Օրվա լրահոսը
ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
Երեկ մինչ հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց մայրաքաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին՝ ասելով, որ դրական է գնահատում Երեւանի նախկին ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հետ համատեղ աշխատանքը. «Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն եւ չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»: Արդեն օրակարգային
«Ո՞վ է ասում, թե արտագաղթը աճել է»
Չնայած շրջանառվող տեղեկություններին, թե նախորդ տարվա ընթացքում կտրուկ աճել է Հայաստանից մեկնողների թիվը, երեկ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը վստահեցրեց, որ արտագաղթի ցուցանիշը գրեթե չի փոխվել ու լուրջ մտահոգությունների առիթ դեռ չկա: «Որտեղի՞ց են վերցնում, թե 2010-ին միգրացիոն բացասական սալդոն կազմել է 70 000 մարդ: Այս թվերը հրապարակողները նույնիսկ աղբյուրը չեն նշում: Ուռճացրած թվեր են,
«Երեխան իրեն կորցրել է»
8-ամյա Գոռ Բաղդասարյանը, որը ծնողների անհաշտ լինելու պատճառով ընտանիքում անընդհատ ենթարկվել էր ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների, արդեն 20 օր է, ինչ գտնվում է «Երեխաների աջակցման կենտրոնում»՝ ՀՕՖ-ում: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, որը զբաղվում է երեխաների խնդիրներով, որոշել էր, որ Գոռի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում եւ անհրաժեշտ է, որպեսզի
ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ՝ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵ՞Տ
Աղքատ համայնքների գյուղապետերն այդպես էլ չեն հասկանում՝ կառավարության իրականացրածը գյուղափրկիչ ծրագի՞ր է, թե՞ նախընտրական շոու: Մինչ կառավարության տարբեր անդամները՝ վարչապետը, գյուղնախարարն այս օրերին գյուղեգյուղ ընկած համոզում են գյուղերի բնակիչներին, որ իրենք դեմքով շուռ են եկել դեպի գյուղացին, պատրաստ են ամեն ինչ անել գյուղերի զարգացման համար, Շիրակի մարզի տարբեր համայնքներից մեր օրաթերթին ահազանգում են, որ երկու
Գյուղական մերձեցումներ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի ուղեկցությամբ երկօրյա աշխատանքային այցով մայիսի 20–21–ը եղել է Արցախում: Ինչպես տեղեկանում ենք գյուղնախարարության հաղորդագրությունից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվել են փոխհամագործակցությանը, գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր, հայրենական արտադրությունը խթանելու հիմնախնդիրները: Երկու հայկական պետություններում գյուղատնտեսության զարգացման խնդիրները քննարկվել են նաեւ վարչապետ
Ավելի լավ է՝ գնաք Տանզանիա
Երեկ Ազգային ժողովը ընդունել է մի կարեւոր օրինագիծ: Խոսքը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին է, որոնցով խստացվում է պայքարը որսագողերի դեմ: Առայսօր գործող օրենքը չէր տալիս նախատեսված արդյունքը, եւ որսագողությունը շարունակվում էր: Նոր ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ որսագողը, բռնվելով առաջին անգամ, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով: Եթե դրանից հետո էլ նա համարձակվի որսագողությամբ
Գաբոյանը դժգոհ է Թովմասյանից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի որոշմամբ լուծարվել է ՀՀ ԱՆ նոտարիատի բաժինը: Եվ այս որոշումից, բնականաբար, դժգոհ է մնացել բաժնի արդեն նախկին պետ Մարիամ Գաբոյանը, որը 21 տարի ղեկավարել է այդ բաժինը: Ինչպես «Ա1+»-ին հայտնել է տիկին Գաբոյանը՝ նախարարը «այդպես էլ չընդունեց ու չլսեց իմ կարծիքը»: Մարիամ Գաբոյանը ասել
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Կարկուտը «սրբել» է ամբողջ բերքը Վայոց ձորում արտակարգ իրավիճակ է: «Մեր մարզում ծիրան համարյա չի մնացել: Հենց ծիրանը սկսեց ծաղկել, ապրիլի 13-ին ձյուն տեղաց, եւ ամբողջ ծաղիկը մնաց ձյան տակ: Դրան հաջորդեցին անձրեւներն ու կարկուտը: Մի քիչ բարձրադիր գոտիներում էր ծիրան մնացել, բայց անցած շաբաթվա կարկուտը սրբեց-տարավ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր մարզի գյուղվարչության պետ
ԴԺԳՈՀ ԵՆ ԵՎ ՉԲԱՎԱՐԱՐՎԱԾ
«Մենք խորապես ցավում ենք, որ այս ընթացքում Հայաստան այցելած որեւէ միջազգային կառույցի ներկայացուցիչ, այդ թվում ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատարը, ցանկություն չունեցավ հանդիպելու մարդկանց հետ, ովքեր փորձում են հիշյալ տարածքներում խտրականության հետեւանքները լիովին վերացնել: Մենք բոլորովին բավարարված չենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ: Նրանք իրենց միջազգային դերը տեսնում են Հայաստանում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար միայն ապրելու պայմաններ
ՆԺԿ առաջնորդը պատերազմի լուրջ վտանգ է տեսնում
«Միջազգային հանրությունը Հայաստանում մի գործընթաց է իրականացնում, որը պատերազմի լուրջ վտանգ է պարունակում»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը: Ու դա, ըստ բանախոսի, տեղի է ունենում ՀԱԿ-իշխանություն հարաբերությունների կարգավորման հովանու ներքո: «Մի տեղից է հրաման եկել, որ այլեւս ՀԱԿ-ն ու իշխանությունը չեն կռվում»,- հայտարարեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր որոշակիորեն խոսվում է ՀԱԿ-իշխանություն թիմով
ԿՀԱՂԹԱՀԱՐՎԻ՞ «ԱՆԱՊԱԳԱ ՆԵՐԿԱՆ»
Համաներումն, ըստ Աշոտ Բլեյանի, «շատ ուշացած» քայլ էր Ի հեճուկս ԱԺ նախագահի, ում կարծիքով՝ համաներումը «ճիշտ ժամանակին» արված քայլ էր, ԳԽ նախկին պատգամավոր Աշոտ Բլեյանը կարծում է, որ նախագահի հայտարարած համաներումը նույնիսկ «շատ ուշացած» քայլ էր: Ամեն դեպքում, «Առավոտի» հետ զրույցում Բլեյանը երեկ «լավ» համարեց, որ այդ քայլը վերջապես արվեց, ու հավելեց. «Դա արդեն արդյունք
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՂԵ՞Ր ԼՂՀ-Ի ՇՈՒՐՋ
ԱՄՆ-ը ցանկանում է շուտափույթ լուծել ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի պայմաններով: Մամուլի ասուլիսում երեկ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխաիլ Ալեքսանդրովը: Ըստ news.am-ի, փորձագետի կարծիքով, ՀՀ-ում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հայտարարությունները բավական թափանցիկ վկայում են Վաշինգտոնի քաղաքականությունը տարածաշրջանում: «Յովանովիչի մեկնումը չի նշանակում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն: Ուղղակի որոշվել է նյարդայնացնող ֆիգուրին փոխարինել մեկ
ՈՐՏԵՂ ՈՒԶԵՆՔ՝ ԿԳՆԱՆՔ
«Իմ առաջին տեղակալ Սերգեյ Բունտմանի՝ Ադրբեջան մուտք գործելու արգելքը չի առաջացնում որեւէ այլ բան, քան զարմանք»,- այս մասին «Էխո Մոսկվի»-ի փոխանցմամբ՝ նշել է լրատվականի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Panorama.am-ը հիշեցնում է, որ «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանն այցելել էր Ստեփանակերտ, որտեղ հարցազրույց էր վերցրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից: Դրան հետեւել է Ադրբեջանի ԱԳՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ»
Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի, ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 6 անգամ ազատազրկման դատապարտված Մխիթար Վարդանյանը (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ 8 տարի ազատազրկման դատապարտված) ս.թ. մայիսի 22-ին, ժամը 17:10-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դիակի զննությամբ հայտնաբերվել է
ԽՈՇՏԱՆԳՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է. «Lրացավ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող Տիգրան Փոստանջյանի հացադուլի 13-րդ օրը: Նա բողոքում է հիմնարկում տիրող անմարդկային եւ անձը նվաստացնող պայմանների եւ իրեն ապօրինի անազատության մեջ պահելու դեմ: Մինչեւ հացադուլ հայտարարելը՝ շուրջ երկուսուկես ամիս Տիգրան Փոստանջյանին ՀՀ
ՈՉ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությամբ հանդես գալը կարեւոր քայլ է. այն իր դրական ազդեցությունը կունենա ներքաղաքական դաշտում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Համաներմանը ես միշտ կողմնակից եմ եղել: Հանրային խորհուրդը նույնպես կողմ է արտահայտվել այդ առնչությամբ: Այս քայլը քաղաքական տեսանկյունից որոշակի համերաշխություն է առաջացնում: Բացի այդ,
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ՝ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
«Եթե համբերություն ունենաք՝ չորեքշաբթի կսկսենք այդ քննարկումը, եւ այդ ժամանակ հայտնի կլինի ամեն ինչ»,- համաներման մասին երեկ լրագրողների հարցերին այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Համաներման մասին քննարկումը մայիսի 25-ի առավոտյան սկսելու որոշումը բացատրեց այն հանգամանքով, որ միայն երեկ էին քննարկել ու առաջին ընթերցմամբ ընդունել «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունները, ըստ որոնց՝ ընդլայնվում են համաներման կիրառման
Կձեւավորվի՞ «Քաղաքացիական ֆորում»
Րաֆֆի Հովհաննիսյանը դրական է վերաբերվում Կարապետ Ռուբինյանի այս առաջարկին «Իշխանությունը պետք է նորովի եւ արտահերթ եղանակով ձեւավորվի,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մայիսի 21-ին իր հրավիրած քաղաքացիական ժողովում:- Հնարավոր բոլոր եղանակներով պետք է պայքարը տանենք առաջ եւ իշխանությունը վերադարձնենք ժողովրդին: Կուսակցապետության վտանգը պետք է վերացնենք միասին»: Ըստ նրա՝ քաղաքացիական, ազգային նոր օրակարգի ճշգրտման
«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՄ ԱՅՍ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ»
Երեկ «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ հայտարարեց նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը: «Մեր խնդիրն է առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք առաջինը՝ կունենան կանխարգելիչ նշանակություն, եւ երկրորդը՝ կբարձրացնեն հանրային վստահությունը»,- երեկ խորհրդարանում «Ընտրական օրենսգրքի» 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Առաջին ընթերցմամբ քննարկումից հետո նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ, եւ մասնավորապես՝
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՉՊԻՏԻ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼ»
Կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ մյուս կողմից էլ համոզմունք հայտնում, որ «համարակալումը ժողովրդի համար մի տեսակ հասկանալի է դարձնում»: Կոալիցիոն քաղաքական ուժերը երեկ հերթական մտորումների մեջ էին, թեպետ այն, ինչ կատարվեց՝ ոչ մեկի համար նորություն չէր եւ ոչ մեկի համար արտառոց չէր: Մինչեւ երեկ էլ պարզ էր, որ «Բարգավաճ Հայաստանը» ձգտում է
ԵՐԿՈՒ ՎԹԱՐ՝ ՆՈՒՅՆ ԺԱՄԻՆ
Երեկ, ժամը 00.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Վաղարշյան-Համբարձումյան փողոցների խաչմերուկում: Ականատեսների պատմելով՝ «ԲՄՎ» մակնիշի 25 ՏՕ 153 համարանիշի ավտոմեքենան, սլանալով մեծ արագությամբ, բախվել է «Աուդի» մակնիշի 06 ԼՍ 808 համարանիշի ավտոմեքենային: Արդյունքում մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: «ԲՄՎ»-ի երիտասարդ վարորդը՝ նախկինում դատապարտված «Մոնումենտցի Տոշը», եւ ուղեւորները ճանապարհային ոստիկաններին ասում էին. «Մեքենան պըտի ստեղից տանենք»:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներկուերորդ ՓՆՏՐԵԼ ԵՎ ԳՏՆԵԼ Ես էսքան գրելով ու էսքան շարունակելով՝ ոչ միայն առաջանում, այլեւ առողջանում էլ եմ, ընդ որում՝ ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան իմաստով, որովհետեւ էսքան գրելով ու շարունակելով՝ դեռեւս չեմ լճացել՝ ոչ միայն էն պատճառով, որ էս զբաղմունքն ինձ դեռեւս հաճույք է պատճառում, այլեւ էն պատճառով, որ հիմնական ասելիքս դեռեւս
Ինչո՞ւ մեռնել
Հուսով եմ, որ այս բանավեճը Ձեզ չի հոգնեցնի ու կթույլատրեք, որ պատասխանեմ՝ Հայաստանում էֆթանազիայի հիմնադիր հայր-ներմուծող կոչվելու ցանկություն ունեցող Հարություն Խաչատրյանին, որը Ձեր թերթի մայիսի 12-ի համարում ինձ պատասխան է ուղարկել, որով որոշ չափով բացահայտել է իրեն, ինչպես քննիչի մոտ նստած վկան: Այժմ իմ պատասխանը ներկայացնեմ: Հարություն Խաչատրյան, քեզնից ոչ ոք չի վախենում քո անունը
ՍՈՎՈՐԵԼՈՒ ՇԱՏ ՏԵՂ ՈՒ ՔԻՉ ԴԻՄՈՐԴ
Իրավիճակը մտահոգիչ է Այժմ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթանում է դիմորդների հայտագրման գործընթացը: ՀՀ հանրակրթական դպրոցներում շրջանավարտ չլինելու պատճառով այս տարի դիմորդների թվի խիստ սղություն է նկատվում, ինչը բուհերին վախեցնում եւ անհանգստացնում է: Ասվածն առավել պատկերավոր դարձնելու համար նշենք, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) հայտագրվել է 17 անգամ քիչ դիմորդ, քան բուհերին տարբեր
«Չկան սահմաններ՝ կան արգելքներ»
Սա համեմատաբար նորաստեղծ էքստրեմալ մարզաձեւերից մեկի՝ պարկուրի հիմնադիր Դեւիդ Բել անունով երիտասարդի նշանաբանն է: Նրա հայրը, որ ծառայել էր հատուկ նշանակության ջոկատում, որդուն արգելում էր սարեր գնալ, բայց մանկուց սովորեցնում էր ամենակարող դառնալու, կյանքի ամենաանհավանական իրավիճակներում գոյատեւելու եւ դրանք հաղթահարելու արվեստը: Դեւիդը հարազատ քաղաքում պարապությունը լցնելու նպատակով մագլցում էր պարիսպներ, բարձրահարկ շենքերի պատշգամբներ, ծառից ծառ
ՀԻՄԱ ԷԼ «ԳԱՆՁԱՍԱ՞ՐԸ»
Երեկ հայկական ֆուտբոլային երկնակամարում հերթական լուրը ամպրոպի պես պայթեց. Կապանի «Գանձասարը» մտադիր է դուրս գալ առաջնությունից: Armsport.am-ի հետ զրույցում էլ «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հաստատել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ ակումբի հովանավոր Մաքսիմ Հակոբյանն, իսկապես, նման որոշում է կայացրել: Ավելին, թիմը չի էլ նախապատրաստվում «Շիրակի» հետ առաջիկա խաղին: Այս ծայրահեղ քայլին Հակոբյանին դրդել էր
ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է թեթեւագույն քաշում IBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է անվանի բռնցքամարտիկին՝ Յոնի Պերեսի հետ դիտարժան մենամարտում տարած վերջին հաղթանակի եւ IBՕ վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Նախագահը նորանոր հաղթանակներ է մաղթել աշխարհի չեմպիոնին՝ ընդգծելով, որ Հայաստանում ուշի ուշով հետեւում են նրա բոլոր մենամարտերին եւ հպարտանում
ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները նախապատրաստվում են: Թեեւ երկու թիմերի առաջիկա խաղերին դեռ ժամանակ կա, սակայն Վարդան Մինասյանն ու երիտասարդականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը երկօրյա հավաք կազմակերպեցին ֆուտբոլի ակադեմիայում, որն էլ եզրափակվեց ստուգողական հանդիպումով: Խաղն ավարտվեց ընկերական՝ 0:0 հաշվով: Սակայն մարզիչների համար այնքան զրոները չէին կարեւոր, որքան՝ դրան նախորդած ողջ աշխատանքն ու բովանդակությունը: Համատեղ
«ԷՐԵԲՈՒՆԻՆ» Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆԸ
«Առավոտի» մայիսի 19-ի «Թանգարանային հոգսեր եւ հաջողություններ» հրապարակման մեջ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի խոսքի մի կտոր վերագրվել էր Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մ. Օթարյանին, ու ստացվել էր, որ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը անցել է քաղաքապետարանը ենթակայության տակ: Իրականում խոսքը վերաբերում է «Էրեբունիին»:
ՀԻՄԱ ԷԼ՝ «ԳՐԱԿԱՆ ԳԻՇԵՐ»
Շուտով աշխարհի տարբեր անկյուններում կկազմակերպվի «Գրական գիշեր» նախաձեռնությունը, որի նպատակն է հասարակությանը ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը: «Գրական գիշերը» կազմակերպում են չեխական կենտրոնները՝ EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ, որին այս տարի միացել է նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը՝ ներկայացնելով «Գրականության օր» միջոցառումների շարքը: Այս միջոցառման շրջանակում երեկ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում Մեծ Բրիտանիայի

















































