Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Փաշինյանը իր «պեռաշկի», «կուկուռուզ» կամ խնձոր ուտելը համացանց գցում․ մեկնաբանում են Գյումրու ավագանու խմբակցության ղեկավարները՝ ճանաչված պրոդյուսերն ու PR մասնագետը

Գյումրու ավագանու անդամները Նիկոլ Փաշինյանի ուտելը հանրայնացնելու տեսարանները համարում են սև PR, որի ազդեցությունը շատ ավելին է՝ լսարան պահելու առումով։

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհրդի անդամները քննարկել են Սահմանադրական կարգի հիմունքներին, Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող կարգավորումները: ՀՀ արդարադատության նախարարություն

«Եթե Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը չի վերացվում, ՀՀ-ում արդարություն, հավասարություն, մրցակցություն բոլոր բառերը պարզապես սիրուն բառեր են դառնում»․ Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը հայտարարեց․ «Համոզված եղեք՝ մեր վճռականությունը տեղն է, կամքը՝ տեղում, ամենակարևորը՝ արդարությունը մեր կողքին է, իսկ երբ մեր կողքին է, արդարությունը պետք է հաղթի»։

«Բարձրաստիճան պաշտոնյաներին փաստացի աշխատավարձ տալով և դա որպես պարգևավճար ձևակերպելով՝ ՀՀ վարչապետը վերազանցել է իր լիազորությունները». Արտակ Քյուրումյան

Պետական գնումների փորձագետ Արտակ Քյուրումյանը գրում է. «2020թ․ սեպտեմբերի 8-ին քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող պարգևավճարների հետ կապված գրություն էի պատրաստել և էլեկտրոնային հաղորդագրությամբ ուղարկել գործընկերներից մեկին։ Գիտենք, ինչպես ավարտվեց 2020թ․ սեպտեմբերը։ 2020թ․ սեպտեմբերին մտածում էի, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող պարգևավճարներն անօրինական են։ Շարունակում եմ այդպես մտածել։ Դրա հետ կապված FB գրառումներ ունեմ։

Մեզ պայքարից հետ պահել չեն կարող․ Ալեքսան Ալեքսանյանը՝ Սամվել Կարապետյանի աջակիցների ձերբակալությունների մասին

Հակակոռուպցիոն դատարանի բակից բերման են ենթարկվել Սամվել Կարապետյանի շուրջ 20 աջակիցներ։

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող թռիչքի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ընդգծվել է քաղաքացիական օբյեկտների թիրախավորման բացառման անհրաժեշտության հարցում սկզբունքային մոտեցումը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար իրավիճակին և հնարավոր քայլերին։ Նախարար

«2021-ին Փաշինյանն ասում էր՝ գելխեղդ է, հիմա վախենում է Սամվել Կարապետյանից»․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը վստահ է, որ հաջողության հասնելու են․ «Սամվել Կարապետյանն ազնիվ, հայրենասեր մարդ է, ուժեղ անհատականություն։ Վստահ եմ՝ նրա առաջնորդությամբ ունենալու ենք մեծ հաջողություն»։

Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում. «Արմենպրես»

Արտաքին հետախուզական ծառայությունը 2026թ. մարտի 10-ին «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարությամբ տեղեկություն տարածեց, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։

«Մեզ լայքողներն իրական մարդիկ են, ֆեյքերով իրենք են տառապում, պետբյուջեն վատնում քոմենթ գրողների վրա»․ Ալեքսան Ալեքսանյան

Հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել մարտահրավերները, քանի որ չի բացառվում, որ իրենց՝ ընտրություններին մասնակցությունն ամեն կերպ փորձելու են խոչընդոտել, նա պատասխանեց․ «Հնարավոր բոլոր սցենարները մեր թիմի կողմից հաշվարկված են»։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է Եվրոպայի խորհրդի մարմինների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը՝ խոսքի ազատության ոլորտում չափորոշիչների սահմանման տեսանկյունից

Անահիտ Մանասյանը մասնակցել և հիմնական ելույթով է հանդես եկել Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովի շրջանակներում

Նախաքննության մարմինները և գործադիր իշխանությունը չարաշահում են իրենց լիազորությունները. փաստաբան

Սա անմիջական միջամտություն է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը

«Բերդում լինենք, թե հացի հերթում, պայքարելու ենք, ձեզ հարց տվեք՝ Սամվել Կարապետյանի ինչի՞ն էր պետք էս ամենը»․ Կարեն Կարապետյան

Ըստ Կարեն Կարապետյանի՝ պետք է միավորվել, ոչ թե ատել ՔՊ-ին, իրենց կամաց-կամաց պետք է բերել ռեալ դաշտ։

Դեյվիդ Ալենը կարևորել է ԿԳՄՍՆ-ի համագործակցությունը ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ

Քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում  ՀՀ-ԱՄՆ  հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Կոլեգիայի նիստում քննարկվել են ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները։ Օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը ներառել են՝ Ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորումը, Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կոմիտեի գործառույթների սահմանումը, Նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների փոխլրացնող

Քննարկվել է ՀՀ-ում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հարցերով եվրոպական կողմի նախապատրաստական թիմի անդամներին՝ Եվրոպայի խորհրդի նախագահի արտաքին կապերի գլխավոր տնօրինության ղեկավար Հելեն Հոլ-Պեդերսենին և աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մերիլին Ժոզեֆսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պտավիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսին Հայաստանում կայանալիք

Վիզաների ազատականացման երկխոսությունը միայն ճամփորդության դյուրացման մասին չէ, մարդկանց հնարավորություններ տալու մասին է. Արփինե Սարգսյան

Հայաստանը վճռական է խորացնել համագործակցությունը Եվրոպական Միության հետ՝ հասնելու ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդության հնարավորությանը․ Արփինե Սարգսյանն ու Մագնուս Բրունները մասնակցել են պանելային քննարկմանը Մարտի 12-ին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները մասնակցել են «ԵՄ աջակցությունը Վիզաների

«Իշխանությունը պայքարում է Սամվել Կարապետյանի նկարի դեմ, բայց էլի պարտվում է»․ Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը նաև վստահեցրեց՝ խորհրդարանական ընդդիմության հետ կոնսոլիդացիա չի լինելու, հնարավոր է միայն արտախորհրդարանական ընդդիմության հետ կոնսոլիդացիա։

Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի տաղավարը

Մալթայի Վալլետտայի Սուրբ Էլմոյի ամրոցում մեկնարկել է արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը։ «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT) խորագիրը կրող բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի բացումն ազդարարվել է Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (“The Sound of What Was Never Seen”) քանդակային և ձայնային ինստալյացիայով: Այս նախագիծն

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ ցուցադրվեց Չարենցի փրկված տետրակը

Այն 1937 թ. բանաստեղծի անտիպ ձեռագրերի հետ փրկել է նկարչուհի Ռեգինա Ղազարյանը՝ շուրջ 17 տարի տակառի մեջ, հողի տակ պահելով:

Խնդիրը բուն փոփոխությունները չեն, այլ այն, որ Սահմանադրության փոփոխությունը պարտադրված է արտաքին ուժի՝ Ադրբեջանի կողմից. Հրանտ Տեր-Աբրահամյան

Ինքնիշխանությունը սկսվում է սեփականը ուժային պարտադրանքից պաշտպանելու կարողությունից։

Էրդողանը Գուտերեշին է հանձնել «Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը»

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և առաջին տիկին Էմինե Էրդողանը։ Էրդողանը Գուտերեշին է հանձնել «Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը»։ Ըստ Էրդողանի՝ Գուտերեշը առաջնահերթություն

Վլադիմիր Վարդանյան. Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս

Դավիթ Ղազինյան. «ՌԴ-ից մարդիկ չենք բերելու․ մենք նման ծրագիր չունենք, ՌԴ-ին թիրախավորելը շատ սխալ է»

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մասին ի՞նչ գնահատական ունեք, ո՞վ, ո՞ւմ է ճնշում, Դավիթ Ղազինյանը պատասխանեց․ «Եթե մեր ուժի առաջնորդը մարդ է, որը երկար տարիներ անցկացրել է դրսում, այնտեղ է իր կարողությունը, իր աշխատանքի արդյունքները, կունենա, չէ՞, շատ համակիրներ՝ ՀՀ քաղաքացիներ, բայց դրսում աշխատող ու արարող»։

Ակնկալում ենք, որ այսուհետ հայաստանյան լրատվամիջոցները առավել ակտիվորեն կլուսաբանեն «Իմ քայլը» հիմնադրամի` տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող լայնածավալ գործունեությունը. հայտարարություն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին կին Աննա Հակոբյանը վերջին վեց օրվա ընթացքում մասնակցել է երեք բազմամարդ միջոցառման։ Մարտի 8-ին նա ներկա է գտնվել «Դվին» Մյուզիք-հոլում կայացած Լյուբով Ուսպենսկայայի համերգին, մարտի 10-ին մասնակցել է անմահացած հերոսներ Ռուբեն և Արմեն Շահինյանների նորածին եղբոր մկրտության արարողությանն ու դրան հաջորդած խնջույքին, իսկ մարտի

«Շատ արատավոր բան է տեղի ունենում՝ պոլիկլինիկաներում փոխվում է հակատուբերկուլյոզային կաբինետների եւ ինֆեկցիոնիստների վարձատրության կարգը»

«Ստացվում է՝ որպեսզի մինչեւ ընտրություններ դժգոհություն չունենանք, բյուջեում վերաբաշխում է արվում, 2,5 մլրդ դրամ է հատկացվում, իսկ թե հունիսի 7-ից հետո ինչ կլինի, արդեն Աստծո գործն է»։

Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորը

Ֆասթ Բանկն ու «Երևան» ֆուտզալի ակումբն օրերս ստորագրել են գործակցության պայմանագիր, ըստ որի Բանկը դառնում է ակումբի տիտղոսային հովանավորը։ Ֆուտզալի ազգային հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունում քառորդ եզրափակիչ հասնելուց հետո այս մարզաձևը Հայաստանում նոր թափ է ստացել։ Ֆասթ Բանկը, կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը տարատեսակ մարզաձևերում, վերջին տարիներին շարունակական աջակցություն է տրամադրել ոլորտի առաջընթացի համար։ Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի

Երբ պարսկերեն էի թարգմանում «Չարենց-նամեն», թվում էր, թե կողքիս նստած՝ Չարենցն ինձ ժպտում է. Ժորժ Աբրահամյան

Ժորժ Աբրահամյանը նշեց, որ ժամանակին Կապույտ մզկիթի տեղում պետք է գինու գործարան լիներ, եւ Եղիշե Չարենցի ջանքերով մզկիթը փրկվել է՝ վերածվելով հայ-իրանական բարեկամության խորհրդանիշի, շուտով այնտեղ երկլեզու արձանագրություն կլինի, որտեղ կնշվի, որ Կապույտ մզկիթը փրկվել է Չարենցի շնորհիվ: «Չարենցի տնկած թթենին մինչեւ հիմա կա: Ժամանակին Երեւանում մարդիկ առաջին թութն այնտեղ էին ուտում: Հուսով եմ այդ ավանդույթը նորից կվերականգնվի»,-հավելեց թարգմանիչը:

Հրաչյա Թաշչյանն անցել է ՀՑԹԻ-ում իր պարտականությունների կատարմանը

Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ Այն ընդունել է որոշում Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Վերջինս ս․թ․ մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ    

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկե՞լ են գլխավորել «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը․ նրա պարզաբանումը

Այս պահին դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031