Օրվա լրահոսը

«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում SHAMSHYAN.com լրատվամիջոցում ս․թ․ մարտի 14-ին հրապարակված «Արգել ՀԷԿ»-ի մոտով անցնող կոյուղատարից կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը» տեսանյութի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Պարզվել է, որ ս․թ․ մարտի 12-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Արգել գյուղի 12-ից 15-րդ փողոցների տարածքում կոյուղու խցանման վերացման աշխատանքներով պայմանավորված «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացել են

Բռնության և սպանությունների մի շարք դեպքեր ծագում են կենցաղային կոնֆլիկտներից, հայհոյանքներից, ճանապարհային վեճերից կամ հուզական պոռթկումներից․ Արփինե Սարգսյան

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ թեև հանցավորության դեմ պայքարում կան արձանագրված արդյունքներ, այդուհանդերձ կանխարգելման ուղղությամբ դեռ զգալի աշխատանք կա անելու։ Նրա խոսքով՝ պետության խնդիրը միայն արդեն կատարված հանցագործությունների բացահայտումը չէ, այլև դրանց կանխումը։ Այս իմաստով առանձնահատուկ կարևորություն ունի օպերատիվ կանխարգելիչ աշխատանքի ուժեղացումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և ծառայողների կրթական մակարդակի բարձրացումը։ Անդրադառնալով հանցավորության

Կարո՞ղ է տնտեսությունը համարվել կայուն զարգացող, եթե հանրային առողջության ցուցանիշները շարունակում են մնալ խոցելի․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ԴԻՏԱՐԿՈՒՄ 8․ Հանրային առողջություն․ տնտեսության լուռ ցուցանիշը (երբ հիվանդությունների թվերը բացահայտում են սոցիալական միջավայրի իրական վիճակը) Տնտեսական հաշվետվություններում հաճախ ներկայացվում են աճի թվեր՝ արդյունաբերություն, ծառայություններ, առևտուր։ Սակայն նույն հաշվետվության սոցիալ-ժողովրդագրական բաժինը ցույց է տալիս մեկ այլ իրականություն` հանրային առողջությունը շարունակում է մնալ զգայուն և խոցելի ոլորտ։ 2026թ․ հունվարի

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 15-ի ցերեկը, 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-ի ցերեկը, 16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով

Թագուհի Ղազարյանը կանանց խորհուրդ է տալիս հանգիստ վերաբերվել թիրախավորմանը․ «Ա1+»

«Ա1+» – Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանը կանանց խորհուրդ է տալիս հանգիստ վերաբերվել թիրախավորմանը, որովհետև դրա պատճառը ոչ թե կնոջ այս կամ այն հատկությունն է, այլ նրա սեռը։ Ասում է՝ այսօր քաղաքականությամբ զբաղվող կանայք ճանապարհ են հարթում եկող սերունդների համար, ու սա է ամենակարևորը։ Պատգամավորը հորդորում է քաղաքականությամբ զբաղվելիս չնմանվել տղամարդկանց ու չդառնալ պատրիարխալ մշակույթի

Ուկրաինան փաստացի իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի համար օրինական թիրախի․ «Ազատություն»

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքը հետայսու լեգիտիմ թիրախ է իր երկրի համար: «Աջակցություն ցուցաբերելով իսրայելական ռեժիմին անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ձախողված Ուկրաինան փաստացի ներգրավվել է պատերազմում և, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի համար օրինական թիրախի», – գրել է Ազիզին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության․ Ստեփան Հասան-Ջալալյան

Արցախի Հանրապետությունն «Ադրբեջան» անունով օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2026թ. մարտի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում, ի մասնավորի, հայտարարել է. «Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք ա չլինի»: Մեջբերվածի առնչությամբ պետք է նշել հետևյալ. Ի՞նչ է արձանագրված Հայաստանի անկախության հռչակագրում: ՀՀ անկախության հռչակագրում, մասնավորապես, արձանագրված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում. 8 հոգու տեղափոխել են ոստիկանություն. Shamshyan.com

Մարտի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի «Տոսպ գրուպ» կարի ֆաբրիկայի մոտակայքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային

ՀՔԱՎ դիրքորոշումն ու առաջարկությունները «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) հրապարակվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ), որոնց վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (այսուհետ՝ Կազմակերպություն) ներկայացնում է իր դիրքորոշումն ու առաջարկությունները։ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Նախագծով առաջարկվում է ՀՀ

Շրջելով Քաջարանում՝ հասկացանք, որ մեր հայրենակիցները ձգտում են մեծ փոփոխության․ Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը «Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում։ Սիրելի քաջարանցիներ, շնորհակալ ենք ձեր քաջալերիչ խոսքերի համար։ Ձեր դրական վերաբերմունքը մեզ համար շատ կարևոր է։ Շրջելով քաղաքում՝ հասկացանք, որ մեր հայրենակիցները ձգտում են մեծ փոփոխության․ ապրել ապահով, բարեկեցիկ Հայաստանում։ Սիրելի ժողովուրդ, անկասկած, միասին մենք հասնելու ենք դրան։ Ուժեղ Հայաստան

Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ թարմացումները

Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի միջոցով առկա են հետևյալ թարմացումները` Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում, ովքեր նախատեսում են մեկնել ավելի ուշ: Նյու Դելիում դեսպանությունը ստանում է փոքրաթիվ զանգեր՝ հիմնականում տեղեկատվություն ստանալու նպատակով: Թաիլանդում է գտնվում ՀՀ

Կարո՞ղ է տնտեսությունը համարվել զարգացող, եթե աշխատավարձերի աճը հազիվ է հասնում գնաճին, իսկ մարդկանց իրական գնողունակությունը տարիներով գրեթե չի փոխվում․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ԴԻՏԱՐԿՈՒՄ 7․ Աշխատավարձեր․ թվերով աճ, իրականում՝ եկամտային սահմանափակում (երբ միջին աշխատավարձի աճը չի նշանակում իրական բարեկեցության աճ) ԱՎԿ հրապարակած 2026թ․ հունվարի սոցիալ-տնտեսական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում աշխատավարձերի մակարդակը շարունակում է աճել։ Սակայն թվերի խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ աշխատավարձերի թվային աճը չի վերածվում իրական բարեկեցության

Բեռլինի ոստիկանությունը հավաքի արտոնություն է տվել ՝ «Ի հիշատակ արդի Թուրքիայի ճարտարապետ եւ հեղափոխական Թալեաթ փաշայի սպանության»․ «Ազգ»

Բեռլինի ոստիկանության ծանուցումից իրազեկ ենք դառնում, որ մարտի 15-ին, ժամը 11-11.30-ին Հարդենբերգշտրասե 16 հասցեում հավաքի արտոնություն է տրվել ՝ «Ի հիշատակ արդի Թուրքիայի ճարտարապետ եւ հեղափոխական Թալեաթ փաշայի սպանության»: Ու՞մ է տրվել, ո՞վ (ովքե՞ր) է կազմակերպիչը, տեղեկություն չկա: Նույն օրը ժամը 11-ին Բեռլինի Հարդենբերգշտրասե 22 հասցեում հանրահավաք է նախաձեռնել Ռասիզմի, ազգայնականության եւ խտրականության դեմ ակտիվիստների

Ի՞նչ են քննարկում հայ-ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչները. «Հայացք Երեւանից»

1994 թվականի Առաջին ղարաբաղյան պատերազմի հրադադարից հետո ես հնարավորություն ունեցա մասնակցելու միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված բազմաթիվ հանրային քննարկումների Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ ժամանակ ես մեծ փորձ ունեի պետական մակարդակով հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու հարցում՝ թե՛ ԵԱՀԽ Մինսկի խմբի շրջանակներում, թե՛ Ռուսաստանի միջնորդությամբ։ Հիմա կարող եմ ասել, որ հանրային բանակցությունները, ամենայն հավանականությամբ,

Ես ձեզ հայտնում եմ իմ երախտագիտությունը, որ չեք լռում, որ ճշմարտությունն եք ասում և պահպանում եք մեր ազգային հիշողությունը․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի բաց նամակը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարգարժա՛ն աշխատողներ, Եթե մենք ունենայինք Հայաստանի շահերը պաշտպանող կառավարություն, առաջինը հենց այդ կառավարությունը պետք է շնորհակալություն հայտներ ձեզ՝ մեր ազգային հիշողությունը, մեր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պատմություններն օտարերկրացի բարձրաստիճան հյուրերին ներկայացնելու համար, բայց փոխարենը ձեզ ճնշումների են ենթարկում

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից․ Գրիշա Թամրազյան

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից։ Սակայն մենք վճռական ենք մեր պայքարում, քանի որ սա տեսակի պայքար է։ Մեր պայքարը հանուն է, ոչ թե ընդդեմ։ Հանուն մեր հավատքի, հանուն մեր ինքնության, հանուն արդարության, հանուն ազգային արժեքների վրա հիմնված պետություն ունենալու։ Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու

Փորձում են վարկանիշ չունեցող ուժից հաղթողի կերպար կերտել․ «Հայացք Երեւանից»

Հայաստանյան մամուլում եւ սոցցանցերում վերջին օրերին աշխուժորեն քննարկվում էր փետրվարի 3-13-ը ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից ՀՀ-ում անցկացված սոցիոլոգիական հարցումների մի աղմկոտ պատմություն, որը հանրային բուռն հետաքրքրությունների ալիք է առաջացրել: Բանն այն է, որ ՄՀԻ-ն բավական հայտնի հետազոտական կազմակերպություն է, իսկ հարցումների գլխավոր թեման հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում առաջադրված ՀՀ վարչապետության թեկնածուների հանրային

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, Լուսաշող-Լանջառ, Սարավան-«Զանգեր» և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սևան,

Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Արմեն Բաբալարյանի սաները ԵԱ-ում Հայաստանի հաշվարկին բերեցին մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզ։

Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը․ Ռոբերտ Կադարյան

Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին

Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը․ Մարիաննա Ղահրամանյան

Սամվել Կարապետյանի շուրջ է ձևավորվում այն ուժը, որը պատրաստ է հաղթել։

Սամվել Տերտերյանը դարձավ արծաթե մեդալակիր

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը Սերբիայի Զրենինյան քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության եզրափակչում բավականին ծանր, բայց նաեւ հավասար պայքարում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Գրիգորեւին ու արժանացավ արծաթե մեդալի։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանվել Խաչատրյանը հաղթեց թուրք Կեսգինին ու նվաճեց ԵԱ բրոնզե մեդալը

Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հաշվարկին առաջին մեդալը բերեց 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։ Մեր մարզիկը երրորդ տեղի համար գոտեմարտում ըմբիշներին ընձեռվող ժամանակի (6 րոպե) կեսում 9։0 հաշվով հաղթեց թուրք Սերքան Կեսգինին ու նվաճեց բրոնզե մեդալը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Իրանի նավթային ենթակառուցվածքին հարվածելը կարող է ավելի խորացնել նավթային ճգնաժամը․ «Իրանն այսօր»

«Իրանն այսօր» – Ուրբաթ օրն ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Պարսից ծոցի հյուսիսում ընկած Խարգ կղզում, որը պատկանում է Իրանին։ Այս կղզին կարևոր նավթային ենթակառուցվածքներ ունի, և իրանական նավթի արտահանման 90%-ն այստեղով է իրականացվում։ ԱՄՆ-ից հայտարարել են, որ իրենք այնտեղ թիրախավորել են ոչ թե նավթային, այլ ռազմական ենթակառուցվածքները, մասնավորապես` հրթիռների և ծովային ականների պահեստներ։ Բայց ինքնին

Իրեն համայն աշխարհի դեմոկրատ հռչակած փառասեր պաշտոնյան այնքան է վախենում իրական պայքարից, որ նախընտրում է փակի տակ պահել ուժեղ, ազդեցիկ ու սկզբունքային մարդկանց․ Գոհար Ղումաշյան

«Մեր ձևով» շարժման կրթության և տաղանդավոր երիտասարդներին աջակցման ուղղությունը համակարգող Գոհար Ղումաշյանի ֆեյսբուքյան գրառումը Թագավորը մերկ է։ Երեկ հազարավոր մարդիկ սպասում էին, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը կչեղարկեն։ Հազարավոր մարդիկ հույս ունեին, որ երկրում արդարության գոնե չնչին բեկորներ են դեռ մնացել։ Բայց՝ ոչ։ Իրեն համայն աշխարհի դեմոկրատ հռչակած փառասեր պաշտոնյան գերի է մնացել իր իսկ

«Ամոթ է, հենց համայնքապետը չի լինում իշխանության ներկայացուցիչ, ինչպես Գյումրիում, միանգամից թարսվում են, ինադ անում, սպառնում»․ Արման Թաթոյան

«Գյումրիում այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակի հանդիսավոր բացման ժամանակ այս ուժի վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձ կատարեց նաև կառավարություն-համայնք հարաբերություններին՝ քննադատելով այն արատավոր երևույթը, երբ ընտրված համայնքապետը ընդդիմադիր է լինում ու նրան սպառնում են։ «Տեսեք՝ ինչ է այսօր ստացվում, մեր Գյումրին անցած տարի ընտրություններով կոնկրետ ցույց տվեց իր վերաբերմունքը։

Ուր էլ լինենք` մենք շարունակելու ենք պայքարել․ Ալեքսան Ալեքսանյան

«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Հակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում։ Մարդիկ ասում են, որ Սամվել Կարապետյանին ապօրինաբար կալանքի տակ պահելը խոսում է այս իշխանության թուլության և վախի մասին։ Բայց հարց է առաջանում, արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս ամենը։ Իհարկե, ո՛չ։ Ուր էլ լինենք` մենք շարունակելու ենք

«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Յուքոմ» ծառայությունների դիմաց վճարումները

Հարգելի՛ գործընկերներ և հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ մեր հաճախորդների հարմարավետությունն ապահովելու և ժամանակը խնայելու նպատակով «Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Յուքոմ» բջջային կապի օպերատորի ծառայությունների դիմաց վճարումները Շնորհակալություն մեզ հետ մնալու և մեր ծառայություններից օգտվելու համար։  «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։  «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ

Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ․ ՀՀ ԱԳՆ

Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ, ում հետ Դոհայում ՀՀ դեսպանությունը կապ է պահպանում: Նախատեսվում է ՀՀ մարզիկների վերադարձը ՀՀ Սաուդյան Արաբիայի ճանապարհով, ուսանողների համար դիտարկվում են այլ տարբերակներ: ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031