Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղբյուրների» քաղաք Նոյեմբերյանը

Հունիս 21,2011 00:00 Share

\"\"Նոյեմբերյան քաղաքում խմելու ջրագծի եւ կոյուղու վթարները անպակաս են: Մոտ երեք շաբաթ առաջ դատարանի շենքի մոտ վնասվել է մոտակա երկհարկանի շենքը սնուցուղ խմելու ջրագիծը եւ այդտեղ «աղբյուր» է բխում: «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասի աշխատողները քանդել-բացել են վնասված տեղը, սակայն չեն նորոգել: «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասի գրասենյակը այդ տեղից մոտ 50 մ հեռավորությամբ է գտնվում: Քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզի առջեւ ավանդաբար ցեխակույտ է, որը գոյացել է ջրագծի վթարից: Քաղաքի տարբեր հատվածներում բազմաթիվ վթարներ կան: Բնակիչները, այլեւս չսպասելով ջրմուղի ենթատեղամասի կողմից նորոգմանը, իրենք են կատարում վթարի վերացումը: Անցյալ տարի Ասիական բանկի ֆինանսավորմամբ նորոգվեց «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասի գրասենյակի շենքը, քաղաքի խմելու ջրագծի ներքին ցանցում նորոգման որոշ աշխատանքներ արվեցին, սակայն դրանից վթարների թիվը չի նվազել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930