Օրվա լրահոսը

ՎԹԱՐԱՅԻՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Քաղաքապետարանն էլ դժգոհողներին հորդորում է դիմել դատարան Կառավարությունը տարիներ առաջ վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման մասին որոշում ընդունեց, ըստ որի՝ այդ շենքերում տարբեր կարգավիճակով բնակվողներին համապատասխան փոխհատուցում պետք է տրվի: Այդ որոշումը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել եւ «հարակից» նորանոր որոշումներ են ընդունվել: Ճիշտ է, որոշ բնակիչների փոխհատուցում տրվել է, սակայն «Առավոտին» դիմած մի քանի բնակիչներ պնդում

ԿԲ-ն՝ Դիլիջանում

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Իջեւան քաղաքում եւ այցելել ՀՀ ԿԲ «Դիլիջան» տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շինհրապարակ: Նրան դիմավորել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես հաղորդում է «ԱրմԻնֆոն»՝ «Դիլիջան» համալիրը նախագծել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ն, իսկ դիզայներական աշխատանքներն իրականացվել են «Ռենկո-Արմէսթեյթ» ՍՊԸ-ի կողմից:  Համալիրը բաղկացած կլինի երկու ստորգետնյա եւ հինգ վերերկրյա հարկերից: Ստորգետնյա հարկերում

Շուկան աշխուժացել է

2010թ. փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13417 գործարք, որոնց քանակը 2009թ. փետրվարի համեմատ աճել է 30.4%-ով, իսկ 2010թ. հունվարի համեմատ՝ 65.0%-ով: Անշարժ գույքի կադաստրի վարչության տրամադրած տվյալներով, որոնք փոխանցում է «Ա1+»-ը, Երեւան քաղաքում 2010թ. փետրվարին, 2010թ. հունվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 58.0%-ով, իսկ 2009թ. փետրվարի համեմատ՝ 44.3%-ով:

Գործարքն ավարտվեց

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է «Ամերիաբանկի» սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից «Կասկադ բանկի» ձեռքբերման գործարքը: Հանձնաժողովը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով  «Ամերիաբանկի», դրա սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ՍՊԸ-ի եւ «Կասկադ բանկի» կողմից ներկայացված համակենտրոնացման մասին դիմում-հայտարարագիրը: «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» Կիպրոսի Հանրապետության սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ դիմելով Հանձնաժողով,

ՀՀ արտաքին պարտքը կավելանա եւս 43%-ով

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ 2010-ին մեր երկրի ՀՆԱ-ն կկազմի 1,8 %, իսկ գնաճը՝ 6,2%: Երեկվա ասուլիսում Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան ասաց, որ փետրվարին արված այդ կանխատեսումները հնարավոր է մայիսին վերանայեն եւ ցուցանիշների աճ արձանագրեն. «Հայաստանի տնտեսության այն ճյուղերը, որոնք կապված են համաշխարհային տնտեսության հետ՝ ավելի բուռն թափով կզարգանան, եւ աճը հենց դրանով պայմանավորված

ԴԻՄՈՐԴԻՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ՝ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ

Քաղծառայության մրցույթն անցած 3 դիմորդներից մեկը շուտով դառնալու է ֆինանսների նախարարության աշխատակից: Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության մակրոտնտեսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի թափուր տեղի համար երեկ Քաղծառայության խորհրդում մրցույթ անցկացվեց: Այդ պաշտոնի համար պայքարող 4 մասնակիցները սկզբում գրավոր թեստային առաջադրանք կատարեցին, որից հետո մրցութային հանձնաժողովի անդամները հարցազրույցի միջոցով պետք է կողմնորոշվեին՝ կո՞ղմ քվեարկել այդ մասնակցին,

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ելույթ ՀՀ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ (09.04.2010) Սկսեմ նրանից, որ ես կողմնակից եմ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը: Այս մեկ նախադասությամբ ավարտվում են իմ դրվատանքի խոսքերն այսօր քննարկվող օրինագծերի վերաբերյալ, որովհետեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ներկայացված տեսքով, իմ կարծիքով նախ՝ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին եւ ՀՀ

ԿԱՄ «ԶԱԳՍ», ԿԱՄ ՀԱԱԳԱ

«Վերջիվերջո այս ամեն ինչը վերջանալու է Դեյտոնով, եւ Ձեզ էլ տանելու են Հաագա». այս խոսքերը դեռ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանին կուսակցական հավաքի ժամանակ ասել էր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Երեկ նա դրանք հիշել եւ հիշեցրել է Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով. «Նա այն ժամանակ ծիծաղեց: Հիմա կամաց-կամաց Դեյտոնին մոտենում ենք,

ԼԵԶՈ՞Ւ ԳՏԱՆ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կրկնակի ստուգման արդյունքում «Deno Gold Mining» ընկերությանը հաջողվեց 300 մլն-ից 12 մլն դրամ կրճատել տուգանքը, պնդում է  «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության նոր պետ Ալեքսանդր Սահակյանին ուղղված գրության մեջ (նամակ թիվ 011, 08.04.2010թ.) հասարակական կազմակերպությունը նշում է տեղի մամուլում 2008թ. Սյունիքի

ԷԼԻ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ ՀՀ ՍԴ-ն վերսկսեց այս տարվա հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ պատգամավորի նախկին թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, մարտի 5-ին ՍԴ-ն որոշել էր ժամանակավորապես կասեցնել անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործչի ներկայացրած բողոքի քննությունը՝ մինչեւ որ Փաշինյանի փաստաբանները հնարավորություն կունենան

Մնաս բարով, Հաագա

Ո՛չ Հայոց ցեղասպանության, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի հարցը Հաագայի դատարան չեն հասնի Երեւանում գտնվելու օրերին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի՝ FIDH-ի նախագահ Սուեր Բելհասենը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի համաձայնագրին Հայաստանի միանալու անհրաժեշտության մասին: Այդպիսի հայտարարություն տիկին Բելհասենը արել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա մատուցմամբ, Սերժ Սարգսյանը

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ՊԱՏԳԱՄԸ

Երկու տարի առաջ հրապարակելով իր նախընտրական ծրագիրը՝ Սերժ Սարգսյանը ցիտելով Ներսես Շնորհալուն, հայտարարեց. «Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդայինում, եւ սեր՝ ամեն ինչում»: ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում, որը կոչվեց նաեւ երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագիր, որպես բարեփոխումների հիմնական նախադրյալ, շեշտվեց միասնությունը: Թե որքանով է մեր հասարակությունը այս երկու տարիների ընթացքում զգացել այս միասնությունը, ազատությունը եւ սերը՝ որոշեցինք հարցնել

ՎԻՐԱՎՈՐԵԼԻՍ ՈՒ ԶՐՊԱՐՏԵԼԻՍ ԵՂԵՔ ԿՈՌԵԿՏ

Դրվագներ երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կազմակերպած լսումներից՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ: Արտյուշ Շահբազյան (ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ). «Կարող է պատվիրատուն տալ գումարը եւ ասել՝ գնա ու հայհոյիր, կտանես հետո գումարը կմուծես: Այսինքն՝ այստեղ գումարը խնդիր չի լուծում»: Արծվիկ Մինասյան (ՀՅԴ խմբակցության պատգամավոր). «Այն, որ ամբողջությամբ ապաքրեականացվում է

ԳԱՍՊԱՐԻՆ ՆՈՐԻՑ ՊԱՌԿԵՑ

Երեկ, մինչ ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ քննում էր նրա՝ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմումը,  ՍԴ-ի դիմաց Փաշինյանի մի քանի տասնյակ համակիրներ պահանջում էին նրան ազատ արձակել: Նրանց նկատմամբ, ինչպես միշտ, հսկողություն էին սահմանել հայրենի ոստիկանները, փոքրաթիվ ցուցարարներից պահանջում էին անցնել մայթն ու չխանգարել երթեւեկությանը, թեեւ

Ապրիլի 9

ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հոգու տխուր վիճակը կփոխարինվի ուրախությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս

«ՆՈՒԱՐԴԻ» ՕՐԱԳՐԻՑ

Օրերս Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության հանդիսությունների սրահում  ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Բենելյուքսի երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը հանդիպեցին  Բելգիայի նորաստեղծ հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի կառուցվածքում գործող միությունների, կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ դպրոցների, երիտասարդական, սպորտային կառույցների, կանանց միության պատասխանատուներ, ֆեդերացիայում ստեղծվող գրական, նկարիչների, պարարվեստի բաժանմունքների ղեկավարներ: Ֆեդերացիայի ստեղծման

ֆՈՐՇԻ ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼԸ

Երեկ «Պոպլավոկ» սրճարանում տեղի ունեցավ Ֆորշի «Երեւանը մենք ենք» ձայնասկավառակի շնորհանդեսը: Երգիչն ասաց, որ իր 5-րդ ձայնասկավառակը կիրակի օրվանից կհայտնվի վաճառակետերում: Այն տպագրվել է Մոսկվայում եւ ունի մի քանի պաշտպանիչ շերտ, ինչը, երգչի խոսքերով, հնարավորություն կտա խուսափել կեղծումներից: Ֆորշը հայտնեց նաեւ, որ չի կասկածում, թե նոր ձայնասկավառակը կգտնի իր սպառողին, ունկնդրին: Ձայնասկավառակում զետեղված են երգեր

Ինտիմաբուժություն

Որակյալ ինտիմ հարաբերությունները ոչ միայն ծով հաճույք են պատճառում, այլեւ ամենաէժան, բավականին ներգործուն եւ հաճելի դեղամիջոց են առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների դեմ: Տրվելով սիրախաղերին՝ հազվադեպ ենք մտածում, թե այդ ընթացքում օրգանիզմում քիմիական մակարդակով ստույգ ի՛նչ է տեղի ունենում: Մինչդեռ արժե հետաքրքրվել սեքսապաթոլոգներից, քանզի բավական ուշագրավ պատկեր է ստացվում: – Գրգռված վիճակում տղամարդու եւ կնոջ

ՀԱՅԵՐԻ ՈՒ ՀՆԴԻԿՆԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փաստում է դերասանը «Այսօր հայկական մշակույթը կառավարում են հիմնականում ոչ պրոֆեսիոնալները՝ այն աբսուրդ վիճակում է»,- ասում է Հնդկաստանի Բոլիվուդի 5 ֆիլմերում նկարահանված դերասան, երգիչ, պարող («Կյանքի գինը» հեռուստասերիալի՝ Գեորգի Պլատոնովիչի դերակատար) Արմեն Գրիգորյանը: Բոլիվուդ Արմենը հասել է իր ուժերով, իսկ հնդկական ֆիլմերում նկարահանվելու մասին երազել՝ մանկուց: Իր խոսքով, ամեն ինչ սկսվել է 7 տարեկանից, երբ

ԼԵՅԼԱ ԱԼԻՆ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ Է ՔԱՐՈԶՈՒՄ

Երկրորդ միջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, ներկայումս հաջողակ բիզնեսվումեն Լեյլա Ալին (նա Մուհամեդ Ալիի դուստրն է) ակտիվ մասնակցություն է ունեցել օրերս ԱՄՆ-ում չորրորդ անգամ անցկացվող քայլքի օրվա միջոցառումներին: Լեյլան այլ հեղինակությունների հետ միասին փորձել է «վարորդների ազգ» կոչվող ամերիկացիներին համոզել, որպեսզի նրանք օրվա մեջ գոնե կես ժամ հրաժարվեն ավտոմեքենայից եւ մարզակոշիկներ հագնելով

Երկու ընկերական հանդիպում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 6-ին եւ 8-ին Երեւանում երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի այդ տարիքային խմբի ընտրանու հետ: Իրանցիները Հայաստան ժամանելու են մայիսի 5-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Երկուսն առաջատարների շարքում են

Դուբայում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարում հայաստանցի գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը եւ Հրանտ Մելքումյանը երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարների շարքում են՝ բաժանելով 1-6-րդ հորիզոնականները: Տիգրանն իր երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց սեւերով՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Գադիր Հուսեյնովի հետ պայքարում, իսկ Հրանտն առավելության հասավ իր հայրենակից Գեւորգ Հարությունյանի նկատմամբ: Չնայած Նանա Ձագնիձեի (Վրաստան) հետ  Գաբրիել Սարգսյանը խաղում

Վարուժան Հակոբյանը 11-րդն է

Ֆիլադելֆիայում ավարտված շախմատի ներկայացուցչական բաց առաջնությունում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (նա հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո), ինը հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ 127 մասնակիցների մեջ զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:

Կրեց առաջին պարտությունը

Սալոնիկում մեկնարկած շախմատի միջազգային բաց մրցաշարի 4-րդ տուրում հայաստանցի Դավիթ Զաքարյանը, որ մինչ այդ միայն հաղթանակներ էր տոնել, կրեց առաջին պարտությունը: Նա զիջեց բուլղարացի Մարիան Պետրովին եւ նահանջեց 10-րդ հորիզոնական:

Մարզումներ, սարեր ու ռեկորդ սահմանելու երազանք

Հայ բոդիբիլդ եւ ըմբիշ Ռոման Մանուկյանը 2009 թվականի «Գագիկ Ծառուկյանի գավաթի» հաղթողն է, «Միստր Հայաստանը»: Զբաղվում է նաեւ եռամարտով եւ պատրաստվում այս տարի աշխարհի ռեկորդ սահմանել՝ պառկած դիրքից հրելով 300 կգ կշռող ծանրաձողը: Բոդիբիլդինգի եւ ռեսթլինգի, այս մարզաձեւերի մասնագետների մասին հայկական մամուլում քիչ է գրվում: Սա այդ բացը լրացնելու փորձ է: Մեզ հետ զրույցին, որ

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆ ՉԻ՞ ԼԻՆԻ

Ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Ռուսաստանի հունահռոմեական ոճի  ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշել է հիմնական կազմի երկու հայ ըմբիշների չընդգրկել հավաքականի կազմ: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի լրատվական գործակալությունները: Հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին այսպես է մեկնաբանել այդ որոշումը: «Սկզբնապես պլանավորել էինք  ընտրել Պոդդուբնու մրցաշարի հաղթող Սեյրան Սիմոնյանին եւ նույն մրցաշարի եզրափակչի

«Աղետ-ցեղասպանությունը»՝ Բեռլինում

Ապրիլի 7-ին Բեռլինի «Բաբելոն» կինոթատրոնում տեղի է ունեցել «Aghet-Ein VՓlkermord» (Աղետ-Ցեղասպանություն) վավերագրական կինոնկարի  ցուցադրումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: 90 րոպե տեւողությամբ կինոնկարը նկարահանվել է գերմանացի կինոարվեստագետների կողմից՝ 2009-2010թթ. ընթացքում (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Էրիկ Ֆրիդլեր): Կինոնկարի ցուցադրմանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել Գերմանիայում

Ավետման տոնը՝ «Աբովյան» ՔԿՀ-ՈՒՄ

Օրերս ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Մայրության եւ գեղեցկության տոնին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ միջոցառումը կազմակերպվել էր Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայության պատասխանատու Արամ սարկավագ Սիմոնյանի եւ Նոր Նորքի Հայորդյաց տան սաների կողմից: Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան տ. Տաճատ

Խոսրոեւի «Ասորիները»

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահի դահլիճում կայացավ ռեժիսոր Ռազմիկ Խոսրոեւի «Ասորիները՝ Հայաստանում» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ռեժիսորի խոսքով, ֆիլմը ճանաչողական բնույթ ունի եւ բաղկացած է երեք մասից՝ ովքեր են ասորիները, քրիստոնյա՞ են նրանք, թե՞ ոչ, հայ-ասորական ցեղասպանությունը: «Մեր նպատակն է՝ հնարավորություն տալ հայերին ճանաչել իրենց կողքին բնակվող ասորիներին»,- ասաց Ռ. Խոսրոեւը: Նկարի մտահղացման եւ սցենարի հեղինակ Արմինե

«Յարութիւն» ֆիլմի շնորհանդեսը

Վերադառնա՞լ դասական ուղղագրությանը, թե՞ ոչ Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Լեւոն Միրիջանյան» հիմնադրամի եւ «Baghinyan art video» ստուդիայի նկարահանած «Յարութիւն» վավերագրական-ուսուցողական ֆիլմի շնորհանդեսը: Այն մեզանում պարբերաբար քննարկվող թեմայի՝ դասական ուղղագրությանն անցնելու անհրաժեշտության մասին է: 1922թ. մարտի 4-ի դեկրետով հայ ժողովրդի 1500-ամյա ուղղագրությունը փոխարինվեց նոր՝ աբեղյանական ուղղագրությամբ: Ֆիլմում ներկայացվում է 1920-ական թվականները եւ նշվում, որ հայ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031