Օրվա լրահոսը

Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է. Սամվել Կարապետյան

Այս օրերին շատ քննարկվեց իմ ուղերձը, բայց ցավոք, իրականությունից կտրված տարբեր մեկնաբանություններ էլ արվեցին։ Կարծում եմ, որ ես շատ պարզ եմ արտահայտվել՝ ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։

Նստացույցն Ազատության հրապարակից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նստացույցը Ազատության հրապարակից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ։

Հրդեհ՝ անասնագոմում․ անկել է 4 կենդանի

Հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին,

Կանխենք արցախցիների ծայրահեղ չքավորությունը և հնարավոր արտագաղթը Մայր Հայաստանից. Դավիթ Ղահրամանյան

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը Ահա հերթական օրինակը, թե ինչպես են արցախցիները անօթևան մնում կառավարության կողմից բնակվարձի աջակցության դադարեցման հետևանքով: Գիշերը Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նստացույցին` ժամը մոտ 3:30-ին ներկա կանանցից մեկի հետ զրույցում պարզվեց, որ այս արցախցի կինն անօթևան է մնացել, քանի որ չի կարողացել վերջին օրերին վճարել Չարենցավանում գտնվող բնակարանի

Դուք ապացուցեցիք, որ 10×5 չափսերի խուցը զնդան է ոչ միայն երիտասարդ մոր, այլև նրա փոքր երեխայի համար․ փաստաբանն՝ ի պատասխան հրապարակված լուսանկարների

Ի պատասխան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողմից հրապարակված խցի և սանհանգույցի լուսանկարների  Փաստորեն, այն, ինչի մասին իրազեկվել էինք բանտախցերի վերաբերյալ, ճիշտ է: Քրեակատարողական հիմնարկն իր կողմից տարածած լուսանկարներով ապացուցեց` կալանավոր դարձած երիտասարդ մոր և կրծքով կերակրվող երեխայի համար նախատեսված խուցը հարմարեցված չէ կեցության համար։ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարություն, ցույց տվեք 8 ամսական երեխայի համար հարմարեցված մահճակալը։ Ձեր

Արդեն երկու տասնամյակ Երևանը հյուրընկալում է համաշխարհային կինոյի անունների, և այս տարին ևս բացառություն չէ

«Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է։ Ամենամյա կինոտոնն այս տարի անցկացվում է հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան են ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Փառատոնի հանդիսավոր մեկնարկին Երևանի

Երեխան խաղալիս մոլորվել է և, փորձելով գտնել հարազատներին, քայլել է դեպի Լանջազատ բնակավայրի ուղղությամբ․ ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը մանրամասներ է ներկայացրել

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի հանգստյան գոտիներից մեկում երեխա

«Աբովյան» ՔՀ մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով․ ՀՀ ԱՆ ՔԾ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով․ Ի պատասխան կալանավորված անձ Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի՝ հայտնում ենք, որ պնդումներն այն մասին, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված խցում տաք ջուր չի եղել, չեն համապատասխանում իրականությանը։ Խցում եղել է տաք ջուր նաև գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ

Տերյանի արվեստի բոլոր սիրահարները նորովի կբացահայտեն այն միջավայրը, որում ապրել և ստեղծագործել է Տերյանը. Գանձայում տեղի է ունեցել մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը

Վահան Տերյանի ծննդավայր Գանձայում տեղի են ունեցել մեծանուն բանաստեղծի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը, ավանդական «Տերյանական օր» և Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված մշակութային միջոցառումները։ Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ, տերյանական պոեզիայի սիրահարներ։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար

Հանգստյան գոտուց որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են

Shamshyan.com-ի տվյալներով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստայան գոտու տարածքում։ Իսկ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան

Էրդողանը նշել է, որ Անկարան ուշադրությամբ է հետևում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև խաղաղության բանակցություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, որն այս շաբաթ Աբու Դաբիում հյուրընկալել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների՝ շուրջ հինգ ժամ շարունակված հանդիպումը։ Ըստ Թուրքիայի նախագահականի, Էրդողանը նշել է, որ Անկարան ուշադրությամբ է հետևում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև խաղաղության բանակցություններին և

Ամբողջ գիշեր և առավոտյան Խորհրդի անդամները մի շարք հայրենակիցների հետ անցկացրել են Ազատության հրապարակում

Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ Ազատության հրապարակում շարունակվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնած նստացույցը։ Գիշերը ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել որոշ քանակությամբ քնապարկեր տեղափոխել նստացույցի տարածք։ Ամբողջ գիշեր և առավոտյան Խորհրդի անդամները մի շարք հայրենակիցների հետ անցկացրել են Ազատության հրապարակում։ Նստացույցի հիմնական պահանջը՝ արցախցիների հրատապ խնդիրների լուծումն է։ Հուսանք՝ մեր քնապարկերը անդառնալի

Հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Արդեն 2 ժամ է՝ շարունակվում են որոնողական աշխատանքները, որին առաջին իսկ պահից միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ժամանել էին հանգստի գոտում իրենց հանգիստ

Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ դուստրը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց․ փաստաբան

Քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իմ հարցմանն ու հայտնած մտահոգությանն ի պատասխան տեղեկացվեց, որ Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ դուստրը՝ Ջուլիան, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց։ Թե որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նրանք՝ այս պահի դրությամբ հայտնի չէ։ Միևնույն ժամանակ, պարզ է մի բան՝ 2025 թվականի հուլիսի 13-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ

Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն․ ՀՅԴ

Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազատ են արձակվել նախորդ օրերին ապօրինի կերպով ձերբակալված անձանցից հինգը։ Նրանցից որևէ մեկի նկատմամբ մինչ այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել՝ իրավական հիմքերի բացակայության պատճառով։ Ավելի վաղ երկու ամսով կալանավորվել է տասնութամյա Անդրանիկ Չամիչյանը, ում մոտ հայտնաբերվել էին բացառապես օրինական և սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։ Ձերբակալվածներից մեկ

Մեր ուղերձը մեր բոլոր դպրոցների բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի  մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող

Մանկահասակ երեխան չի կարող բանտված լինել մի խցում, որտեղ մեծահասակներն անգամ չեն դիմանում. Նամակ բանտարկյալից

Նամակ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ բանտարկյալից Հարգելի հասարակություն, կալանավորված 8 ամսական երեխայի և երիտասարդ մոր ճակատագրով մտահոգ բանական մարդիկ, որպես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ՝օրվա իշխանությունների պատվերով, կալանքն անցկացրած անձ, կարդալով քիչ առաջ տարածված տեղեկությունը առ այն, որ Հայաստանի ամենափոքրիկ բանտարկյալ 8–ամսյա Ջուլիան, մեկ գիշեր անցկացնելով բանտախցում, արդեն իսկ ունեցել է առողջական խնդիրներ, հարկ համարեցի նկարագրել «կանանց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին

Այս անտանելի պայմաններում քաղաքացիները մի օր կարող են սկսել փնտրել այլընտրանքային գոյության նոր ձևեր՝ արձանագրելով անգամ կալանավորման «դրական» կողմերը

Վերջին շրջանում մի հետաքրքիր օրինաչափություն է ձևավորվում. եթե համարձակվես արտահայտել կարծիք՝ իշխանությունների վարած քաղաքականությանը հակասող, ապա կարող ես հայտնվել բանտում, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը քաղաքացիների շրջանում ձևավորում է վախի մթնոլորտ։ Այս անտանելի պայմաններում քաղաքացիները մի օր կարող են սկսել փնտրել այլընտրանքային գոյության նոր ձևեր՝ արձանագրելով անգամ կալանավորման «դրական» կողմերը։ Անազատության պայմաններում քաղաքացին ապահովվում է եռանգամյա

Բանտախցի ոչ պատշաճ պայմանների առկայությամբ և ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման բացակայության պայմաններում երեխայի առողջությունն ու կյանքը լուրջ վտանգի տակ են. փաստաբան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին  ԴԻՄՈՒՄ Այսօր՝ 13.07.2025թ., վաղ առավոտյան այցելել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու Լիանա Հարությունյանին։ Լիանան մինչ այս պահը դեռ շոկի մեջ է։ Իր լարված վիճակին գումարվել է նաև ամբողջ գիշերվա ընթացքում երեխայի անքնությունը` կապված երեխայի փորլուծության հետ: Փորլուծության պատճառով ախտահարվել

Անհասկանալի է Փաստաբանների պալատի հայտարարության՝ բարեփոխման որևէ անհրաժեշտություն չունենալու հաղորդագրություն փոխանցելու տրամաբանությունը․ ՄԻՊ

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ վերնագրելով այն «Հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստաբանական ինստիտուտի վերաբերյալ կատարած հրապարակումների առնչությամբ»։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ կարևոր է, որպեսզի փաստաբանները պահպանեն էթիկայի և վարքագծի կանոնները, իսկ փաստաբաններին ներկայացնող մարմինները հակազդեն այն բոլոր դեպքերին, երբ խախտվում են նշված կանոնները՝ հատուկ անդրադարձ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին` այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ

ՀԷՑ-ը «պետականացնելու», իրականում խլելու խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ զուտ քաղաքական․ ՀայաՔվե

ՀԷՑ-ը «պետականացնելու», իրականում խլելու խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ զուտ քաղաքական, քանի որ եկեղեցին իրենց հարձակումից պաշտպանելու ցանկացած փորձ վարչախումբը հիվանդագին է ընդունում։ ՔՊ-ն չի էլ թաքցնում իր նպատակները, բայց գործընթացը ներկայացնում է այսպես` «ՀԷՑ-ը խլելու ենք, տանք ժողովրդին»: Իրենք ունեն փոքրաթիվ ընտրազանգված եւ աշխատում են միայն այդ ուղղությամբ, այն կազմում է ընտրողների 10-15

«Ազատազենը» Հայաստանում զբաղվում է զենքի մշակույթի տարածմամբ եւ զարգացմամբ, քաղաքացիական հրաձգարանների կառուցմամբ». Նաղաշ Բաղդասարյան

Կայացավ «Ազատազեն» կրթական հասարակական կազմակերպության տարեկան համագումարը, որի ընթացքում ներկայացվեց նախորդ տարիների կատարած աշխատանքի հաշվետվությունը, ապա փակ քվեարկությունով ընտրվեց կազմակերպության կառավարման նոր խորհուրդ: Մինչ կամփոփվեին քվեարկության արդյունքները, «Ազատազեն» կրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանն Aravot.am-ին ասաց, որ իրենց կազմակերպության չորրորդ համագումարն է, որի ընթացքում կազմակերպության անդամները խոսեցին անցած տարի կատարված աշխատանքների մասին, եղան կանոնադրական

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում։ Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Կովկասում կայուն խաղաղություն

«ՀԷՑ»-ը խլել» եզրույթն ինձ համար անընդունելի է. Խլելս ո՞րն է․ ՀԾԿՀ այսօրվա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի օրակարգը, թերևս, այլ է․ 168․am

ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու իշխանության հայտարարությունների ու գործողությունների համատեքստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է էլեկտրական ցանցերի՝ այս տարի նախատեսվածից շուրջ 7 միլիարդ դրամով ավելի ներդրում կատարելու առաջարկը․ ասել է թե՝ այս կերպ ՀԾԿՀ-ն ևս միանում է ՀԷՑ-ի դեմ արշավին։ Իսկ էլեկտրական ցանցերը դիմել էր հանձնաժողովին՝ իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի այս տարվա ծավալը փոփոխելու համար՝

Մենք ապահով չենք, քանի դեռ աթոռակռիվը, իշխանատենչությունը, միմյանց հոշոտելը գերադասելի են դարձել. «Հայացք Երևանից»

Երբեւէ չեմ մոռանում հայաստանաբնակ այն կին մտավորականի առերես խոսքը, թե լավ է, չէ՞, որ Արցախից հետո Երեւանի նման մեծ, գեղեցիկ քաղաքում եք ապահով ապրում։ Ցնցող էր հարցը, բայց գոնե մխիթարեցի ինձ, որ իզուր չեմ նրան, մինչ մեր բռնատեղահանությունը, ՖԲ-ի իմ ընկերությունից հեռացրել։ Արցախի կորստից հետո արդեն երկրորդ տարին է, ինչ Երեւանում եմ։ Ինձ ապահով եմ

4 անձ ազատ արձակվեց, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին

«Ազգ» – Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից այսօր՝ հուլիսի 13–ի առավոտյան ազատ են արձակել օրեր առաջ ձերբակալված ՀՅԴ–ական երիտասարդներին։ Բակում նրանց դիմավորել են դաշնակցական ընկերները, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ։ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը, ով քիչ առաջ դուրս եկավ ՁՊՎ–ից, նշեց. «Ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա՝ ինչի համար էր սա, առավոտ շուտ տնից հանել, բերել

Փաստաբանների պալատի հայտարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստաբանական ինստիտուտի վերաբերյալ կատարված հրապարակումների առնչությամբ

Վերջին շրջանում մամուլում, սոցիալական և մեդիա հարթակներում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քննարկման առարկա է դարձել փաստաբանական ինստիտուտը և փաստաբանների գործունեությունը: Որոշ հանրային հնչեղություն ունեցող գործերով Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է առանձին փաստաբանների կողմից արտահայտած քննադատություններին, տեսակետ հնչեցրել փաստաբանների էթիկայի կանոնների պահպանման անբավարար մակարդակի մասին: Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ փաստաբանների վարքագծի նկատմամբ Փաստաբանների պալատը վերացական

Թե նման «ապացույցների» հիմքով դեռ որքան մարդ է Փաշինյանը մտադիր փակել բանտերում, դժվար է ասել․ «Հայացք Երևանից»

Ցավալի է, բայց՝ փաստ. գռեհկաբանությունը, մերժելի բառամթերքը, անձնական վիրավորանքը, որ հրահրվում են ոչ առանց սոցցանցերում ակտիվացած «կառավարող ընտանիքի» մասնակցության, հաստատուն կերպով մտել են հասարակության մեջ՝ որպես մեր կյանքի անբաժան ուղեկիցներ, եւ ավերներ են գործում: Հիշենք Գեւորգ Էմինի անմահ երկտողը. «Խոսքը զենքի պես զգու՜յշ գործածիր, երբ խառն է դարը. Նույն արճիճից են ձուլում, իմացիր, գնդակն ու…

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930