Լրահոս
Օրվա լրահոսը

«Forbes»-ի ցուցակով

Մայիս 20,2011 00:00

\"\"«Forbes» ամսագրի ներկայացրած վարկանիշային հերթական ցուցակում Լեդի Գագան զբաղեցնում է առաջին տեղը ԱՄՆ-ի հայտնի \"\"աստղերի մեջ՝ իր ազդեցիկության աստիճանով: Այս նոր ցուցակում Լեդի Գագան շրջանցել է հեռուստաշոուների աստղ Օփրա Ուինֆրիին: Հայտնի երգչուհին անցյալ տարի հաջողել է վաստակել 90 մլն դոլար:
Երրորդ տեղն է զբաղեցրել պատանի երգիչ Ջասթին Բիբերը, որն ամբողջ աշխարհում վերջին տարվա ընթացքում երկրպագուների մեծ բանակ է ձեռք բերել:
Բրիտանական «U2» խմբի անդամ Բոնոն, որը նաեւ հայտնի է որպես ակտիվ հասարակական գործիչ, չորրորդ հորիզոնականում է: Հնգյակը եզրափակել է բրիտանացի մեկ այլ երգիչ՝ Էլթոն Ջոնը:
Լավագույն քսանում տեղ են զբաղեցրել գոլֆի արքա Թայգեր Վուդսը, դերասանուհի Անջելինա Ջոլին եւ նրա գործընկեր Ջոնի Դեփը, Լեոնարդո դի Կապրիոն, միլիարդատեր Դոնալդ Թրամփը եւ սըր Փոլ Մաքարթնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել