Օրվա լրահոսը

Ոստիկանները սկավառակների «ռեյդ» են անում

Նրանք առգրավում են Ջենիֆեր Լոպեսի, Շակիրայի եւ այլ աստղերի սկավառակներ, ստուգելու՝ օրիգինա՞լն են, թե՞ կեղծը Մեր տեղեկություններով, երեկ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները այցելել են «Մալաթիա» տոնավաճառին հարող տարածքում գտնվող բոլոր ձայնա եւ խտասկավառակներ վաճառող խանութներ եւ ամեն մեկից առգրավել ամենաքիչը 50 անուն ապրանք՝ պատճառաբանելով, որ սկավառակները պետք է փորձաքննության ենթարկեն եւ պարզեն՝ դրանք վաճառքի ներկայացնելու

ԱԱԾ-Ն ՉՈՔԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԲԿԻ՞Ն

Այս կառույցի ստուգման վերջին թիրախը Գյումրիի շտապօգնության կայանն էր Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայում կես տարի շարունակ ստուգումներ անցկացնելուց, մի շարք չարաշահումներ բացահայտելուց ու տնօրեն Տաթեւիկ Փանոսյանին կալանավորելուց հետո, Գյումրիի հիվանդանոցները հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Մի այնպիսի լարված մթնոլորտ է ստեղծվել տարբեր բուժաշխատողների շրջանում, որ վերջիններս նեղսրտում են, թե հայտնի թալանչիներին

«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ԳՈՎԱԶԴՈՒՄ

Երեկ «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հաստատեց Itar-tass.com-ի տեղեկությունն այն մասին, որ Փարիզում ընթացող «Լե բուրժե» կոչվող ավիասալոնում ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն նկարահանվել է հայկական «Արմավիա» ավիաընկերության գովազդային հոլովակում: Նկարահանումները տեղի են ունեցել Sukhoi Superjet 100 ինքնաթիռում:

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ: ԴԵՊԱՐԴԻԵՆ՝

ԾԱԽՍԵՐ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 325.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 332.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81%-ով եւ 72.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 38.7%-ով, ծախսերի գծով՝ 35.4%-ով: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.7

Շահաբաժին՝ բաժնետերերին

«Ճգնաժամը մեզ համար լավ դաս եղավ, դա սովորական չէր: Մտանք ճգնաժամ ու չգիտեինք, թե ինչ էր պետք անել, ոնց անել: Մենք սովորեցինք աշխատել ճգնաժամի ժամանակ, եւ սկզբնական դասերը, որ տվեց մեզ ճգնաժամը՝ այն էր, որ ունենանք լավ ռիսկի կառավարման համակարգ, որը մենք ներդրեցինք, ունենալ բարձր կորպորատիվ կառավարման համակարգ, որն իրենից ներկայացնում է 4 կոմպոնենտ՝ բանկի

Հաշմանդամ զբոսաշրջիկ չենք կարող ընդունել

«Եթե որեւէ հաշմանդամ փորձի գալ Հայաստան, www.hotel.am կայքում իրեն հարմար ընդամենը մեկ հյուրանոց կգտնի: Սա անթույլատրելի բան է՝ դրսի նայողը կասի՝ էս ի՞նչ հետամնաց երկիր է, որ հաշմանդամներին սպասարկելու համար մեկ հյուրանոց ունի, այն էլ՝ 2 կամ 3 համարով: Սա ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին զբոսաշրջության խնդիր է»,- երեկ «Անի Պլազա» հյուրանոցում «Անարգել տեղաշարժ՝ իրավունք բոլորի

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՆԱԲԱՐՈՒՄ Է ՀԱՆՔԵՐԸ

Վստահեցնում է Հրանտ Բագրատյանը Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատմամբ, Հայաստանի տնտեսությունում դրական միտումներ չեն նկատվում: Նրա խոսքով, աճում է միայն հանքարդյունաբերությունը. «Որովհետեւ հարձակվել են բնության վրա, ամեն սարի գլխին մի հատ էքսկավատոր կանգնած՝ ավազի հանք է տաշում: Հանքերն ենք բռնաբարում: Էլ անտառների մասին չեմ խոսում, մեզ էին ասում, թե մութ ու ցուրտ տարիներին անտառների մի

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, հակադարձելով Մեւլութ Չավուշօղլուի երկու օր առաջ մամուլի ասուլիսում հնչեցրած այն պնդմանը, թե հայ-թուրքական հարաբերություններում ժամանակին եղել են նախապայմաններ, սակայն դրանք փաստաթղթում պարզապես նշված չեն, ասաց, որ «դրանք պարզունակ խեղաթյուրումներ են», որ հայ-թուրքական գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների. «Եվ դա է նաեւ պատճառը, որ արձանագրություններում որեւէ նախապայման չկա, արձանագրությունների

ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԵԼ

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ՝ կապված երեկ «www.1in.am» ինտերնետային կայքում եւ «Ժամանակ» օրաթերթում օրեր առաջ ոստիկանության ծառայողների կողմից Արման Ենգիբարյանի նկատմամբ հրազեն կիրառելու եւ վնասազերծելու դեպքի հետ: «Հրապարակումներում տարակուսանք  է հայտնվել, թե ինչպես եղավ, որ Ա. Ենգիբարյանը 4 ամիս շարունակ գտնվելով հետախուզման մեջ՝ ապրիլի 7-ին որպես խոհարար մասնակցել է Հ2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված

Այս դեպքում լռությունը ոսկի է

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի պատասխանները «Առավոտի» հարցերին: – Պարոն Հարությունյան, մեր պատվիրակության կողմից հայտարարված՝ ադրբեջանցիներին չպատասխանելու մարտավարությունն արդյոք ճի՞շտ է, եւ դա արդյոք այստեղ ադրբեջանցիներին հնարավորություն չի՞ տա անարգել գործել, չէ՞ որ, միեւնույն է, իրենց ոչ ոք չի հակադարձելու: – Իհարկե, միշտ չէ, որ լռությունը արդարացված է, սակայն կան պահեր, երբ լռությունը ոսկի

ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐՆ ԷԼ ԻՐԱՐ ՀԵՏ ՈՒՆԵՆԱՆ ԶՐՈ ԽՆԴԻՐՆԵՐ

«Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց Թուրքիայի կառավարության անդամ Էգեմեն Բաղիշը, որին հիշեցրել էինք հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարի տեսակետը, թե չնայած իշխանության կարգախոսին՝ «զրո խնդիր հարեւանների հետ»՝ Թուրքիան այժմ չունի որեւէ հարեւան, որի հետ չունենա խնդիր: «Ես համոզված եմ, որ մտքում ունեք հարցեր 1915-ի մասին իմ տեսակետի վերաբերյալ, ուստի նախապես պատասխանեմ դրանց,- ICFJ-ի «Նոր մեդիա, նոր

Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ

ԱԱԽ քարտուղար, Հայաստանի Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Նիդերլանդներ կատարած այցի շրջանակներում երեկ հանդիպել է Հոլանդիայի մի շարք սոցիալական բնակարանային հիմնադրամների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ: «Վոոնբրոն» սոցիալական բնակարանային կազմակերպության խորհրդի նախագահ Բերտ վան Նյուվանհայզենի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու լայնածավալ համագործակցության ծրագիր՝ օգտագործելով այս բնագավառում հոլանդական լավագույն փորձը:

Մենք սովորում ենք ողջ հասարակությամբ

Հատվածներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ԵԽԽՎ-ում 2008 թվականին մեր երկիրը բախվեց ծանր խնդիրների եւ մարտահրավերների: Մարտյան ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ իշխանությունների քայլերը մենք հանգամանորեն քննարկել ենք մեր բոլոր, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ: Երբեմն լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ չենք համաձայնել միմյանց գնահատականների հետ, բայց գերազանցապես մենք օգուտ ենք քաղել այդ շփումներից,

ՍԵՐԺԻ ՌԵՍՈՒՐՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ՀԱԿ-Ն ԵՆ

Ասում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն օրեր առաջ կարծիք էր հայտնել, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը ՀԱԿ-ի հետ երկխոսությանը միջանկյալ հայտարարություն է: Կուսակցապետը հույս էր հայտնել, թե Ս. Սարգսյանն այդ հարցի առնչությամբ վերջնական դիրքորոշում կհայտնի Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումից հետո: Երեկ, սակայն, ԵԽԽՎ-ում Ս. Սարգսյանը

ԿԱԶԱՆԻՑ ԱՌԱՋ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

 Սերժ Սարգսյանը ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը՝ հիմնարար երեք սկզբունքներից ոչ մի քայլ ետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն դիմավորեց գրեթե գրկաբաց, լայն ժպիտը դեմքին: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներին ողջունելուց հետո ՀՀ նախագահը գրառում կատարեց «Ոսկե» գրքում: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով զեկուցող Ջոն Պրեսկոտի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, ապա՝ ԵԽ

ՀԱԿ-Ի ՇՆՈՐՀԻՎ ՍԵՐԺԸ ԴԵՄՈԿՐԱՏ ՆԱԽԱԳԱՀ Է

«ՀԱԿ-ը մեծ ֆոռա տվեց Սերժ Սարգսյանին: Ս. Սարգսյանն այսօր Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ՝ ի տարբերություն Ալիեւի։ Ս. Սարգսյանը 2-3 անգամ բարձր կարող է խոսել Կազանում, եւ եթե մինչ այս նա կարող էր իր ձայնը մինչեւ 10 դեցիբել բարձրացնել, հիմա արդեն կարող է 20 դեցիբել բարձրացնել։ Եվ դա ՀԱԿ-ի եւ, իհարկե, նաեւ իր շնորհիվ:

Սուպերմենի կենսաբանական հայրը

Հոլիվուդյան հայտնի ու սիրված դերասան Ռասսել Քրոուն կխաղա Ջոր-Էլ Սուպերմենի կենսաբանական հոր դերը: Ֆիլմի օրիգինալ տարբերակում, որը 1978 թվին նկարահանել է Ռիչարդ Դոները, Ջոր-Էլի կերպարը մարմնավորել է Մարլոն Բրանդոն: «Պողպատե մարդը» անունը կրող նոր կինոնկարի սյուժեն առայժմ գաղտնի է պահվում: Չնայած դրան, վերջերս ինտերնետում հայտնվեցին որոշ կցկտուր տվյալներ ֆիլմի սյուժեից: Համաձայն ինֆորմացիայի այդ աղբյուրի՝ Կլարկ

Նուդիստները՝ քաղցկեղի դեմ

Բրիտանացի նուդիստները, հավաքվելով լողափին, կազմակերպել են մերկ լողալու զանգվածային ակցիա: Այսկերպ նրանք փորձել են մտնել Գինեսի ռեկորդների գրքի մեջ: 400 բրիտանացի առանց լողազգեստի մտել է ծովը: Գինեսի գրքում գրանցվելու համար նրանք մինչեւ գոտկատեղը մտել են ջուրը եւ այդ դիրքով կանգնել 10 րոպե: Մասնակցելով ակցիային, փորձել են իրենց մերկ մարմիններով ուշադրություն գրավել քաղցկեղով հիվանդ մարդկանց ապաքինման

Գալկինի նվերները

Մոսկովյան «Royal Bar» զբոսանավ-ակումբի վրա Մաքսիմ Գալկինը նշել է իր հոբելյանական տարեդարձը՝ 35-ամյակը: Միջոցառումը լրագրողներից ու պապարացցիներից հեռու պահելու համար կազմակերպիչները վարձել էին ավելի քան 200 անվտանգության աշխատակից: Հեռուստահաղորդավարին շնորհավորելու էին եկել միայն ամենահարազատ մարդիկ: Dni.ru-ի փոխանցմամբ՝ Գալկինի համար ամենակարեւոր նվերը սիրելի կնոջ՝ Ալլա Պուգաչովայի կենացն էր՝ բացահայտ խոստովանությամբ: «Մաքսիմ, դու իմ ամենամեծ սերն ես»,-

«MuchMusic Video Awards»-ը կայացավ

Լեդի Գագա, Ջասթին Բիբեր, Սելենա Գոմես եւ այլ ամերիկյան աստղեր օրերս հավաքվել էին Տորոնտոյում՝ «MuchMusic Video Awards» փառատոնին մասնակցելու համար: Ավանդական կարմիր գորգի վրայով անցնելուց հետո՝ հյուրերը բարձրակարգ շոու ցուցադրեցին բեմի վրա: Լեդի Գագան հայտնվեց իր հերթական արտառոց հագուստով, Սելենա Գոմեսը մի հուզիչ երգ կատարեց, իսկ կանադացի Ավրիլ Լավինը երգեց ռոքային ստեղծագործություն: Փառատոնի ժամանակ մրցանակներ

ԽՈՍԵԼԸ ԿՆՈՋ ՀԱՄԱՐ ՀԱՃՈՒՅՔ Է

Նրանք միջինը 3 անգամ շատ են խոսում, քան տղամարդիկ ՈՉ մեկի համար գաղտնիք չէ, որ կանայք տղամարդկանցից շատ են խոսում: Ընդ որում, նրանք խոսելիս հաճույք են ստանում, մանավանդ՝ երբ խոսում են տղամարդկանց մասին եւ այդ ընթացքում լսում են իրենց ձայնը: Այս առիթով անգամ անեկդոտ կա. 2 կին 20 տարով բանտ են նստում, այնտեղ ընկերանում են,

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ՝ ՎՈՐՈՆԵԺՈՒՄ

Երեկ Վորոնեժում ավարտվեց շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի շախմատիստները, այնպես էլ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցներ: Եզրափակիչ՝ իններորդ տուրից առաջ մեր հանրապետությունից Գեւորգ Հարությունյանը 6,0 միավորով ընթանում էր առաջատարների հնգյակում: Հայ մյուս շախմատիստները զբաղեցնում էին հետեւյալ հորիզոնականները: 11. Արթուր Գաբրիելյան (Ռուսաստան) 5,5 12. Զավեն Անդրիասյան

ԱՌՋԵՎՈՒՄ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆՆ Է

Հունգարիայում հայաստանցի շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը գերազանց է հանդես գալիս Դյորդ Մարքսի հուշամրցաշարի կանանց պայքարում, որին մասնակցում է վեց հոգի: Չորս տուրից հետո Լիլիթը վաստակել է 3,0 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս ունի Ալինա Կաշլինսկայան (Ռուսաստան): Նրանց հաջորդում են 2,0-ական միավոր վաստակած Աննա Ռուդոլֆը (Հունգարիա) եւ Աննա Շարեւիչը (Բելառուս), իսկ

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ «ՆԵՂՎԱԾՔ» Է

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարում, որ ընթանում է Ջերմուկ առողջարանային քաղաքում, հինգ տուրից հետո 4,5 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Շանավան: Միանգամից չորս շախմատիստներ, հայաստանցիներ Աշոտ Նադանյանը, Տիգրան Քոթանջյանը, Հրայր Սիմոնյանը, ինչպես նաեւ Միխայիլ Ուլիբինը (Ռուսաստան), 4,0-ական միավորով բաժանում են 2-5-րդ տեղերը: Երեկ՝ վեցերորդ տուրում, Հրայր Սիմոնյանը

«Վրացական» ակնկալիքներ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը երեկ ասել է, որ «Վրաց եկեղեցին ակնկալիքներ ունի հին հայկական եկեղեցիներից»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասել է, թե հայկական եկեղեցիների հանդեպ Վրաստանում կատարվող գործողությունները պարզապես խնամքի բացակայություն չեն, այլ պատմամշակութային արժեքի աղճատում: «Հայկական եկեղեցիների վրացականացումը, հայերեն տառերը վրացերենով փոխարինելը դրա ապացույցն են»,- նշել է

Պայքարը շարունակում են երեքը

Թուրքիայի մայրաքաղաքի «Ankara arena Spor Salonu» մարզապալատում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը: Մասնակիցներն արդեն հասել են քառորդ եզրափակիչ, իսկ առաջնության պաշտոնական կայքէջը դեռ անգործության է մատնված: Նախորդ օրը Հայաստանի ազգային հավաքականը եւս մեկ կորուստ ունեցավ: Մեր 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը միավորներով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկուն ու դուրս մնաց պայքարից, որից հետո Հայաստանից

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր: Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր օրակարգին՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն աջակցում է Հայաստանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող մարզաձեւի՝ ֆուտբոլի տարածմանն ու զարգացմանը: Ժողովրդականությունն է այն գլխավոր գործոնը, որը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին մղում է աջակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Ինչպես անցյալում, այսուհետ նույնպես,

Հարսանիքակնունքային «ստավկաներ» եւ ռաբիս

Բանավիճում են երաժիշտները Երեկ Երաժշտության համաշխարհային օրն էր: Հայաստանն էլ անմասն չմնաց Եվրոպայում մեծ շուքով նշվող այս տոնից: Քաղաքի տարբեր անկյուններից հաճելի երաժշտության ձայներ էր լսվում մինչեւ ուշ երեկո: Երեկ այս առիթով հրավիրված ասուլիսի հյուրերն էին երգիչ, երգահան Վահան Արծրունին եւ կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Վ. Արծրունին հայկական երաժշտության ճակատագրով վաղուց է անհանգստացած: Ասում է՝ առաջնորդվում

Լիրիկական եւ փիլիսոփայությամբ հագեցած

Վրձնակիցները՝ գեղանկարիչ Գայանե Խաչատրյանի մասին Այս օրերին ՀՀ նկարիչների միությունը իր հարկի տակ առաջին անգամ կազմակերպել է Գայանե Խաչատրյանի 80 գեղանկարների անհատական ցուցադրությունը: Մինչեւ 2000թ. Հայաստանի նկարիչների միության անդամ դառնալը, արվեստագետը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների: Գործընկերների բնորոշմամբ՝ «նրբագեղ ու քնքուշ գործերով առանձնացող կին արվեստագետի» մասին խոսելիս, «Առավոտի» հետ զրուցած գործընկերները հատկապես առանձնացրին 2004թ. Ֆրանսիայի Բրիսոնյե

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031