Օրվա լրահոսը
Լեւոն Արոնյանի գլխավորած թիմը բարձրացավ 2-րդ հորիզոնական
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում շախմատի եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունների ավարտին մնում է երկու տուր: Այսօր երեկոյան աշխարհի թիմային չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հանդիպում է Նիդեռլանդների, իսկ կանանց թիմը՝ Սերբիայի հետ: Իսկ նախորդ տուրում մեր տղաների քառյակը 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով ֆրանսիացիների նկատմամբ՝ թիմային 11,0 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Հավաքականին հաղթական
«Ժողովուրդը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին
Իրականում դա ոչ թե ելույթ էր, այլ խոստումների ու դեկլարատիվ ճշմարտությունների մի երկարատեւ շարան, որտեղ գերակշռում Էին «պետք Է», «հարկավոր Է», «անխուսափելի Է» եւ նմանատիպ անհասցե ձեւակերպումները. «Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ Է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու ուղղությամբ», «Մենք պետք Է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները», «Մենք պետք
«Հայկական ժամանակը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին
Արդյունաբերողների եւ գործարարների միության՝ երեկ տեղի ունեցած համագումարում Սերժ Սարգսյանը մի հայտարարություն է արել, որը երեկոյան արդեն լայնորեն քննարկվում էր իշխանական կուլիսներում։ «Գործարարությունը պետք է հետետղականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»,- համագումարում ունեցած ծավալուն ելույթում ընղգծել է Սարգսյանը։ Այս նախադասությունը ներառող պարբերությունը սկսվում է այսպես. «Այո, մենք կանգնած ենք նոր սկզբի աոջեւ»։ Ներիշխանական ինտրիգների վերլուծաբանները
Վանաձորցիներին աղբաման խոստանում են, դիտահորի կափարիչ՝ ոչ այնքան
Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այս տարի քաղաքում առկա աղբամանների թիվն ավելացել է 48-ով, ու սա հույս է, որ Վանաձորն ավելի մաքուր կլինի: Ըստ քաղաքապետարանի, այսօր Վանաձորում աղբահանությունն ու սանիտարական մաքրումը կատարվում է ամեն օր, առանձին թաղամասերի ու շենքերի համար` 3 օրը մեկ հաճախականությամբ, իսկ սեփական տարածքներում` շաբաթական 2 անգամ: Բայց քաղաքում քիչ չէ նաեւ շինարարական
Գրականագետը Facebook-ի մասին
Հատված գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ հարցազրույցից – Այսօր չե՞ք տեսնում այն վտանգը, որ յուրաքանչյուր մարդ «Ֆեյսբուքում» հավակնում է գրող լինել, հատկապես եթե մի 3 հազար ընկեր ունի, որոնցից 300-ը լայք կտան, մի 30-ն էլ քոմենթ կթողնեն։ – Ես մի պահ փորձեցի պաւոկերացնել, թե Գրիգոր Նարեկացուն իր ժամանակ ոնց էին լայք անում, ու ոչ կերպ
Էդվարդ Նալբանդյան. ՀՀ իշխանությունները կարեւորում են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ԵՄ հետ համագործակցության համատեքստում,
Հատված այսօր «Արեւելյան գործընկերություն. Զարգացումների ներքաղաքական եւ Եվրոպական համատեքստը» խորագրով խորհրդաժողովում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից. «Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել մեր հասարակության մեջ: Եվրոպական արժեհամակարգը քաղաքացիների սեփականությունը դարձնելու եւ մեր տարածաշրջանի երկրները միմյանց եւ Եվրամիությանը մոտեցնելու գործում մեծ է հասարակական կազմակերպությունների դերը: Արեւելյան
Սթիվ Վոզնյակ. «Իմ այցը Հայաստան հատուկ առիթ է»
Apple ընկերության համահիմնադիր, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվեն Վոզնյակն (Stephen Wozniak) ասել է, որ Հայաստան է ժամանել «շատ հատուկ մրցանակ» ստանալու նպատակով: Սթիվեն Վոզնյակն ասել է այս մասին նոյեմբերի 9-ի երեկոյան Զվարթնոց օդանավակայանում Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում: «Ինձ Հայաստան են հրավիրել հատուկ մրցանակ ստանալու եւ առանձնահատուկ մարդկանց հետ հանդիպելու նպատակով», – ասել է Վոզնյակը:
Հրապարակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին
Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել բոլոր նրանց, ովքեր շարունակում էին առաջիկա խորհրդարանում պատգամավորական մանդատ ստանալու հույսեր փայփայել։ «Այո, մենք կանգնած ենք նոր սկզբի առջեւ։ Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»,- երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Այն գործարարները, ովքեր այսօր պատգամավորական մանդատ ունեն
Նոր երկրաշարժ Վանի մոտ. կան զոհեր եւ փլատակների տակ մնացածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոր` 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքի մոտ: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության համաձայն` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Վանից 16 կիլոմետր հարավ: Այս պահին հաղորդվում է 5 զոհերի մասին, Վանում փլուզվել է առնվազն 7 շենք, այդ թվում` 2 հյուրանոց, եւս 14 շենք-շինություններ քանդվել են քաղաքից դուրս: Նախնական տեղեկություններով` փլատակների տակ է մնացել մոտ 100
Իսկանդարյան. Կարեւորն այն է, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում ընտրություններին
Հատված Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ հարցազրույցից: -Վարչապետը Բրյուսելում հայտարարել է, թե Հայաստանը մտադիր է անցկացնել լավագույն ընտրությունները, որ երբեւէ տեղի են ունեցել մեր անկախության 20 տարիների ընթացքում։ Դրա նախադրյալները տեսնո՞ւմ եք։ -Կարեւորը ոչ այնքան ընտրությունների որակն է, այլ այն, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում այդ ընտրություններին։ Ընտրություններն ինչքան էլ «լավ» անցնեն, ինչ
Հայաստանում ավելացել է տարադրամի պահանջարկը
Վերջին մի քանի օրերին արժութային շուկայում դարձյալ լարվածություն է. արժեզրկվում է դրամը։ Սա հիմք է տալիս ասելու, որ շուկայում ավելացել է տարադրամի պահանջարկը։ Ամերիկյան արժույթի փոխարժեքը դրամի հարաբերությամբ վերջին օրերին բարձրացավ 5-6 նիշով՝ անցնելով 380 դրամի սահմանը։ Միայն նոյեմբերի 8-ին արժութային բորսայում դոլարը թանկացավ ավելի քան 2,7 դրամով։ Այդ ամենի հետեւանքով փոխանակման կետերում դոլարը գնվում
Մելինե Դալուզյանը ձախողվեց
Հայաստանի լավագույն ծանրորդներից մեկը`Մելինե Դալուզյանը, Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի կանանց առաջնության 69 կգ քաշայինների պայքարում, պոկում վարժությունում երեք անգամ անհաջող մոտենալով 116 կգ ծանրաձողին, դուրս մնաց պայքարից: Աշոտ Հակոբյան
Աղվեսից մինչեւ մուգ կարմիր խնձոր
Հեռավոր գյուղերում ավելի ավանդական են անցկացվում հարսանքիները, քան քաղաքում: Ամուսնական արարողությունը սկսվում է փեսայի ներքնաշորը հագցնելուց մինչև մգեցված կարմիր խնձորը, որի մգությունը մինչ օրս հետաքրքրում է հարսի, առավել ևս փեսայի տան անդամներին: Համլետն ու Սիրարփին պատրաստվում են ամուսնության արարողությանը: Ժամերն են հաշվում: Ազատանում, տարեցների վկայությամբ, պահպանվում են բոլոր ծեսերը. «Մեզ մոտ քողից մինչև
ՀՀԿ այսօրվա նիստից հետո չեղան հրաժարականներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀԿ գործադիր մարմնի նիստն այսօր տեւել է ընդամենը 15 րոպե, եւ այս անգամ չեն հետեւել պաշտոնանկությունների մասին լուրեր: «Նման հարց չի քննարկվել, նույնիսկ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի հարցը: Քննարկվել են կազմակերպչական հարցեր»,-լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ հիմնականում են քննարկել են ՀՀԿ տարածքային կառույցների հետ տարվող աշխատանքները: Տեսանյութը՝ «Ա1+»-ի
Ազգային արժանապատվության պակասից մինչեւ ազգային սնապարծություն
Հայաստան է եկել Մարիա Վլադիմիրովնան՝ ռուսական կայսերական տոհմից, ու ցնծում է հայ ժողովուրդը, որ ազնվական տիկինը հարցազրույցներից մեկում գովել է Արարատը… Հանրային հեռուստատեսությանն էլ հարցազրույց է տվել…Ինչպիսի՜ մեծ պատիվ հայերիս ու մասնավարապես` բիբլիական Արարատի համար: Մարիա Վլադիմիրովնան ասում է՝ տեսել է Արարատը, իսկ այ իր հռչակավոր նախնուն Նիկոլային, այդպես էլ չի հաջողվել Արարատը
Կոմպլեքսավորվենք ոչ թե մեծ քթից, այլ քիթն ամեն տեղ խոթելու սովորությունից
Անի Աբրահամյան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս Մեր օրերում շատ հաճախ կարելի է լսել «վա՜յ, քիթս մեծ ա», «ոնց չեմ սիրում քիթս, իսկական հայի քիթ ա» և նմանատիպ այլ արտահայտություններ, որոնք վկայում են մեր երիտասարդների բարդույթների մասին, սակայն պետք է նկատել, որ բարդույթ ասվածն իրականում ավելի մեծ է ու խորը, քան քիթը: Մինչ
Կոշտ սկավառակների դեֆիցիտն ավելի կմեծանա. փորձագետներ
Թայլանդի հեղեղների պատճառով առաջացած կոշտ սկավառակների դիֆիցիտը մոտակա շաբաթների ընթացքում միայն ավելի մեծ չափերի կհասնի: Այս մասին հայտարարել է Piper Jaffray-ի վերլուծաբան Գուս Ռիչարդը, հաղորդում է CNET-ը: Մասնագետը նշել է, որ ԱՄՆ-ում վինչեստրները կվերջանան նոյեմբերին: Խնդիրն այն է, որ կոշտ սկավառակների արտադրության 50 %-ը բաժին է ընկնում Թայլանդին: «Վինչեստրների գներն արդեն իսկ բարձրացել են 10-60%-ով»,-
22 ամիս եւ 4 դատական լսում տեղեկություններ ստանալու համար
ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը, նոյեմբերի 7-ի որոշմամբ, մասնակիորեն բավարարել է ՊԵԿ-ի վերաքննիչ բողոքը: Դատարանը մասնակիորեն բավարարել է նաեւ Լ.Բարսեղյանի հայցը, որով ճանաչել է քաղաքացու՝ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, պարտավորեցրել ՊԵԿ-ին` քաղաքացուն տրամադրել թանկարժեք ժամացույցներով պարգեւատրվածների մասին հարցված տեղեկությունները եւ ՊԵԿ-ից քաղաքացուն փոխհատուցել 7.000 դրամ: Այս որոշմամբ, փաստորեն, մերժվել է քաղաքացուն` ՊԵԿ-ի գնած ծառայության` հանդիսության
Ավազակային հարձակում` տարադրամի փոխանակման կետի վրա. հնչել են կրակոցներ, կա 2 վիրավոր
Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թումանյան 2 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետից փորձել են, ըստ նախնական տեղեկությունների, գումար հափշտակել: Այս պահին դեպքի վայրում են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի գլխավորությամբ: Այստեղ է նաեւ ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. «Հասարակությունը պետք է վստահի ու սիրի իրավապահին»
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր հանդիպել է ոստիկանության զորքերի սպայական կազմի հետ: Հիշեցնենք, որ ոստիկանության նորանշանակ պետն անցնող օրերին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության կոլեգիայի անդամների, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների եւ ծառայողների, տարբեր ծառայությունների անձնակազմերի հետ: Ոստիկանության նորանշանակ պետը կարեւորեց բարեփոխումների ընթացքը, շեշտելով, որ արմատական բեկում է պետք արձանագրել հատկապես հասարակության հետ
Անի Աբրահամյան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս Մեր օրերում շատ հաճախ կարելի է լսել «վա՜յ, քիթս մեծ ա», «ոնց չեմ սիրում քիթս, իսկական հայի քիթ ա» և նմանատիպ այլ արտահայտություններ, որոնք վկայում են մեր երիտասարդների բարդույթների մասին, սակայն պետք է նկատել, որ բարդույթ ասվածն իրականում ավելի մեծ է ու
Հովսեփ Բեդեւյանը նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հովսեփ Բեդևյանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորի լիազորությունները: ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Շիրակի դատարանում ցուցմունք տվեց ՀԱԿ ակտիվիստ ազատամարտիկը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր դատարանում մոտ 6 ժամ տեւեց ընդդիմադիր ազատամարտիկ Ժորա Աթոյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: ՀԱԿ ակտիվիստը, ինչպես հայտնի է, մեղադրվում է խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու, ու այսպիսով պետությանը 8.733.879 դրամի վնաս պատճառելու մեջ: Դատական նիստն անցավ լարված մթնոլորտում: Նախատեսված էր հարցաքննել վերջին` 15-րդ վկա Թադևոս Գևորգյանին, սակայն ինքնակամ
Մեկ ահաբեկիչ Հանրապետության հրապարակի հյուրանոցում ու կկորցնե՞նք 7 նախարար
Քաղաքի կենտրոնը ներկայումս էկոլոգիական աղետի գոտի է: Այսօր Օրհուս կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ահազանգում էին բնապահպանները: Քննարկման օրակարգում կառավարության՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում հյուրանոց կառուցելու որոշումն էր: Բնապահպան Կարինե Դանիելյանը Երեւանի քաղաքապետարանին առաջարկել է հյուրանոցի համար նախատեսված տարածքը կանաչապատել, բայց մերժել են: Նրա տվյալներով, հյուրանոց կառուցելու համար Կառավարության շենքի մոտ գտնվող պուրակն էլ
Մենք մեր երգերով ենք ինքնատիպ–ANGEL DAYAN(Անժելա Ստեփանյան)
«Պետք չէ լինել այդքան անտարբեր, ասելով` մենք չէ, որ պետք է որոշենք: Իսկ ո՞վ պետք է որոշի. թո՞ւրքը, ադրբեջանցի՞ն, ռո՞ւսը: Նա մեր երկիրն է ներկայացնում, մեր մշակույթը…եթե դեռ կարող ենք դրան մշակույթ անվանել». Անժելա Ստեփանյան Այս տարի Վրաստանում կայացած «Ոսկե տաղանդ 2011 Բաթում» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լիլիթ Հովհաննիսյանը: Նրա կատարմամբ հնչեց նաև
«Արտառոց իրադարձությունների ականատեսը կլինենք»
«Եթե իշխանությունների խոսքը համապատասխանի իրականությանը եւ իրենք քիչ թե շատ նորմալ ընտրություններ անցկացնեն, բնականաբար, արտառոց իրադարձությունների ականատեսը կլինենք, նկատի ունեմ խորհրդարանի կազմի փոփոխությունը:Ես ոչ միայն կողմ եմ, որ փոփոխվի խորհրդարանի կազմը, այլեւ սպասում եմ դրան, քանի որ խորհրդարանը իսկապես պետք է դառնա քաղաքական ամբիոնը եւ երկրում զարգացումների հիմնական ուղղությունները հաստատողը եւ ոչ ներկա օլիգարխիկ կառավարման
Դեղերն էլ «ռասայականություն» ունեն
Արդեն քանի ամիս է՝ դեղոլորտի գործարարները ոչ միայն օտարերկրյա դեղարտադրողից են ապրանք ներմուծում, այլեւ՝ 3-րդ երկրից, ինչի հետեւանքով պատասխանատվություն կրող այլեւս չի լինում: Այսօր Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միությունը էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ Բժշկական համալսարանում կազմակերպել էր միջազգային դեղագործության մրցունակության համաժողով: Մեր եւ օտարերկրյա դեղոլորտի մասնագետները հավաքվել էին դեղարտադրության ոլորտի ձեռքբերումները
«Նարինե»-ն Ուկրաինայում կեղծել են
Այսօր Բժշկական համալսարանում կազմակերպված «Միջազգային դեղագործության մրցունակության համաժողովն» ուղեկցվում էր դեղագործական ցուցահանդես-վաճառքով, որտեղ մեր երկրի դեղարտադրող եւ ներմուծող ընկերությունները ներկայացնում էին իրենց արտադրանքը: «Նարինե» ապրանքանիշը ներկայացնող «Վիտամաքս E» դեղագործական ընկերության ներկայացուցիչ, բժիշկ Սյուզաննա Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե բիֆիդո կաթնամթերքի արտադրությունն արդյոք չի՞ «խփել» աղեստամոքսային խնդիրները կարգավորելու նպատակով շուկայում հայտնի «Նարինե» ապրանքանիշի գործերին: Ըստ Ս. Մանուկյանի. «Ես
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը՝ երկու ժամից
Մոտ երկու ժամից կսկսվի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Բոլոր այն հանրապետականները, որոնցից հնարավոր է թեկուզ մի փոքրիկ տեղեկություն ակնկալել՝ կամ անջատել են հեռախոսները, կամ անհասանելի են: Մեր տեղեկություններով, նիստը կսկսվի ժամը 20-ին, նիստին կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հավանական հրաժարականների կամ պաշտոնանկությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:


















































