչի հետ հանդիպումից հետո, ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ «Փաստարկ» ակումբում ասաց. «Ես, լինելով ՀԱԿ-ի շտաբի եւ քաղխորհրդի անդամ, ուղղակի հերքում եմ այդ լուրը։ Դա համաձայնեցված է եղել քաղխորհրդի անդամ բոլոր կուսակցությունների

ԼՂՀ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «հետաքրքիր առանձնահատկությունը» կարող է դառնալ խաղաղարար ուժերի մուտքը մինչ համաձայնագիրը, այլ ոչ հետո: Այդ մասին տեղեկացնում է lragir.am-ը: Այդ սցենարի դեպքում, երբ կա Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների անկանխատեսելի եւ պատահական սկսման հնարավորություն, հնարավոր է, որ խաղաղապահները ներգրավվեն, մինչ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը,

ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿՈՎ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններն Արմավիրի մարզում սպառնում են բավականին հետաքրքիր դառնալ: Բացի այն, որ արդեն երկրորդ տարին է՝ տեղի բնակիչները խոսում են գեներալ Մանվել Գրիգորյանի մեծ ախորժակի մասին, հիմա էլ խոսակցություններ են շրջանառվում արմավիրցի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հավակնությունների մասին: «Առավոտն» արդեն անդրադարձել է խոսակցություններին, որ առաջիկա ընտրություններում գեներալ Մանվելի գերխնդիրը լինելու է իր «թիկունքով»

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը դարձավ 52 տարեկան: Շնորհավորում ենք հոբելյարին, մաղթում առողջություն եւ Հաջողություններ Հայաստանի հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու դժվարին գործում, ինչպես նաեւ կանաչ լույս՝ սահմանադրական ճանապարհին:

ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտին» հայտնեց, որ իր եղբորը՝ Տիգրան Փոստանջյանին, հունիսի 3-ին համաներմամբ ազատ արձակելու մասին որոշումը «բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում»: Մեր դիտարկմանը, թե Տիգրան Փոստանջյանը դատավարության ընթացքում ի վերջո չառարկեց, որ իր նկատմամբ կիրառվի համաներում՝ «Ժառանգության» պատգամավորն այսպես արձագանքեց. «Սա ճնշման ներքո ընդունված որոշում էր: Եվ այստեղ միանշանակ է օրենքի պահանջների խախտումը:

Պաշտոնակա՞ն պատասխան

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն անընդունելի եւ ինքնանպատակ է համարում արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու եւ պատվիրակություն կազմելու ՀԱԿ առաջարկը: Պատասխանելով «Նովոստի Արմենիա» գործակալության հարցին՝ ի վերջո իշխանությունն ընդունո՞ւմ է երկխոսություն սկսելու ՀԱԿ-ի առաջարկը եւ պատրաստվո՞ւմ է արդյոք համապատասխան պատվիրակություն ձեւավորել, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ասել է. «Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031