Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել «Աննա» սերիալի պրոդյուսերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր` նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում Կոմիտաս 50 շենքի բնակիչ, 39-ամյա Արթուր Ապրեսովը, վարելով «Մազդա» մակնիշի 15 ՍԼ 084 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խճուղով երթեւեկելիս դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ավելի քան 100 մետր գլորվել Նուբարաշենի գերեզմանոցի հարեւանությամբ գտնվող ձորը: Ֆոտոլրագրողը հայտնում

Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այսօր Պորտո Կարասում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում 3:1 հաշվով հաղթելով Նիդեռլանդների ընտրանուն`շրջանցեց Ադրբեջանին եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Տղաների օրինակին հետեւեցին նաեւ մեր աղջիկները`պարտության մատնելով Սերբիայի հավաքականին: Բայց, ավաղ, նրանք արդեն չեն կարող պայքարել մրցանակային տեղերի համար: Աշոտ Հակոբյան

Պեմզաշենցիները պարապուրդի են մատնված

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքը 3760 փաստացի գրանցված բնակիչներ ունի: Հիմնական աշխատանքն այստեղ անասնապահությունն է,սակայն դա էլ արդեն կորցրել է իր իմաստը. «Աշխատանք չունենալու պատճառով անգամ անասնակեր չենք կարող հայթհայթել,-ասում են գյուղացիները: Պեմզաշենի բնակիչ Վոլոդյա Գասպարյանը նախկինում աշխատանք է ունեցել, այժմ նրա ընտանիքում ոչ ոք չի աշխատում, նրանց միակ հույսը Վոլոդյա պապի ստացած թոշակն է: Բնակիչներն

Հրաչ Քեշիշյանը հիվանդանոցում է

«Առավոտի» ճշտված տեղեկություններով` երեկվանից սրտաբանական հիվանդանոցում է գտնվում ԱՏՎ հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը: Նրան հիվանդանոց են հասցրել սրտամկանի ինֆարկտով, ապա վիրահատել են: Ըստ մեր աղբյուրների` Հրաչ Քեշիշյանի առողջական վիճակը  ներկայումս բավարար է: Մաղթում ենք առողջություն եւ շուտափույթ ապաքինում:

«Մի քիչ չաղլիկ լինեիր, կդնեի». դասախոսը՝ ուսանողին

ԵՊՀ աշխարհագրության ու երկաբանության ֆակուլտետի մուտքի մոտ փակցված է մի հայտարաություն` «առանց ուսանողականի` մուտքն արգելվում է», սակայն ցանկացած մարդ կարող է հանգիստ ներս մտնել: Ուսանողները դժգոհում  էին, որ այդ հայտարարությունը «ուղղակի»  է փակցված: «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ասաց. «Այդ հարցը բազմիցս բարձրացվել է, բայց դեռ լուծում չկա: Պահակային ծառայությունը ինչ-ինչ պատճառներով

Նշում են՝ առանց իմանալու ինչ

18-ամյա Լուսինե Հարությունյանը երիտասարդների միջազգային օրվա մասին անգամ չէր լսել: «Առաջին անգամ եմ լսում, որ նման օր կա , չնայած դա իմ կարծիքով շատ լավ է»- ասում է նա: Երիտասարդներից շատերն այսօր քաղաքում կազմակերպված մի քանի համերգների  են գնացել՝ չիմանալով, թե դրանք ինչի առթիվ են կազմակերպվել: «Դե երևի ուղղակի համերգ էին կազմակերպել էլի, – ասում

Ավտովթարներ` ձնաբուքի պատճառով. կան վիրավորներ

Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում, Ջաջուռ գյուղի մոտակայքում, այսօր տեղացած ձյան, ուժեղ ձնաբքի եւ մերկասառույցի պատճառով, այդ ճանապարհահատվածը ոչ երթեւեկելի է դարձել: Մոտ մեկ տասնյակից ավելի մեքենաների վարորդներ չեն կարողանում հասնել Վանաձոր: Վարորդները ստիպված են եղել թողնել մեքենաները եւ ոտքով շարունակել ճանապարհը: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության  տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը  Aravot.am-ի Գյումրիի թղթակցին քիչ առաջ փոխանցել է, որ ճանապարհն

Մասնագիտությամբ քիմիկ-տեխնոլոգ եմ, բայց աշխատում եմ հաշվապահ

    Ինչպես ցանկացած երիտասարդ,  այնպես էլ ես, քրտնաջան պարապում էի, որպեսզի ընդունվեի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քիմիական տեղխնոլոգիաներ բաժինը: 2003 թվականին ընդունվեցի: Մասնագիտությունս շատ էի սիրում: Երզանում էի ու անգամ ցանկություն կար ուսումս շարունակելու արտերկրում: Արտերկրում սովորելու բուն նպատակն այն էր, որ գտնեի աշխատանք ու ավելի խորացված ուսումնասիրեի մասնագիտությունս: Ինչ- ինչ խնդիրների պատճառով չստացվեց

Ոստիկանության համակարգում շարունակվում են կադրային փոփոխությունները

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել Արա Ֆիդանյանը, որը մինչ այս բյուրոյի բաժնի պետ էր: Տեղեկատվությունը հաստատել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի  եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ NEWS.am-ին: Հիշեցնենք, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Վարդան Եղիազարյանը: Վերջինս օրերս  նշանակվել է Ոստիկանության շտաբի պետ:  

ՀԱԿ-ի երիտասարդների ֆլեշ-մոբը` Երեւանի փողոցներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երիտասարդների միջազգային օրը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները նշեցին Երեւանի փողոցներում «ֆլեշ-մոբ» անցկացնելով: Հանրապետության հրապարակից ժամը 16–ին նրանք պաստառները ձեռքներին շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, անցան Ազատության հրապարակով, ապա քայլարշավը շարունակեցին Երեւանի մյուս կենտրոնական փողոցներով` Մաշտոցի պողոտա, Հերացի, Աբովյան, մետրո Երիտասարդական, Մոսկովյան փողոց, Տերյան… Երիտասարդների հետեւից քայլարշավը շարունակում էին մի խումբ ոստիկաններ: Անցորդների մեծ մասն անտարբեր էր

Հայ երիտասարդները տոնում են ոչ իրենց տոնը

Երիտասարդության համաշխարհային տոնը տարբեր երկրներում տարբեր օր է նշվում, մի տեղ օգոստոսի 12-ին, մյուսում նոյեմբերի 10-ին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այսօրը երիտասարդության միջազգային օր չի համարում, փոխնախարար Արսեն Քարամյանը այսօրվա աժիոտաժը կապում է 1945թ-ի նոյեմբերի 10-ին՝ Լոնդոնում Երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի գիտաժողովի անցկացման հետ: Մեր նախարարությունը որոշել  է  Հայաստանում այդ երիտասարդներին շնորհավորել  մայիսի  16-ին.

Ադրբեջանական կողմն ինքնաբավարարմամբ է զբաղված

«Նման քայլերը կարող են ինքնաբավարարվածություն բերել միայն մեջլիսի պատգամավորներին եւ Իլհամ Ալիեւի աշխատակազմին: Փաստն այն է, որ Կազանի հանդիպումը տապալել է Ադրբեջանը: Այսօր միջնորդները եւ միջազգային հանրությունը խնդիր ունի Ադրբեջանի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում անրադառնալով ադրբեջանական մամուլում տարածված ապատեղեկատվությունն, ասաց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Հարցազրույցը կարդացեք՝ վաղվա «Առավոտում»    

«Կեղտոտ բոթասներով տղու հետ կծանոթանա°ս». Երևանում աղջիկ «կապելու» մեթոդները

«Վարդագույնի ու սևի համադրությունը տեսնելիս մտաբերում ես էմոներին: Մեր քաղաքում վարդագույնի ու սևի համադրությունը խոսում է ոչ թե Երևանի «էմո>> լինելու մասին, այլ` վարդագույ քաղաքում սևազգեստ երիտասարդների առատության, որոնք էլ իրենց պարտքն են համարում իրենց կողքով անցնող յուրաքանչյուր աղջկա հետևից ինչ -որ մեկնաբանություններ անել, հաճախ էլ մոտենալ ու ծանոթության առաջարկով դիմել, իսկ նրանցից ազատվելը, հավատացեք,

«Ատում եմ, երբ իրար ատում են»

Մեր առաջին ժամադրությունը կայացավ դերասան, Շարմ Հոլդինգ» ՍՊԸ –ի տնօրեն Հրանտ Թոխատյանի հետ:  Ժամադրվեցինք «Շարմ Հոլդինգում», ժամը 14:40-ին: -Կպատմե°ք դեպք ուսանողության տարիներից, որ մինչև այսօր հիշում եք: – Դեպք որպես այդպիսին չեմ հիշում:  Ուսանողության տարիներին КВН-ով էի զբաղվում: Ես սովորել եմ այնպիսի տարիներին, որ յուրաքանչյուր օրն էլ հիշվում էր: Ինստիտուտի ներսում կյանքը ավելի ակտիվ էր:

Երկրպագուն սպանել է մրցավարին ու փախել

Վենեսուելայի Սան-Ռաֆաել-դե-Կորդերո քաղաքում ընթացող մինի ֆուտբոլի հանդիպման ժամանակ ֆուտբոլասերներից մեկն ատրճանակով երեք անգամ կրակել է խաղը սպասարկող մրցավարի՝ 42-ամյա Տիմոլեոն Կաստիլյոյի գլխին ու փախել դահլիճից: TCH գործակալությունը տեղեկացնում է, որ մրցավարը հիվանդանոցում մահացել է, իսկ ոստիկանությունը փնտրում է հանցագործին: Ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն, ֆուտբոլասերը սկզբում բանավեճի մեջ է մտել մրցավարի հետ իր թիմի ֆուտբոլիստին հեռացնելու

Ե՞րբ Իսրայելի օդուժը կհարվածի Իրանին

Իսրայելի օդուժի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր է սկսվի 2011 թվականի դեկտեմբերին: Ակնկալվում է, որ այդ գործողությանը կաջակցի ԱՄՆ -ն, իսկ Մեծ Բրիտանիան առայժմ ժխտում է իր մասնակցությունը: Ըստ բրիտանական հետախուզական ծառայությունների, ակնհայտ է ԱՄՆ կառավարության աջակցությունը Իսրայելին, քանի որ նախագահ Բարաք Օբաման չի ցանկանում ընտրական շրջանում կորցնել հրեա բնակչության աջակցությունը: Լոնդոնը թեեւ պատրաստակամ

Սարգիս Հացպանյանը Վարչական դատարանում պահանջում է ապրելու իրավունք

Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանում դատավոր Ռոբերտ Սարգսյանի նախագահությամբ ավարտվեց ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Օտարերկրացուն ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու մերժման վերաբերյալ» այս տարվա հուլիսի 19-ի որոշումը վերանայելու պահանջով  նախնական դատական նիստը: Սարգիս Հացպանյանը պահանջում է վերացնել այդ որոշումը եւ իրեն տալ Հայաստանում ապրելու կարգավիճակ:Դատական նիստն անցավ 1-2 լրատվամիջոցի

Արմեն Աշոտյանը ԲՀԿ-ի կրթաթոշակների մասին

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցրինք, տեղյա՞կ է, որ ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անունից դիմել է մի շարք բուհերի ռեկտորների, խնդրելով ներկայացնել լավ սովորող ուսանողների անուններ՝ Գագիկ Ծառուկյանի անվան կրթաթոշակ նշանակելու համար: Նախարարը մեզ հետ զրույցում ասաց. «Ուզում եմ հատուկ շեշտել, որ նախարարությանը նման դիմում-առաջարկ չի եղել: Շատ բնական եմ համարում

ԲՀԿ պատգամավոր. Էդքան խելք ունեմ, որ ինձ չհակասեմ

«Մի կողմից պետք է տարանջատվեն իշխանությունն ու գործարարությունը, մյուս կողմից էլ՝ շարունակությունը պետք է ասել, որ գործարար աշխարհի հետ իշխանությունները գործընկեր պետք է լինեն: Խոշոր գործարարը կամ գործարարը բացարձակապես հակված չեն օրենսդիր կամ իշխանական որեւէ գործառույթ իրականացնելու համար: Հենց բնությունն այդ հատկությունը գործարարին տվել է նրա համար, որ նա աշխատի ու բարիքներ ստեղծի»,- մեկնաբանելով ՀՀ

Քանի «Չենք լռելու»-ներ կհայտնվեն, եթե բացվի միասեռականների ծերանոց

Այս տարի Մադրիդի քաղաքապետարանը տարածք է հատկացրել, որ միասեռականների համար կառուցվի ծերանոց: Պատճառը՝ բազմաթիվ տարեց նույնասեռականների բողոքն է: Վերջիններս դիմելով իշխանություններին՝ ասել են, թե ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ իրենց մշտապես վիրավորում, նվաստացնում, խոշտանգում են սովորական ծերանոցներում: Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ծերերը իշխանություններին խնդրել են լուծել այս խնդիրը, վերջիններս որոշում են կայացրել ու միասեռականների

3 տարեկան շքեղ մեքենան շքեղ չի

Երեկ «Հայելի» ակումբում 2012-ի բյուջեի քննարկման ժամանակ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանին հիշեցրեց, որ 2008-ի ծրագրի համաձայն՝ 2012-ին կենսաթոշակների միջին մակարդակը ՀՀ-ում պետք է կազմեր 39 հազար 498 դրամ, ո՞ւր մնաց այդ խոստումը: Պարոն Այվազյանն էլ սովորության համաձայն տաքացավ. «Թվախեղդ մի արեք, է, տնտեսական ճգնաժամն

Հովհաննես Մարգարյանը էքստազի մեջ է. Վարդան Բոստանջյան /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն օրերս ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ներկայությամբ Գյումրիում հայտարարել էր, թե իրենց կուսակցությունում «արյունոտված մարդիկ չկան», այլ «նամուսի ու թասիբի տեր մարդիկ են», իրենց կուսակցությունում չկան «խուժաններ ու գողեր»: Այսօր «Ազդակ» ակումբում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով գործընկերոջ այս մեկնաբանությանը եւ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ո՞ր կուսակցությունում կան այդպիսիք,

Վարդան Այվազյանը խմում է միայն Սամվել Ալեքսանյանի ու «Ավշարի» օղիները

Երեկ «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը խոսում էր 2012-ի բյուջեի, շքեղության հարկի մասին: Aravot.am-ի հարցին՝ դուք ձեզ հարուստ համարո՞ւմ եք եւ այս հարկային փոփոխությունները ձեր ընտանեկան բյուջեի վրա ի՞նչ ազդեցություն են թողնելու, պարոն Այվազյանը պատասխանեց. «Այ սենց ընկերներ ունեցողները ո՞նց կարող է պատահի հարուստ չլինի: Հարկային փոփոխությունները բացարձակապես իմ ընտանեկան բյուջեի վրա չեն ազդի,

Սթիվ Վոզնյակ. «Սթիվ Ջոբսի հետ հավատում էինք, որ մեծ գործ ենք անում»

Apple ընկերության համահիմնադիր, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվեն Վոզնյակն այսօր Երեւանում ասել է, որ դեռ 40 տարի առաջ հստակ որոշել էր, որ դառնալու է ճարտարագետ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում Սինոփսիս Արմենիա ընկերությունում Հայաստանի ՏՏ-հանրության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սթիվեն Վոզնյակը պատմել է, որ իր առաջին սարքերը սկզբից մինչեւ վերջ պատրաստում էր ինքնուրույն՝ միջոցներ չունենալով

Ուզբեկը, Գոջին եւ Ֆիլե Գագոն ռաբիզի թոփ 12-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեւանում գործող մոտ 450 ռեստորաններում ամենից շատ ռաբիս է հնչում, պատճառը ոչ թե երաժշտական մյուս ժանրերի պակասն է, այլ այցելուների նախասիրությունը. այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեցին ռեստորանների աշխատակիցները: Պարզվում է՝ ռաբիսն էլ լավ  ու վատ ունի, ռեստորանասեր հասարակությունն էլ՝ ռաբիսի սիրված կատարող: Հասարակության շրջանում անցկացրած մեր հարցախույզը համընկավ «օբյեկտների» պատասխանատուների այն պնդումներին, թե այսօր

ՀԱԿ. Թռչկանի պարագայում մեր հասարակությունը տոնեց կարեւոր հաղթանակ

Քաղաքացիական նախաձեռնությունների եւ բնապահպանական կազմակերպությունների վերջին օրերի ակտիվ գործողությունները Թռչկանի ջրվեժի պահպանման համար եւ Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ, լրացուցիչ խթան հաղորդեցին բնապահպանական խնդիրներով մտահոգ Հայաստանի հասարակությանը` պայքարելու բնությանը հասցվող անդառնալի վնասների դեմ: Նախաձեռնող խմբերի կազմակերպված եւ գրագետ գործողությունները ապացույց են այն իրողության, որ Հայաստանի այսօրվա հասարակության իրավագիտակցության աստիճանը եւ ինքնակազմակերպման մակարդակը զգալի առաջընթաց է ունեցել

Ծառուկյանի խոսքերին ավելացնելու բան չունի

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հայտարարել էր, թե 2012 թվականի ընտրություններն ամենաթափանցիկ, արդար ընտրություններն են լինելու անկախ Հայաստանի պատմության մեջ: Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողները ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցին, թե նա հավատո՞ւմ է վարչապետի այս կանխատեսմանը: «Իրավունք չունեմ չհավատալու, ձեր նման քաղաքացի, ԲՀԿ ներկայացուցիչ եմ: Մի բան կարող եմ հստակ ասել, որ ինքս համահեղինակների

Խթանիչ են խմում, որ սեքսի ժամանակ խայտառակ չլինեն

Ըստ սեքսոլոգի՝ պոտենցիայի հետ կապված խնդիրներ ունեցող տղամարդիկ փոխանակ դիմեն բժշկի, համացանցն են փորփրում՝ հարմար դեղ գտնելու համար: Առանց բժշկի նշանակման սեքսուալ խթանիչներ դեղատներից գնելը շատ վտանգավոր է: Այդ խթանիչները գուցեեւ մի քանի անգամ օգնեն, սակայն դա լիարժեք բուժում չէ: Ինքնաբուժման դիմելուն շատ դեպքերում դրդում է նաեւ համացանցը, որտեղ ցանկացած հիվանդության համար բուժման մեթոդ է

Լիլիթը «մեղավոր» չէ, որ ինքն է մասնակցել մրցույթին.Վահրամ Պետրոսյան

  «Առավոտ երիտասարդականը» իր ընթերցողին նախորդ համարում ներկայացրեց  «Մենք մեր երգերով ենք ինքնատիպ–ANGEL DAYAN (Անժելա Ստեփանյան)» նյութը, և, ինչպես խոստացել էինք, Ձեզ ենք ներկայացնում թեմայի առնչությամբ մեր զրույցը երգահան Վահրամ Պետրոսյանի հետ:   Զրույցից պարզվեց, որ ո´չ Վահրամը, ո´չ Լիլիթը մինչ այս տեղյակ չէին Անժելա Ստեփանյանի բլոգում տեղադրված նյութերին: Ըստ Վահրամի` սպառնալիքների մասին զառանցանքները, որպես

Փող են, քցվում, տան Դիանա Գրիգորյանին

Փող են քցվում, տան Դիանա Գրիգորյանին «Փող ենք քցվում տանք Դիանա Գրիգորյանին, որ էլ ստիպված սերիալ չգրի» նախաձեռնությունը այլևս չի գործում ու չունի ադմինիստրատոր: Խմբի անդամներից Տիգրան Սարգսյանը գրել էր. «Երկարատև հոգեվարքից հետո վախճանվեց «Փող ենք քցվում, տանք Դիանա Գրիգորյանին, որ էլ ստիպված սերիալ չգրի» խումբը: Հարկ է նշել, որ երջանկահիշատակ խումբը լծված էր օգտակար,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930