Օրվա լրահոսը
«ԽՈՇՈՐ ՁԿՆԵՐԸ» ՓԱԽԵԼ ԵՆ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, շաբաթ օրը Նոր Նորքում տեղի ունեցած քրեական «ռազբորկայի» ձերբակալված 36 մասնակիցներից 19-ը տարվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններիի դատարան (տես՝ լուսանկարը), որոնցից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը, իսկ երկուսը ազատվել են գրավով: Ըստ մեր աղբյուրի, չկայացած «ճակատամարտի» մասնակից խոշոր քրեական հեղինակությունները՝ Ժիրոն, Փռի Արթուրը, Դմբուզը, Աշոտիկը եւ
Ապրիլի 20
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր, հնարավոր է վրիպեք: Աշխատելիս մի տարվեք ուրիշ մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 1915 Թ.
Լիճե (Տիգրանակերտ) սկիզբը՝ նախորդ համարում Լիճեն ընկած է Տիգրանակերտի սանջակի հյուսիսում՝ Աղձնիք գավառի հյուսիս արեւելքում: Այն մտնում է պատմական Հայաստանի Մեծ Ծոփք նահանգի կազմի մեջ, որի գավառներն էին՝ Խորձյանը, Ծոփքը, Անձիտը, Դեգիքը, Գավրեքը: Միջնադարում այստեղ են կառուցվել Աթթահ եւ Ֆիզ անունով Սիլվանիայից դեպի հյուսիս ձգվող երկու հայտնի պաշտպանական ամրոցներ: 1914 թ.-ին այս շրջանում կար 24
Հայտնի ու տաղանդավոր գեյերը
Մոսկովյան մեծ իշխան Վասիլի 3-րդը (1479-1533) հոմոսեքսուալ ուղղվածություն ուներ: Իր առաջին կնոջը նա փակել էր մենաստանում, իսկ երկրորդ կնոջ՝ Ելենա Գլինսկայայի հետ միայն մերկ թիկնապահի ներկայությամբ էր կարողանում հարաբերություն ունենալ: Վասիլիի որդին Իվան Ահեղն էր, որը հայտնի էր անկանոն կապերով եւ կանանց նկատմամբ մեծ սիրով, բայց ժամանակակիցների վկայությամբ՝ նա անտարբեր չէր նաեւ այն տղամարդկանց հանդեպ,
ՈՒՐԱՐՏՈՒԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ
Ցուցահանդես եւ համտես տոնի շրջանակներում ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը (ձախից), մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, նախկին եւ ներկա փոխնախարարներ Գագիկ Գյուրջյանն ու Սամվել Ավետիսյանը, գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը գարեջուր են համտեսում: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը եւ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը գիտեն, թե եգիպտական փարավոններն ու հայոց արքաները ինչ են նախընտրել
Հայկական ֆուտբոլի անակնկալները
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության ավարտից վեց տուր առաջ Մադրիդի «Ռեալի» ու առաջատար «Բարսելոնայի» միջեւ միավորների տարբերությունը վերջապես զրոյից տեղափոխվել էր թիմերից մեկի օգտին. այս անգամ՝ «Բարսելոնայի», որը նախորդ հանգստյան օրերին կլասիկոյում 2:0 հաշվով Մադրիդում հաղթեց «Ռեալին»: Հանգստյան օրերին էլ «Բարսելոնային» «Էսպանյոլն» էր սպասում կատալոնյան դերբիի շրջանակներում: Իհարկե, դերբիների արդյունքն անկանխատեսելի է ու նշանակությունն էլ՝ մեծ, սակայն
Եթե ֆինանսներ լինեն
Անցած հանգստյան օրերին Երեւանում կայացավ սպորտային բրիջի՝ Հայաստանի զույգային 19-րդ առաջնությունը, որին մասնակցեց ութ երկյակ: Ի վերջո, հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին Հայաստանի բազմակի չեմպիոններ Արմեն Զելենկոն եւ Աշոտ Քեշիշյանը: Արծաթե մեդալի արժանացան նույնպես հանրապետության բազմակի չեմպիոններ Արթուր Անտոնյանն ու Լեւ Սեւիյանը, իսկ մրցանակային եռյակը եզրափակեցին Արտեմ Բալոյանն ու Գեւորգ Անտոնյանը (Ավստրիայից): Ի դեպ, 62-ամյա Գ.
Հրաբուխը խառնում է բոլոր խաղաքարտերը
Դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել են ՖԻԴԵ-ի ղեկավարությանը՝ ապրիլի 23-ին Սոֆիայում նշանակված Վեսելին Տոպալովի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի մեկնարկը երեք օրով հետաձգելու առաջարկով: Պատճառը Իսլանդիայում ժայթքած հրաբխի արտանետած ծխամպերն են, որոնք ծածկել են ողջ Եվրոպան: Անանդը եւ նրա թիմը ՖԻԴԵ-ի ղեկավարությանը բոլոր հիմնավորումներով պաշտոնապես
«Փյունիկը» դարձավ միանձնյա առաջատար
Շաբաթ օրը կայացան ֆուտբոլի Հայաստանի 19-րդ առաջնության բարձրագույն խմբի չորրորդ տուրի հանդիպումները: Հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» 1:0 հաշվով պարտության մատնեց մինչ այդ իր մերձակա մրցակցին՝ «Ուլիսին», «Գանձասարը» հարազատ պատերի ներքո 1:2 հաշվով զիջեց «Բանանցին», «Իմպուլսը» մրցակցի դաշտում մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Կիլիկիայի» դարպասը, իսկ Գյումրիի «Շիրակը» կրեց այս առաջնությունում չորրորդ անընդմեջ պարտությունը, այս անգամ՝ «Միկայից»:
«Օրրանը»՝ 10 տարեկան
Կամ տարեցները՝ նրա հյուրընկալ հարկի ներքո «Առավոտը» տեղեկացրել էր, որ 2000թ. Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից հիմնված «Օրրան» բարեգործական կազմակերպությունը երեկ դարձել է 10 տարեկան: Նշել էինք, որ այն այսօր նեցուկ է 90 երեխայի ու 60 տարեցի: 2000 թվականից ի վեր շուրջ 500 ծերեր են օգտվել «Օրրանի»՝ «Օժանդակություն տարեցներին» ծրագրից: «Հարյուրամյակս «Օրրանում» եմ տոնելու» Անուշավան
«Տաշիրից» մինչեւ գավառամիտ ազգասիրություն
Այս տարվա գալահամերգը նախորդներից հաջող էր Կիրակի օրը Մոսկվայի Կրեմլյան պալատում կայացավ «Տաշիր-2010» 5-րդ մրցույթ-փառատոնը, որի ժամանակ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին «Տաշիր» ընկերության կողմից տարբեր անվանակարգերում շնորհվում են մրցանակներ: Դրանք հանձնվում են ռուսական աստղերի կամ ՌԴ հասարակական, քաղաքական ոլորտի անվանի ներկայացուցիչների ձեռամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին «Տաշիրի» բեմում հօգուտ
«ՇՏԱՊՈՒՄ ԵՆՔ ՄԵԾ ՄԱՐԴՈՒ ՇՏԱՄՊ ՈՒՆԵՆԱԼ»
Անվանի արվեստագետների ցուցահանդեսը «Մարդը, մասնավորապես՝ ստեղծագործողը, ապրում է իր ժամանակի մեջ, իր ժողովրդի հետ: Առանց ժամանակի զգացողության եւ դրա մեջ ապրելու ունակության՝ հնարավոր չէ վերհանել պատմությունը, փորձը: Արվեստագետն այսօր ծնվում է, բայց իր մեջ անցյալը, մարդկության անցած ճանապարհը իմաստավորելու խնդիր ունի, զգալու՝ ի՞նչ է մարդը, ով՝ ով է: Մեր պատմությունը տարիների մեջ կուտակված ասելիք ու
ԲԱԹՈՒՄՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԵՌՆԱՆԱՎ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ
Ապրիլի 17-ին Վրաստանի ջրային ավազանի՝ Բաթումի նավահանգստի տարածքում կալանավորվել է ռուսական դրոշի ներքո նավարկող «Սարատով սիթի» բեռնանավը: Կալանավորման մասին, սակայն, հաղորդվել է միայն երեկ: Վրաստանի սահմանային ոստիկանության հայտարարության համաձայն, նավը կալանավորվել է «ծովն աղտոտելու փաստի» կապակցությամբ, եւ եթե հետաքննությունը հաստատի նավի անձնակազմի մեղքը, ապա գործը կուղարկվի դատարան: Թե քանի հոգի է եղել նավի տախտակամածին՝ չի
ԻՍՐԱՅԵԼԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՀԱՐՎԱԾԵԼ ՍԻՐԻԱՅԻՆ
Իսրայելը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղած նամակում զգուշացրել է, որ եթե «Հզբոլլան» Իսրայելի տարածքը հրթիռային հարվածներ հասցնի՝ Երուսաղեմը դրան կարձագանքի Սիրիայի վրա պատասխան հարձակմամբ: BBC-ի մատուցմամբ, այս մասին հայտնի է դարձել «The Times» պարբերականից: Այդ հայտարարությունը հետեւել է այն բանին, երբ Իսրայելի հետախուզությունը հաղորդել է Սիրիայի կողմից «Հզբոլլա» ահաբեկչական կառույցին «Սկադ» տեսակի բալիստիկ հրթիռներ մատակարարելու
ԹԵՀՐԱՆՈՒՄ ԷԼ Է ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՎԵԼ
Անցած շաբաթ եւ կիրակի օրերին Թեհրանում տեղի է ունեցել միջուկային գագաթաժողով, որը ամերիկյան համանման գագաթաժողովի այլընտրանք էր դիտարկվել: Դրան մասնակցել են աշխարհի 56, այդ թվում՝ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ մի շարք այլ երկրների ոչ պաշտոնական պատվիրակություններ: Միջազգային գագաթաժողովը տեղի է ունեցել միջուկային զենքի չտարածման եւ զինաթափման թեմայով՝ «Ատոմային էներգիա՝ բոլորին, միջուկային զենք՝
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԻՆ
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հանդիպել է Մալթայում եկեղեցականների սեքսուալ հետապնդումների ենթադրյալ զոհերի հետ եւ հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի մեղավորներին պատժելու համար: Lenta.ru-ի մատուցմամբ, այդ հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը: Ի դեպ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Մալթայում է նշել իր ծննդյան 83-րդ տարեդարձը: Հիշեցնենք, որ Մալթայի երեք հոգեւորականներ մեղադրվում են 1980-1990-ականներին որբ երեխաների
Ավիաընկերությունները մեղադրում են ԵՄ երկրների իշխանություններին
Եվրամիության տրանսպորտի հարցերով հանձնակատար Սիիմ Կալլասը հույս ուներ, որ երկուշաբթի օրը Եվրոպայում օդային տարածքը բաց կլինի անվտանգ թռիչքների իրականացման համար, եւ փակված օդակայանների կեսը կկարողանան վերսկսել իրենց աշխատանքները: Նա Եվրոպայում ստեղծված իրավիճակը նաեւ «ծայրահեղ անկայուն» է որակել եւ հավաստիացրել, որ եվրոպական երկրների իշխանությունները աշխատում են խնդրի լուծում գտնելու ուղղությամբ՝ աշխատելով այնպես անել, որ թռիչքների անվտանգությունը
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍՆ ԸՆՏՐԵՑ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Թուրքիայի արտգործնախարարությունը շնորհավորել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթանակ տարած Դեւրիշ Էրօղլուին: Վերջինս, APA-ի մատուցմամբ, հավաքել է ընտրողների 50,37 տոկոսի քվեն: Դեւրիշ Էրօղլուն չճանաչված այդ հանրապետության վարչապետն է եւ «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդը: Գործող նախագահը, որը Կիպրոսի երկու անջատված՝ հունական եւ թուրքական հատվածների վերամիավորման շուրջ բանակցությունների կողմնակից էր, ստացել
ՀԱՅԵՐԵՆԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի ռազմական դպրոցում արդեն 10 տարի հայերեն է դասավանդվում: Ինչպես տեղեկացնում է akunq կայքը, Թուրքիայի Ցամաքային ռազմական դպրոցի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Հյուսնյուօղլուն հայտնել է, որ դպրոցում պարտադիր դասընթացներից բացի, ուսուցանվում են նաեւ 12 օտար լեզուներ: Հյուսնյուօղլուն հայտնել է նաեւ, որ այս 12 լեզուների մեջ է մտնում նաեւ հայերենը: «Որպես երկրորդ օտար լեզու, դասավանդվող լեզուների շարքում
«Կանաչ դպրոց» եւ «Կանաչ ավտոբուս»
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ շարունակում է «Կանաչ սերունդ- 2010» քարոզարշավը: Օրերս Վանաձորի «Հայք» հրապարակում մեկնարկեց «Կանաչ դպրոց» ծրագիրը: Այն իր շուրջը համախմբեց բազմաթիվ դպրոցականների՝ նրանց հնարավորություն ընձեռելով դրսեւորվելու որպես առողջ ապրելակերպի կողմնակից եւ նախաձեռնող սերունդ: Մինչեւ հունիս Վանաձորի թիվ 10 դպրոցի աշակերտները պլաստիկ շշեր եւ օգտագործված
«Մի մարդ չենք ունենա, որ ազգի մասին մտածի»
Եվս մեկ քննարկում օտարալեզու կրթության մասին ՀՀ «Լեզվի մասին» օրենքի համաձայն, կրթության եւ ուսուցման լեզուն հայերենն է եւ արգելանք է դրված կրթօջախների օտարալեզու գործունեության վրա: Այժմ ՀՀ ԿԳ նախարարությունը «Լեզվի եւ հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար դիմել է կառավարությանը, որպեսզի մասնավոր, մասամբ նաեւ պետական դպրոցները կարողանան լիցենզիա ստանալ եւ իրավունք՝ իրականացնելու օտար լեզվով ուսուցում:
ՆԱԽԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ
Մեկնաբանում է Կալանավորների հիմնախնդիրների լուծմամբ զբաղվող «Հուսո առագաստ» հ/կ-ի նախագահ Գեւորգ Կոշկարյանը: Նախկին կալանավորների համար աշխատանք գտնելը դժվար է. դրան խանգարում է մի կողմից կրթության պակասը, մյուս կողմից էլ՝ հասարակության վերաբերմունքը: «Առավոտը» զրուցեց նախկին կալանավորների հիմնախնդիրների լուծմամբ զբաղվող «Հուսո առագաստ» հ/կ-ի նախագահ Գեւորգ Կոշկարյանի հետ՝ պարզելու, թե կրթության ոլորտում ի՞նչ խնդիրներ ունեն: Պարոն Կոշկարյանը հարցին
Միջնադարյան ոճով
Հայերի եւ հույների տների կանաչ եւ կարմիր տարբերանշանների բացակայությունը անհանգստացնում է թուրք պատգամավորներին: Թուրքիայի «Խաղաղություն եւ Ժողովրդավարություն» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սեբահատ Թունջելին անդրադարձել է այն խնդրին, որ հայ եւ հույն բնակչությունը իրենց բնակարանների դռները զերծ են պահում պահանջվող պիտակներից: Ստամբուլում հայկական եւ հունական ազգաբնակչության (որը մեծամասնություն է կազմում Ֆաթիհի, Մուսթաֆա Քեմալ փաշայի եւ Սամաթիայի, Շիշլիի
ԵՐԲ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԶԴԸ
Պահանջվող զիջումները ուղիղ համեմատական են կեղծիքների չափին «…Յոթ շրջանները հանձնելու ենք, միջազգային հանրությունն էլ ճանաչի Ղարաբաղի անկախությունը… չէ՛, սկզբից ճանաչելու են անկախությունը, հետո հանձնենք… հա, բայց միանգամից յոթ շրջանն էլ չենք տալու՝ սկզբից հինգը, հետո մի քանի տարում էլ՝ մյուս երկուսը… չէ՛, լրիվ չենք տալու, Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհ պիտի մնա… հա, տենց լավ կլինի,
Օշականի սրբատեղիներում
Հայկական գյուղերին բնորոշ պատկեր է, երբ թոնիրներից, երդիկներից դուրս եկող անուշահոտ լավաշի բույրը, մառաններից՝ գինու հոտն ու խոտերի ու ծառերի թարմ շունչը իրար միախառնված՝ ստեղծում են գյուղական կոլորիտ: Բայց Օշականը առանձնահատկություն ունի: Այստեղ է Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, այստեղ են բազմաթիվ եկեղեցիներ: Որոշեցինք այցելել Օշականի բոլոր սրբատեղիները ու նկատեցինք ձեռնափայտով մի տղայի, որը զինծառայության ժամանակ հրաշքով
Իսկ երեխա՞ն
Կռվախնձոր դարձած բնակարանի նոր «սեփականատեր» է հայտնվել Փետրվարի 24-ին «Չեմ ուզում մանկատուն գնալ» հրապարակմամբ անդրադարձել ենք երկկողմանի ծնողազուրկ 9-ամյա Նունե Թոմոյանի խնդրին: Վանաձորցի աղջնակի ճակատագիրը անորոշ է՝ կռվախնձոր դարձած բնակարանի պատճառով: 9-ամյա աղջկա հայրը տարիներ առաջ սպանել է իր հորը, եւ արդեն բանտում հասկանալով արածը՝ ինքնասպան է եղել: Մայրը մահացել է այս տարվա հունվարի 4-ին՝
Վտանգավոր ձկնորսություն
Տավուշի մարզի Ջողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում: Խորհրդային տարիներին արհեստական այս լճի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը: 1990 թվականից մինչ օրս հայկական հողերը ոռոգող պոմպակայանը անգործության է մատնվել, որովհետեւ ոռոգման խողովակաշարը ձգվում է ադրբեջանական տարածքով: Ներկայումս 44 միլիոն խմ տարողությամբ ջրամբարի պատվարի երկու կողմերում հայկական եւ ադրբեջանական դիրքերն են:
ՆԱԵՎ՝ ՁՈՐԱԳԵՏՈՒՄ
Վերջին օրերին տեղացած հորդ անձրեւների պատճառով վարարել է Դեբեդի հիմնական վտակ Ձորագետը: Ապրիլի 13-ին գետի ջրերը Ձորագետ գյուղի տարածքում քանդել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հենապատը, որի հետեւանքով փլվել է ճանապարհի 5 մետրանոց հատվածը: Գուգարքի ճանապարհաշինարարները փլված, վտանգավոր հատվածը երկու կողմից փակել են ժապավեններով: Այս հատվածով երթեւեկությունը միակողմանի է դարձել: Ամեն օր արտերկրից Հայաստան մտնող բազմաթիվ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԸ՝ «ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿ.ՌՈՒ»-Ի ՄԻՋՈՑՈՎ
ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության տեղեկացմամբ, մայրաքաղաքի բնակիչ Ա. Հակոբյանը ներկայումս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է. այնտեղ է հայտնվել խարդախություն կատարելու համար։ Պարզվում է, որ նա «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է տարբեր աղջիկների հետ, հետո ինտերնետային ամենօրյա շփումներն այնքան են «մտերմացրել» նրանց, որ Հակոբյանն իր վիրտուալ սիրուց ոգեւորված՝ աղջիկներին խնդրել է լիցքավորել իր բջջային հեռախոսը։ Պատճառաբանություններն
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՄ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ պետք է լսվեր թրաֆիքինգի հերթական գործերից մեկը: Սակայն Արաբկիր տարածքից ուղարկվել էր մի գրություն, որով տեղեկացվեց, որ այդ գործով ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մարգարյանը փախուստի մեջ է: Նրա նկատմամբ մարտի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 178 հոդվածի 3-րդ կետի 2-րդ