Օրվա լրահոսը
«Ամոթ է, հենց համայնքապետը չի լինում իշխանության ներկայացուցիչ, ինչպես Գյումրիում, միանգամից թարսվում են, ինադ անում, սպառնում»․ Արման Թաթոյան
«Գյումրիում այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակի հանդիսավոր բացման ժամանակ այս ուժի վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձ կատարեց նաև կառավարություն-համայնք հարաբերություններին՝ քննադատելով այն արատավոր երևույթը, երբ ընտրված համայնքապետը ընդդիմադիր է լինում ու նրան սպառնում են։ «Տեսեք՝ ինչ է այսօր ստացվում, մեր Գյումրին անցած տարի ընտրություններով կոնկրետ ցույց տվեց իր վերաբերմունքը։
Ուր էլ լինենք` մենք շարունակելու ենք պայքարել․ Ալեքսան Ալեքսանյան
«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Հակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում։ Մարդիկ ասում են, որ Սամվել Կարապետյանին ապօրինաբար կալանքի տակ պահելը խոսում է այս իշխանության թուլության և վախի մասին։ Բայց հարց է առաջանում, արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս ամենը։ Իհարկե, ո՛չ։ Ուր էլ լինենք` մենք շարունակելու ենք
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Յուքոմ» ծառայությունների դիմաց վճարումները
Հարգելի՛ գործընկերներ և հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ մեր հաճախորդների հարմարավետությունն ապահովելու և ժամանակը խնայելու նպատակով «Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Յուքոմ» բջջային կապի օպերատորի ծառայությունների դիմաց վճարումները Շնորհակալություն մեզ հետ մնալու և մեր ծառայություններից օգտվելու համար։ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ
Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ․ ՀՀ ԱԳՆ
Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ, ում հետ Դոհայում ՀՀ դեսպանությունը կապ է պահպանում: Նախատեսվում է ՀՀ մարզիկների վերադարձը ՀՀ Սաուդյան Արաբիայի ճանապարհով, ուսանողների համար դիտարկվում են այլ տարբերակներ: ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ
«Շիրակ» օդանավակայանը ինչո՞վ է պակաս «Զվարթնոցից», որ մնացել է ստվերում․ պիտի դառնա թիվ 1 մրցակիցը»․ Արման Թաթոյան
Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Գյումրիում գրասենյակ բացելու հանդիսավոր միջոցառման ժամանակ ծրագրային որոշ դրույթներ ներկայացնելիս՝ անդրադարձ կատարեց նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանին։ «Այսօր Գյումրի գալուց՝ մտածում էի «Շիրակ» օդանավակայանը ինչո՞ւ է մնացել այսօր ստվերում։ «Շիրակ» օդանավակայանը պետք է դառնա «Զվարթնոցին» մրցակցող օդանավակայան։ Աշխարհում այդպես է՝ տեսեք, գնում
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով․ ՀՀ ԱԳՆ
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով: Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը: Այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն: ՀՀ ԱԳՆ
«Խոստանում եմ Գյումրի բերել աշխարհի ամենաբարձրակարգ, խոշոր համալսարանների մասնաճյուղերը՝ իրենց դասախոսներով»․ Արման Թաթոյան
Գյումրիում այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակի հանդիսավոր բացման ժամանակ այս ուժի վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մասնակիցներին ներկայացրեց որոշ ծրագրային դրույթներ։ Նա առաջին հերթին կարևորեց սեփական տունը պաշտպանված պահելը։ «Մենք մեր երկրում պիտի լուծենք մի քանի հիմնարար հարց․ առաջինը մեր անվտանգությունն է, մենք պետք է ունենանք այնպիսի երկիր, որը կարողանում է
Արտիստները պետք է երջանիկ լինեն, որ երկրպագուները ցանկություն են հայտնում իրենց տեսնել մրցանակաբաշխությունում. Արաքսյա Մուշեղյան
Սա լավ առիթ է, որ բոլորը ցանկություն ունենան եւ ջանք թափեն, որ ոլորտը զարգանա
«Մեզ այսօր բերել, կանգնեցրել են մի ճամփաբաժանի․ կա՛մ պիտի գոյություն ունենաք, կա՛մ՝ ոչ»․ Գյումրիում բացվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակը
Այսօր Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Շիրակի մարզպետարանից ու մարզային ոստիկանության շենքերից ոչ հեռու բացվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակը։ Քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, դիմելով հավաքված քաղաքացիներին, համակիրներին, հորդորեց՝ գրասենյակի դռներով անցնելիս՝ մտնել, կարծիք հայտնել, առաջարկ անել․ դռները միշտ բաց են բոլորի առջև։ «Մենք միշտ կլսենք ձեզ, դա շատ
Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի: Այդ թվում էին Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները, ովքեր Կատարում էին մնացել իրենց թռիչքների չեղարկման հետևանքով: Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Կատարից ժամանած՝ չվերթի ուղևոր հանդիսացող 10 ՀՀ քաղաքացիներին դիմավորել է սահմանակետում։ Ապահովված է եղել նրանց անվճար տեղափոխումը մինչև Մասկատի օդանավակայան,
Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Սյունիքի ճանապարհին էի, երբ ստացա այս լավ լուրը։ Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո իմ սիրելի Արմենի ու Կարինեի ընտանիքում նորից լույս վառվեց: Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Էլենն է` 3250 գրամ, 53սմ: Էլենն ու մեր մյուս բալիկները կյանքի հանդեպ հավատի, սիրո և կյանքի շարունակության
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե կամակատարների վարչախումբ, այլ պետական մտածողություն ունեցող ղեկավարություն․ Տաթև Զորյան
ՀԱԿ վարչության անդամ Տաթև Զորյանի ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի 5 (23)-րդ համագումարում Սիրելի կուսակից և գաղափարակից ընկերներ, հարգելի՛ ներկաներ, Մեր համագումարը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի անվտանգային միջավայրն առավել քան երբևէ խոցելի է և անկայուն։ Մենք գործ ունենք ոչ թե հերթական ճգնաժամի, այլ Հարավային Կովկասի արմատական վերաձևավորման հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արևելքի ապակայունացումը
768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից. ՆԳ նախարար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ընդհանուր 768 կիլոգրամ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Սա իրավապահ համակարգի կայուն համագործակցության և ՆԳ նախարարության որդեգած ռազմավարական մոտեցման փոփոխության արդյունք է․ մենք կենտրոնացել ենք ներմուծման խոշոր խմբաքանակների, արտադրության գործընթացների և շղթաների բացահայտման վրա․
2025 թ․-ին Հայաստանում արձանագրվել է սպանության նախապատրաստության 12 բացահայտված դեպք․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է սպանության նախապատրաստության 12 բացահայտված դեպք, ինչը, նրա գնահատմամբ, կարևոր արդյունք է օպերատիվ աշխատանքի տեսանկյունից։ Նախարարը նշել է, որ եթե դիտարկվեն նախորդ տարիների ցուցանիշները՝ սկսած 2010-ականներից մինչև 2024 թվականը, ապա նման բացահայտումները տարեկան կազմել են մեկ, երկու կամ երեք դեպք։ Իսկ 2025 թվականին այդ թիվը
Մեր հանրապետությունը վերածվել է մեծ գլխով եւ փոքր մարմնով տնտեսական կառուցվածքի. Միքայել Մելքումյան
Պետք է մարզերում ձեռնարկությունների վիճակն ուսումնասիրվի, իսկ բիզնեսի համար գործի արդյունաբերական հիփոթեք
Արձանագրվել է Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա արդյունավետ համագործակցությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ալեքսանդր Դե Քրուի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով ՀՀ կառավարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում ընդունված 2026-2030թթ. համար Երկրի ծրագրային փաստաթուղթը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչը
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 14-ի ցերեկն առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով
Իրանի դեմ այս պատերազմն, իրականում, հենց ցավին դիմանալու կամ դիմակայունության շեմերի պայքար է․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Աշխարհում ոչ մի տրամաբանող անձ չի կասկածում, որ ԱՄՆ-ի բանակը թվաքանակով և տեխնիկական հագեցվածությամբ անհամեմատ գերազանցում է իրանական ԶՈւ-երին։ Բայց արդի աշխարհում նման առավելությունը, որպես կանոն, հավասարակշռվում է անզուգաչափ հակադարձումով, ինչն էլ Իրանը հիմա փորձում է անել։ Բժշկության մեջ կա, ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը տարբեր անձանց մոտ տարբեր է
Պետությունն Ադրբեջանի նվաստ կամակատարի աստիճանի իջեցրած ողորմելին խոսում է անկախության աննախադեպ աստիճանից. Լեւոն Զուրաբյան
Զանգեզուրյան միջանցքի հանձնումը մատուցվում է որպես ինքնիշխանության տրիումֆ
Աղբյուրակ ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին
Մարտի 12-ին, ժամը 10։48-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակ ջրամբարի տարածքում քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ոստիկանական և փրկարարական ուժեր։ Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին, ժամը 12։40-ին ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։ Կատարվում է նախաքննություն։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար
ՀՀ անկախության պաշտպանության մարտերում պետք է լինենք մեկ ճակատում. ՀԱԿ համագումարում կուսակցությունները բարձրաձայնում են ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացման մասին
Ողջունում ենք Լեոն Տեր-Պետրոսյանի ուղերձները, որոնք միտված են հնարավորինս ավելի խոշոր բեւեռով հանդես գալուն
Վիզաների ազատականացումը մարդկանց մասին է, արժանապատիվ ճամփորդելու, ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Եվրոպական միության ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրունների այցի վերաբերյալ հարցին, նշեց, որ նա առաջին հանձնակատարն է ոլորտում, որ այցելել է Հայաստան, խիտ գրաֆիկ ու հագեցած քննարկումներ են եղել։ Հստակեցվել են երկկողմ մոտեցումներն ու ակնկալիքները։ Նախարարը փաստեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն միակ
«Արեւմուտքում Փաշինյանն ընկալվում է որպես ՀՀ-ն ՌԴ ազդեցության գոտուց դուրս բերող մարդ, Եվրախորհրդարանում նրա հայտարարություններին պետք է այդ դիտանկյունից նայել»
Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսի բաների մասին խոսելով՝ միջազգային լեգիտիմություն է ստանում: «Հայ ռազմագերիների հարցն անպայման պետք էր բարձրացնել, որ եթե խաղաղություն ենք հաստատել, խաղաղությունն անշրջելի է, ուրեմն գերիները պետք է բաց թողնվեն, նաեւ այն, որ ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքում են։ Ավելի հեռուն գնացող հայտարարություն էլ արժեր անել, հստակ ասել, որ ՀՀ-ն ուզում է
Ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. ՀԱԿ համագումարում ընթերցվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը
Նախագահը գնահատում է դաշինքներ ձեւավորելու ուղղությամբ ՀԱԿ-ի թափած ջանքերը:
Տեղի ունեցաւ «Հայկական Ազգագրական Պատկերներ՝ Տեսիլք, Կամք Եւ Յոյս» հատորին շնորհանդէսը
Շաբաթ, 7 Մարտ 2026-ի երեկոյեան ժամը 7-ին, Հելիոպոլսոյ (Գահիրէի) «Պըլըքտանեան» սրահի մէջ՝ Գահիրէի Ազգային Առաջնորդարանի կազմակերպութեամբ եւ հովանաւորութեամբ Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Աշոտ Եպս. Մնացականեանի, տեղի ունեցաւ յատուկ ձեռնարկ՝ նուիրուած Արաբական Ծոցի երկիրներու Աստուածաշունչի Ընկերութեան ընդհանուր քարտուղար Դոկտ. Հրայր Ճէպէճեանի՝ «Հայկական Ազգագրական Պատկերներ՝ Տեսիլք, Կամք եւ Յոյս» հատորի ներկայացումին։ Յայտագրի բացման խօսքը կատարեց
«ՌԴ-ն չի ուզում Նիկոլով հանդես գալ Հայաստանում, նման դեմքը վարկաբեկում է իրենց»
«Իշխանությունը պահելու համար Նիկոլը փորձում է ծախել այն ամենը, ինչ կարող է՝ Արցախը, Հայաստանի տարածքը, Հայաստանի սուվերենությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, Ռուսաստանին ռեգիոնից քշելը, եւ այլն։Սկզբում նա ծախում էր հայ ժողովրդի վրա, հետո՝ Ռուսաստանի։ Հիմա արդեն այս գնորդները հրաժարվում են Նիկոլի առաջարկներից, նա էլ փորձում է իշխանությունը պահել Արեւմուտքի միջամտությամբ». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի
«Անգրագետ են աշխատում», «լուսավորություն չկա», «ասֆալտ չկա». Գոհար Գասպարյան փողոցի բնակիչները բողոքում են քաղաքապետարանի աշխատանքից
Թաղամասը Կենտրոն վարչական շրջանում է, չենք պատրաստվում կրկին մեր միջոցներով լուծել հարցը
Ֆեյքի վերջը
Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտ»-ն ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։ Հեռախոսիս զանգ
Անահիտ Քոչարյան․ Կարելի՞ է այդքան ստրկամիտ լինել եւ փորձել ստրկացնել երկիրն ու ժողովրդին․ «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը թատրոնի եւ կինոյի դերասանուհի Անահիտ Քոչարյանն է: – Նիկոլ Փաշինյանն արդեն ուղղակիորեն արգելում է խոսել Արցախի, Արցախի պատմության մասին: Նա աշխատանքից հեռացրել է Ցեղասպանության թանգարանի տնօրենին, քանի որ վերջինս հանդգնել է Վենսին Արցախի մասին գիրք նվիրել: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի ներսում չի կարող երկու արտաքին քաղաքականություն լինել, եւ եթե ինքն ասում
Կարևոր քայլ՝ երեխաների և երիտասարդների իրավունքների ձայնը լսելի դարձնելու և նրանց որոշումների կայացման գործընթացներում ներգրավելու տեսանկյունից
Մարտի 12-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովում առաջին անգամ ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Մանուկյանը։ Ստրասբուրգում անցկացված համաժողովին նա մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչ։ Այս


















































