Օրվա լրահոսը

Փորձել են իրացնել ռադիոակտիվ նյութ

  Սույն թվականի  նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության  ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք: Օտարերկրյա քաղաքացուն «Ստրոնցիում» տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը:   Փաստի առթիվ ՀՀ Քր. Օր-ի 233-րդ հոդվածի 1-ին մասի «Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը եւ իրացնելը» հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը

Տարբեր ռեսուրսներ

Մոտակա ամիսներին ավելի ու ավելի արդիական կդառնա «ինչպես են կուսակցությունները պատրաստվում ընտրություններին» թեման: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են, կարծում եմ, մոտ 10-15 կուսակցություններ եւ դաշինքներ: Բոլորը, բնականաբար, հայտարարելու են, որ հեշտությամբ հաղթահարելու են 5 տոկոսանոց շեմը: Սակայն պարզ է, որ այդ 10-15-ի միայն կեսն է անկեղծորեն հավատում, որ կարող է հայտնվել խորհրդարանում, իսկ մյուս կեսը

Սամվել Բաբայանի աստղագուշակը՝ ըստ «ՉԻ»-ի

Սամվել Բաբայան – Կենդանակերպի նշանը՝ Իժայծյամ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի բուռն տնտեսական գործունեությամբ։ Երկուշաբթին բարենպաստ է հատկապես քաղաքական դաշինքներ ստեղծելու համար։ Համագործակցություն ռամկավարների հետ։ Երեքշաբթի օրը միանգամից 7-8 ռամկավարների բնակարաններ գրավ կդրվեն։ Չորեքշաբթի օրը՝ աշխատանքային հանդիպում ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հետ։ Անսպասելիորեն կպարզեք, որ Մոսկվայում անհետաձգելի գործեր ունեք։ Հինգշաբթի օրը հեռակա կարգով

Դունյա Միյատովիչը հույս ունի, թե կզսպվեն հայկական ԶԼՄ-ների դեմ հայցերը

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նամակ է հղել, որում իր մտահոգությունն է հայտնել հայաստանյան լրատվամիջոցներին զրպարտության համար մեղադրանքների հայցերի աճի կապակցությամբ։ Միյատովիչը ՀՀ իշխանություններին կոչ է արել շարունակել օրենսդրական բարեփոխումները՝ զրպարտության վերաբերյալ քաղաքացիական գործերում ԶԼՄ-ների համարժեք պաշտպանության համար։ Այս մասին տեղեկացրել է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը։ «Ես ողջունել եմ

ՀՀ բուհերը նաև խոշոր հարկատուներ են և վճարել են ավելի քան 2 մլրդ 316 մլն. դրամ

ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2011թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաեւ ՀՀ   բարձրագույն ուսումնական հաստատություններից 12 բուհեր: Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, որը նախորդ` հունվար-հունիս հաշվետու ժամանակահատվածում զբաղեցրած 102-րդ տեղից բարձրացել է 10-ով ու գրավում է 92-րդ

11.11.2011

Microsoft-ը կթողարկի համակարգիչ՝ աղքատ ընտանիքների համար

Microsoft-ը ցանկանում է իր ուժերը փորձել մատչելի համակարգիչների շուկայում: 2012-ին ընկերությունը կթողարկի համակարգիչներ, որոնք նախատեսված կլինեն ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: Դրանք կարժենան ոչ ավել, քան 250 դոլար: Սա կիրականացվի Connect to Compete նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է ԱՄՆ-ի աղքատ ընտանիքներին ապահովել համակարգիչներով և ինտերնետով: Business Insider-ը գրում է, որ Microsoft-ը վաճառքի կհանի բոլորովին նոր

Բարձ, որն օգնում է հաղթահարել հեռավորությունը (տեսանյութ)

Շոտլանդացի դիզայներ Ջոաննա Մոնտգոմերին ստեղծել է հատուկ բարձ՝ PillowTalk, որը թույլ է տալիս զգալ հեռու գտնվող մարդու ներկայությունը: Այն աշխատում է հետևյալ կերպ. օգտագործողը պետք է քնելուց առաջ իր մատին ամրացնի հատուկ զգիչ (սենսոր), իսկ բարձի մեջ տեղադրի պանել, որը պատրաստված է կտորից. նույնը վերաբերում է նաև զուգընկերոջը: Երբ նրանցից մեկը գնում է քնելու, երկու

ԱՄՆ-ի նախագահի ազդեցիկ խորհրդականը հրաժարական է տալիս

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` Իրանի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ամենաազդեցիկ խորհրդականներից մեկը` Դենիս Ռոսը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ: 62-ամյա դիվանագետը Օբամայի վարչակազմում աշխատում էր 2009 թվականից, մինչ այդ ԱՄՆ-ի նախկին երկու նախագահների խորհրդականն էր: Հրաժարականը Դենիս Ռոսը պայմանավորել է անձնական դրդապատճառներով: «Ազատություն» ռ/կ

Միսթր «X»-ը կուզենար ապրել Կանադայում

Հատված միսթր «X»-ի հարցազրույցից  – Ամերիկյան դեսպանատան հետ ունեցած Ձեր խնդիրները լուծվեցի՞ն։ – Լավ Էլ տեղեկացված եք։ Դեռ ընթացքի մեջ Է, աշխատանքներ են տարվում։ Աստված առաջ, հունվարին կամ փետրվարին կմեկնեմ ԱՄՆ՝ համերգներով։ – Որքանով ես տեղյակ եմ, դեսպանատան հետ ունեցած Ձեր խնդրի պատճառն ինչ-որ թղթի բացակայությունն Է եղել։ – Անհեթեթ մի բան Էր ստացվել փաստաթղթերիս

Մայքլ Ջեքսոնի բժիշկը անհիմն է համարում իրեն առաջադրված մեղադրանքը

Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկը հեռուստաեթերով հայտարարել է, որ աշխարհահռչակ երգչի մահվան պատճառն իր սխալը չի եղել: NBC հեռուստաընկերությունը հեռարձակել է հարցազրույց Քոնրադ Մյուրեյի հետ, որտեղ նա իրեն առաջադրված մեղադրանքը համարել է անհիմն: Օրերս Լոս Անջելեսի գերագույն դատարանը Մյուրեյին մեղավոր ճանաչեց փոփի արքայի ոչ դիտավորյալ սպանության մեջ, դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին: Դիահերձման եւ կենսաքիմիական ստուգումների արդյունքների համաձայն` երգչի սիրտը կանգ

«Վաստակենք մրցանակ տալու իրավունքը»

Նախօրեին Հայաստան ժամանեց Apple-ի համահիմնադիր Սթիվեն Վոզնյակը՝ ստանալու ՀՀ նախագահի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը։ Անցյալ տարի այս մրցանակն առաջին անգամ շնորհվեց Intel-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթին։ … Իհարկե, այս ամենը ողջունելի Է։ Հայաստան են այցելում ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող անձինք, շփվում ոլորտի մասնագետների, երիտասարդների հետ, նոր կապեր հաստատելու հնարավորություն ստեղծում։ Մյուս

Ռոք սիրող վարչապետը ներկա է եղել Թաթայի համերգին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն՝ «Նոյեմբերի 10-ին Թաթա Սիմոնյանի համերգով մեկնարկեց Երիտասարդության համաշխարհային օրվան և Ուսանողության միջազգային օրվան նվիրված համերգաշարը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Համերգին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և իր անունից շնորհավորեց երիտասարդներին տոների առթիվ՝ նշելով, որ երիտասարդները մեծ

Խցանման մեջ էին հայտնվել շուրջ 100 ավտոմեքենաներ

Ըստ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի՝ նոյեմբերի 10-ին ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Գեղարոտ-Ծիլքար ճանապարհահատվածում, մերկասառույցի եւ տեղացած ձյան հետեւանքով, ավտոմեքենաները հայտնվել են խցանման մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել մոտ 100 ավտոմեքենա, որոնցից 13-ը խցանումից դուրս են բերվել  հրշեջ-փրկարարների օգնությամբ, իսկ մնացածը դուրս

Ըստ «Հանրապետության» առաջնորդի՝ կերտվում է Միքայել Մինասյանի ապագան

Հատված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից  – Դուք ասացիք, որ Սերժ Սարգսյանն իր շրջապատից հեռացնում Է նրանց, ում չի վստահում։ Արդյոք այդ համատեքստո՞ւմ եք դիտարկում նաեւ «գորշ կարդինալի» համբավ ունեցող նրա փեսայի հրաժարականը։ – Այդ քայլը թիմում բալանսի բերելու, վստահություն ստեղծելու համար Էր արված։ Նաեւ փորձում Է ցույց տալ, թե նա բացարձակ

Երկամարտի աշխարհի չեմպիոն արդեն դժվար թե ունենանք

Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում չեմպիոնական տիտղոսի Հայաստանի երկու գլխավոր հավակնորդները՝ Մելինե Դալուզյանը եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանը, տեղ չզբաղեցրին պատվանդանին: Ավելի ճիշտ, Տիգրանը մեկ անգամ բարձրացավ՝ ստանալու պոկում վարժությունում նվաճած բրոնզե մեդալը: Ասպարեզում դեռ երեք մասնակից ունենք՝ կանանց +75 կգ քաշային կարգում Նաիրա Հարությունյանը (նա հանդես է գալու «C» խմբում), Հռիփսիմե Խուրշուդյանը եւ տղամարդկանց գերծանր

Պաշտոնանկ պետք է արվեր առնվազն 5-6 նախարար եւ Աժ փոխնախագահներից առնվազն մեկը

Պետական համակարգից եւ իշխանությունից գործարարության տարանջատման մասին նախագահի հնչեցրած միտքը ոչ միայն օլիգարխիայի առկայության, այլեւ վերջինիցս քաղաքական իշխանության կախվածության անուղղակի խոստովանություն էր։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ եկել է սխալն ուղղելու ժամանակը, դժվար է ասել։ Փաստը, որ նախագահն այդ խոստովանությունն անում է հենց ընտրարշավն սկսելուն զուգընթաց, թույլ է տալիս մտածելու, որ նման իրական տրամադրվածություն եւ

ՀՀ նախագահի հայրը որդուն անվանում է Ազատիչ

Հատվածներ ՀՀ նախագահի հոր՝ Ազատ Սարգսյանի հետ բացառիկ հարցազրույցից  – Իսկ Դուք հիմա Երեւանո՞ւմ եք ապրում: – Ոչ: Երեխեքն են եկել: Ես ու կինս միշտ  Ստեփանակերտում  ենք ապրում: Գրիգոր Լուսավորիչ 117: Որ գաք Ստեփանակերտ, հարցրեք դարբին Ազատի տունը։ Տան տեղը ցույց կտան։ Մեր դուռը միշտ բաց է։ Իսկ Երեւան գնում-գալիս եմ: Տղաներիս, թոռներիս եմ այցելում։

Ալեքսանդր Իսկանդարյան. «Ընդունում եմ մամուլի ստելու իրավունքը.

Հատված Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությունից. «Իմ կարծիքով, հայաստանյան մամուլի հիմնական պրոբլեմը պրոֆեսիոնալիզմի պակասն է։ Բացեք ցանկացած թերթ. ամեն մի հոդվածի, անգամ ամեն մի տողի համար կարելի է դիմել դատարան եւ հեղինակին դատի տալ վիրավորելու կամ ստելու համար։ Հասկանում եմ` լրագրողները, որոնք գրում են այդ հոդվածները, չեն կարող այլ կերպ գրել։ Նրանք հանրության մի մասնիկն են, հասարակական,

Ջաջուռի լեռնանցքն արդեն բաց է

Տեղեկություն էր տարածվել, որ անսպասելի ձնաբուքի եւ մերկասառույցի պատճառով փակվել է Ջաջուռի լեռնանցքը`այսպիսով անհարմար վիճակի մեջ դնելով Գյումրիից Վանաձոր ուղեւորվող տասնյակ մեքենաների վարորդներին: Սակայն, ինչպես մեզ փոխանցեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը՝ ճանապարհն արդեն բացվել է, այնտեղ աշխատում է աղ ու ավազ ցանող տեխնիկա, նմանապես աղ ու ավազ են

Kobo Vox-ը` ընդմանենը 200 ԱՄՆ դոլար

   Kobo ընկերությունը, ինչպես տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը, սկսել է պատվերներ ընդունել Kobo Vox-ի համար, որն նախատեսված  է էլեկտրոնային գրքեր կարդալու համար: Այս սարքը հնարավորություն է տալիս շփվել մյուս ընթերցողների հետ, քննարկել գրքեր, արտահայտել կարծիք`գրքի վերաբերյալ, տալ խորհուրդներ և գտնել նոր ընկերներ: Կարող ես նաեւ` լսել երաժշտություն, դիտել վիդեո նյութեր և խաղալ խաղեր: Գադջետի

Ամենամեծ խաբեությունը Լոնդոնի օլիմպիական խաղերից առաջ

Լոնդոնում եկող տարի մեկնարկող ամառային օլիմպիական խաղերի մեդալներն արդեն պատմության մեջ են մտել որպես օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենածանր պարգեւներ: Դրանցից յուրաքանչյուրը կշռում է 400 գրամ: Այնպես որ, մրցանակակիր դառնալու ցանկություն ունեցող մարզիկները պետք է այդքան ծանր «բեռը» սեփական վզին կրելուն պատրաստ լինեն: Բայց քանի որ այսօր աշխարհում ֆինանսական ճգնաժամ է եւ համաշխարհային բորսաներում ոսկու

«Գոգուլ»` նոր մանկական բրաուզեր

  Ռուսական «Նոր սերունդ» կորպորացիան,  ինչպես տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը, թողարկել է նոր ծրագիր` «Գոգուլ»: Այն  մանկական բրաուզեր է, միացված է Internet Explorer-ին և սահմանափակում է երեխաների` համացանցից լիովին օգտվելու հնարավորությունը:  Ծնողները, գրանցվելով բրաուզերի պաշտոնական կայքում, կարող են սահմանափակել երեխաների` համացանցից օգտվելու ժամաքանակը, ինչպես նաև, կարող են հետևել, թե երեխաները ինչ վեբ-կայքեր են հաճախում:

ԿԸՀ նախագահը պաշտպանում է ՀՀԿ-ի նախընտրական շտաբ բացելու մտադրությունը

 Հատված  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հարցազրույցից -Պարոն Մուկուչյան, Ընտրական օրենսգիրքը որեւէ կերպ սահմանափակո՞ւմ է կուսակցական նախընտրական շտաբների գործունեությունը: -ԸՕ-ն նախատեսում է, որ ընտրությունների օրը նշանակելուց հետո կարող են ստեղծվել նախընտրական շտաբներ: Այդ` նախընտրական ժամանակահատվածում շտաբներ ձեւավորելու փուլում, օրենքը սահմանում է որոշակի համընդհանուր սահմանափակումներ` բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու նկատառումով: Այս սահմանափակումները վերաբերում

Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ ՀՀ նախագահը նկատի չի ունեցել կոնկրետ գործարարների

 «Համաձա՞յն եք, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվեն»,- երեկ հարցրինք ՀՀԿ-ական պատգամավոր, «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանին։ «Իհարկե համաձայն եմ»,– միանգամից պատասխանեց պատգամավորը։ «Իսկ Դուք, որպես գործարար եւ պատգամավոր, համաձայն կլինե՞ք չլինել իշխանության մեջ»,- հետաքրքրվեցինք մենք։ «Ես նախկին գործարար եմ։ Արդեն վաղուց քաղաքական դաշտում եմ, քաղաքականությամբ եմ զբաղվում»։ Ասել է թե հիմա Խաչիկ Մանուկյանն իրեն բացառապես

Հստակ սահմանագիծ է դրվում՝ «կա՛մ պետական պաշտոնյա, իշխանավոր, կա՛մ գործարար»

Ամենեւին խտացրած չենք լինի գույները, եթե ասենք, որ գործարարության ու պետական պաշտոնի մեկտեղման հաճախակի դրսեւորումներն ուղղակի կաշկանդում են երկրի տնտեսական, ու ոչ միայն տնտեսական, առաջընթացը։ Այսինքն` գործ ունենք մի այնպիսի բացասական գործոնի հետ, որ եթե դրա դեմը չառնենք, ապա այն ինքը, ի վերջո, մեր «դեմը կառնի» գործունեության ցանկացած բնագավառում, որպես արգելապատնեշ ու բալաստ։ Գաղտնիք չէ,

Ինչո՞ւ գործարարը չի կարող իշխանությունից դուրս լինելով` իրեն պաշտպանված զգալ

Այնքան խորն է մեզ մոտ բիզնեսի սերտաճումը իշխանական համակարգին, որ դրանց տարանջատման մասին խոսելն բոլորին եւ մշտապես միայն հռետորաբանություն է թվացել: Դրա մասին խոսում էին քաղաքական, լրագրողական շրջանակներում, փորձագիտական եւ զեկույցային մակարդակով, հաշվետվություններում եւ միջազգային գնահատականներում` միշտ նշելով, որ բիզնեսն ու քաղաքականությունը Հայաստանում այնպես են սերտաճել, որ դրանք արդեն տարբերել հնարավոր չէ, եւ այդ միախառնումը

ՀՀ ոստիկանապետի նոր նշանակումները

Այսօր՝ նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը կատարել է կադրային նոր փոփոխություններ: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային պետի պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր

Պարզվել է էլեկտրական ենթակայանում այրված դիակի ինքնությունը

Ինչպես ավելի վաղ Aravot.am-ը տեղեկացրել էր, հոկտեմբերի 13-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հայտնաբերվել էր 20-35 տարեկան, միջին կազմվածքի, 150-160 սմ հասակ ունեցող, անձը չպարզված կնոջ կիսաայրված դիակ: Հագուստներն այրված էին, պահպանվել էր մազերի մետաղյա հերակալը (նկարում): Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ եւ համաձայն նոյեմբերի 9-ին ստացված գենետիկական փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածը Երեւան

Տիգրան Մարտիրոսյանն այլեւս աշխարհի չեմպիոն չէ

Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունը հայաստանցի ծանրորդների համար անհաջող է ընթանում: Երեկ իր հնարավորություններից ցածր հանդես եկավ նաեւ մեր գլխավոր հույսը, աշխարհի անցած տարվա չեմպիոն, 77 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, որը երկամարտի 356 (166+190) կգ արդյունքով բավարարվեց չորրորդ տեղով: Այդուհանդերձ, գյումրեցի մարզիկը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ, որն առաջինն է Հայաստանի մարզական պատվիրակության

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930