Օրվա լրահոսը

Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, և սրա մասին մենք՝ գիտնականներս, լռել չենք կարող. Արման Խաչատրյան

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ լռելը պետք է թողնել դիվանագետներին՝ դիվանագիտությամբ զբաղվելիս օգտագործել կամ չօգտագործել այդ գործիքը, սակայն Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ո՛չ լռելու, և ո՛չ էլ առավել ևս կոմպրոմիսներ խաղարկելու վայր է։

«Բողոքները շատ են, որ բժիշկներին տեռորի են ենթարկում, առաջարկում եմ ձեւավորել հանձնաժողով եւ շրջել բուժկենտրոններով»

Արմենուհի Կյուրեղյանն էլ խոստացավ այս հանձնաժողովի ստեղծման հարցը բարձրացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի առաջ։

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները, ավանդույթները, կազմակերպում վարպետաց դասեր։ Տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները տեղում համտեսում են նաև տնական օղիներն ու գինիները։  «Ընկուզենու տակ» հյուրատունն Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է. տրամադրված դրամաշնորհի միջոցներով

Հարցումները ցույց են տալիս՝ Սամվել Կարապետյանն ավելի բարձր տոկոսներ, միավորներ ունի ընտրվելու, քան Փաշինյանը․ Ալբերտ Բազեյան

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով է Սամվել Կարապետյանն անազատության մեջ։

Իրանը ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքայի ուղղությամբ

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված, Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռ է չեզոքացվել։ Նշվել է, որ այն ոչնչացվել է Միջերկրական ծովի արևելյան մասում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի կողմից։ Հայտարարության մեջ նշվում է, որ վճռականորեն ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները Թուրքիայի օդային տարածքի դեմ ուղղված բոլոր սպառնալիքների դեմ։ Նշվում է, որ քննարկումներ

«7 ամիս ԱԱԾ մեկուսարանում, 2 ամիս տնային կալանքի․ հույսը մեծ է, որ այսօր ի վերջո Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի»․ Գոհար Ղումաշյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է իրենց ուժին խոչընդոտեն մասնակցել ընտրություններին, Գոհար Ղումաշյանը պատասխանեց․ «Բնականաբար, այդպիսի ցանկություն կլինի, որ մեզ թույլ չտան, բայց դեռ մի քայլ, որը կնպաստի դրան, մենք թույլ չենք տվել»։

ՀՀ բոլոր բնակավայրերում պետք է լինի շուրջօրյա խմելու ջուր. սա մեր հաջորդ ռազմավարական խնդիրն է. Փաշինյան

«Ինչքան հասկանում եմ, նաև տեղ-տեղ խմելու ջուր է օգտագործվում որպես տեխնիկական ջուր, որը նույնպես ֆունդամենտալ պրոբլեմ է։

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի անունով ևս կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp-ում 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակվում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ

ԵՄ աջակցությամբ Բերդ համայնքում բացվել է Հանրային պաշտպանի նոր գրասենյակ

Մարտի 4-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում բացվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նոր նստավայրը։ Գրասենյակի նստավայրը հիմնվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ եւ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում եւ ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Բերդ քաղաքի եւ հարակից համայնքների շահառուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղում ստանալու անվճար իրավաբանական

ԳՀԽ-ն մերժելի նկատեց Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն

Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորելով Եկեղեցու իրավունքների և ինքնավարության, արդարադատության և ժողովրդավարական սկզբունքների հարգման ու պահպանության հրամայականը՝ դատապարտեց ՀՀ իշխանությունների կամայական, խտրական գործողությունները, Հայոց Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները, շինծու մեղադրանքներով ազատազրկումները, ինչպես նաև պետական լծակների գործադրմամբ Եկեղեցու գործունեության արհեստական խոչնդոտների ստեղծման, սահմանափակման և եկեղեցական կյանքին ապօրինի միջամտությունների փորձերը

«Նեղոսի ափերից մինչև Խաղաղ օվկիանոս». «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսն էր ականավոր տնտեսագետ Մարք Չէնեանը

Այսօր Մատենադարանի Հրաչյա Թամրազյանի անվան դահլիճում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը, որի հատուկ հյուրն էր ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ականավոր տնտեսագետ և ներդրումային խորհրդատու Մարք Չէնեանը։ Միջոցառմանը ներկա էին շուրջ 150 մասնակիցներ՝ հրավիրյալ հյուրեր, հիմնադրամի գործընկերներ, ծրագրերի շահառուներ և շարժման գաղափարակիցներ։ Բանախոսությունը, ավանդույթի համաձայն, մեկնարկեց «Gaudeamus Igitur» ակադեմիական հիմնով։ Մինչ բուն բանախոսությանն անցնելը «Իմ

«Հունիսի 7-ից հետո արդարությունը պետք է վերականգնվի ու քաղբանտարկյալների գոյությունը կդառնա պատմություն Հայաստանում»

Կուսակցության անդամ Տիգրան Բադոյանն էլ խոստացավ, որ ուժեղ Հայաստանում, որն, ըստ նրա, շատ շուտով լինելու է՝ չի լինելու ընտրովի արդարադատություն. «Չեն լինելու այնպիսի հանձնարարություններ, որոնք մեր հասարակության մեջ կառաջացնեն դժգոհություններ»

ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: ԱԺ

Goldentime talent մրցույթ-փառատոնին մասնակցելու իրավունք է ստացել Black BOX ներկայացումը, որն իրականացրել է բալետի մենակատար Գոռ Սարգսյանը

«Իհարկե, լավ է, որ Լոնդոն օնլայն ձևաչափով ուղարկած մեր բեմադրության տեսանյութն արժանացել է մրցույթ-փառատոնի ժյուրիի օքեյին, բայց մի այլ կարգի պարտավորվածություն եմ զգում այնտեղ ներկայացնելը: Հիմա սպասում ենք մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի հաջորդ հաղորդագրությանը՝ ե՞րբ կկայանա մեր բեմելը: Այսինքն՝ սպասում ենք հրավերի», – խոսքը եզրափակեց Գոռ Սարգսյանը:

«Շվեյցարիան և Հայաստանը կիսում են նշանակալի պատմական ժառանգություն». կայացել է Բեռնում ՀՀ դեսպանության բացման արարողությունը

Այս դեսպանության բացումը, երկար տարիներ Ժնևում դիվանագիտական ներկայություն ունենալուց հետո, կարևոր առաջընթաց է, ինչպես որ 15 տարի առաջ Երևանում Շվեյցարիայի դեսպանության բացումն էր։

«Տիկին Ավանեսյան, ինչպե՞ս կարելի է ապրել 62 հազար դրամով, ինչո՞ւ են բուժաշխատողները ստանում 2-3 անգամ ցածր աշխատավարձ»․ քննարկում ԱԺ-ում

«Առողջապահության նախարարությունը պարտադրում է տնօրեններին՝ շանտաժի եւ տեռորի ենթարկել բուժաշխատողներին, ովքեր ձայն են բարձրացնում։ Կա նույնիսկ դեպք, երբ մեկնաբանություն գրելու համար բուժաշխատողին ազատել են աշխատանքից»։

Արդեն 3-րդ որոշումը վերաքննիչ դատարանի կողմից, որով հաստատվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունները թույլատրելու՝ ստորադաս դատարանի որոշումների անհիմն լինելը. փաստաբան

Փաստաբան Արմինե Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ դատավոր Հարություն Պետրոսյանի կողմից բավարարվել է նաև «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով ներկայացրածս բողոքը: Այսպիսով, արդեն 3-րդ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, որով հաստատվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարված խուզարկությունները թույլատրելու վերաբերյալ ստորադաս դատարանի որոշումների անհիմն

Հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով եմ հեռացվել Արարատյան թեմից. Անուշ Վարդանյան

Անուշ Վարդանյանը մի խումբ երիտասարդների հետ չէր կատարել Փաշինյանի ցուցումը՝ Վեհափառ հայրապետի անունը զեղչելու վերաբերյալ

Հայաստանը կարող է կամուրջ եւ միջնորդ դառնալ Եվրամիության եւ Վրաստանի միջեւ. Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ, քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ նայում եմ թե վրացական մամուլում ինչ լայն արձագանք է ունեցել Եվրոպական խորհրդարանում վարչապետ Փաշինյանի անդրադարձը ԵՄ-Վրաստան հարաբերությունների բարելավման կարեւորությանը, ավելի տեսանելի է դառնում, թե որքան կարևոր էր այդ ելույթը Հայաստանի շահերի եւ հայ-վրացական հարաբերությունների ավելի լավացման հարցում։ Ընդհանրապես, Հայաստանը կարող է կամուրջ

Տուֆի և ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտվել

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, մարտի 11-ին ստացան հավաստի տեղեկություններ և համագործակցելով Արագածոտնի գործընկերների հետ, ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ Նոր Ամանոս գյուղի վարչական տարածքում տուֆ քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը, որի թույլտվությունը գործում էր մինչև 2025 թվականի դեկտեմբերի

Աբիսողոմոնյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ աջակցելու խաղաղապահության գործում միջազգային ջանքերին

Մարտի 12-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղաշինության և խաղաղության աջակցման հարցերով փոխտեղակալ Էլիզաբեթ Սպեհարի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային խաղաղության և անվտանգության

Լո՞ւրջ եք համարում անձին ՀՑԹԻ-ում պաշտոնին վերականգնելու համար դիմել մի մարդու, որը հանդես է գալիս ցեղասպանության փաստը ժխտող հայտարարություններով. Հայկ Դեմոյան

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի մասնակցությամբ ՀՑԹԻ-ի տնօրենի աշխատասենյակ 2018 թվականի հուլիսին տեղի ունեցած խուլիգանական ներխուժումից և իմ անձի դեմ քստմնելի արշավ սկսելուց երկու շաբաթ անց թանգարանում հայտնվեցին X երկրից մարդիկ, ովքեր պահանջեցին իրենց տրամադրության տակ դնել թանգարանի ֆոնդերի մայր գրանցամատյանները՝ դրանք լուսանկարելու համար:

Արցախի էջը ո՛չ բացողը, ո՛չ փակողը չի կարող լինել մեկ անձ կամ մեկ խմբակ. Արեգա Հովսեփյան

Մի մարդու հայտարարությունները չեն կարող ազդել մի ամբողջ ազգի ճակատագրի վրա. Հովսեփյան

Մենք աջակցում ենք Հայաստանի դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում. ԵՄ հանձնակատար. «Արմենպրես»

ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և պատրաստ է ներդրումների հաղորդուղիների զարգացման մեջ. 

Ոստիկանական մեծաթիվ ուժեր դատարանի առջեւ՝ Սամվել Կարապետյանի դատավարությունից առաջ

«Առավոտին» հաջողվեց հարցեր ուղղել տնային կալանքի ներքո գտնվող Սամվել Կարապետյանին, որը բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ գալիս էր դատարան:

ԳԱԱ նախագիծը հաղթել է Եվրոպական հանձնաժողովի «MSCA & Citizens 2025» մրցույթում

2026–2027 թվականներին Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն «Եվրոպական հետազոտողների գիշեր» և «Հետազոտողները դպրոցներում» լայնածավալ գիտահանրամատչելի միջոցառումները։ Միջոցառումների ընթացքում գիտնականները, երիտասարդ հետազոտողները և ուսանողները կշփվեն քաղաքացիների, դպրոցականների և երիտասարդների հետ՝ ներկայացնելով գիտության աշխարհը կենդանի փորձերի, ցուցադրությունների, հանրային դասախոսությունների և ինտերակտիվ ծրագրերի միջոցով։

Պապիկյանը և ԵՄ հանձնակատար Կուբիլիուսը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: ՀՀ ՊՆ

Viva-ի ամպային լուծումներն ամուր հիմք են բիզնեսի զարգացման համար

Viva-ն ընկերություններին առաջարկում է ամպային ենթակառուցվածք՝ տվյալների մշակման վիրտուալ կենտրոն (ՏՄԿ), որտեղ օգտվողները կարող են ինքնուրույն ստեղծել սերվերներ, տվյալների պահպանման համակարգեր, կարգավորել վիրտուալ ցանցային սարքեր, կոնֆիգուրացնել firewall հարթակներ, ինչպես նաև սահմանել ավտոմատ պահուստային պատճենների ստեղծում՝ հարմար ժամանակացույցների համաձայն։ Ենթակառուցվածքը որպես ծառայություն (Infrastructure as a Service, հապ.՝ IaaS) մեծ պահանջարկ է վայելում, և բազմաթիվ ընկերություններ գնահատում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031