Մայիսի 29-ին կայացան Իջեւանի ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու վերջին նիստը կայացել էր մեկուկես տարի առաջ՝ 2009թ. դեկտեմբերի 21-ին: 2011թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել Իջեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը:
Նոր ավագանի ընտրելու անհրաժեշտությունը առաջացել էր հին ավագանու եւ քաղաքապետի հարաբերություններում մեծ լարվածության պատճառով: Նոր ավագանու նիստը անցել է լարված պայմաններում, աղմուկով: Իջեւանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից պահանջել է տրամադրել ավագանու նախորդ տարիների որոշումները: Կա դատարանի վճիռ, որ այդ որոշումները պետք է տրամադրվեն ավագանու անդամներին: Քաղաքապետն առարկել է, նշելով որ նիստի օրակարգում նման հարց չկա: Ավագանին քվեարկությամբ մերժել է Վարդան Ղալումյանի առաջարկը:
Սրանից բացի, ավագանին քվեարկությամբ հաստատել է քաղաքի այս տարվա մնացած 7 ամիսների՝ հունիս-դեկտեմբերի բյուջեն՝ 300 միլիոն դրամ: