Օրվա լրահոսը
4 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՈՂՈՆՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ Է
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Աշոտավան գյուղի տարածքում գտնվող ջրհան պոմպակայանի տարածքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 55-ամյա Գառնիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ 2007թ. աշնանը նշված վայրից քանդել եւ իր տուն է տեղափոխել բետոնե սալիկներ, մետաղյա ցանկապատի 2 դարպաս եւ անկյունակներով ցանկապատի 2 ցանց:
ԿՆԻՔԱՊԱՏՈՒՄ
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները մայիսի 19-ին Գր. Լուսավորչի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 36-ամյա Արթուր Ա.-ին, որը մայիսի 11-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Իսկ Ե. Քոչարի փողոցի թիվ 22
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԸ
Օրեր առաջ ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերը Ավանի 7-րդ փողոցի մի բնակիչ Ա. Խուդյակովի փողոցի թիվ 84/4 շենքի բակում իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել: Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաձիգի կրակված 7 պարկուճ: Պարզվել է, որ կրակոցների հեղինակը 32-ամյա Արմեն Պ.-ն է, որը մայիսի 18-ին ոստիկաններին է ներկայացրել «ԱԿՍՈՒ» տիպի
«ԿԱՇԱՌՔԻ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ»
Շուրջ 3 ամիս ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվելուց հետո Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանն ու Սպիտակի պոլիկլինիկայի բժշկուհի Ֆիլոմենա Մոսոյանն ազատության մեջ են: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող բժշկուհիներին մեղավոր ճանաչեց, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեց: Դատարանը Ֆիլոմենա Մոսոյանին դատապարտեց 1 տարվա ազատազրկման, իսկ իր մեղքը
Դեմ են հանքավայրի բաց շահագործմանը
Երեկ Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած Շահումյանի բազմամետաղային հանքավայրի ընդլայնման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծը: Հանրային քննարկման մասնակից տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ լեռնաարդյունաբերության ոլորտին քաջատեղյակ մասնագետներն արեցին իրենց նկատառումները, վերհանեցին նախագծում տեղ գտած բացթողումներն ու թերությունները, անդրադարձան կազմակերպության անվանումների սխալ ձեւակերպումներին, ինչպես նաեւ
ԱՌԱՆՑ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ
Երեկ Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, հրավիրվել էր նախնական դատական նիստ: Քննության պետք է դրվեր բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանի հայցն ընդդեմ վերոհիշյալ ինստիտուտի: Դատարան էր ներկայացել Մ. Խաչատրյանի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Գրիգորյանը: Գրականության ինստիտուտի
ԿՐԿԻ՞Ն ԽԱՉԻԿՅԱՆ
Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ՍԾՏԲ-ի պետի տեղակալ Ս. Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 1-ին կարգի մասնագետ Լ. Խաչիկյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ վերջերս ստուգումներ էին իրականացվում տարածքային բաժիններում: Կենտրոն վարչական
ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇ ԵՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ
Հայաստանում կանայք հղիությունը հաճախ ընդհատում են 20 շաբաթական շրջանում, երբ պտուղն արդեն ձեւավորված է, եւ այդ երեւույթը բժշկական տեսանկյունից անթույլատրելի է համարվում, եթե, իհարկե, մայրը եւ երեխան առողջ են: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ըստ News.am-ի, այս մասին հայտարարեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիական կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը։ Նրա խոսքերով, հաճախ հայ մայրիկները հղիությունն ընդհատում են ուշ
«Երեւան ջրին» դատի տվեցին
Երեկ «Երեւան ջուր» ընկերության արդեն նախկին «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» թվով 40 աշխատակից «Երեւան ջուր» ընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան: Նրանք իրենց նախկին գործատու «Երեւան ջուր» ընկերությունից պահանջում են առաջին հերթին՝ իրենց վերականգնել նույն աշխատանքում եւ համապատասխան քանակի վարձատրություն տալ, իսկ եթե ոչ՝ գոնե օրենքի կետը պահպանելով իրենց աշխատանքից ազատել: Այս մասին
Մաքրենք միասին
«Սիրելի երեւանցիներ ջան, կոչ եմ անում եւ խնդրում եմ Ձեզ մասնակցել մայիսի 21-ի շաբաթօրյակին: Կոչ եմ անում՝ այդ օրը նվիրել քաղաքին եւ ոչ ֆորմալ վերաբերվել այդ գործընթացին: Կոչ եմ անում բնակիչներին, համատիրություններին՝ բակային տարածքների մաքրությանը ,վերաբերվել ոչ ֆորմալ՝ ոչ թե թուղթն ու փաթեթը միայն հավաքել, այլ խնամել կանաչը, թուփը, ծառը, բարեկարգել բակերի տարածքները, ցանկապատերն ու
ՄԵՐԻԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ ՍՊԱՍԵԼ
Առանց այդ էլ մանկատան երեխան ամբողջ կյանքը սպասում է, որ մի օր իր համար հրաշք կլինի «Ծնողդ քեզ մանկատուն է հանձնում՝ չմտածելով, թե ինչպես ես ապրելու, հետո էլ մանկատնից ես դուրս գալիս, որեւէ մեկին դարձյալ չի հետաքրքրում՝ ինչպես ես հետագա կյանքդ դասավորելու: Կարծես կյանքիդ ժապավենը հետ է գնում ու զգում ես, որ նույն լքվածն ես
ՆՈՐ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ մինչեւ հունիսի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են մասնակցել նոր բոնուսային ծրագրի: Բավական է ուղարկել *210# անվճար հրահանգը եւ ամեն անգամ, երբ օրվա ընթացքում ՀՀ այլ բջջային, քաղաքային, ինչպես նաեւ 374 97 եւ 374 47 ցանցերից ստացված զանգերի ընդհանուր տեւողությունը կազմի 7 րոպե կամ ավելի, բաժանորդը կստանա
Ե՞րբ կբարձրանա հայոց եռագույնը Ջավախքում
Ջավախքում հայկական հյուպատոսարանի բացման բանակցությունների մասին ՀՀ արտգործնախարարության նախաձեռնությունը չափազանց ուրախալի փաստ է: Նշենք, որ Ջավախքում հյուպատոսարանի բացման առաջարկով ՀՀ-ն հանդես էր եկել դեռեւս 2002թ., երբ նույն տարվա սեպտեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր-ներկայացուցիչ (նահանգապետ) Թեյմուրազ Մոսիաշվիլու գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի կողմից առաջարկվեց համատեղ ծրագրերի ընթացքին ավելի մոտիկից հետեւելու նպատակով
Կարմիր գրքում՝ 308 կենդանի
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել Հայաստանում իրավական կարգավիճակ ունեցող առաջին Կարմիր գրքի երկլեզու երկհատորյակի շնորհանդեսին: 500 տպաքանակով լույս ընծայված եւ Հայաստանում իրավական կարգավիճակ ունեցող առաջին Կարմիր գիրքը կազմվել է 2007-2009թթ. ընթացքում կատարված դաշտային ուսումնասիրությունների հիման վրա, իսկ գրքի հրատարակման որոշումը կայացվել է 2010թ. հունվարի 29-ին: Երկհատորյակում ընդգրկվել են բույսերի
Նավթ ու գազ կփնտրեն արտոնագրով
Երեկ կայացած կառավարության նիստում գործադիրը որոշեց ՀՀ տարածքում նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության արտոնագրերը տրամադրել մրցութային կարգով: Որոշումը թելադրված է այն իրողությամբ, որ նավթն ու գազը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հումք են, եւ մրցույթի ընթացքում դիտարկվում են ընկերությունների ներկայացրած ծրագրերը եւ տնտեսական ներուժը: Բացի այդ՝ գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի եւ Իրանի կառավարությունների
ՀՀ Ոստիկանապետը՝ Արզաքանցյանի մասին
«Տիգրան Արզաքանցյանի մեքենայի հետեւից մեկ այլ մեքենա է եղել, որը համապատասխան փաստաթղթեր չի ունեցել, այդ կապակցությամբ տարվել է տուգանային հրապարակ՝ համապատասխան արձանագրությամբ: Բացի այդ, ես չգիտեմ՝ դա իր թիկնազորի մեքենա՞ն է եղել, ինքը, բնականաբար, հերքում է: Թիկնազորային այդ զորահանդեսները, շքահանդեսները՝ չգիտեմ ինչ, հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում մենք կտրականապես մերժում ենք, եւ չի կարելի: Ժողովրդի մոտ
ԷԺԱՆ ՈՒ ՈՐԱԿՈՎ ԲԵՐՔ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ այս տարի պտղի ու մասնավորապես ծիրանի միջին բերք ենք ունենալու: Նախարարը հերքեց այն տեղեկությունները, թե նախալեռնային գոտիներում ծիրանի բերքը մեծ վնասներ է կրել: Թե ինչ վնասներ է հասցրել բերքին կարկտահարությունը, պարոն Կարապետյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ վնասների չափերը պարզելու համար մարզերում այս պահին մոնիտորինգ է իրականացվում: Ինչ վերաբերում
ԵԽԽՎ պատվիրակներն ահազանգել են
Նիդեռլանդների ԱԳՆ-ին գրավոր հարցապնդում է ուղարկվել Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի գործի եւ մարտի 1-ի զոհերի վերաբերյալ: Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի պատասխանատու Միշել Վան Հերկելը, որն աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում՝ Զարուհի Փոստանջյանից երեկ պարզաբանումներ է ստացել Տիգրան Փոստանջյանի եւ «Ժառանգություն» կուսակցության անդամների նկատմամբ հետապնդումների մասին: Պարոն Միշել Վան Հերկելը
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆՀՆԱՐԻՆ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՆՑՅԱԼ»
Իսկ Ադրբեջանը, ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի, չի ուզում նայել ապագային Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր եւ մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների
«ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՐԱՊՆԴՈՂ ՔԱՅԼ»
«Ես ե՛ւ որպես ՀՀ քաղաքացի, ե՛ւ որպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ բարձր եմ գնահատում նախագահի այս հումանիստական քայլը, որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ երկրի ղեկին կանգնած է միասնության գաղափարի ջատագով, համերաշխությունը եւ հանդուրժողականությունը գնահատող անձնավորություն, ով օժտված է պետական մտածելակերպով: Այս քայլը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարի բոլոր կարեւորագույն քայլերը ուղղված են
«ԵՍ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ»
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ «Ընտրական օրենսգրքի» երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ին ներկայացվելիք նախագիծը, որով առաջարկվում է, որպեսզի կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ համարից սկսած՝ յուրաքանչյուր հնգյակում ներկայացվածների 20 տոկոսը (1 հոգի) լինի կին: ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է սահմանվել հատկապես այդ ցուցանիշը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Ես թուլություն ունեմ կանանց
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Հանրապետության նախագահի համաներման մասին առաջարկը, ըստ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի, խորհրդարանը պետք է ընդգրկի առաջիկա քառօրյայում: Ազգային ժողովի
ՀՀ հաջորդ նախագահը զոլավոր պիտի լինի
Ասել է ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը Երեկ «Ընտրություն» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ եւ Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, «Առցանց Ազատականների Ալյանսի» նախաձեռնող Կարապետ Ռուբինյանն ասել է, թե ՀԱԿ-ի քաղաքական կուրսն այս տարվա մարտի 1-ից սկսած՝ լճացել է, կորցրել է սրությունն ու համարձակությունը: Այդ մասին փոխանցում է news.am-ը: Ըստ բանախոսի, ինչ-որ փոփոխություններ տեղի
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն «Առավոտին» նաեւ հայտնեց, որ ԵՄ փորձագետների հետ մշակում են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հայեցակարգ: ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովը եւ ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խումբը երեկ գումարել էին Հայաստանում բարեփոխումների առաջընթացի մասին առաջին աշխատաժողովը: Քննարկման նյութը գերազանցապես մտավոր սեփականության իրավունքի ոլորտում առաջընթացն էր, քանի որ ինչպես նշված է տարածված հաղորդագրությունում՝ «Հայաստանն
ԴԻՏՈՐԴՆ ԱՍՏՎԱԾ ՉԷ
Միջազգային դիտորդների ներկայությունը ընտրությունների ընթացքում անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ Հինգշաբթի օրը, երբ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել էր Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաեւ ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ, ի շարս այլ հարցադրումների՝ կարեւորել էր ոչ միայն ազատ եւ արդար, թափանցիկ ընտրությունների
ՀԱՆՈՒՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ
Վերջերս Հայաստանում եւ հատկապես Երեւանում վթարների թիվը շատացել է, եւ դրան համապատասխան՝ ավելացել է ոչ միայն ոստիկանության, այլեւ արտակարգ իրավիճակների նախարարության ծանրաբեռնվածությունը: Այդ նոր մարտահրավերներին ԱԻՆ ղեկավարները կարող են դիմակայել միայն նոր ավտոմեքենաներով (լուսանկարում): Սակայն հաշվի առնելով «վթարավտանգ» իրավիճակը՝ մեր համաքաղաքացիներից ոմանք գերադասում են տրանսպորտի ավելի ավանդական միջոցներ:
Բաժանումին հաջորդեց սիրավեպը
Կաննի փառատոնում տեղի են ունենում լավագույն ֆիլմերի պրեմիերաներ, աստղերի շքեղության ցուցադրություն, եւ ոչ միայն: Երբեմն նման փառատոներին բացահայտվում են հայտնի մարդկանց անձնական կյանքին վերաբերող հետաքրքիր ու աղմկահարույց մանրամասներ: Այս անգամ խոսվում է դերասան Լեոնարդո դի Կապրիոյի նոր սիրավեպի մասին: Անցյալ շաբաթ հանրությանը զարմացրեց դերասանի ու նրա ընկերուհու՝ թոփ-մոդել Բար Ռաֆայելի բաժանման մասին լուրը: Զույգն արդեն
«Forbes»-ի ցուցակով
«Forbes» ամսագրի ներկայացրած վարկանիշային հերթական ցուցակում Լեդի Գագան զբաղեցնում է առաջին տեղը ԱՄՆ-ի հայտնի աստղերի մեջ՝ իր ազդեցիկության աստիճանով: Այս նոր ցուցակում Լեդի Գագան շրջանցել է հեռուստաշոուների աստղ Օփրա Ուինֆրիին: Հայտնի երգչուհին անցյալ տարի հաջողել է վաստակել 90 մլն դոլար: Երրորդ տեղն է զբաղեցրել պատանի երգիչ Ջասթին Բիբերը, որն ամբողջ աշխարհում վերջին տարվա ընթացքում երկրպագուների
«ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՐԳԵԼ ՈՒ ՊԻՏԻ ԵՐԳԵՄ»
Ասում է հայ երգարվեստի ամենաանբռնազբոս, ամենասկանդալային ներկայացուցիչը՝ Rippi-ն Հայկական շոու-բիզնեսի մարդիկ պնդում են, որ այդ դաշտում տեղ ունենալու համար նախ պետք է ստանալ դրա կնքահոր եւ կնքամոր՝ Շուշան Պետրոսյանի եւ Արթուր Գրիգորյանի «դաբրոն»: Եվ երբ տեսադաշտում հայտնվում է մեկը, ավելին՝ ունենում է 1-2 տեսահոլովակ, որոնք գնահատվում են, որոնց մասին խոսում են, ու այդ երգչուհին ստացած
ԵՎՐԱԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԸ՝ «ՊՈՐՏՈՒԻՆ»
Դուբլինի (Իռլանդիա) «Ավիվա» ստադիոնում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2010/2011 թթ. գավաթի խաղարկության եզրափակչում Հին աշխարհամասի՝ հեղինակությամբ երկրորդ գավաթի համար վճռորոշ պայքարում հանդիպեցին Պորտուգալիայի երկու ակումբներ՝ «Պորտուն» եւ «Բրագան»: 44-րդ րոպեին Ռադամել Ֆալկաուի՝ գլխով խփած գոլը միակը եղավ եւ պատվավոր գավաթի տիրակալ դարձրեց «Պորտուին»:

















































